User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Դերենիկ Դեմիրճյան

  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դերենիկ Դեմիրճյան

    Հայ գրականության մեջ իր ուրույն տեղն է գրավում Դերենիկ Դեմիրճյանը: Ես հաճույքով այս թեմայում կտեղադրեմ իր մի քանի մանրապատումները ու պատմվածքները
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (09.10.2012), Malxas (08.10.2012), Ամմէ (15.11.2012), Նարե91 (08.10.2012)

  3. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կատակներ


    ***
    Արևածաղիկը ողջ օրը հետևում է արևի շարժմանը և շարունակ դեմքը նրան դարձրած այդպես պահում է նրա ծագումից մինչև մայրամուտը:
    Իսկական արևապաշտ:
    Զրադաշտական...


    ***


    Եր
    ևակայեցե՛ք: Ամբողջ կյանքում լարված հետևում էր իր առողջության, կատարում էր առողջ կենցաղի բալար կանոնները, զգույշ էր ամեն մի վնասակար բանից և ի՞նչ… վերջը… շատ երկար ապրեց:

    Իսկ նրա բարեկամը, որ ընդհակառակը, անհոգ էր այս բոլոր բաներում, անկանոն կյանք էր վարում, երևակայեցե՛ք… նա ևս երկար ապրեց:
    Բայց ահա արդեն մի ուրիշը, որ և հետևում էր, և չէր հետևում կենցաղի կանոններին… նա ևս երկար ապրեց:



    ***

    Փոքրահասակների ուսուցչուհին ելույթ ունեցավ գրողների գրական երեկոյին: (Ավելորդ է ավելացնել մեծահասակների…):
    Հիմա՝ խոսում է այսպես.

    - Երեխանե՛ր: Ուրեմն այսպիսով մենք տեսնում ենք… պետք է կարծել որ.. Ես հույս ունեմ, որ երեխանե՛ր, դուք մեր մանուկների ընթերցանության համար կտաք լավ գրքեր… Ուրեմն այսպիսով, երեխանե՛ր, սպասում ենք ձեր պարտականության կատարմանը:
    Շատ ծիծաղեցին:
    Հազիվ գլխի ընկավ…


    ***


    Շատ գրողներ նման են շոֆերի, որը մեքենան քշելիս՝ կարծես ստորոտից թռչում է դեպի ֆինիշ, շտապում է արագ հասնել տեղ
    և տանից-օջախից հեռու՜_եթե երկու րոպե ուշ հասնի: Նրան շահագրգռում է այս երկու կետերից վերջինը միայն:

    Ինձ իբրև գրողի շահագրգռում է այս երկու կետերի միջին տարածությունը: Այնտեղ է կյանքը, ապրումները, խոհերը, տարածության զգացումը և ամեն բան:
    Մի՛ թռչեք, կա՛նգ առեք ճանապարհին, դիտեցե՛ք, խորացե՛ք:


    Քրքիջը


    Հեռու մայթից մի բարձրաձայն խմբական քրքիջ է լսվում: Կարծես գարնանային ջրեր են կարկաչում, հնչում՝ թռած քարեքար, բուռն ցալքուններով:
    Աղջիկներ են դրանք:
    Միալար հոսում է օդում նրանց քրքիջը: Երբեմն էլ հանկարծ այնպիսի մի ժխորով է պայթում այն, կարծես նորանոր ջրեր խուժեցին ջրերի մեջ:
    «Անպատճա՛ռ ոչինչ չի պատահել այնտեղ: Գիտեմ երիտասարդ են, ծիծաղում են որևէ մի դատարկագույն բանի վրա»_ խորհում եմ ես իմաստունի հատուկ լրջությամբ:
    Բայց թո՛ղ, ի սեր չգիտեմ՝ ինչու՛ և ու՛մ:
    Որքան կկամենայիր նաև դու՛ ծիծաղել, քրքջալ այդպես որևէ մի դատարկագույն բանի վրա:
    Երիտասարդությու՜ն:
    Ամենաիմաստուն բանը աշխարհիս երեսին:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (08.10.2012), Malxas (08.10.2012), Նարե91 (08.10.2012)

  5. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դերենիկ Դեմիրճյանը իր ստեղծագործություններում շաա՜տ անգամ է խոսել երաժշտությունից: Ուզեցել է ընդունվել Իտալիայի կոնսերվատորիա, չի ստացվել
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (08.10.2012)

  7. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջութակ և սրինգ


    Ո՞վ հնարեց ջութակը… ո՞վ հնարեց սրինգը…
    Թարմ գարուն էր, օրը պայծառ, կապուտակ, անգեսի մթին անտառի պուրակում ճախրում էին թռչունները, հովը գալիս, թել-թել տանում էր ծառերի թևերն ու քղանցքները, առուն քչփչում, և գեղեցիկ Լակըմեն սիրում էր երջանիկ Հայանթուն:
    Հայանթին եղեգնուտի մոտ թեք ընկել, աննպատակ եղեգ էր տաշում ու քաղցր միտք անելով նայում Լակըմեին, իսկ Լակըմեն ծաղիկ էր քաղում ու երգում. և այնքան երջանիկ էր նա, որ չէր իմանում, թե ինչ էր երգում:
    Խոսում էր հեքիաթական անտառը, բզզում հսկա փեթակի պես լի կյանքով ու երգով:
    Նայում էր Հայանթին իր սիրած աղջկան և աննպատակ տաշում, տաշում էր եղեգը, դեն ձգում, նորը վերցնում, էլի տաշում: Հետո` ինչպես եղավ` տաշած եղեգը դրավ բերնին ու սկսեց փչել: Եղեգը մեղմ սուլեց: Հանկարծ մի չարաճճի միտք ծագեց նրա գլխում… Ժպտաց քթի տակ ու եղեգը առնելով գնաց մտավ թփերի մեջ: Ու մինչ Լակըմեն միամիտ, իր համար երգում էր առվակի ափին` Հայանթին սկսեց սուլել եղեգը ու նմանեցնել նրա երգին: Սկզբում սուլոցը դժվար ու կոպիտ էր, բայց շուտով այնպես վարժվեց, որ պատրանքը հաջողվեց: Ու սկսեց բարձր ու համարձակ կրկնել Լակըմեի անգիտակից երգն ու խաղերը:
    - Հայանթի՛,- հանկարծ սթափվելով ձայն տվեց աղջիկը,- այդ ո՞վ է ինձ տնազ գալիս:
    - Չգիտեմ,-ասավ Հայանթին թփերից դուրս գալով` չարաճճի ժպիտը հազիվ զսպելով:
    Բայց Լակըմեն տեսնելով նրա ձեռքի եղեգը` գլխի ընկավ:
    - Սատանա՛, էլի մի բան հնարեցիր, լավ էիր տնազ գալիս, էլ չանես:
    Բայց Հայանթին ձեռք չվերցրեց իր հանաքներից: Այնքան նվագեց, այնքան սրան-նրան տնազ եկավ, որ թե՛ գործիքը կատարելագործեց և թե՛ լավ նվագող դառավ: Նվագում էր ու ամենքին զվարճացնում:
    Մի տխուր տղա էլ կար, Նալը, որի սիրում էր Լակըմեին: Տխո՜ւր, հուսահատ կնայեր սրան, կարծես մայր մտնող լուսնյակ լինի գունատ, պղնձագույն: Լակըմեն գիտեր նրա սերը, բայց, էհ, երջանիկ էր, չէր մտածում նրա մասին: Ասում էին` ցնդած է այդ տղան, որովհետև մենակ շրջում է անտառներում և հորթի աղիքներ կախում ծառի ճյուղերից, չորացնում, ոլորում: Ծիծաղելով ասում էին, որ նա էլ ինչ-որ նվագարան է շինում…
    Եվ ահա մի անգամ անտառում Հայանթին ու Լակըմեն ջահել տղաների հետ նստել մի ծառի տակ հանգստանում էին: Երգում, զվարճանում էին տղաները գարնան սեզի վրա, և նրանց քրքիջը անտառի լռության մեջ կարկաչում էր գետակի պես:
    Այնտեղ էր և ծեր բանաստեղծ Խալդունը, որ եկել նստել պատանիների մեջ` զվարճացնում էր նրանց իր առակներով և ինքն էլ զվարճանում` լսելով նրանց անհոգ քրքիջը:
    Այնտեղ էր և Նալը, որ հեռուն, խոտերի վրա նստած նայում էր պատանիներին անժպիտ ու տխուր:
    - Հայանթի՛,- ասավ բանաստեղծ Խալդունը,- մի բան նվագի` լսենք: Այ, Նալն էլ, ասում են նվագել գիտե. նա էլ որևէ բան կնվագի, կզվարճանանք: Դե, ձեզ տեսնեմ, ջահելներս:
    - Այո՛, նվագեցե՛ք, նվագեցե՛ք,- ձայն տվին բոլոր տղաները և զվարթացան:
    - Նվագեցե՛ք,- կատակեց չարաճճիներից մեկը,- և ո՛վ հաղթի, թող նա՛ լինի Լակըմեի սիրուն արժանի:
    Բոլորը ծիծաղեցին: Ճպտաց լուսածիծաղ Լակըմեն և ուրախացավ, որ Հայանթին պիտի իր շնորհքը ցույց տա: Ժպտաց նաև Հայանթին, բայց հեգնորեն, ինքնավստահ և աչքի տակով նայեց Նալին, որը անշարժ նստել էր` ծիծաղելի գործիքը թևի տակին: Հայանթին համաձայնեց:
    Եվ որ ցույց տա, թե ինքը ահ չունի, հայտնեց, որ առաջ ինքը կնվագի. “Նվագեմ, թող ձայները կտրեն”,- մտածեց նա իր ուժը գիտակցելով:
    Թեք ընկավ գեղեցիկ Լակըմեն փարթամ ծաղիկների վրա, պատանիների շրջանակի մեջ, կարծես ձյունափայլ լուսին լիներ` սև նոճիների միջից նայելիս:
    Ամենքը ակամա նայեցին նրա լուսափթիթ դեմքին ու սկսեցին երազել:
    Ժպտաց գեղեցիկ Հայանթին, ու այդ ժպիտի հետ ցոլաց նրա ձյունե ատամնաշարը:
    Ժպտաց նաև գեղեցիկ Լակըմեն, և նրա վայրահակ սև թարթիչներից կախ ընկավ սիրուն, մանրիկ ժպիտը:
    Ու Հայանթին սրինգը դնելով վարդիթերի շրթունքներին` սկսեց նվագել:
    Դուրս թռավ նվագը ու գնաց, հովի պես շնկշնկաց ու սուրաց լռանիստ հովտի մեջ: Եվ սուլոցներն այնպես առատորեն շաղ տվեց, որ կարծես աղբրի մարգարտաշար ու կլկլան կաթիլներ լինեին քարեքար թափվելիս` անտառի հստակ լռության մեջ: Բյուրեղի պես մաքուր և արծաթի պես հնչուն էր այդ սուլոցը, առատ, զարմացնող, շոյիչ ու հարբեցնող:
    Եվ ի՜նչ բազմազան խաղեր, ի՜նչ պատրանք… կարծես սոխակներ ու սարյակներ լինեին իրար ձայն տալիս, երջանիկ մայիսին; Եվ ինչ զվարճալի տնազ երկու երջանիկների, որ ծաղիկների մեջ կարծես թռվռալիս, խաղալիս լինեին և մի սիրած ու սիրված աղջիկ քրքջալիս լինի, երջանիկ մոռացության մեջ:
    Ու այսպես ծլվլաց ու կլկլաց եղանակը, արա՜գ, ինչպես լճակի կայծկլտուք և մի վերջին ժխորով ունկնդիրներին շշմեցրեց ու նետի պես թռավ, կտրվեց:
    - Ապրե՛ս, Հայանթի, ապրե՛ս,- ձայն տվին ամենքը հիացած:
    - Ապրե՛ս, Հայանթի՛,- ասավ Լակըմեն` չկարողանալով ծածկել իր հիացումը և գուրգուրոտ աչքերով նայեց շառագունաց գեղեցիկ պատանուն:
    - Ի՜նչ ճարպիկ ելևէջներ, չէի՜ր ասի, թե մարդ էր նվագողը,- խոսեց մինը հափշտակված:
    - Հը՜մ, ճարտար նվագ էր,- ասավ բանաստեղծ Խալդունը:
    - Ապրե՜ս, Հայանթի, ապրե՜ս,- կրկնեցին ամենքը միաբերան և ծաղիկներ քաղելով նետեցին նրա գիրկը:
    Լուռ էր Նալը… անշա՜րժ` ինչպես գիշերվա լռանիստ ու մռայլ արձան: Ունքերը խոժոռ, զուսպ սաստը աչքերում, հիվանդ իր խորհրդավոր արվեստով` գետնին էր նայում, միշտ թևի տակ սեղմած տարօրինակ գործիքը:
    Հերթը նրանն էր…
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (08.10.2012)

  9. #5
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Է՛հ, հիմի էլ թող Նալը նվագի,- կարգադրեց ծեր բանաստեղծը:
    Ու մինչՆալը կպատրաստվեր` մի շշուկ անցավ բոլորի մեջ, երբ նայեցին նրա ծիծաղելի, հողի գույն գործիքին:
    - Շերեփ է,- փսփսաց մեկը ու քիչ մնաց փռթկար:
    - Թիակ է,- ասավ մյուսը,- վերցնես, մարդու մեջքին թակես:
    - Սպասեցե՛ք, գուցե մարդը ուզում է իր այն աղեղով բուրդ գզի,- ծիծաղեց երրորդը:
    Ժպտաց մինչև անգամ Հայանթին, և չար էր այդ ժպիտը:
    Միայն Լակըմեն չխոսեց: Երբ նայեց Նալի աչքերին, զգաց, որ այդ պատանու մեջ թաքնված է մի մռայլ ու աղետավոր հոգի: Եվ մի անորոշ ահ մտավ սիրտը:
    Նայեց նրան և ծեր բանաստեղծը և գլուխը թեթևակի շարժեց:
    Եւ նա, այդ խորհրդավոր Նալը, հանկարծ շուրջը նայեց ոգևորված, վճռական: Հանկարծ գունատվեց, կերպարանափոխվեց, և բոլորը սաստված շունչները պահեցին: Եվ նա գործիքը ծնկան, ինքը վրան կռացած ինչպես գետնահակ, լացող ուռենի` հանկարծ ջլուտ, նիհար ձեռքով քաշեց աղեղը լարերի վրայով ու սկսեց:
    Տարօրինակ ձայն հանեց այդ գործիքը: Տխուր ու մաղձոտ մարդու ձայն: Ինչպես սիրտը լցված մարդ, որ հազիվ է զսպում հեկեկոցը` այնպես այդ խեղդված ձայնը ծանր ու տխուր սկսեց դողալ և հետզհետե լցվելով ուժեղացավ, ծավալվեց ու գանգատավոր շեշտով մի հարցմունք արեց, հետո զսպելով իր փղձուկը նորից սրտի ընկավ, մարեց:
    Հետո- իբրև դրան պատասխան- մի ուրիշ ձայն, ավելի ուժեղև հնչուն, սկսեց որբ ձայնովսրվել, արծարծել մի տխուր պատմություն, այնքան տխուր, որ կարծես տառապած մարդկության վեպը լիներ: Սկսեց այնպես հեծկլտալ, այնպես հոնգուր-հոնգուր լաց լինել, որ ծառերի բները լցրեց թախիծով, տրտմեցրեց ծաղիկները, սառեցրեց արևի լույսը, հորիզոնում ծավալվեց անապատների անհուն տրտմությամբ և աշխարհը դարձրեց տխո՜ւր-տխո՜ւր վշտերի հովիտ: Լուրջ էր այդ եղանակը, ինչպես մահը, և անկեղծ, ինչպես մարդուս մեջ թաքնված սիրտը: Սրտից էր,- ահա թե ինչու այնպես սաստեց ու հափշտակեց ամենքի սիրտը: Ճշմարիտ էր այդ երգը, և ամենքը տրտմած կախեցին գլուխներն ու այդպես գետնահակ մտածել սկսեցին այն մեծ տառապանքի վրա, որը գիտես, որ կա՛, ճշմարի՛տ է, ամենուրե՛ք, ամենքի՛ համար:
    Ու այդպես գնա՜ց եղանակը, տաքացավ: Ու ոնց հուսահատ անապատի շուրթերից` ինչպես գերեզմանից` դուրս գար դալուկ լուսնյակը և անապատին նայեր իր մեռելի դեմքով, այնպես հանկարծ դուրս ելավ չորրորդ լարի տխուր ձայնը ու երգեց ծա՜նր, լիաձա՜յն ու տիրաբա՜ր: Ու երբ դրան խառնվեց նաև երրորդ լարը, լսվեցին այնպիսի ոռնոցներ, կարծես այդ անկենդան անապատում լցվել էին գոս տատասկներ, որ պառավ ձեռքերի պես օդում կարկամած գութ էին աղերսում: Բայց չկա՜ր գութՀանկարծ զայրացավ եղանակը, անցավ բարակ լարերի վրա ու սկսեց այնպես սողոսկել, հեծել, ինչպես խորշակը փչելիս լիներ, տարուբերելով այն տատասկները, որ խելացնոր շարժումներով կարծես կոծապար էին բռնել: Եվ երբեմն լսվում էին այնպիսի ճռոցներ ու լացեր, կարծես հուսահատ միայնությունը,նստած ավազների վրա, փետում էր իր գորշ մազերը:
    Այնպես երգե՜ց, երգեց ու հետո մեղմելով հաշտվեց, հեռացավ ու տխո՜ւր թախիծով սրտին ընկնելով լռեցկարծես նորից մտավիր գերեզմանը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (08.10.2012)

  11. #6
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ծպտուն իսկ չլսվեց: Ունկնդիրները քարացած էին: Ամենքը ներշնչված այդ խոր նվագով` մռայլ հայացքները բարձրացրին դեպի Լակըմեն ու Հայանթին:
    Ահա՜ թե որն է նվագը:
    Ցած դրեց սրինգը պարտված Հայանթին ու նախանձախնդիր նայվածքը ահով ուղղեց Լակըմեին: Մռայլվել էր Լակըմեն: Բայց այդ մռայլը նման էր մի թեթև թուխպի, որ գալիս սքողում է գեղեցիկ մայիսյան օրը: Ճիշտ է, վախով էին լցված նրա որսորդ տեսած եղնիկի աչքերը, բայց նա բարձրացնելով այդ շողշողուն աչքերը` դեպի Հայանթին` ասավ կարծես նեղացած:
    - Գնանք տուն, Հայանթի:
    Տղայքը հարցական հայացքով նայեցին Լակըմեին ու չհասկացան նրա երկյուղը: Ու մինչ ամենքը շփոթված աչքերով նայում էին նրան, նա վեր կացավ ու Հայանթու հետ հեռացավ:
    Երբ քիչ հեռու էին, փսփսաց.
    - Ես քե՛զ եմ սիրում, Հայանթի, քե՛զ, նա այնպես տխո՜ւր էնա ինձ վախեցնում է իր գործիքով: Նրա նվագը օձի պես մտավ սիրտս ու գալարվեց: Գնանք, նվագի՛ սրինգդ և նորից ուրախացրո՛ւ ինձ:
    Գնաց նա, և մռայլ շիրմաքարի պես մնաց Նալը` հայացքը դեպի հեռացող անսիրտ ու գեղեցիկ Լակըմեն, դողդոջ ձեռքը գործիքին սեղմած:
    Մնացին ունկնդիրները և ծեր բանաստեղծ Խալդունը:
    - Ապրե՜ս, Նալ,- ասին նրանք, և այդ ասին մի ձայնով, որով մխիթարում են մեռելատերերին:
    Տխրեց Նալը և գլուխը կախեց: Հանկարծ բարձրացրեց իր գործիքը և ուզում էր քարին խփի կոտրի, բայց միայն դառնորեն օդում թափ տալով դրեց և գլուխը ափերի մեջ առած` լռեց:
    Նայեց նրան ծեր բանաստեղծը` ժպտաց գորովալից աչքերով ու ծանր թափ տալով իր ալևոր գլուխն ասաց.
    - Ինչո՞ւ ես ուզում կոտրել այն գործիքը, որ քեզ հետ է ծնվել և քեզ հետ պիտի մեռնի: Նա՜լ, դու այն մարդկանցից ես, որ մեծ տառապանքի համարեն աշխարհ գալիս: Եվ քո նվագը երգն էր այն մեծ արվեստագետի, որի ներշնչողը մահն է եղել, և որը լացել է ստեղծելիս: Նա արդեն բաց է արել աշխարհիս բոլոր խնդությունների ու ցավերի դռները և նայել ներս: Է՜հ, Նա՛լ, քոնն է իսկական արվեստը, ու էլ ոչ մի գործիքչկա հնարելու: Ի՞նչ է սրինգը սրա մոտ ականջի զվարճություն և ուրիշ ոչինչ:
    Նա՜, կյանքի մեջ թշվառ և արվեստի մեջ երջանիկ Նալ, գնա՜, կրիր ակնակուռ թագերի թագը, և թող աշխարհիս ստրուկներն ու արքաները գլուխ խոնարհեն քո արվեստի առջև:
    Ու տանջվի՛րԱյո, Լակըմեն սիրում է սրնգահարին, որը նրան տալիս է համեստներից համեստը, բայց մարդկանց համար թանկերից թանկը- այս կյանքը և նրա ուրախությունը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրիԴու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը
    Եվ ի՞նչ, դու նրան չես էլ կարող սիրել, աղետավոր հոգի, որովհետեև քո արվեստը սիրողը ուրիշ բան չպիտի սիրի և արժի՞, և մի՞թե կարող է ուրիշ բան սիրել
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (08.10.2012)

  13. #7
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պույ-Պույ մուկիկը

    Մի երկիր կա` Հնդստան,
    Մի մուկիկ կար` ճստճստան,
    Հնդստանի անտառում,
    Կոկոս ծառի ծակուռում:

    Ապրում էր նա իր համար,
    Բարիքներում անհամար,
    Ու մի օր լավ, մի օր վատ`
    Ուներ ապրուստ քիչ թե շատ:

    Օրը մի ճանճ, մի միջատ,
    Մի ծեղ, արմատ, ցորնի հատ:
    Ուտում էր ու քեֆ անում,
    Խաղում, ապրում իր բնում:

    Իր անունը Պույ-պույ էր,
    Ազգանունը Ճստունի,
    Լացը` վայ-վայ, վույ-վույ էր,
    Երգը տարայ-նայ-նի-նի:

    Էսպես մուկիկն ապրում էր,
    Վազվզելով վար ու վեր,
    Ու մի օր էլ ծանր ու մեծ
    Իրեն-իրեն միտք արեց.

    «Տունս կոկոս ծառի տակ,
    Բերան չունե՞մ, թե՞ ճաշակ,
    Ճանճ կերել եմ, ծեղ կերել,
    Տեսնեմ կոկոսի համն էլ»:

    Այս ասելն էր, մեկ էլ դո՜մփ,
    Ծառից կոկոսն ինչպես բոմբ
    Ընկավ նրա առաջին:-
    Կոկո՜ս, կաղին չէ՜ չնչին:

    Կաղնի տեսակ, սեխի չափ,
    Միջուկն անու՜շ, յուղալի՜,
    Բայց կեղևն է միայն հաստ,
    Ահա ինչն է ցավալի…

    Վրա ընկավ մուկիկը,
    Բացեց իր սուր ճանկիկը,
    Կծեց, կծեց, կծոտեց,
    Բան դուրս չեկավ, չհաջողվե՜ց:

    Ու կոկոսի չորս կողմը
    Ման է գալիս Պույ-պույը,
    Կեղևն հաստ է, ո՞նց անի,
    Ու սկսեց վույ-վույը:

    «Ախր ի՞նչ է, ի՞նչ կլի,
    Տեսնեմ դրա համն էլի,
    Մի քիչ կոկոս, մի քիչ ջուր,
    Գոնե մի կում, մի պուճուր»:

    Դու մի ասի, ընկնելուց
    Ծակ էր բացվել կոկոսում,
    Էդ որ տեսավ, հիմի էլ
    Ծակից մտնել էր ուզում:

    Բայց տեսեք ինչ պատահեց,
    Ծակն էր պստիկ, ինքը մեծ,
    Ծակիցը ներս չի մտնում,
    Սովից էլ ուշքն է գնում,

    Լաց է լինում մուկիկը,
    Ո՞նց լաց չլնի մուկիկը…
    Սիրտն ուրիշ բան չի ուզում,
    Նայում է ու նվազում:

    Էսպես լացեց, սուգ արեց,
    Էնքան լացեց, սուգ արեց,
    Հետն էլ սովից լղարեց:

    Որ լղարեց, բարակեց,
    Մեկ էլ ըհը, ճանճի պես
    Ծակից մտավ, գնաց ներս:

    Էս ի՞նչ էր, տո, ո՞նց եղավ,
    Էս ծակից ո՞նց ներս մտավ,
    Ո՞նց, այ, նայիր, էս մուկը,
    Էս կոկոսն ու միջուկը:

    Դե քեֆ արա, օխա՜յ, օխա՜յ,
    Դե պար արի, տարա՜յ, նանա՜,
    Դե, միջուկը կեր ու կրծիր,
    Կե’ր միջուկը, հյութը խմի’ր:

    Համ ուտում է, համ էլ պարում,
    Համ պարում է, համ էլ երգում.
    «Ինքս Պույ-պույ, պարս` տույտույ,
    Էլ ի՞նչ վայ-վայ, էլ ի՞նչ վույ-վույ»:

    Էսպես թռչում, ծափ էր տալիս,
    Պար էր գալիս, ռանգի, յալլի,
    Գոռում էր ջա՜ն, տարայ-նի-նի,
    Այ թե քեֆը ինպես կլինի:

    Էս որ էսպես կերավ մաքրեց,
    Առաջ փոքր էր, հիմա տռզեց,
    Տռզեց դարձավ խոշոր մի մուկ,
    Ընկավ կողքին, քնեց խորունկ:

    Մեկ օր անցավ, եկավ նոր օր,
    Էհ, մուկիկը վեր կացավ, որ
    Փուչ կոկոսի ծակից դուրս գա,
    Ախր դուրսը գործ կա, տուն կա:

    «Լավ էր, կերանք բավականին,
    Հիմի գնանք մենք մեր բանին»:
    Հեշտ էր ասել… Ապա՞ փորձիր,
    Մի կոկոսի ծակից անցիր:

    Մոտեցավ, որ ծակից դուրս գա,
    Պահո՜… Տեսավ ճամփա չկա,
    Ինքը խոշոր, ծակը պուճուր…
    Այդ է, մնաց, բայց մնա ու՞ր…

    Լաց է լինում մուկիկը,
    Ո՞նց լաց չլինի մուկիկը:

    Տռզել է կոկոսում,
    Մնացել է նեղ փոսում:

    «Ինչի՞ս էր պետք կոկոսը,
    Լավ չէ՞ր իմ տուն, իմ փոսը,
    Վայ, վայ, վայ, վայ, վույ, վույ, վույ,
    Հիմի տե՜ղն է, քեզ, Պույ-պույ:

    Ախր ի՜նչ բան ունեիր,
    Գայիր կոկոս ուտեիր,
    Չոռ ուտեիր` լավ չէ՞ր, հը՞,
    Ցավ ուտեիր, լավ չէ՞ր, հը՞…

    Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,-զահրումա՜ր,
    Դե լաց, մնա քեզ համար»:

    Էսպես լացեց մուկիկը,
    Էնքան լացեց մուկիկը,
    Հետն էլ սովից լղարեց:-
    Որ լղարեց, բարակեց,
    Մեկ էլ ըհը, սուս ու փուս
    Ծակից նորից ելավ դուրս:

    Վա’հ, էս ի՞նչ էր, էս ո՞նց եղավ,
    Բա էս ծակից ո՞նց դուրս եկավ,
    Ո՞նց… Այ, նայիր, էս ես` մուկը,
    Էն` կոկոսը, էն` միջուկը:

    Տեսա՞ր լավ բան, կեցցե՜ս, Պույ-պույ,
    Տո էլ ի՞նչ «վայ», էլ ի՞նչ «վույ-վույ»,
    Տո՛, քե’ֆ արա, օխա՛յ, օխա՛յ,
    Դե պա’ր արի, տարա՜յ-նի-նա՜յ…

    Հա՛մ թռչում է, հա՛մ պարում է,
    Հա՛մ երգում է, հա՛մ կանչում է,
    Ջա՜ն, քեֆ արա, տարայ-նի-նի՜.
    Ա՜յ թե քեֆը ինչպես կլինի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (09.10.2012), Արէա (08.10.2012), Նարե91 (08.10.2012)

  15. #8
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գև ջան, ապրես շաաաատ, թեման բացելու համար: Դեմիրճյանն ինձ անչաաափ հոգեհարազատ է: Երբեմն ինձ թվում է, որ նրան իրականում ճանաչել եմ: Շատ հետաքրքիր ու բազմաշնորհ անձնավորություն է եղել:

    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Դերենիկ Դեմիրճյանը իր ստեղծագործություններում շաա՜տ անգամ է խոսել երաժշտությունից: Ուզեցել է ընդունվել Իտալիայի կոնսերվատորիա, չի ստացվել
    Էս <<Ջութակ և սրինգը>> նրա պատմվածքների մեջ ամենահաջողվածն է, իհարկե ԻՀԿ: Դա թերևս գալիս է նրանից, որ նա բազմիցս տարբեր երաժիշտներից ջութակի դասեր է առել և 1903 թվականին մեկնել է Մոսկվա` հենց այդ իսկ նպատակով: Սակայն չկար մի որևէ փաստաթուղթ, որ վկայեր այն մասին, թե Դեմիրճյանը պրոֆեսիոնալ ջութակահար է ու հենց դա էր պատճառը, որ նա իր գործիքը չէր կարող տանել այնտեղ, ուր գնում էր: Եվ սա էլ առիթ է հանդիսանում, որ իր գրչակից ընկերներից մեկը` Չարենցը, <<ՙՙՙՆորք>> պարբերականի համարներից մեկում գրի է մի տեղեկանք այն մասին, որ Դեմիրճյանը պրոֆեսիոնալ երաժշիտ է և կարող է իր գործիքը իր հետ դուրս տանել: Դեմիրճյանը ոչ միայն երաժշտական ունակություններով է օժտված եղել, այլև կերպարվեստում է փայլել իր ունակություններով: Մի խոսքով բազմատաղանդ անձնավորություն է եղել…
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (08.10.2012)

  17. #9
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՜նչ լավ է, որ մեծ մարդկանց հին լուսանկարները պահպանվում են, հատկապես այսպիսիները:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար




    Կատուն


    Ձագեր ունի, ուստի և ինչ տալիս ենք իրեն՝ չի ուտում, տալիս է նրանց:
    Ուղղակի սպառվում է սննդից զրկվելով: Ստիպում ենք՝ համառում է, չի ուտում: Փակում ենք խոհանոցում, միսը դնում առջ
    ևը: Դարձյալ չի ուտում. կանչում է ձագերին: Նրանք շարվում են փակ դռան մոտ, իսկ նա մլավում է, կանչում: Ուղղակի լաց է լինում:
    Բայց
    և չի կարողանում մինչև վերջը զսպել նաև ի՛ր ախորժակն ու քաղցը:
    Եւ... ուտում է... աղիողորմ լաց լինելով:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 08.10.2012, 19:30:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (09.10.2012), Արէա (08.10.2012), Նարե91 (08.10.2012)

  19. #10
    Մշտական անդամ Diana99-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2013
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ նրա "Ավելորդ"ստեղծագործությունը
    Յուրաքանչյուր թունելի վերջում միշտ կա լույս:Շարունակիր շարժվել:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (19.04.2013), Այբ (07.08.2013)

  21. #11
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեմիրճյանը նաև աչքի է ընկել իր արժեքավոր խորհուրդներով, որոնք նա տվել է նորաթուխ ստեղծագործողներին:

    ՙՙՙՙՙ«Գրեցե՛ք՝ ինչպես զգում եք երևույթները, թեման… Խոսքը պետք է դիպուկ լինի, չափավորված: Մի մարդը չի կարող մի քանի ժամացույց կրել. մեկը բավական է: Խոսքն էլ, էպիտետն էլ պետք է ժամացույցի նման ստույգ ու ճշմարտացի լինեն, չծանրաբեռնված ավելորդություններով: Նայեցե՛ք պատուհանից, անցնում են մարդիկ, ամեն մեկը իր հոգսն ունի: Կանգնեցրե՛ք ուզածդ մարդուն, խոսեցրե՛ք ու հետաքրքիր խարակտերներ, բնավորություններ կհայտնաբերեք նրանց մեջ… Այդպես էլ պիտի նկարագրեք, առանց հնարելու, առանց չափազանցնելու: Ամեն քայլող մարդ մի կերպար է, մի բնավորություն, մի անհայտ հերոս, պիտի թափանցել մարդու հոգու մեջ, էությունը տեսնե: Հայտնաբերե՛ք, պեղե՛ք մարդունև տիպականացումը ավելի կհեշտանա: Ամենադժվարը հերոսի տիպականացումն է ստեղծագործական աշխատանքում»:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (14.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ասատուր Դեմիրճյան
    Հեղինակ՝ erexa, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2016, 22:59
  2. Գրառումներ: 22
    Վերջինը: 01.11.2012, 16:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •