User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Peace-ի շրջանակի կողքով (հարցազույց Փաթիլի հետ)

  1. #1
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Peace-ի շրջանակի կողքով (հարցազույց Փաթիլի հետ)

    Քանի որ առաջարկել էի հարցազրույցների թեման ակտիվացնել, ինքս էլ փորձեցի` Peace-ի համաձայնությամբ:

    Խիստ չդատեք առաջին փորձի համար, եթե հետաքրքրի ու երկարությունից չձանձրանաք, կարդացեք
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (14.10.2012)

  3. #2
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի երեկո: Սկսե՞նք:

    Ավատարիդ Պուհին տեսնում եմ, էդ մուլտֆիլմից իմ ամենասիրած հատվածն եմ հիշում, չգիտեմ կհիշես թե չէ, որ Պուհը հարցնում է՝ ի՞նչ օր է այսօր, Փիգլեթն էլ ծվծվալով՝ այսօր այսօրն է, Պուհն էլ՝ իմ սիրած օրն է:

    Բարի նոր օր

    Մեր դեպքում կասեի` այսօրը սկիզբն է
    Սկզբի համար անունդ կասե՞ս: Մտածում եմ` դու փի՞սն ես, թե՞ peace որոնող:


    Անունս՝ Փաթի՞լ: Լավ չեմ հիշում:

    Քեզ մի բան պատմեմ: Մի տղամարդ ամանորի գիշերը դուրս է գալիս զբոսնելու, տեսնում է դիմացից մի կին է գալիս կարճաթևով, դողալով: Էս մարդը իր վերարկուն հանում է տալիս կնոջը, նա էլ հագնում է հեռանում: Հետո կինը մտածում է լավ բայց ինչի՞ տվեց վերարկուն՝ սիրահարվեց՝ էդ դեպքում ինչու թողեց, որ հեռանամ, գո՞ւցե սիրում է մարդկանց օգնել, գո՞ւցե պետք չէր իրեն էդ վերարկուն, գո՞ւցե դեռ որևէ մեկին նվեր չէր արել, ուզում էր սկիզբը դնել, գո՞ւցե ընդհանրապես մեկն էլ չուներ ում կարող էր նվեր անել: Հարցերը շատ էին, հստակ պատասխան չկար: Ես էլ եմ ուզում իմանամ պատասխանը ու ինչքան ուզում եմ, բայց չեմ իմանում, էնքան ավելի շատ եմ ուզում իմանամ ու էնքան ավելի մեծանում է հետաքրքրությունս:

    Մարդու միջով անցնելու պրոցեսը եղել է, կա ու շարունակում է մնալ ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկը մեր կյանքի, բայց մի բան կա, երբ ուզում ես մեկի միջով անցնել ու անցնում ես, մի տեսակ հետաքրքրությունը մարում է ու հիմա պատկերացրու դու իմ միջով ուզում ես անցնել, ես իհարկե թույլ կտամ ընթացքում դա քեզ անել, բայց էս հարցը ամենաուժեղ կետերից է: Փիսն եմ, peace որոնող եմ, peace տարածող եմ, peace-ի կարիք ունեցող եմ, թե ընդհանրապես peace-ամասնագետ եմ՝ չեմ ասի


    Օ՜, Փաթիլ, ես իրոք ուզում եմ ոչ թե միջով, գոնե կողքովդ անցնել: Հիմա փորձեմ:
    Որ շատ հարցատանջ չանեմ, մի քիչ մեզ տեղեկություն կտա՞ս քո մասին` որտե՞ղ ես ծնվել, քանի՞ տարեկան ես, ի՞նչ մասնագիտություն ունես, ինչո՞վ ես հիմա զբաղվում, ի՞նչ նախասիրություններ ունես, դե մնացած մասն էլ կարող ես ըստ ցանկության ավելացնել



    Ծնվել եմ Երևանում: 26 տարեկան եմ: Հետո ի՞նչ հարց էր գալիս, հա՜, ինչ նախասիրություններ ունեմ

    Շատ սիրում եմ վերջացած յոգուրտի ու կաթի տուփերը հավաքել: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, դրանք սկսում եմ շարել հատակից մինչև առաստաղ ու հետո ամենաներքևինին մատով հրում եմ, բոլորը թափվում են հատակին ու դա մեծ հրճվանք է պատճառում ինձ: Մի անգամ, խոր ամռանը, հետաքրքրություններիս շրջանակի լայնացումը հասել էր իր գագաթնակետին և ես փորձի նույն գործողությունը կատարել մայրիկիս պահածոյացրած կոմպոտների հետ: Բանկա բանկայի վրա, բանկա բանկայի վրա, հետո մյուսը, հետո էն մյուսը, հետո էն մյուսը՝ մինչև առաստաղ: Եկել է պահը մատով հրելու՝ չեն ընկնում: Հրում եմ չեն ընկնում ու վերջ: Պրակտիկորեն բանկաներն ավելի թեթև են, ինչո՞ւ չպետք է չընկնեին վար: Նյարդայնացել էի: Վերցրեցի հատակի փայտը, գնացի սենյակի վերջը, վազելով եկա ինչքան ուժ ունեի տբա՜հ ներքևի բանկային: Հատակն ամբողջությամբ զարդարել էին հաղարջներն ու հոները: Այնպիսի բավարարվածության զգացողություն էր մոտս առաջացել, գրողը տանի:

    Ես վստահ էի, որ իմ այս քայլն մայրիկիս շատ է դուր գալու և վերջապես արժանանալու եմ մայրիկիս խրախուսական հաղորդակցությանը: Երբ մայրս եկավ, աչքրը կլորացնելով բղավեց՝ էս ի՞նչ ես արել: Հուսալքվեցի: Նորից լուտանքներ, նորից լուտանքներ հա՞, դուք ուզում եք ինձ էս կոմպոտները խմացնեք, որ մահանամ, դրանց մեջ բրոցիտուլիկ կա,չէ՞ - արդեն իսթերիկ տոնով ու լացելով ասում եմ ես, - չէ՞, չէ՞՞, չէ՞՞՞:

    Էլ ոչ մի բան չասեց, որովհետև իմ ասածի մեջ ճշմարտություն կար:


    ու մինչև հիմա դու բրոցիտուլիկներին քեզ մոտ չե՞ս թողել:

    Փաթիլ, իսկ Իրաքում ի՞նչ ես անում, չլինի՞ խաղաղապահ ես (մասնագիտությունդ չնշեցիր, դիտմա՞մբ):



    Չէ, դրանից հետո մայրիկս էլ պահածոներ չի անում, գիտի, որ հեռատես աղջիկ ունի, ինչ ասում եմ լինում է:

    Չէ, խաղաղապահ չեմ, բայց դիտմամբ չնշեցի


    Ակումբում վաղուց ես գրանցված, բայց խորհրդավոր շղարշի հետևում ես միշտ ու չես ուզում դուրս գալ, միայն ակումբու՞մ ես այդպիսին, թե՞ իրականում էլ:

    Արի քեզ մի բան էլ պատմեմ

    Ընդհանրապես ես վախենում եմ մկներից, դա կարծում եմ նորմալ է բոլորի դեպքում, բայց խնդիրն այն է, որ իմ մոտ դա սուր է արտահայտված: Որ տեսնում եմ մի գոռոց, մի ճչոց, այն աստիճան, որ հարևաններն էլ ձայնիս վրա դուրս գալիս: Մի օր, երբ այս թեմայի շուրջ զրուցում էի ընկերուհուս հետ, նա ասաց, որ իմ վարքը մկների հանդեպ նորմալ չէ, և որ ես խնդիրներ ունեմ ու որ ճիշտ կլինի, եթե հոգեբանի օգնության դիմեմ: Այդպես էլ արեցի: Հոգեբանն ինձ ասաց, որ դա լուրջ խնդիր չէ, որ պարզապես իռացիոնալ վախ ունեմ այդ կենդանու նկատմամբ ու որ խնդիրը լուծելի է: Ասաց, որ հայտնաբերելու համար, որտեղից է եկել այդ վախն իմ մեջ, պետք է իր հետ զրուցեմ, պատմեմ ամենը ինչ եղել է իմ հետ այս նյութի հետ կապված առաջներում: Դա էլ արեցինք:

    Հերթական անգամ, երբ նրան այցելության էի գնացել, իր ետևում գրատախտակ կա, տեսա վրան մուկ է դրել պլաստիկ: Չնայած ես վստահ էի, որ պլաստիկ է, նորից սկսեցի բղավել:
    - Մի անհանգստացի,- ասաց սա պլաստիկ է:
    Ասացի գիտեմ, բայց նորից շատ եմ վախենում:
    -Հմմմմմ,-արեց:

    Երբ մի փոքր հանդարտվել էի, նա վերցրեց մկանը բերեց իմ մոտ ասաց.
    - Մի հատ շոշափի:
    Ես նորից բղավեցի, բայց այս անգամ արդեն ավելի ցած ձայնով ու զգույշ փորձցի ձեռքս տանել դեպի մուկը: Առաջին դպումին շոշափեցի մեկ վայրկյանի չափ, հետո կամաց-կամաց ավելացրեցի հասցնելով մեջ հինգ րոպե ու ավելի: Երբ տուն պետք է վերադառանայի ինձ առաջարկեց մկանը հետս տանել:
    -Ի՞նչպես թե, ցնցվեցի ես: Բայց հետո ավելի սթափ մտածեցի, ինքը ճիշտ էր, ի՞նչ կա որ, չէ՞ որ դա պլաստիկ էր:

    Տարա ու դրեցի թիվիյի վրա, ուղիղ աչքիս առաջ: Սկզբի պահերին, որ տեսնում էի վրաս էր նայում, վախենում էի, հետո դրան էլ սովորեցի: Շատ չերկարացնեմ, գնացի ու եկա, գնացի ու եկա, այնքան, մինչև իսկականերին էլ սկսեցի վարժվել:

    Ասածս ի՞նչ է, թեև շղարշի ետևում եմ, բայց քայլ առ քայլ դուրս եմ գալիս, որովհետև էդ քայլ առ քայլի ընթացքը ինձ շատ է դուր գալիս
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.10.2012), Chuk (14.10.2012), Moonwalker (14.10.2012), Արէա (14.10.2012), Արևհատիկ (14.10.2012), Գեա (14.10.2012)

  5. #3
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե հուսամ, որ էտ քայլ առ քայլի վերջում գոնե անունդ կիմանանք

    Ակումբում գրել ես , թե ոնց ես հայտնվել, իսկ հայտնվելուց հետո ի՞նչ քեզ տվեց, ի՞նչ վերցրեց քեզանից:


    Ակումբն ինձ շատ բան է տվել, իրոք: Ակումբում մարդկանց բաց թողածները (գրառումները նկատի ունեմ), ընդհանուր վերցրած գործիքների հավաքածու է կարծես, որոնցից մի մասին ծանոթ ես, մյուսներին մի քիչ, մնացածին լավ կամ ընդհանրապես չէ և այլն: Ամբողջ հետաքրքրությունը նրանում է կայանում, որ անգամ էն գործիքներին, որոնց օգտագործումը քեզ թվում է, որ գիտես գերազանց, լավ կամ վատ, կարևոր չի, հանկարծ կարող է նույնիսկ գերազանց իմացացդ ապացուցեն, լիարժեք ապացուցեն էլի, որ գերազանց չգիտես, էլ չեմ ասում արմատներով չիմացածդի մասին, իսկ այդ պահերին և այդպիսի շրջանակի մեջ, անձնային աճ ես ունենում ցանկացած տեսանկյունից (ինչը շատ կարևոր է ու հետաքրքիր): Տեսանկյունները բեր չնշեմ էլի, որովհետեև ընթացքում կարող է շեղվեմ ու դու ինձ թվում է գիտես շեղումներն ինձ մոտ ինչ ավարտ են ունենում

    Թե ինչ է վերցրել, ես հիմա կասեմ՝ շանսերն ավելի մեծ են հաղորդաշարի:

    Ինչ որ քո "բաց թողածներից" քիչ ենք հանդիպում

    Ստեղծագործական մրցույթներում ակտիվ քննարկողներից ես, իսկ ստեղծագործել փորձե՞լ ես:


    Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը: Ես Անգլիայում եմ: Ինձանից բացի կային նաև ուրիշներ, ոչ Հայաստանից: Այցն ուսուցողական նպատակով էր: Այնպես ստացվեց, որ մեր մեկնումը զուգադիպեց ծննդյան տոների հետ: Դե հիմա զուգադիպեց ի՞նչ անենք: Դատապարտելի է՞, հա՞, հա՞՞:

    Քանի, որ այդ օրերին մենք ոչինչ չունեինք անելու մեր խմբի ղեկավարը՝ անգլիացի, ասաց, որ ինքը մեզ համար քրիսմս երեկո է կազմակերպելու և խոստանում է, որ դա լինելու է. "Best Christmas ever!":

    Եկավ սպասված օրը: Հագել եմ ամենագեղեցիկ զգեստս՝ դեղին ու սև վարդերովով, ուսերին՝ խեցիներ գույնզգույն (ես էի ներկել): Երեկոն անգլիացու՝ Ջաքի տանն էր լինելու: Անցանք հյուրասենյակ, ի՜նչ գեղեցկություն, սենյակը դատարկ է, միայն ճաշասեղան է դրված մեջտեղում, վրան սպիտակ, սպիտակի վրայից կարմիր սփռոց էր փռված՝ կարմիրը ուղղանկյուն: Սեղանին սպիտակ ամաններ էին դրված, մեջտեղում վարդ արած կամիր անձեռոցիկ, գավաթներ՝ թափանցիկ, երկար՝ նախատեսված գինու համար, գինի, մոմեր կարմիր-սպիտակ, կարմիր-սպիտակ ու սեղանի ուղիղ մեջտեղում՝ աղ:

    Օլիվիան, Ֆադին, Քարլոսը տեղավորվեցին սեղանի շուրջ դրված աթոռներին, ես էլ նրանց ետևից արագորեն, որովհետև աթոռները քիչ էին (մեծ մի հատ սխալ), ոտքի վրա մնալու վտանգ կար, ի՞նչ կարիք կար ոտքի վրա մնալ, եթե կարող էի նստել, չէ՞: Գինին հոսում էր, կարծես այդպես չէր եղել վաղուց ի վեր և ես վստահում եմ Ձեզ: Եվ այդ թեժ պահին հանկարծ ինձ գալիս վիդեո՝ ընկերոջիցս: Շտապում եմ բացել և տեսնեմ՝ երգ պատերազմի մասին: Նայում եմ չեմ հասկանում ինչի՞ է ուղարկել, իմ կապը ո՞րն է այդ ամենում… Երգը շարունակվում է, մեկ էլ մի հատված՝ օդային ռմբակոծություն է տեղի ունենում, հաջորդում է կադր մեռյալների հոգու համար մոմեր են վառվում ու երգիչը երգելով հարցնում է՝ ինչո՞ւ վառվեցին այս մոմերը, մեր տարեդա՞րձն է: Նայում եմ շուրջս քրիսմսի մոմերն են վառում, ի՞նչ տարեդարձ: Լրիվ հիմարություն է: Անջատում եմ:

    Սեղանի շուրջը խինդ ու ծիծաղ էր: Եվ հանկարծ... Ջաքը ոտքի կանգնեց ու հայտարարեց, որ շուտով տեղի է ունենալու երեկոյի ամենահետաքրքիր արարողությունը: Նա ասաց, որ մի քանի րոպեից լույսերը պետք է մարի և մթության մեջ ով ում գրկի նրա հետ պետք է համբուրվի: Ես սփրթնեցի: Ծնվելով և մեծանալով գյուղի ավանդական ընտանիքներից մեկում, ի՞նչպես կարող էի ես համբուրվել օտար տղամարդու հետ: Մթնոլորտն ավելի է թեժանում, եկել է լույսեր մարելու պահը՝ 3... 2... 1... Եվ հետո...

    Եվ հետո:

    Եվ հետո:

    Եվ հետո: Երբ լույսերը մարեցին, einnA, չես պատկերացնի ինչ հապճեպությամբ եմ ես վարագույրի ետևը պախկվել, որ ինձ չբռնեն: ...Մտանք Բեռլին:

    Անկախությունը, մեր պապերից եկած արժեք է ու մենք պահում ենք այն, ոչ պարտքեր ունենք խոշոր չափերի հասնող, ոչ վիզաների հետ կապված հարցեր ունենք այլ երկիրներ գնալու համար... Մի երկու հատ մանր-մունր օլիգարխներ ունենք, էն էլ, դե հիմա, եղած չեղած մի հաշիվ են: Մենք շատ լավ ենք ու հպարտ ենք, որ ունենք այսպիսի հանրապետություն:

    Աուչ! Լույսերը վառեցին: Բոլորը կիսաբժժած մոտեցան սեղանին: Ջաքը, որ ամենից շատն էր ոգևորված այս ամենով, ասած. «Ես խոստացել էի չէ՞, որ սա պետք է լինի. "Best Christmas ever!". Բոլորը ժպտում էին

    Փետրահան արեցիր
    բժժեցի, բայց էս մասը` ամենագեղեցիկ զգեստս՝ դեղին ու սև վարդերովով, ուսերին՝ խեցիներ գույնզգույն (ես էի ներկել) ), հիշեցրեց, թե մեկ էլ ինչ էի ուզում հարցնել ` նկատել եմ, որ նորաձևության մասին թեմաներում ակտիվ ես, կա-չկա մի բան կա, հա՞:


    Հա, սիրում եմ հետևել նորաձևության աշխարհի նորություններին, բայց նրա համար չէ, որ արագ գնամ նոր մոդելի հագուստներ գնեմ, հագնում եմ այն ինչի մեջ ինձ հարմար եմ զգում, ուղղակի ինձ հետաքրքիր է մարդկանց երևակայությունը որտեղերքն է հասնում ու ոչ միայն էդ ոլորտում, ուղղակի էդ մասին ակումբում չեն խոսում մտածեցի ես փորձեմ


    Դու մ՞իշտ ես կողքից ակումբցիներին տնտղում , իսկ ե՞րբ թույլ կտաս նրանց քեզ իրականում զննեն:


    Դե բոլորին, որ զննեն ո՞ւր կհասնի, ինչ կա մեջտեղը, թող մի քանի հոգու էլ կիսով չափ չզննեն


    Լավ

    Իսկ ընկերներիդ դու՞ ես ընտրում, թե՞ քեզ ընտրում են որպես ընկեր:



    Կարճ՝ երկուսն էլ:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.10.2012), Chuk (14.10.2012), Moonwalker (14.10.2012), Արէա (14.10.2012), Արևհատիկ (14.10.2012), Գեա (14.10.2012)

  7. #4
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրտդ կարո՞ղ ես բացել, դատարկել անծանոթ մարդու մոտ, թե՞ միայն մտերիմ մեկն է պետք, թե՞...

    Կարծրատիպ չկա, բայց այն տարիները որոնցում ապրել եմ, ինձ հուշում են, որ հազվադեպ եմ բացում, այն էլ շատ մտերիմի մոտ, ուղղակի եթե ունենում եմ որևէ խնդիր ու էդ պահին խնդիրն ինձ անլուծելի է թվում, գիտեմ, որ դա միայն այդ պահն է ու որ հաջորդ պահին մի լուծում լինելու է: Ինձ շրջապատողներին էլ ուզում եմ լուսավորության մեջ պահել, անգամ եթե իրենց մոտ է մութ, պատկերավոր ասեմ, եթե անաստղ ու լուսին գիշեր է, փորձում եմ ինքս աստղ լինել, լուսավորել ու վարակել մնացածներին էլ, որ ինձ միանան: Ու էս նկարագրածներիս լինելուն ես հավատում եմ:


    Իսկ քեզ հնարավո՞ր է ճանաչել, թե՞ պետք է դու թողնես, որ ճանաչեն:


    Ընդհանարապես ճանաչողության խթան հանդիսացող հիմնական գործոնները երկուսն են՝ դեմ-դիմաց մարդուն տեսնելը և նրան լսելը: Եթե այս երկու գործոններից գոնե մեկը առկա է, միանշանակ հնարավոր է, ով էլ ուզում է, որ լինի: Բայց ճանաչել ասվածը մի կողմից դիտարկվող երևույթ չի, ինքը բազմա... է բոլոր առումներով, դրա համար ճիշտ կլինի ասել՝ որոշ չափով ճանաչել:


    Համաձայն եմ, որ իրական շփումը ամենակարևոր դերակատարումն ունի, բայց, ասենք վիրտուալ "իրականության" մեջ քեզ ճանաչելու համար քո "թույլտվությունն" է պետք, չէ՞ :

    Մեկ էլ մի բան ասա`մարդկանց ինքդ կարողանու՞մ ես ճիշտ ճանաչել, առաջին ստացած տպավորությունդ ճի՞շտ է դուրս գալիս:



    Չէ, կարող ես ճանաչել նաև առանց թույլտվության, եթե դիմացինդ խոսող է, դու ուշադիր լսող և պետք եկած տեղը պլանավորած ընդմիջող: Եթե շփումը վիրտուալ է, արտաքին ատրիբուտներն էլ օգնողներ են: Բայց այս ամենը նկատելու (ոչ ուղղակի), ընկալելու, վերլուծելու համար ինքդ պետք է բազա ունենաս, գոնե մինիմալ հոգեբանական գիտելիքներ: Կարևոր մի բան կա՝ ամեն մարդու պետք է ճանաչել փորձես էն շրջանակի մեջ, ինչի մեջ, որ ինքը կա էդ պահին ու արտահայտում է: Այսինքն, եթե շրջանակի մեջ է, պետք չէ արհեստականորեն քաշքշես տանես եռանկյուն, ինչ է, թե քեզ պետք է, դու ինքդ պետք է մտնես շրջանակի մեջ հետը պտտես, հետո ինքն իր կամքով կգնա եռանկյուն, որովհետև երկար չի կարող մնալ նույն տեղում ու դու էլ հետը: Արդյունավետ է այսպես:

    Առաջին տպավորություն ասվածը ինձ համար թեթև բան է, համարյա գոյություն չունեցող: Կարևորը հետոն է: Իսկ թե ինչքան եմ կարողանում ճանաչել՝ չգիտեմ:


    Ու, եթե ինքդ ես ցանկանում որևէ մեկին ճանաչել, քեզ հաջողվու՞մ է քո ցանկաված "եռանկյուն" ուղեկցել այդ մեկին:


    Կարող է այո: Կարող է ոչ:


    Է՜հ, Փիս

    Ազատություն ասվածը քո համար ի՞նչ է, ու դու քո ընկալմամբ ազա՞տ մարդ ես:



    Ազատությունն ինձ համար ռադիոկայան է Չէ՜, հարցիդ չեմ կարողանում պատասխանել: Անցանք առաջ:


    Լավ, էս հարցնեմ` ուրիշի ազատությունը ընդունու՞մ ես, ինչպե՞ս ես հանդուրժում, եթե բախվում է քոնի հետ:


    Բախվո՞ւմ է՝ դարդ չեմ անում: Չնայած մեկ-մեկ լինում է, որ անում եմ, բայց եզակի են դեպքերը:

    Ցանկացած մարդ անում է այն ինչ ուզում է և մեզանից որևէ մեկը դիմացինի ազատության սահմանը գծելու իրավունք չունի: Դա կարող է անել միայն օրենքը և անում է:


    Էս ինչ լուրջ-լուրջ ենք
    Մինչ "էս գործը" սկսելը ասեցիր, որ ակումբում նամակագրային կապի միջոցով լինի, որ ժամանակ ունենաս` զվարճալի պատմություններ հորինելու համար: Դե, քեզ տեսնենք էս պահի համար :



    Մի անգամ ես ու ամուսինս գնացել էինք ռեստորան, ամուսինս լանգետ պատվիրեց, ես՝ սուպ: Բերեցին լանգետը, հաստ է եփած, հում է մեջից, ներսի մասում չի եփել: Ամուսինս ասում է՝ հիմա կանչում եմ հետ տամ, թող տանի նորմալ բան բերի: Ասում եմ, բայց ինչի՞ ես հետ ուղարկում, կեր էլի, մեկա տանելու են ոտքերների տակ գցեն այնքան տրորեն մինչև բարակի, թավայի մեջ մի հատ տակ ու վրա անեն, լեթուսի վրա դնեն, անմեղ ժպիտները դեմքներին բերեն դիմացդ դնեն, ասեն՝ բարի ախորժակ:
    Ամուսինս զարմացած նայում է ինձ՝ լավ մինչև ե՞րբ քեզ սենց խելագար մտքեր պետք է գան: Ես էլ իմ հերթին եմ զարմացած նայում իրեն պատճառով՝ ինչո՞ւ է միտքը խելագար, նա մոռացել է՞, որ առաջ ես ռեստորանում էի աշխատում ու քթիս տակ երգում եմ՝

    Ճկույթիկ, ճկույթիկ իմ մատիկն է ան,
    Ճկույթիկ, ճկույթիկ, փոքրիկ բարեկամ:


    ինչե՜ր ասես, որ չեն արել ճկույթները խելագարված ... լավն էր

    Մեկ էլ մինչ հիմա ապրած կյանքիդ ամենաերջանիկ կամ արտասովոր (լավ իմաստով) կամ խելառ օրվա մասին կպատմե՞ս:



    Նման օրերը լեցուն են, լեցուն, բայց բեր մի երկու բան պատմեմ բառիս ամենաուղիղ իմաստով իմ հախիցը եկած մի ժողովրդից՝ քրդերից:

    Ուրեմն, վերջին շրջանում Քուրդստան էի գնացել, տեղից տեղ գնալու համար տաքսիներից եմ օգտվում, հասցեն տալիս եմ, նախապես գինը խոսում, ուր պետք է տանում են: Մի օր նույն ձևով տաքսի նստել եմ, հիմա էս մարդը մի 45 րոպեից ավել պտտվում է չի գտնում տեղը, մերոնք լինեին աշխարհքը վար էին իջեցրել, բայց էդ մարդը, թևը դրել ա կես ապակիին, կես ղեկին, մեքենայի մեջ երգ ա միացրել, ուսը թփթփացնելով հետը երգում ա. «Նազա, Նազա, ջանմ Նազա»


    Հետո հոթել ենք վարձել, դուրս գալու ժամանակն ա պետք ա հանձնեք, մինչև հանձնելը աշխատակիցներից գալիս են նայում պակաս պռատ բան չկա, նոր հանձնում ես: Հիմա մեկին ուղարկել են, բայց չգիտեմ ինչի համար է եկել, ուզում եմ հասկանամ, քուրդերենից բացի որևէ այլ լեզվի չի տիրապետում, էն աստիճանի, որ ասում եմ՝ անգլերեն, անկապ երեսիս է նայում իբրև էդ ի՞նչ էր Մի խոսքով մի կերպ հասկացա ինչի համար է եկել, ներս մտավ նայեց գնաց: Հիմա իջել ենք բանալիները պետք է հանձնեք, աշխատողին ասում եմ լավ դուք գիտեք մենք օտարականներ ենք, նենց մարդ եք ուղարկել ոչ էս գիտի, ոչ էն գիտի, լեզուներն եմ էլի թվարկում, ժպիտը դեմքիս ասում եմ մենակ ֆրանսերեն գիտի, էդ էլ թարսի պես ես չգիտեմ՝ էս դեմքով երեսիս է նայում, ասում ա՝ չէ՜, որտեղի՞ց գիտի ֆրանսերեն
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.10.2012), Chuk (14.10.2012), Moonwalker (14.10.2012), Արէա (14.10.2012), Արևհատիկ (14.10.2012), Գեա (14.10.2012)

  9. #5
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Փիս, իսկ կյանքում հեքիաթներից, երազանքներից, երևակայություններից պատառիկներ հանդիպու՞մ են:


    Չեն կարող չհանդիպել, որովհետև երեքն էլ անհատական են ու ստեղծովի ու յուրաքանչյուր անհատ, եթե ինչ-որ բան ստեղծում է, ստեղծում իր աշխարհընկալման շրջանակներում, աշխարհընկալումն էլ իրեն շրջապատող աշխարհն է ուռճացաված ու ոնց էլ չլինի գալիս է օր, որ ինքը բախվում է դրան:


    Եթե ոսկե ձկնիկը քո ձեռքում լիներ, ու՞ր կհասնեին ցանկություններդ (միայն 3 հատիկ):


    1. Յուրաքանչյուր մարդ մահանար առանց կողմնակի էֆեկտների՝ իր մահով:
    2. Մարդկանց ապրած օրերի մեջ սուր տագնապներ չլինեին:
    3. Ակումբը էլ չպասիվանա

    Ասենք, 60 տարեկան հասակում քեզ ո՞նց ես պատկերացնում (որտե՞ղ, ու՞մ, ի՞նչ մարդկանց կողքին, ինչերի՞ հասած, դեռ անելու ի՞նչ ծրագրերով):


    Միանշանակ հոգեբուժարանում, հաց ուտելիս, մի մասին արդեն վերացրած կատեգորիկ, «Իմ հիվանդ ընկերուհին» երգը լսելիս ու մնացածներին վերացնելու նոր ծրագրով A4: Իհարկե չգիտեմ ինչ հերթականությամբ, բայց հասարակ փոստով:


    Հարգելի Փաթիլ անունով Փիս, էս հարցազրույցը պտտվեց քո շրջանակի կողքերով միայն

    Լիքը բացահայտումների շարքը, կարծում եմ, եթե թույլ տաս, ակումբցիները կփորձեն լրացնել իրենց հարցերով:

    Հա, մեկ էլ լիակատար լինելու համար, մի հատ լուսանկար կպարգևեի՞ր մեզ



    Կտ-կտ-կտ կտկտ կտկտում է, ի՞նչ, ներքին փոփոխություններ գլխի ընկնել բազմիցս հարկավ և անուշադրորեն, սակայն հեճուկ է գլխանց:


    Ինչպես միշտ

    Շնորհակալ եմ շատ` էս համագործակցության համար: Ակումբից անպակաս լինես



    Ակումբ չբացենք՝ գրառում չենք կարդա, գրառում չկարդանք՝ չենք ինֆորմացվի, չինֆորմացվենք՝ գրիչներս կկորցնենք, գրիչներս կորցնենք՝ նոթագրումներ չենք անի, նոթագրումներ չանենք՝ չենք սովորի, չսովորենք՝ կձախողվենք, ձախողվեցինք՝ դիպլոմ չենք ունենա, դիպլոմ չունենանք՝ աշխատանք չենք ունենա, աշխատանք չունեցանք՝ փող չենք աշխատի, փող չաշխատեցինք՝ ուտելիք չենք առնի, ուտելիք չառանք՝ կնիհարենք, նիհարեցինք՝ կտգեղանանք, տգեղացանք՝ մեզ չեն սիրահարվի, չսիրհարվեցին՝ չենք ամուսնանա, չամուսնացանք՝ երեխաներ չենք ունենա, երեխաներ չունեցանք՝ մենակ կմնանք, մենակ մնացինք՝ դեպրեսիայի մեջ կնկնենք, դեպրեսիայի մեջ ընկանք՝ կհիվանդանանք, հիվանդանանք՝ կմահանանք:

    Ակումբ չբացեք՝ կմահանաք:

    Վախեցնո՞ւմ եմ: Լավ եմ անում:

    Ես էլ եմ շնորհակալ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (15.10.2012), CactuSoul (14.10.2012), Chuk (14.10.2012), Moonwalker (14.10.2012), Արէա (14.10.2012), Արևհատիկ (14.10.2012), Գեա (14.10.2012)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցազրույցի նպատակը մարդուն բացահայտելն է, չէ՞, բայց ոնց երևում է Փիսը հեչ չի ուզում բացահայտվել, որովհետև ոչ մի բան էդպես էլ չիմացանք իր մասին՝ էս հարցազրույցը կարդալով, միայն հարցերը շատացան:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.10.2012), einnA (14.10.2012), Moonwalker (14.10.2012), Ներսես_AM (17.10.2012), Ուլուանա (14.10.2012)

  13. #7
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միանշանակ համաձայն եմ Այվիի հետ և ավելացնեմ, հարցազրույց տվողը կարծում եմ լուրջ հոգեբանական խնդիրներ ունի և այն ժամանակը, որ տրամադրեցի հարցազրույց կարդալուն, համարում եմ անիմաստ կորուստ:
    Վերջին խմբագրող՝ Peace: 14.10.2012, 16:52:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  14. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաթիլ, իսկ Իրաքում ի՞նչ ես անում, չլինի՞ խաղաղապահ ես (մասնագիտությունդ չնշեցիր, դիտմա՞մբ):

    Չէ, դրանից հետո մայրիկս էլ պահածոներ չի անում, գիտի, որ հեռատես աղջիկ ունի, ինչ ասում եմ լինում է:

    Չէ, խաղաղապահ չեմ, բայց դիտմամբ չնշեցի
    Դու Իրաքո՞ւմ ես:
    Հեռատես աղջիկն ո՞վ էր, այ տղա:

  15. #9
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք, բայց չկարողացա կարդալ: Պատասխանները թռուցիկ նայելուց տպավորություն ստացա, որ պատասխանողը կայֆավատ ա լինում կարդացողի վրա:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (14.10.2012), keyboard (14.10.2012), Ներսես_AM (17.10.2012), Ուլուանա (14.10.2012)

  17. #10
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի՞ Այվ, Իրաքում աղջիկներ չե՞ն լինում: Ես էլ ասում եմ, որ փողոց եմ դուրս գալիս ինչի են տղամարդիկ ապշած ինձ նայում:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  18. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրիվ համաձայն եմ Այվիի հետ. ոչ միայն Peace–ի կերպարը չբացահայտվեց, այլև ավելի մշուշապատվեց, ինչն էլ, ըստ երևույթին, նրա նպատակն էր։ Ինձ համար միակ բացահայտումը Peace–ի սեռն էր՝ իգական ։ Չգիտեմ ինչու, ես իրեն միշտ արական սեռի էի պատկերացրել։

    Հարցերն էլ, իհարկե, կարող էին ավելի բացահայտելու դրդող լինել, բայց կարծում եմ՝ հիմնական խնդիրը հենց հարցազրույց տվողի՝ նպատակադրված կերպով առեղծվածային մնալն էր։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (14.10.2012)

  20. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու Իրաքո՞ւմ ես:
    Հեռատես աղջիկն ո՞վ էր, այ տղա:
    Փաստորեն, դու էլ ես տղայի տեղ դրել, ու մինչև հիմա էլ համոզված ես, որ տղա ա ։ Կարո՞ղ ա` իսկապես սեռն էլ ա նպատակդրված ուրիշ ներկայացրել հարցազրույցում...

  21. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար միակ բացահայտումը Peace–ի սեռն էր՝ իգական ։ Չգիտեմ ինչու, ես իրեն միշտ արական սեռի էի պատկերացրել։
    Բայց ինքն իսկականից տղա է... Մի խոսքով, մեզ ձեռ առան:

  22. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինքն իսկականից տղա է... Մի խոսքով, մեզ ձեռ առան:
    Իսկ դու որտեղի՞ց գիտես։ Եթե էդքան համոզված ես, ուրեմն միգուցե դու՞ մի քիչ բացահայտես մեզ համար Peace–ին ։

    Ինձ նաև մի ուրիշ բան է հետաքրքրում. հարցազրույց վարողը մեզ հետ միասին ձեռ առնվածի կարգավիճակու՞մ է, թե՞ հարցազրույց տվողի հետ է համագործակցում մեզ ձեռ առնելու սուրբ գործում։

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (15.10.2012), CactuSoul (14.10.2012), keyboard (14.10.2012), Ձայնալար (14.10.2012)

  24. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու որտեղի՞ց գիտես։ Եթե էդքան համոզված ես, ուրեմն միգուցե դու՞ մի քիչ բացահայտես մեզ համար Peace–ին ։
    Տեսնողներ են եղել, տեսնողներ:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •