User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Երևանն ու սայլակով տեղաշարժվողները

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,184
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    71 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Երևանն ու սայլակով տեղաշարժվողները

    Թեման բացելուս շարժառիթն այս բաց նամակն է.
    Երևանի բնակչուհի 12 ամյա Սիրանուշը, ով տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություններ ունի, նամակ է գրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ուր պատմում է տեղաշարժվելու հետ կապված իր դժվարությունների մասին՝ հույս հայտնելով, որ Երևանի քաղաքային իշխանությունները քայլեր կձեռնարկեն այդ դժվարությունները վերացնելու ուղղությամբ։

    «Հարգելի պարոն քաղաքապետ

    Իմ անունը Սիրանուշ է: Ես 12 տարեկան եմ, սովորում եմ Գայի անվան թիվ 129 դպրոցի 5-րդ դասարանում: Նաև Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտուհի եմ, դաշնամուր եմ նվագում: Ես շատ եմ սիրում երգել, նկարել, երազել, սիրում եմ ընկերներիս և իմ ընտանիքը: Բայց ամենաշատը ես սիրում եմ զբոսնել, այցելել տարբեր հետաքրքիր վայրեր, մշակութային և կրթական օջախներ: Ես հայ եմ և շատ եմ սիրում իմ Երևանը: Այն այնքան գեղեցիկ և նոր է ինձ համար: Ես երազում եմ զբոսնել Երևանի փողոցներով, լինել այգիներում ու պուրակներում … Բայց, ցավոք, ինձ համար դա շատ դժվար է, քանի որ ես անվասայլակ եմ օգտագործում և ինքնուրույն չեմ կարողանում տեղաշարժվել:

    Մայրիկս ինձ փորձում է տանել ամեն տեղ անվասայլակով, բայց դա շատ բարդ է մեր սիրելի Երևանում: Մեր փողոցները հարմարեցված չեն սայլակով տեղաշարժվելու համար: Առաջին հայացքից շատ վայրերում կան թեքահարթակներ, բայց դրանց մեծամասնությունը շատ անհարմար է:

    Շատ դժվար է նաև սայլակով տեղաշարժվել առանց մայթերի փողոցներով, շատ անգամ մայրիկս հրում է սայլակը հենց մեքենաների արանքներով, որովհետև մայթերը քանդված են: Մենք ամեն օր անցնում ենք DE LYUX ռեստորանի մոտով, և այնքան ծանր է մայրիկիս բազմաթիվ աստիճանները հաղթահարել փողոցի երկայնքով, ոչ մի թեքահարթակ չկա:

    Չնայած փողոցների վատ պայմաններին, մայրիկս ինձ հաճախ է տանում զբոսանքի սայլակով, և ես շատ եմ ուրախանում, տեսնելով գեղեցիկ պարիսպներ և ծաղկանոցներ, բայց տխրում եմ, երբ հասկանում եմ, որ կառուցողները կրկին մոռացել են իմ և իմ նման շատերի մասին, և ստեղծելով գեղեցիկը, ոչ միայն անտեսել են թեքահարթակները, այլ նաև փակել են նախկինում եղած փոքր հարմարությունները:

    Մենք շատ հաճախ ենք անցնում նաև Արաբկիրով, գնում ենք տատիկի տուն, այնտեղ շատ գեղեցիկ է ամենը, բայց մայրիկը միշտ նեղվում է, որովհետև միակ փոքրիկ արանքը, որով մենք միշտ անցնում էինք սայլակով, փակել են, և հիմա մայրիկս ամեն անգամ բարձրացնում է սայլակը անցնելու համար:

    Շատ վիրավորական է, երբ փողոցներում, եթե նույնիսկ կան թեքահարթակներ, նրանց առջևը փակած է լինում մեծ ժամանակակից մեքենաներով, և մայրիկը ստիպված բարձրացնում է սայլակը: Ես բացարձակ չեմ օգտվում քաղաքային տրանսպորտից, որովհետև այն հարմարեցված չէ սայլակների համար, միայն հատ ու կենտ տաքսիները համաձայնվում են մեզ տեղափոխել, որովհետև իմ սայլակը չի տեղավորվում նրանց բեռնախցիկում: Շատ բազմաթիվ են իմ ու իմ նմանների խնդիրները մեր քաղաքում, բայց ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵՎԱՆԸ, ՄԵՆՔ ԵԼ ԵՆՔ ՆՐԱ ԶԱՎԱԿՆԵՐԸ, և մենք ակնկալում ենք, որ այն էլ մեզ կսիրի, կհիշի ու հոգ կտանի իր զավակների համար:

    Հարգանքով` Սիրանուշ»
    Աղբյուր՝ tert.am


    Հնարավո՞ր է քաղաքը հարմար դարձնել նաև այս քաղաքացիների համար, դա ի՞նչ ծախսեր կպահանջի: Մինչև հիմա հարմար չլինելը անտարբերությա՞ն արդյունք է, թե՞ խնդիրների բարդության:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.10.2012), ivy (12.10.2012), Jarre (21.08.2013), Lion (14.10.2012), Norton (09.01.2014), Rammstein (12.10.2012), Sambitbaba (13.02.2013), StrangeLittleGirl (12.10.2012), Tig (12.10.2012), Արէա (12.10.2012), Ձայնալար (12.10.2012), Մինա (13.10.2012), Նաիրուհի (20.10.2012), Ուլուանա (12.10.2012), Վոլտերա (09.01.2014), Տրիբուն (14.10.2012)

  3. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բառադիության արդյունք ա: Փոքր երեխա ունեցողներն էլ են բախվում էդ խնդրին: Ասում եմ բառադիության արդյունք ա, որովհետև շատ անգամ նկատել եմ, որ մայթերը վերանորոգվելուց (եզրաքարերի թարմացում, սալիկապատում) հետո շարունակում են մնալ անանցանելի սայլակների համար: Երբեմն էլ թեքահարթակներն այնպես են կառուցվում, որ մտածում ես կառուցողը չի իմացել թեքահարթակը ինչի համար ա:

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.08.2013), boooooooom (08.11.2012), CactuSoul (12.10.2012), Chuk (12.10.2012), Freeman (14.10.2012), ivy (14.10.2012), Lion (14.10.2012), Norton (09.01.2014), Sambitbaba (13.02.2013), Tig (20.10.2012), Մինա (13.10.2012), Նաիրուհի (20.10.2012), Ուլուանա (12.10.2012), Տրիբուն (14.10.2012)

  5. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,224
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախր օրենքն էլ ունենք է: Ու էտ օրենքից բխող էլ մի ղուրուշ ենթաօրենսդրական ակտեր կան - կառավարության որոշումներ, Սոցապ նախարարության հրամաններ, բլա բլա բլա: Օրենքն էլ վատը չի: Առանձին եքա գլուխ կա ենթակառուցվածքների մասին:

    Գ Լ ՈՒ Խ 5

    ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

    Հոդված 21. Պետական քաղաքականությունը սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերաբերյալ

    Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի գործատուները հաշմանդամների համար ապահովում են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, հասարակական տրանսպորտից և տրանսպորտային հաղորդակցության, կապի և տեղեկատվության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծումը:
    ......
    ու սենց ևս յոթ-ութ հոդված
    Բայց դե, ինչպես միշտ, ամեն ինչ գալիս ու հանգում ա օրենքի կիրառմանը: Էս անտեր օրենքը մինչև հիմա գործել ա մենակ առաջին գլխի մասով, որը վերաբերվում հաշմանդամության ճանաչմանը ու կարգ տալուն: Էս էլ գործում ա, քանի որ ստեղ փող պետք չի ծախսել, ոչ մի բան պետք չի կազմակերպել, ընդհակառակը, մի բան էլ հաշմանդամներից կարելի ա փող առնել կարգ տարամադրելու համար, քանի որ հետո հաշմանդամության նպաստ կարան ստանան: Այսինք, սաղ oրնքը էս պահին գործում ա մենակ նրա համար, որ բժշկասոցիալական փորձաքննության ու սոցապ նախարարության մի քանի չինովնիկ փող աշխատեն հաշմանդամների վրա:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.10.2012), Lion (14.10.2012), Sambitbaba (13.02.2013), Tig (20.10.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անի Քոչարը Գալուստ Սահակյանին մտավոր հաշմանդամ է անվանել
    19 Հոկտեմբերի 2012

    Լրագրող-բլոգեր Անի Քոչարն իր անձնական բլոգում պատասխանել է ԱԺ ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանին։
    Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ ԱԺ-ում թեքահարթակներ չկան ու վերելակն էլ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց: Գալուստ Սահակյանի պատասխանը. «ԱԺ-ում 1-2 հոգի են ընդամենը հաշմանդամ, Արման Մուշեղյանն է եւ էլի մի հոգի ու իրանց համար ի՞նչ այդքան ծախս անենք, դա լուրջ ծախս է»:

    Անին նրան ի պատասխան գրում է.

    «Այ մտավոր հաշմանդաաաաաաա~մ,

    Սրանց նմանները իրավունք անգամ չունեն նման պաշտոններ զբաղեցնելու և որոշումներ կայացնելու: Դուք ձեր գրպանների, բանկային հաշիվների, զվարճանքների և բարեկեցիկ կյանքի համար միջոցներ ունեք, իսկ ձեր անմիջական պարտականությունների համար ոչ? Հարգելի Գալուստ Սահակյան, առհասարակ տեղյակ եք, որ պարտավոր եք հարմարեցնել, միջազգային կոնվենցիա է ՀՀ ԱԺ-ն վավերացրել: Այնպես եք խոսում, կարծես Արման Մուշեղյանին լավության կարգով պետք է ընդառաջեիք և հարմարեցնեիք: Գիտեք, ինչ հերիք է, մենք էլ համբերություն ունենք, չեմ ամաչի և կասեմ, միայն ցանկանում եմ, որ դուք ամեն Աստծո օր նույն խոչընդոտներն ու հոգեբանական ճնշումները հաղթահարեք, ինչ Արմանս ու իր բախտակից ընկերները: Թող դուք ամեն Աստծո օր նույն կերպ հասնեք ձեր աշխատասենյակ, ինչպես Արման Մուշեղյանը:
    Աստված է վկա, դուք բոլոր սահմաններն անցել եք արդեն: Ինչ է, պետք է ձեր սեփական մաշկի վրա զգաք, որ նոր միայն տեղներիցդ շարժվեք??? Հավատացած եղեք, ոչ մեկը, այդ թվում մեծն պաշտոնյաներդ, ապահովագրված չեք հաշմանդամությունից: Դա կարող է մի օր նաև ձեր և ձեր ընտանիքի խնդիրը դառնալ: Քթներիցդ այն կողմ նայեք, մեր երկրում ավելի քան 170 000 հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացի կա, ու ձեր նմաններն են նրանց համար որոշումներ կայացնողները և ասողները, թե ինչի համար գումար կա, իսկ ինչի համար՝ ոչ: Որքանով նաև տեղյակ եմ, բոլորովին վերջերս կրկին նոր համակարգիչներ է ԱԺ-ն ձեռք բերել, իսկ թեքահարթակի համար գումար չկա, այո, կամ անիմաստ ծախս է: Դեռ շատ մեծ հարց է ում կամ ինչի անիմաստ լինելը...»։

    Նշենք, որ Արման Մուշեղյանը Անի Քոչարի ամուսինն է։

    Աղբյուր՝ HayNews.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.10.2012), Jarre (21.08.2013), keyboard (20.10.2012), Moonwalker (20.10.2012), Nadine (23.10.2012), Norton (09.01.2014), Արէա (20.10.2012), Հայկօ (20.10.2012), Ձայնալար (20.10.2012), Նաիրուհի (20.10.2012)

  9. #5
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց Անի Քոչարի մտահոգությունը էդքան էլ եսիմ ինչ չի, ստատիստիկայով նայած, էսօրվա Հայաստանի բոլոր օլիգարխների ու գալուստաոտանիների ընտանիքներում մեծ պռոբլեմներ կան առողջության ու առհասարակ ապրելու հետ:
    Շատ օրինակներ կարամ բերեմ, որ օլիգարխները, իրենց գռփած ու թալանած միլիոնները իրանց երեխեքի ու հարազատների որտասահմանում բուժումների ու արուն փոխելու վրա են ծախսում, նենց որ ոչմեկ չի փախնելու դրանից: Եթե հաշմանդամ էլ չեն, ապա հաստատ մի խնդիր ունեն, որը իրանց կյանքի լավագույն տարիները խլելույա

  10. #6
    ազատ ռադիկալ Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    963
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ինչ-որ մեկը գի՞տի Երևանում ժամանցի այնպիսի վայրեր, որ մատչելի են հաշմանդամ մարդկանց համար:


  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (21.08.2013)

  12. #7
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    61
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նույնիսկ ոչ հաշմանդամները որոշ մայթերով մարդավարի չեն կարող քայլել: Օլիգարխներին թազա կաբել քցեցին մայթով ու տենց ք*ք մեջ էղած էլ թողին, մոտ 300 մետր, դպրոց տանող միակ մայթը: Ճակատագրի հեգնանքով էլի Արաբկիրում:
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  13. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    Օլիգարխներին թազա կաբել քցեցին մայթով ու տենց ք*ք մեջ էղած էլ թողին, մոտ 300 մետր, դպրոց տանող միակ մայթը:
    Հասցեն կասե՞ս։

  14. #9
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    61
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասցեն կասե՞ս։
    Բաբայան փողոց
    սկսած հյուսիսային ճարագայթից մինչև 151 դպ, ըտեղից էլ մինչև ենթակայն էնքան փոքր մայթ ա, որ փողոցով տարան…Երկու տեղ էլ փողոցնա լայնակի հատում… Ամայի տեղ չի, մեքենայով երթևեկողներն էլ զգացած կլինեն
    Վերջին խմբագրող՝ Hda: 13.02.2013, 20:54:
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  15. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    Բաբայան փողոց
    սկսած հյուսիսային ճարագայթից մինչև 151 դպ, ըտեղից էլ մինչև ենթակայն էնքան փոքր մայթ ա, որ փողոցով տարան…Երկու տեղ էլ փողոցնա լայնակի հատում… Ամայի տեղ չի, մեքենայով երթևեկողներն էլ զգացած կլինեն
    քո ասածը 29-րդ փողոցը չի՞։ 151-ը էդտեղ ա ընկնում։

  16. #11
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    61
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    քո ասածը 29-րդ փողոցը չի՞։ ...
    151 դպ-ից, մինչև ենթակայա՞ն ՝այո

    Ռ. Սևակի անվան թիվ 151 դպրոց, Բաբայան 40

    դե լրիվ ասեմ, որ սկիզբն էլ մոնումենտի բոլորիդ հայտնի ազգային խորհրդի շենքի մակետն է
    կարծում եմ էլ հարց չի մնա
    Վերջին խմբագրող՝ Hda: 13.02.2013, 21:23:
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  17. #12
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (21.08.2013), keyboard (21.08.2013), Lílium (09.01.2014), Moonwalker (21.08.2013), Sambitbaba (21.08.2013), StrangeLittleGirl (21.08.2013), Աթեիստ (21.08.2013), Փոքրիկ շրջմոլիկ (21.08.2013)

  19. #13
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,631
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատանքիս վայրում բոլոր հարմարությունները կան, բայց այլ տեղերում՝ գաղափար անգամ չունեմ...
    Շուտով երևի սկսեմ մոտիկից ծանոթանալ էդ մատչելի վայրերին:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •