Հարցազրույցը բացահայտող չէր, բայց աշխույժ զրույց էր, հեշտ կարդացվող, հավես:
Ու եթե մարդը չի ուզում իրեն ավելի շատ ներկայացնի (դեռ), է թող չներկայացնի: Ակումբում դա պարտադիր պայման չի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինձ շատ դուր եկավ:
einnA ջան, շնորհակալություն նախաձեռնության համար, հետաքրքիր էր, լավ էլ կարողանում էիր Peace-ի խառը խշտիկ պատասխանները կապկպել իրար
Peace ջան դեմք ես, կայֆավատ եղի նազդառովյա, ես հո գիտեմ թե դու ով ես
Ժողովուրդ դրա համար էլ վերնագրել եմ` Peace-ի շրջանակի կողքով:
Peace-ն իմ համար հետաքրքիր չբացահայտված կերպար է ակումբում, ու երբ Peace-ին առաջարկեցի հարցազրույց տալ, նա էլ համաձայնեց, մտածեցի, որ ինչ-որ չափով կճանաչենք նրան: Գուցե իմ հարցերն էլ չեն դրդել բացահայտման, հիմա չեմ ուզում ինձ արդարացնել ու ամբողջ չբացահյտված մասերը վերագրել Փաթիլին, բայց դե էս դեպքում ոչինչ ստիպողաբար չի լինում, ես էլ ընդունեցի էս ամենն էնպես, ինչպես կա
Ուլուանա ջան, ես չգիտեմ ինչպես դուք, բայց ես, անկեղծ, ինձ "ձեռ առնվածի" կարգավիճակում չեմ զգում: Ես համագործակցել եմ էնքանով, որ հանգիստ թողել եմ Peace-ը խաղա իր կանոններով, հակառակն անհնար էր, քանի որ արդեն սկսել էինք:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Ձայնալար
Ուզում եմ գրառմանդ անդրադառնալ, բայց նախքան դա մի հարց եմ ուզում տալ: Սրանից որոշ ժամանակ առաջ, քո ֆայսբուքյան էջում էր չէ՞ (կարծեմ share արված) դռան նկար, վրա գրված էր՝ բոքսի բաժանմունքի վարիչ Գ. Ձվակերյան:
Ուլուանա
Որպես լեզվի մասնագետ, խնդրում եմ, հարցազրույց բառի մեկնությունը տուր:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Սկիզբը ձանձրալի էր, հետո էլ too long, didn't read...
I may be paranoid but no android!
keyboard (15.10.2012)
Նախ` շնորհակալություն կարծիքի համար, բայց թույլ տուր քեզ հետ չհամաձայնել: Նպատակս քո ենթադրածը չի եղել, պարզապես ցանկացել եմ թեթև ոճի ու հումորի մեջ հարցերին պատասխանել ու այդպես էլ արել եմ: Քանի, որ կարծիքները բաժանվում են, ենթադրում եմ, որ միտքն ամեն դեպքում հասկացվել է: Եթե այսքանից հետո էլ չէ, ես՝ ներողություն:
Հիմա մյուս մասը: Իմ դիտարկմամբ, մարդկային փոխահարաբերությունների ոլորտում իր բարձունիքին հասած մարդը, եթե ինչ-որ երևույթի նկատմամբ իր խոսքն է կառուցում կամ վերաբերմունքն արտահայտում, դա պետք է անի այնքանով, որքանով, որ ինքը հոգեբանորեն պատրաստ է նույնի ընդունմանը:
Ամիսներ առաջ, ֆայսբուքյան էջիդ վրա share էիր այն գրությունը, որի մասին նշեցի վերևում: Ի՞նչ նպատակով: Ենթադրում եմ զվարճանալու, եթե անգամ դա էլ չէր նպատակը, քոմենթները ծառայել էին դրա նպաստմանը ու դու դրա դիմացը չէիր առնում, այսինքն զվարճանում էիք: Ես ոչ մի բան չունեմ ասելու, ազգանունն ինքնին ժպիտ է առաջացնում, բայց կան բաներ, որոնք թեև ժպիտ են առաջացնում, բայց դրանց մասսայականեցնելը, մեղմ ասած կոռեկտ չէ: Հասկանում ես, այստեղ մարդու կատարած քայլը, շարժումը, արարքը չէ հրճվանքի շարժառիթը, մարդու ազգանունն է, իսկ մարդն ամենից առաջ զգայական օրգաններ ունեցող մարդ է, դրանից հետո մանկաբույժ, բոքսի բաժանմունքի վարիչ=> կրթված ու այս ամենին + նաև կին:
Այս թեմայում կատարած քո գրառումից ես հասկացա, որ իմ կողմից արվածը, որպես կայֆավատ ես ընդունել (լավ հիմա, ամենավերջում ենթադրենք այդպես է) բոլորի նկատմամբ ու դու որպես բոլորի մասնիկ այն վերագրել ես նաև քեզ ու չես կարդում նրա համար, որովհետև այդպիսի վերաբերմունք քո նկատմամբ չես ընդունում: Ես այդպես հասկացա: Սիրելի Ձայնալար, եթե քո անձի նկատմամբ չես ընդունում նման վերաբերմունք, ի՞նչպես կարող ես դրա տիպի ավելի կատարելագորված տարբերակը անել ուրիշի նկատմամբ և դա ընդունել:
Վերջին խմբագրող՝ Peace: 16.10.2012, 01:13:
Ամեն ինչի շատը լավ չէ:
eniA, դու էլի հարցազրույցներ կազմակերպի, խնդրում եմ, ես քո «մասին» շատ բան իմացա էս հարցազրույցից հետո, ու առհասարակ... ֆեյսբուքներում քեզ հետ ընկերանալ ա պետք
einnA (16.10.2012), Դատարկություն (16.10.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ