Սխալ չեք կարդացել, ու սա կատակ չի: Խոսքը գնում է Եգիպտոսում և այլ մուսուլմանական երկրներում աղմուկ հանած չինական արտադրության արհեստական կուսաթաղանթների մասին: Մեջբերում եմ Lurer.com-ի հոդվածը (որն իր հերթին մեջբերում է Շամշյանին).
Փաստորեն ներմուծվել է մոտ կես միլիոն կուսաթաղանթ: Չգիտեմ, այդքան սեռահասուն «դե յուրե կույս» ունե՞նք, թե՞ նախատեսված է մարդա մի քանի «կարմիր խնձորի» համար, բայց քյառթերը մոտակա մի քանի տարիները լավ տժալու են, հա
Մոտ 10 օր առաջ, ֆիզիկական անձը Հայաստան էր ներմուծել մեծ քանակությամբ կուսաթաղանթ:
Ներմուծումը կատարվել է օրինական ճանապարհով՝ հետագայում իրացնելու նպատակով: Այն ներմուծվել է «Զվարթնոց» օդանավակայանից, թե Բագրատաշենի մաքսատնից, աղբյուրը չհայտնեց:
Լուրի իսկությունը ճշտելու նպատակով հարցումներ կուղարկվեն մաքսային և հարկային ծառայություններին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կուսաթաղանթները կշռում են 3-5 գրամ, իսկ ընդհանուր քանակը մոտ կես տոննա է եղել:
Shamshyan.com
Էջանիշներ