Լավ թեմա է։
Մեջբերում եմ լատինագիր լեզուների p, t, k (c)–ի տառադարձման վերաբերյալ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուում սահմանված կանոնները.
Անգլերեն p, t, k–ն և k արտասանվող c–ն տառադարձել բառասկզբում փ, թ, ք, մնացած դիրքերում՝ պ, տ, կ. վերջին դեպքում կրկնավորները ևս տառադարձել մեկ բաղաձայնով. օրինակ՝ Փիռլ Հարբոր (Pearl Harbor), Փիտ (Pitt), Փայկ (Pike), Փեյն, Թաֆտ (Taft), Թեյլոր (Taylor), թենիս (tennis), թիմ (team), Թոյնբի (Toynbee), Թուկ (Tooke), Քարտեր (Carter), Քենեդի (Kennedy), Քլարկ (Clark), Լիպման (Lippman), բադմինտոն (badminton), Դուայտ (Dwight), միստեր (mister), Ռուզվելտ (Roosevelt), Սկոտ (Scott), ֆուտբոլ (football), Լասկի (Laski), Հոկ (Hawke) և այլն։
Ծանոթություն 1. Արդեն լայն տարածում գտած բառերի և հատուկ անունների ավանդական ուղղագրությունը թողնել անփոփոխ, օրինակ՝ կոնգրեսմեն (congressman), կու–կլուքս–կլան (Ku Klux Klan), (փխկ. քու–քլուքս–քլան), Նյու Յորք (փխկ. Նյու Յորկ), Տվեն և այլն։
Ծանոթություն 2. Բառասկզբի p, t, k (c)-ի տառադարձության ընդհանուր կանոնը տարածել այն բաղադրյալ բառերի և հատուկ անունների երկրորդ բաղադրիչների վրա, որոնց բաղադրիչները լիովին գիտակցվում են (մասնավորապես, եթե դրանք միացվում են ապաթարցով, գծիկով կամ գրվում անջատ), օրինակ՝ Ջորջթաուն, (Georgetown), Օ՛Քեյսի (O'Casey), Օ՛Քոնոր (O'Connor), Մակ–Թավիշ (MacTavish), Մակ–Քինլի (McKinley), Մակ–Քորմիկ (McCormick), Փորտ–Փատրիկ (Port Patrick), Լեյկ Փլեսիդ (Lake Placid) և այլն։




։
Մեջբերել

Էջանիշներ