Սեսիլյա Վեբերը զանազան բույսերի պատկերներ է ստեղծում մերկ մարդկային մարմինների լուսանկարների համադրման միջոցով։ Իր մի կոմպոզիցիան ստանալու համար Սեսիլիան ծախսում է մոտ երկու ամիս։ Իսկ ստացված բուսական պատկերներն ապշելու չափ իրական տեսք ունեն։ Շատ դեպքերում նույնիսկ առաջին հայացքից հնարավոր չէ գլխի ընկնել, որ դրանք բնական ծաղիկներ չեն, այլ մարդկային մարմիններից կազմված կոմպոզիցիաներ։ Հետաքրքիր է յուրաքանչյուր ծաղկի նկարը «դրսից» նայելուց հետո նաև «ներսից» ուսումնասիրելը՝ բացահայտելով դրանց «մարդկային» բաղադրիչները.
Էջանիշներ