User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Օտարալեզու բառերի տառադարձություն

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օտարալեզու բառերի տառադարձություն

    Ընդհանուր առմամբ, որոշ անգլերեն բառեր թարգմանվելու փոխարեն տրանսլիտերացվում են հայերեն (հնչյունային համարժեքներով են փոխարինվում), ինչը հաճախ վիճելի կետեր է առաջացնում (Էյնշտեյն-Այնշտայն, Ֆրեյդ-Ֆրոյդ և այլն):

    Նախ՝ անդրադառնամ տ-թ տրանսլիտերացիային, որի խնդիրն առավել ցավոտ է: Ռուսերենը չունի թ հնչյուն (ինչպես անգլերենը չունի տ հնչյուն), ինչի պատճառով սովետական շրջանում տրանսլիտերացված բառերում խուլ բաղաձայնն էր կիրառվում (տ), իսկ հետսովետական ռեակցիոն շրջանում, ռուսերենից կարծես հեռանալու նպատակով, կիրառվում էր անգլիական թ-ն՝ ձայնեղ խուլ բաղաձայն: Ինչևէ, իրականում տ-թ տրանսլիտերացիան ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

    Ընդհանուր առմամբ, եթե նայենք անգլերենի ծագումնաբանական տեսանկյունից, կտեսնենք այդ երկու հնչյունները թե՛ հույների մոտ (տաու-թետա), թե՛ սկանդինավյան լեզուներում (տեյվազ-թունոր): Հունական երկու աստվածուհիների անունների օրինակի վրա պարզ է դառնում, թե ինչպես են անգլերեն տրանսլիտերացվում հունական տաուն ու թետան. Θέτις` Thetis, Թետիս, ու Τηθύς` Tethys, Տեթիս: Ակնհայտ է դառնում, որ հունական թետան, հայերեն համարժեքը՝ թ, անգլերենում հնչյունափոխվում է th բաղաձայն հնչյունին (իր երկու տարբերակներով, ձայնեղ ð-ն ու անձայն θ-ն): Նույնը տեղի է ունենում Þ թեյվազ ու T տունոր հին սկանդինավյան հնչյունների հետ (Thor - Týr): Հունական դիցաբանության հետ ես ծանոթացել եմ ռուսական աղբյուրներից, որոնց հեղինակները... թ հնչյունի բացակայության պատճառով նույնացրել էին Թետիս ու Տեթիս աստվածուհիներին, հայ թարգմանիչներն էլ ընդամենը Тетис բառի առաջին Т-ն Թ էին դարձրել:

    Տեսնելով, թե ինչ տրամաբանությամբ են անգլերենում տրանսլիտերացնում հունական ու նորդական Տ ու Թ հնչյունները, կարող ենք հետևություն անել, թե ինչպես է պետք անգլերենից տրանսլիտերացնել T ու Th հնչյունները: T=Տ, Th=Թ:

    Ֆրեյդի ու Էյնշտեյնի խնդիրն ավելի բարդ է: Ռուսերեն դրանք փոխանցվել են գրելաձևից ենթադրված տրանսլիտերացիայով, հայերեն մտել ռուսերենից: Ֆրոյդ ու Այնշտայն գրելաձևերի կողմնակիցները, որպես արգումենտացիա բերում են, որ նախնական լեզվով դրանք այդպես են արտասանվել: Հակափաստարկ՝ ֆիններն իրենց երկիրն անվանում են Սուոմի, հնդիկներն իրենցը՝ Բհարատա, վրացիներն իրենցը՝ Գեորգիա: Ինչևէ, մենք դրանք անվանում ենք այլ լեզուներից փոխառած կամ հնուց ձևավորված անուններով՝ Ֆինլանդիա, Հնդկաստան, Վրաստան: Անձամբ իմ կարծիքով, այս հարցին կարելի է առավել ճկուն մոտենալ ու երկու տարբերակն էլ ճիշտ համարել:

    Իհարկե, ես լեզվաբան չեմ, ու հետաքրքիր կլիներ մասնագետ լեզվաբանի կարծիք լսել այս հարցի շուրջ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.10.2012), Chuk (08.10.2012), einnA (09.10.2012), Freeman (21.10.2012), Moonwalker (08.10.2012), Rammstein (08.10.2012), Sambitbaba (08.10.2012), StrangeLittleGirl (11.10.2012), Varzor (09.10.2012), Արէա (08.10.2012), Հայկօ (08.10.2012), Նաիրուհի (09.10.2012), Նարե91 (08.10.2012), Շինարար (08.10.2012), Ուլուանա (08.10.2012), Տրիբուն (09.10.2012)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն թեմայի համար, Ռայադեր: Նման թեմա վաղուց էի ուզում բացել:

    Ես էլ լեզվաբան չեմ, բայց ունեմ իմ տեսակետը: Համարում եմ, որ էն բառերը, որոնք արդեն ունեն հստակ գրելաձեւ, չարժե փոխել: Օրինակ` ակումբում հանդիպել եմ «սիգարեթ» գրելաձեւը, բայց էդ բառը վաղուց կիրառվում ա «սիգարետ» տարբերակով: Կամ հանդիպել եմ «մոնոլիթ» գրելաձեւը, որը կիրառվում ա «տ»-ով տարբերակով (չնայած` էս բառի հայերեն տարբերակն էլ կա` «միաձույլ», բայց բայց «մոնոլիտ» գրելուց միշտ «տ» եմ հանդիպել): Նույն շարքից` Յունիքոդ, որը միշտ հանդիպել եմ «կ»-ով, առավել եւս, որ ունենք «կոդ» բառը: Եւ այլն:
    Սրանց, կարծում եմ, չարժե ձեռք տալ:

    Ինչ վերաբերում ա անուններին. օրինակ` Այնշտայնի ազգանունը, հիշում եմ, դպրոցական ֆիզիկայի գրքում հենց Այնշտայն էր գրած: Գուցե Էյնշտեյն տարբերակը ավելի տարածված ա, բայց քանի որ երկու տարբերակն էլ կիրառվում են, նախընտրում եմ օրիգինալը` Այնշտայնը: Առավել եւս, որ «Էյնշտեյն» տարբերակը ոչ թե տառերի պակասի հետեւանք ա, այլ սխալ կարդալու:

    Հետո, եսի՞մ, ինձ թվում ա պիտի մի քիչ նենց լինի, որ հայերենի նման հնչի: Իսկ էդ որ բոլոր t-երը «թ» են սարքում, p-երը «փ» են սարքում, k-երը «ք» են սարքում, մի թեսաք շաթ արհեսթաքան ա, հեչ հայերեն չի հնչում:

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.10.2012), Malxas (08.10.2012), One_Way_Ticket (08.10.2012), Rhayader (08.10.2012), Sambitbaba (08.10.2012), StrangeLittleGirl (11.10.2012), Varzor (09.10.2012), Արէա (08.10.2012), Հայկօ (08.10.2012), Նաիրուհի (09.10.2012), Շինարար (08.10.2012), Ուլուանա (08.10.2012), Տրիբուն (09.10.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը

    Նախ՝ անդրադառնամ տ-թ տրանսլիտերացիային, որի խնդիրն առավել ցավոտ է: Ռուսերենը չունի թ հնչյուն (ինչպես անգլերենը չունի տ հնչյուն), ինչի պատճառով սովետական շրջանում տրանսլիտերացված բառերում խուլ բաղաձայնն էր կիրառվում (տ), իսկ հետսովետական ռեակցիոն շրջանում, ռուսերենից կարծես հեռանալու նպատակով, կիրառվում էր անգլիական թ-ն՝ ձայնեղ խուլ բաղաձայն: Ինչևէ, իրականում տ-թ տրանսլիտերացիան ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից:
    Մեր մամուլը մի սարսափելի սովորություն ունի հիմա: Ռուսերենից հատուկ անունները թարգմանելիս բոլոր տ-երը թ ա դարձնում, կ-երը ք և այլն, տենց Կադաֆին մարդկանց թեթև ձեռքով Քադաֆի դարձավ, Կատարը՝ Քաթար, որ սովետի վաղտից Կատար ա եղել, մնում ա Կահիրեն էլ Քահիրե սարքեն ու պրծնենք, մինչդեռ Կատարն ու Կադաֆին նույն Կ-ով են, ինչ Կահիրեն, որ հայերեն ավելի շուտ Ղ կդառնա, ինչպես Կուրանը Ղուրան է դառել, քան Ք: Ես Ֆեյսբուքում մի լրատվամիջոցի նյութի տակ քոմենթ արեցի, ինձ անգրագետ անվանեցին ու դավայ-դասվիդանյա ասացին, այսինքն՝ լսել էլ չեն ուզում որևէ դիտողություն: Արաբագիտության ամբիոնն էր համալսարանի մի հսկայական ցանկ պատրաստել էսպիսի սխալ տառադարձումների, ուզում էին ուղարկեն լրատվամիջոցներին, տենց էլ չիմացա՝ ինչ եղավ:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.10.2012), One_Way_Ticket (08.10.2012), Rhayader (08.10.2012), Sambitbaba (08.10.2012), Varzor (09.10.2012), Արէա (08.10.2012), Հայկօ (08.10.2012), Տրիբուն (09.10.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն բացատրության համար

    Իմ ուսանող տարիներին պոլիտեխնիկում մի ամբիոն կար, անունը լրիվ չեմ հիշում, բայց "քոմփյութերային" բառ կար անվանման մեջ: Էդ ամբիոնում սովորող ընկերներ ունեի, ամեն անգամ կռիվ էի անում հետները, թե իրենց ամբիոնի անունը սխալ է, պետք է լինի, եթե ոչ համակարգչային, ապա գոնե կոմպյուտերային: Ինձ կոմունիստ էին ասում, իբր դու ինչ ես հասկանում նորագույն տեխնոլոգիաներից, ես էլ ինձ մեջից ուտում էի, բայց չէի կարողանում ապացուցել թե ինչու "քոմփյութեր"-ի փոխարեն պետք է "կոմպյուտեր" լինի

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (08.10.2012)

  9. #5
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նմանօրինակ դեպքերից ինձ ամենաշատը ՊրաՀա-ն ա տապալում:
    Ինչի ախր, ինչի՞՞՞՞

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (08.10.2012)

  11. #6
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նմանօրինակ դեպքերից ինձ ամենաշատը ՊրաՀա-ն ա տապալում:
    Ինչի ախր, ինչի՞՞՞՞
    Որովհետև չեխերեն Պրահա է:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (09.10.2012)

  13. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև չեխերեն Պրահա է:
    Հա ինչ անենք:
    Չեռնոգորիան էլ չեռնոգորիերեն Չեռնոգորիա ա: Ինչի՞ են Մոնտենեգռո ասում:

  14. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհով մեկ կարան ասեն՝ Պրագա, Փրագ, մենք պետք ա Պրահա ասենք:
    Բա բոլորին ստիպենք, որ մեզ Հայաստան ասեն: Ինչի՞ են Արմենիա ասում

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (08.10.2012)

  16. #9
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև չեխերեն Պրահա է:
    Չեխերեն լեզվում H տառը կարդացվում է գ :
    Դժվար է ասել, թե որն է ճիշտ: Ֆրանսերենով էլ Պաղի է, բայց մենք առանց մեզ վատ զգալու Փարիզ ենք ասում:

  17. #10
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհով մեկ կարան ասեն՝ Պրագա, Փրագ, մենք պետք ա Պրահա ասենք:
    Բա բոլորին ստիպենք, որ մեզ Հայաստան ասեն: Ինչի՞ են Արմենիա ասում
    Ֆինները, էստոնացիներն ու լիտվացիներն էլ են Պրահա ասում Բայց ինչ վատ է հնչու՞մ, որ: Իմ կարծիքով հայերենին Պրահան ավելի է սազում, քան Պրագան:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.10.2012), Varzor (09.10.2012), Ձայնալար (08.10.2012), Նաիրուհի (09.10.2012), Ներսես_AM (09.10.2012)

  19. #11
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆինները, էստոնացիներն ու լիտվացիներն էլ են Պրահա ասում Բայց ինչ վատ է հնչու՞մ, որ: Իմ կարծիքով հայերենին Պրահան ավելի է սազում, քան Պրագան:
    Ախր բարեհունչ չի է Պրահան... Հայերենում ձայնավորների միջև ընկած հ-ն նորմալ ա հնչում, երբ երկրորդ ձայնավորի վրա ա շեշտը: Օրինակ՝ "ահա", "մահակ" բառերի մեջ:
    Երբ առաջինի վրա ա ընկնում շեշտը, հ-ն խուլ ա հնչում ու բարեհունչ չի ստացվում, ոնց որ երկու հատ "ա" ասես:
    Թեև կարող ես Հայլուրի պես ասես: Էդ դեպքում կստացվի՝ Պրահա՛

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (08.10.2012)

  21. #12
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեխերեն լեզվում H տառը կարդացվում է գ :
    Դժվար է ասել, թե որն է ճիշտ: Ֆրանսերենով էլ Պաղի է, բայց մենք առանց մեզ վատ զգալու Փարիզ ենք ասում:
    Բայց ես հիշում եմ, որ Պրահայի օդանավակայանում անձնագրային ստուգում էի անցնում, սահմանապահը ուզեց նստեցման կտրոնս (դեպի Վարշավա էի շարունակում), նայեց, հարցրեց. Պրահա-Վարշա՞վա: Ու հաստատ Պրահան "հ"-ով ասաց, ոչ թե "գ"-ով, լավ եմ հիշում: Գուցե հայ էր

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (09.10.2012)

  23. #13
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ես հիշում եմ, որ Պրահայի օդանավակայանում անձնագրային ստուգում էի անցնում, սահմանապահը ուզեց նստեցման կտրոնս (դեպի Վարշավա էի շարունակում), նայեց, հարցրեց. Պրահա-Վարշա՞վա: Ու հաստատ Պրահան "հ"-ով ասաց, ոչ թե "գ"-ով, լավ եմ հիշում: Գուցե հայ էր
    Ֆուտբոլի հաղորդավարն էր այդպես բացատրում

  24. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա է ։

    Մեջբերում եմ լատինագիր լեզուների p, t, k (c)–ի տառադարձման վերաբերյալ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուում սահմանված կանոնները.

    Անգլերեն p, t, k–ն և k արտասանվող c–ն տառադարձել բառասկզբում փ, թ, ք, մնացած դիրքերում՝ պ, տ, կ. վերջին դեպքում կրկնավորները ևս տառադարձել մեկ բաղաձայնով. օրինակ՝ Փիռլ Հարբոր (Pearl Harbor), Փիտ (Pitt), Փայկ (Pike), Փեյն, Թաֆտ (Taft), Թեյլոր (Taylor), թենիս (tennis), թիմ (team), Թոյնբի (Toynbee), Թուկ (Tooke), Քարտեր (Carter), Քենեդի (Kennedy), Քլարկ (Clark), Լիպման (Lippman), բադմինտոն (badminton), Դուայտ (Dwight), միստեր (mister), Ռուզվելտ (Roosevelt), Սկոտ (Scott), ֆուտբոլ (football), Լասկի (Laski), Հոկ (Hawke) և այլն։

    Ծանոթություն 1. Արդեն լայն տարածում գտած բառերի և հատուկ անունների ավանդական ուղղագրությունը թողնել անփոփոխ, օրինակ՝ կոնգրեսմեն (congressman), կու–կլուքս–կլան (Ku Klux Klan), (փխկ. քու–քլուքս–քլան), Նյու Յորք (փխկ. Նյու Յորկ), Տվեն և այլն։

    Ծանոթություն 2. Բառասկզբի p, t, k (c)-ի տառադարձության ընդհանուր կանոնը տարածել այն բաղադրյալ բառերի և հատուկ անունների երկրորդ բաղադրիչների վրա, որոնց բաղադրիչները լիովին գիտակցվում են (մասնավորապես, եթե դրանք միացվում են ապաթարցով, գծիկով կամ գրվում անջատ), օրինակ՝ Ջորջթաուն, (Georgetown), Օ՛Քեյսի (O'Casey), Օ՛Քոնոր (O'Connor), Մակ–Թավիշ (MacTavish), Մակ–Քինլի (McKinley), Մակ–Քորմիկ (McCormick), Փորտ–Փատրիկ (Port Patrick), Լեյկ Փլեսիդ (Lake Placid) և այլն։

  25. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.10.2012), Chuk (08.10.2012), einnA (09.10.2012), Malxas (08.10.2012), One_Way_Ticket (08.10.2012), Rammstein (08.10.2012), Varzor (09.10.2012), Տրիբուն (09.10.2012)

  26. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե թեմայի հեղինակը դեմ չէ, առաջարկում եմ թեման ընդլայնել՝ վերնագրից հանելով «տ–թ»–ին վերաբերող մասը։ Կարծում եմ՝ իմաստ չունի մյուս տառադարձական հարցերի վերաբերյալ առանձին թեմաներ բացել, իսկ դրանք շատ են։ Բացի դրանից, արդեն իսկ սկսել ենք քննարկել այլ հնչյունային տառադարձության դեպքեր։

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.10.2012), One_Way_Ticket (08.10.2012), Sambitbaba (08.10.2012)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 7
    Վերջինը: 12.06.2011, 17:05
  2. Գուշակիր երգը բառերի միջոցով
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 94
    Վերջինը: 19.03.2011, 22:22
  3. Երգի բառերի զվարճալի թարգմանություններ / Misheard Lyrics
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.10.2010, 23:26
  4. Բառերի խորհրդավոր աշխարհից
    Հեղինակ՝ Enipra, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 31.03.2009, 17:09

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •