User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Օտարալեզու բառերի տառադարձություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսպանացիները գ տառ չունեն J և G տառերը արտասանվում են խ, մեկը ուժեղ, մյուսը թույլ:
    Ես գուգլով լսեցի, ավելի շատ ղ-ի էր նման:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (09.10.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեխերեն լեզվում H տառը կարդացվում է գ :
    հ ա կարդացվում
    Էդ ասում եմ որպես Չեխիայում ապրած ու մի քիչ էլ չեխերեն իմացող:

    Բայց Պրահա-Պրագա հարցն իրոք ահավոր ա: Մինչև 90-ականների վերջը Պրագա ձևն էր պաշտոնական, բայց հետո լեզվի տեսչությունը Պրահան սարքեց ճիշտ: Նենց որ որոշ մարդիկ էնտեղ նստած իրենց համար հանկարծակի որոշել են, որ Պրահան ա ճիշտ: Ուֆ է: Չեմ հասկանում՝ լեզվի տեսչությունն ինչի համար ա, եթե մի որոշում ընդունելուց առաջ մանրամասն վերլուծություն չեն անում:

    Ինչ վերաբերում ա ընդհանուր տառադարձման երևույթին ու Ռայի բերած օրինակներին: Մի քիչ համաձայն չեմ t-th-ի կանոնի հետ: Եթե նայենք ավելի հին բառերին, կտեսնենք, որ անգլերենում ասում են tea, հայերենում՝ թեյ:

    Ամեն դեպքում, ինձ թվում ա՝ ցանկացած բառ տառադարձելիս երկու բան պետք ա հաշվի առնել.
    1. թե ինչպես ա տվյալ բառը հնչում օրիգինալ լեզվում
    2. թե ինչքանով ա էդ հնչողությունը հակասում կամ հարմարվում հայերենի հնչյունաբանությանը

    Բացառապես տառային տառադարձմանը կտրականապես դեմ եմ, որովհետև էդ դեպքում բառը կարա լրիվ ուրիշ կերպ արտասանվի հայերենում: Իսկ բացառապես հնչյունային տառադարձումն էլ անհնար ա, որովհետև լիքը հնչյուններ կան, որ հայերենում չկան, կան նաև հնչյունային համադրություններ, որոնք մեզ համար դժվարարտասանելի են:

    Մի անգամ ինձ քննադատեցին հոլանդերենի g-ն խ տառադարձելու համար: Ախր ինչու՞ չէ, եթե մենք ունենք խ հնչյունը: Թող անգլոամերիկացիներն էդ բոլոր աշխարհագրական անունները գ-ով արտասանեն:

    Հա, ի դեպ, լինելով հնչյունային տառադարձման կողմնակից՝ այնուամենայնիվ դեմ եմ վաղուցվանից տառադարձված բառերը նոր տարբերակներով փոխարինելուն: Օրինակ, Փարիզը վաղուց արդեն հայերենում ընդունված ձև ա, կարիք չկա Պաղի սարքելու:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.10.2012), Varzor (11.10.2012), Հայկօ (11.10.2012), Ուլուանա (11.10.2012), Տրիբուն (11.10.2012)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում ա ընդհանուր տառադարձման երևույթին ու Ռայի բերած օրինակներին: Մի քիչ համաձայն չեմ t-th-ի կանոնի հետ: Եթե նայենք ավելի հին բառերին, կտեսնենք, որ անգլերենում ասում են tea, հայերենում՝ թեյ:
    Թեյը տառադարձում չի անգլերենից, ի գիտություն չինարենի Մին Նան բարբառից ա, ի սկզբանե ներմուծվել ա որպես thee Մանդարինով նույն հիերոգլիֆը կարդացվում ա «չա»:

    Հարմարվելուն որ նայենք, Սուոմին ու Բհարատան Ֆինլանդիայից ու Հնդկաստանից վատ չեն հնչում, հա

    Հնչյունային տառադարձումը պատճառ ա դառնում, օրինակ, որ Jon (Jonathan, Հովնաթան անվան կրճատ տարբերակը), Jon (Seán իռլանդական անվան տառադարձումներից մեկը, կհավատաք, թե չէ, բայց ծագում է նույն արմատից, ինչ Հովհաննես անունը), John (անգլերենի սեփական Հովհաննեսը) թարգմանվում են նույն զահրումար Ջոնն ու թարգմանություններուն լիքը մթնոլորտ է կորում (հնարավոր այլընտրանքային տառադարձման տարբերակ է՝ Ջոն, Շոն, Ջոուն), կամ որ Տեթիս ու Թետիս աստվածուհիները նույնացվում են: Ես կողմ եմ մշակութային-կոնտեքստային տառադարձմանը. նախ հաշվի է առնվում բառի ծագումն ու մշակութային կոնտեքստը, հնչողությունների ծագումները, հնարավոր տառադարձման տարբերակները, որպեսզի տառադարձումն ու բառի նախնական ձևն ունենան միանշանակ տրամաբանական կապ ու մեկից մյուսը հնարավոր լինի վերարտադրել: Հետո ընտրվում է ստացված տարբերակներից առավել վերջնական լեզվի կոնտեքստին համապատասխանը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    հ ա կարդացվում
    Էդ ասում եմ որպես Չեխիայում ապրած ու մի քիչ էլ չեխերեն իմացող:
    Մինչև քո բարկանալը ես արդեն ընդունել էի իմ սխալը

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեյը տառադարձում չի անգլերենից, ի գիտություն չինարենի Մին Նան բարբառից ա, ի սկզբանե ներմուծվել ա որպես thee Մանդարինով նույն հիերոգլիֆը կարդացվում ա «չա»:

    Հարմարվելուն որ նայենք, Սուոմին ու Բհարատան Ֆինլանդիայից ու Հնդկաստանից վատ չեն հնչում, հա

    Հնչյունային տառադարձումը պատճառ ա դառնում, օրինակ, որ Jon (Jonathan, Հովնաթան անվան կրճատ տարբերակը), Jon (Seán իռլանդական անվան տառադարձումներից մեկը, կհավատաք, թե չէ, բայց ծագում է նույն արմատից, ինչ Հովհաննես անունը), John (անգլերենի սեփական Հովհաննեսը) թարգմանվում են նույն զահրումար Ջոնն ու թարգմանություններուն լիքը մթնոլորտ է կորում (հնարավոր այլընտրանքային տառադարձման տարբերակ է՝ Ջոն, Շոն, Ջոուն), կամ որ Տեթիս ու Թետիս աստվածուհիները նույնացվում են: Ես կողմ եմ մշակութային-կոնտեքստային տառադարձմանը. նախ հաշվի է առնվում բառի ծագումն ու մշակութային կոնտեքստը, հնչողությունների ծագումները, հնարավոր տառադարձման տարբերակները, որպեսզի տառադարձումն ու բառի նախնական ձևն ունենան միանշանակ տրամաբանական կապ ու մեկից մյուսը հնարավոր լինի վերարտադրել: Հետո ընտրվում է ստացված տարբերակներից առավել վերջնական լեզվի կոնտեքստին համապատասխանը:
    Բայց չեմ ասել, որ անգլերենից փոխառություն ա թեյը: Այլ ասում էի, որ չնայած անգլերենում t-ով ա գրվում, հայերենում թ ա արտասանվում՝ անկախ նրանից, թե ոնց ա մտել երկու տարբեր լեզուների մեջ նույն ծագումն ունեցող բառը: Ավելին ասեմ՝ ֆրանսերենում th-ով ա գրվում, բայց ֆրանսերենում th-ը հենց թ էլ կարդացվում ա, ի տարբերություն t-ի, որն ավելի շուտ տ ա հնչում:

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գուգլով լսեցի, ավելի շատ ղ-ի էր նման:
    Շին, բարբառից ա կախված: Որոշ բարբառներում էլ հ-ի նման բան ա լսվում:

    Ստանդարտ իսպաներենում [ɣ] ա, որը հնչեղ վելար ֆրիկատիվ ա (կներեք ոչ հայեցի տերմիններիս համար) ու հնչում ա ղ-ի նման, բայց լեզուն ոչ թե հանգիստ վիճակում ա, այլ մոտենում ա փափուկ քիմքին

    Իսկ j-ն կարդացվում ա [x], որը [ɣ]-ի խուլն ա: Դա մեր հայերենի մաքուր խ-ն չի. նորից, լեզուն մոտենում ա փափուկ քիմքին այն արտասանելու համար:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 11.10.2012, 19:21:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (11.10.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 7
    Վերջինը: 12.06.2011, 17:05
  2. Գուշակիր երգը բառերի միջոցով
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 94
    Վերջինը: 19.03.2011, 22:22
  3. Երգի բառերի զվարճալի թարգմանություններ / Misheard Lyrics
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.10.2010, 23:26
  4. Բառերի խորհրդավոր աշխարհից
    Հեղինակ՝ Enipra, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 31.03.2009, 17:09

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •