User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Մեծահասակների կրթություն

  1. #1
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեծահասակների կրթություն

    Շատերս ունենք տատի պապիներ, ովքեր իրենց էներգիայով ոչ մեկին չեն զիջում ու ուզում են երիտասարդների նման աշխատել ու կրթություն ստանալ: Ու քանի որ շուտով երկիր մոլորակի 7 միլիարդ բնակչության միայն 1 միլիարդը կլինեն մեծահասակները ու շատ երկրներում ծերացման գործընթաց է սկսվել, այդ թվում նաև Հայաստանում, շատ կարևոր է այլընտրանքային ուսուցման ու աշխատելու ծրագրեր մտածել հենց մեծահասակների համար, ինչպես դա արվում է օրինակ զարգացած երկրներում:

    Այս թեմայով առաջին անգամ եմ գրել, ու ինձ թվում է, որ այդ մասին դեռ շատերը կսկսեն գրել ապագայում, էլ չեմ ասում, թե ինչ միջազգային փողեր կգան Հայաստան Ամեն դեպքում թեմա եմ բացում՝ կարծելով, որ այս ոլորտը միգուցե հետաքրքիր լինի, թեկուզ նաև նրա համար, որ դրա մասին գրեթե չեն խոսում:


    Մեծահասակները Հայաստանում զրկված են կրթվելու և աշխատելու իրավունքից

    ]

    73-ամյա Էմմա Վարդանյանն արդեն 3 տարի է` կարոտում է ամեն օր աշխատանքի գնալը, մարդկանց հետ շփվելն ու մարդկանց պիտանի լինելը: Կրճատումների պատճառով աշխատանքը կորցնելուց հետո կայուն աշխատավարձի պակասն էլ է զգում. ստացած թոշակը բավարարում է միայն տան ծախսերին, իսկ նա շատ նպատակներ ու ծրագրեր ունի. ուզում է անգլերեն սովորել, պարի խմբակ հաճախել և այլն։


    Տիկին Էմման մինչև 70 տարեկանն աշխատել է Մերգելյան ինստիտուտում որպես ծրագրավորող: Դրանից հետո անցել է թոշակի, սակայն չի կարողանում համակերպվել տանը նստելու մտքի հետ:


    «Հենց տարիքս լսում են, ասում են՝ ի՞նչ աշխատանք: Էլ չեն նայում, որ ես վարժ տիրապետում եմ համակարգչին, կարողանում եմ տեսքստեր հավաքել, ռուսերեն-հայերեն որակյալ թարգամանություններ կատարել: Ես սովորական մարդ եմ, ով ուզում է ապրել, կրթվել ու աշխատել»,- ասում է նա:


    Էմման միակը չէ. 52-ամյա Նարինե Հովակիմյանն ասում է, որ 13 տարի հաշվապահ է աշխատել, սակայն այժմ չի կարողանում աշխատանք գտնել:
    «Մի աշխատավայրում ինձնից մի համակարգչայի ծրագրի իմացություն պահաջեցին, ես գնացի մասնավոր պարապունքների, սովորեցի, բայց չընդունեցին: Հետո խոստովանեցին, որ իրականում ինձ աշխատանքի չեն ընդունում իմ տարիքի համար: Այսինքն՝ կա ակնհայտ խտրականություն: Արդեն մի քանի տարի է՝ չեմ կարողանում սովորել նաև անգլերեն, որը միշտ պահանջում են՝ անկախ նրանից պե՞տք է, թե՞ ոչ: Ինքնուրույն էլ չի ստացվում, քանի որ իմ օտար լեզուն գերմաներենն է եղել»,- պատմում է Նարինե Հովակիմյանը:


    Նա ասում է, որ, չնայած օրենսդրությամբ սահմանված է մեծահասակների սովորելու և աշխատելու իրավունքը, սակայն, իրականում, դրա համար հնարավորություններ ստեղծված չեն պետության կողմից:


    Այդ բացը փորձում են լրացնել Հայաստանում գործող 10-ից ավելի հասարակական կազմակերպություններ:


    «Հնաբնակ Երևանցիների ասոցացիա» ՀԿ նախագահ 85-ամյա Կառլեն Բաբայանը երկար տարիներ եղել է Երևանի պետական համալսարանի սպրոտի ամբիոնի դասախոս: Իսկ ներկայումս տարեցների երգչախումբ է ղեկավարում՝ լուծելով թե՛ իր, թե՛ իր հասակակիցների զբաղվածության խնդիրը:


    «Հասկացա, որ ծեր մարդկանց զբաղմունք է պետք, նոր գիտելիքներ ստանալու կամ հինը կատարելագործելու վայր: Դրա համար հավաքեցի ծեր մարդկանց, ստեղծեցի երգչախումբ: Հիմա երգեր եմ գրում ու ղեկավարում եմ երգչախումբը, որի մեջ անգամ 100-ն անց մարդ է եղել, իսկ հիմա ամենատարեցը 90 տարեկան է»,- www.hra.am –ի հետ զրույցում նշեց, որ ոլորտում առաջնահերթ է օրենսդրական դաշտի կարգավորումը ու համակարգային խնդիրների լուծումը:


    «Մենք անընդհատ լսում ենք «մեծահասակների կրթություն», բայց իրավական դաշտում չկա հատուկ ձևակերպում, թե մեծահասակ ասելով մենք, որ տարիքն ենք հասկանում»,- կարծում է Տիգրանյանը:


    Անդրադառնալով 2007-ին ՀՀ Ազգային ժողովի Օրինաց երկիր խմբակցության մի քանի պատգամավորների կողմից մշակված «Մեծահասակների կրթության մասին»ՀՀ օրենքի նախագծին՝ Աիդա Տիգրանյանն ասաց, որ այն չի կարող ընդունվել, քանի որ հակասում է մի շարք օրենքների:
    ՀՀ կառավարությունն այդ նախագծին բասացական եզրակացություն է տվել՝ նշելով, որ ոչ միայն օրենսդրական հակասությունների, այլև՝ պահանջվող, բայց պետբյուջեով չնախատեսված ֆինանսական հատկացումների մասին:


    Սակայն օրենքի նախագիծը մշակող պատգամավորները հղում են անում ՀՀ սահմանդրության 39-րդ հոդվածին, որը հստակ ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք՝ առանց խտրականության:


    ՀՀ ԿԳՆ Լրացուց և շարունակական կրթության բաժնի պետ Աիդա Տիգրանյանը նշում է, որ իրենք մշակել են «Հայաստանի Հանրապետության լրացուցիչ և շարունակական կրթության մասին ազգային զեկույց», քննարկման փուլում են գտնվում լրացուցիչ և շարունակական կրթության ռազմավարության, գործողությունների պլանի, ինչպես նաև ոլորտը կարգավորող կարգերի նախագծերը, նախատեսվում են փոփոխություններ գործող կրթական օրենսդրական դաշտում:

    «Ես իսկապես շատ ոգևորված եմ, որ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որ սկսել է կարևորություն տալ այս հարցերին ու հատուկ ռազմավարության մշակել: Հուսով եմ, որ երբ ժամանակը գա պրակտիկ գործելու մենք այդ հարցում էլ առաջինը կլինենք»,- կարծում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:շ


    ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և և «ՀելփԷյջ Ինթերնեյշընըլ»-ի կողմից իրականացված «Ծերացումը 21-րդ դարում» հետազոտության համաձայն՝ աշխարհի 60-ն անց բնակչությունը ներկայումս 18 տոկոս է կազմում, իսկ 2050 թվականին կլինի գրեթե կրկնակի ավել: Ըստ նույն զեկույցի՝ Հայաստանում բնակչության 30,2 տոկոսը կլինի 60-ն անց, իսկ 6,6 տոկոսոը 80-ն անց 2012թ.-ի համապատասխանաբար 15,1 և 2,9 տոկոսների փոխարեն:


    Մեծահասակների համար գործող ծրագրերը մատչելի չեն


    Մեծահասակների կրթության ապահովման ոլորտում կատարվող քայլերը դեռևս շոշափելի արդյունք չեն ունենում գործնական դաշտում: Անգամ ԿԳՆ կողմից մոնիտորինգ չի կատարվել՝ որոշելու շահառուների քանակը, անհրաժեշտ կրթական ծրագրերը և այլն:


    Բոլոնիայի կրթական համակարգի ներդրումը, իր հերթին, նախատեսում է բարեփոխումներ ամբողջ կյանքի ընթացքում շարունակական կրթության ոլորտում:
    "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում ներկայումս կազմակերպվում է լրացուցիչ կրթություն մեծահասակների համար: Բայց այդ կուրսը ոչ բոլոր մեծահասակներին համար է մատչելի, քանի որ բոլոր ծրագրերը վճարովի են: Ծրագրերը անվճար են լինում միայն այն ժամանակ, երբ իրականացվում են միջազգային կազմակերպության տրամադրած դրամաշնորհով:


    "Չենք կարող բոլոր մեծահասակներին մեկ օրում աշխատանքով ապահովել"


    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանի կարծիքով՝ մեծահասաների համար առաջնահերթություն է ոչ թե աշխատելը, այլ՝ առողջ և զբաղված լինելը: Առողջության ապահովման համար պետությունը սահմանել է անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժսպասարկում հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում:«Ինչ վերաբերում է աշխատելուն, այո՛, աշխատանքը շատ կարևոր է հատկապես նախակենսաթոշակային տարիքում, բայց մենք չենք կարող մեկ օրում նրանց բոլորին աշխատանքով ապահովել: Մեր ռազմավարության մեջ կան հստակ ծրագրեր, օրինակ՝ Գյումրիում կենտրոն է ստեղծվելու, որտեղ տարեցները իրենց տիրապետած արհեստները դասավանդելու են երիտասարդներին»,- ասում է նա:


    Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանում այժմ կան 3 պետական ու 4 ոչ պետական տուն ինտերնատներ, որոնցում ապրում է 1230 տարեց: Հայաստանում ընդհանուր առմամբ կա 14,000 միայնակ տարեց, որոնցից միայն Երևանում 1500-ը տան պայմաններում սպասարկվում է պետական ու ՀԿ դաշտի սոցիալական աշխատողների կողմից:

    Հայաստանում կա 100 տարին լրացած 126 մարդ, ում պատշաճ ուշադրություն դարձնելու համար նախարարության կողմից հատուկ հրահանգ է տրվել մարզպետարաններին:


    Ջեմմա Բաղդասարյանն առաջնային է համարում ծերաբուժության ու ծերաբանության ինստիտուտ չունենալը: "Չունենք մասնագետներ, որոնք կարող են տարեց մարդու առողջական խնդիրներին տալ լուծումներ, ինչպես որ արվում է մաբողջ աշխարհում: Առաջիկա 5 տարվա համար ՀՀ կառավարությունը հաստատել է բնակչության ծերացման հետևանքներից բխող տարեցների պաշտպանության ռազմավարությունը, որի համաձայն բուհերում կպատրաստվեն ծերաբաններ»,- ասում է նա:
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 09.10.2012, 12:59:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (23.04.2017), Նաիրուհի (09.10.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի մանրամասն այստեղ ՝ http://www.hra.am/hy/point-of-view/2012/10/09/learning
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 09.10.2012, 13:13:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  4. #3
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դպրոցականների կրթություն արտասահմանում
    Հեղինակ՝ Ամելի, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.03.2018, 15:09
  2. Իրավաբանական բարձրագույն կրթություն
    Հեղինակ՝ Roland Zohrabyan, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.03.2013, 02:09
  3. Ներառական կրթություն
    Հեղինակ՝ impression, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 21.09.2012, 17:58
  4. Շվեցարական կրթություն
    Հեղինակ՝ vigilate, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.09.2012, 16:02
  5. Բանասիրական կրթություն
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 29.01.2011, 11:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •