Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Թեյը տառադարձում չի անգլերենից, ի գիտություն չինարենի Մին Նան բարբառից ա, ի սկզբանե ներմուծվել ա որպես thee Մանդարինով նույն հիերոգլիֆը կարդացվում ա «չա»:

Հարմարվելուն որ նայենք, Սուոմին ու Բհարատան Ֆինլանդիայից ու Հնդկաստանից վատ չեն հնչում, հա

Հնչյունային տառադարձումը պատճառ ա դառնում, օրինակ, որ Jon (Jonathan, Հովնաթան անվան կրճատ տարբերակը), Jon (Seán իռլանդական անվան տառադարձումներից մեկը, կհավատաք, թե չէ, բայց ծագում է նույն արմատից, ինչ Հովհաննես անունը), John (անգլերենի սեփական Հովհաննեսը) թարգմանվում են նույն զահրումար Ջոնն ու թարգմանություններուն լիքը մթնոլորտ է կորում (հնարավոր այլընտրանքային տառադարձման տարբերակ է՝ Ջոն, Շոն, Ջոուն), կամ որ Տեթիս ու Թետիս աստվածուհիները նույնացվում են: Ես կողմ եմ մշակութային-կոնտեքստային տառադարձմանը. նախ հաշվի է առնվում բառի ծագումն ու մշակութային կոնտեքստը, հնչողությունների ծագումները, հնարավոր տառադարձման տարբերակները, որպեսզի տառադարձումն ու բառի նախնական ձևն ունենան միանշանակ տրամաբանական կապ ու մեկից մյուսը հնարավոր լինի վերարտադրել: Հետո ընտրվում է ստացված տարբերակներից առավել վերջնական լեզվի կոնտեքստին համապատասխանը:
Բայց չեմ ասել, որ անգլերենից փոխառություն ա թեյը: Այլ ասում էի, որ չնայած անգլերենում t-ով ա գրվում, հայերենում թ ա արտասանվում՝ անկախ նրանից, թե ոնց ա մտել երկու տարբեր լեզուների մեջ նույն ծագումն ունեցող բառը: Ավելին ասեմ՝ ֆրանսերենում th-ով ա գրվում, բայց ֆրանսերենում th-ը հենց թ էլ կարդացվում ա, ի տարբերություն t-ի, որն ավելի շուտ տ ա հնչում: