User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Դերենիկ Դեմիրճյան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դերենիկ Դեմիրճյան

    Հայ գրականության մեջ իր ուրույն տեղն է գրավում Դերենիկ Դեմիրճյանը: Ես հաճույքով այս թեմայում կտեղադրեմ իր մի քանի մանրապատումները ու պատմվածքները
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (09.10.2012), Malxas (08.10.2012), Ամմէ (15.11.2012), Նարե91 (08.10.2012)

  3. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կատակներ


    ***
    Արևածաղիկը ողջ օրը հետևում է արևի շարժմանը և շարունակ դեմքը նրան դարձրած այդպես պահում է նրա ծագումից մինչև մայրամուտը:
    Իսկական արևապաշտ:
    Զրադաշտական...


    ***


    Եր
    ևակայեցե՛ք: Ամբողջ կյանքում լարված հետևում էր իր առողջության, կատարում էր առողջ կենցաղի բալար կանոնները, զգույշ էր ամեն մի վնասակար բանից և ի՞նչ… վերջը… շատ երկար ապրեց:

    Իսկ նրա բարեկամը, որ ընդհակառակը, անհոգ էր այս բոլոր բաներում, անկանոն կյանք էր վարում, երևակայեցե՛ք… նա ևս երկար ապրեց:
    Բայց ահա արդեն մի ուրիշը, որ և հետևում էր, և չէր հետևում կենցաղի կանոններին… նա ևս երկար ապրեց:



    ***

    Փոքրահասակների ուսուցչուհին ելույթ ունեցավ գրողների գրական երեկոյին: (Ավելորդ է ավելացնել մեծահասակների…):
    Հիմա՝ խոսում է այսպես.

    - Երեխանե՛ր: Ուրեմն այսպիսով մենք տեսնում ենք… պետք է կարծել որ.. Ես հույս ունեմ, որ երեխանե՛ր, դուք մեր մանուկների ընթերցանության համար կտաք լավ գրքեր… Ուրեմն այսպիսով, երեխանե՛ր, սպասում ենք ձեր պարտականության կատարմանը:
    Շատ ծիծաղեցին:
    Հազիվ գլխի ընկավ…


    ***


    Շատ գրողներ նման են շոֆերի, որը մեքենան քշելիս՝ կարծես ստորոտից թռչում է դեպի ֆինիշ, շտապում է արագ հասնել տեղ
    և տանից-օջախից հեռու՜_եթե երկու րոպե ուշ հասնի: Նրան շահագրգռում է այս երկու կետերից վերջինը միայն:

    Ինձ իբրև գրողի շահագրգռում է այս երկու կետերի միջին տարածությունը: Այնտեղ է կյանքը, ապրումները, խոհերը, տարածության զգացումը և ամեն բան:
    Մի՛ թռչեք, կա՛նգ առեք ճանապարհին, դիտեցե՛ք, խորացե՛ք:


    Քրքիջը


    Հեռու մայթից մի բարձրաձայն խմբական քրքիջ է լսվում: Կարծես գարնանային ջրեր են կարկաչում, հնչում՝ թռած քարեքար, բուռն ցալքուններով:
    Աղջիկներ են դրանք:
    Միալար հոսում է օդում նրանց քրքիջը: Երբեմն էլ հանկարծ այնպիսի մի ժխորով է պայթում այն, կարծես նորանոր ջրեր խուժեցին ջրերի մեջ:
    «Անպատճա՛ռ ոչինչ չի պատահել այնտեղ: Գիտեմ երիտասարդ են, ծիծաղում են որևէ մի դատարկագույն բանի վրա»_ խորհում եմ ես իմաստունի հատուկ լրջությամբ:
    Բայց թո՛ղ, ի սեր չգիտեմ՝ ինչու՛ և ու՛մ:
    Որքան կկամենայիր նաև դու՛ ծիծաղել, քրքջալ այդպես որևէ մի դատարկագույն բանի վրա:
    Երիտասարդությու՜ն:
    Ամենաիմաստուն բանը աշխարհիս երեսին:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (08.10.2012), Malxas (08.10.2012), Նարե91 (08.10.2012)

  5. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դերենիկ Դեմիրճյանը իր ստեղծագործություններում շաա՜տ անգամ է խոսել երաժշտությունից: Ուզեցել է ընդունվել Իտալիայի կոնսերվատորիա, չի ստացվել
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (08.10.2012)

  7. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջութակ և սրինգ


    Ո՞վ հնարեց ջութակը… ո՞վ հնարեց սրինգը…
    Թարմ գարուն էր, օրը պայծառ, կապուտակ, անգեսի մթին անտառի պուրակում ճախրում էին թռչունները, հովը գալիս, թել-թել տանում էր ծառերի թևերն ու քղանցքները, առուն քչփչում, և գեղեցիկ Լակըմեն սիրում էր երջանիկ Հայանթուն:
    Հայանթին եղեգնուտի մոտ թեք ընկել, աննպատակ եղեգ էր տաշում ու քաղցր միտք անելով նայում Լակըմեին, իսկ Լակըմեն ծաղիկ էր քաղում ու երգում. և այնքան երջանիկ էր նա, որ չէր իմանում, թե ինչ էր երգում:
    Խոսում էր հեքիաթական անտառը, բզզում հսկա փեթակի պես լի կյանքով ու երգով:
    Նայում էր Հայանթին իր սիրած աղջկան և աննպատակ տաշում, տաշում էր եղեգը, դեն ձգում, նորը վերցնում, էլի տաշում: Հետո` ինչպես եղավ` տաշած եղեգը դրավ բերնին ու սկսեց փչել: Եղեգը մեղմ սուլեց: Հանկարծ մի չարաճճի միտք ծագեց նրա գլխում… Ժպտաց քթի տակ ու եղեգը առնելով գնաց մտավ թփերի մեջ: Ու մինչ Լակըմեն միամիտ, իր համար երգում էր առվակի ափին` Հայանթին սկսեց սուլել եղեգը ու նմանեցնել նրա երգին: Սկզբում սուլոցը դժվար ու կոպիտ էր, բայց շուտով այնպես վարժվեց, որ պատրանքը հաջողվեց: Ու սկսեց բարձր ու համարձակ կրկնել Լակըմեի անգիտակից երգն ու խաղերը:
    - Հայանթի՛,- հանկարծ սթափվելով ձայն տվեց աղջիկը,- այդ ո՞վ է ինձ տնազ գալիս:
    - Չգիտեմ,-ասավ Հայանթին թփերից դուրս գալով` չարաճճի ժպիտը հազիվ զսպելով:
    Բայց Լակըմեն տեսնելով նրա ձեռքի եղեգը` գլխի ընկավ:
    - Սատանա՛, էլի մի բան հնարեցիր, լավ էիր տնազ գալիս, էլ չանես:
    Բայց Հայանթին ձեռք չվերցրեց իր հանաքներից: Այնքան նվագեց, այնքան սրան-նրան տնազ եկավ, որ թե՛ գործիքը կատարելագործեց և թե՛ լավ նվագող դառավ: Նվագում էր ու ամենքին զվարճացնում:
    Մի տխուր տղա էլ կար, Նալը, որի սիրում էր Լակըմեին: Տխո՜ւր, հուսահատ կնայեր սրան, կարծես մայր մտնող լուսնյակ լինի գունատ, պղնձագույն: Լակըմեն գիտեր նրա սերը, բայց, էհ, երջանիկ էր, չէր մտածում նրա մասին: Ասում էին` ցնդած է այդ տղան, որովհետև մենակ շրջում է անտառներում և հորթի աղիքներ կախում ծառի ճյուղերից, չորացնում, ոլորում: Ծիծաղելով ասում էին, որ նա էլ ինչ-որ նվագարան է շինում…
    Եվ ահա մի անգամ անտառում Հայանթին ու Լակըմեն ջահել տղաների հետ նստել մի ծառի տակ հանգստանում էին: Երգում, զվարճանում էին տղաները գարնան սեզի վրա, և նրանց քրքիջը անտառի լռության մեջ կարկաչում էր գետակի պես:
    Այնտեղ էր և ծեր բանաստեղծ Խալդունը, որ եկել նստել պատանիների մեջ` զվարճացնում էր նրանց իր առակներով և ինքն էլ զվարճանում` լսելով նրանց անհոգ քրքիջը:
    Այնտեղ էր և Նալը, որ հեռուն, խոտերի վրա նստած նայում էր պատանիներին անժպիտ ու տխուր:
    - Հայանթի՛,- ասավ բանաստեղծ Խալդունը,- մի բան նվագի` լսենք: Այ, Նալն էլ, ասում են նվագել գիտե. նա էլ որևէ բան կնվագի, կզվարճանանք: Դե, ձեզ տեսնեմ, ջահելներս:
    - Այո՛, նվագեցե՛ք, նվագեցե՛ք,- ձայն տվին բոլոր տղաները և զվարթացան:
    - Նվագեցե՛ք,- կատակեց չարաճճիներից մեկը,- և ո՛վ հաղթի, թող նա՛ լինի Լակըմեի սիրուն արժանի:
    Բոլորը ծիծաղեցին: Ճպտաց լուսածիծաղ Լակըմեն և ուրախացավ, որ Հայանթին պիտի իր շնորհքը ցույց տա: Ժպտաց նաև Հայանթին, բայց հեգնորեն, ինքնավստահ և աչքի տակով նայեց Նալին, որը անշարժ նստել էր` ծիծաղելի գործիքը թևի տակին: Հայանթին համաձայնեց:
    Եվ որ ցույց տա, թե ինքը ահ չունի, հայտնեց, որ առաջ ինքը կնվագի. “Նվագեմ, թող ձայները կտրեն”,- մտածեց նա իր ուժը գիտակցելով:
    Թեք ընկավ գեղեցիկ Լակըմեն փարթամ ծաղիկների վրա, պատանիների շրջանակի մեջ, կարծես ձյունափայլ լուսին լիներ` սև նոճիների միջից նայելիս:
    Ամենքը ակամա նայեցին նրա լուսափթիթ դեմքին ու սկսեցին երազել:
    Ժպտաց գեղեցիկ Հայանթին, ու այդ ժպիտի հետ ցոլաց նրա ձյունե ատամնաշարը:
    Ժպտաց նաև գեղեցիկ Լակըմեն, և նրա վայրահակ սև թարթիչներից կախ ընկավ սիրուն, մանրիկ ժպիտը:
    Ու Հայանթին սրինգը դնելով վարդիթերի շրթունքներին` սկսեց նվագել:
    Դուրս թռավ նվագը ու գնաց, հովի պես շնկշնկաց ու սուրաց լռանիստ հովտի մեջ: Եվ սուլոցներն այնպես առատորեն շաղ տվեց, որ կարծես աղբրի մարգարտաշար ու կլկլան կաթիլներ լինեին քարեքար թափվելիս` անտառի հստակ լռության մեջ: Բյուրեղի պես մաքուր և արծաթի պես հնչուն էր այդ սուլոցը, առատ, զարմացնող, շոյիչ ու հարբեցնող:
    Եվ ի՜նչ բազմազան խաղեր, ի՜նչ պատրանք… կարծես սոխակներ ու սարյակներ լինեին իրար ձայն տալիս, երջանիկ մայիսին; Եվ ինչ զվարճալի տնազ երկու երջանիկների, որ ծաղիկների մեջ կարծես թռվռալիս, խաղալիս լինեին և մի սիրած ու սիրված աղջիկ քրքջալիս լինի, երջանիկ մոռացության մեջ:
    Ու այսպես ծլվլաց ու կլկլաց եղանակը, արա՜գ, ինչպես լճակի կայծկլտուք և մի վերջին ժխորով ունկնդիրներին շշմեցրեց ու նետի պես թռավ, կտրվեց:
    - Ապրե՛ս, Հայանթի, ապրե՛ս,- ձայն տվին ամենքը հիացած:
    - Ապրե՛ս, Հայանթի՛,- ասավ Լակըմեն` չկարողանալով ծածկել իր հիացումը և գուրգուրոտ աչքերով նայեց շառագունաց գեղեցիկ պատանուն:
    - Ի՜նչ ճարպիկ ելևէջներ, չէի՜ր ասի, թե մարդ էր նվագողը,- խոսեց մինը հափշտակված:
    - Հը՜մ, ճարտար նվագ էր,- ասավ բանաստեղծ Խալդունը:
    - Ապրե՜ս, Հայանթի, ապրե՜ս,- կրկնեցին ամենքը միաբերան և ծաղիկներ քաղելով նետեցին նրա գիրկը:
    Լուռ էր Նալը… անշա՜րժ` ինչպես գիշերվա լռանիստ ու մռայլ արձան: Ունքերը խոժոռ, զուսպ սաստը աչքերում, հիվանդ իր խորհրդավոր արվեստով` գետնին էր նայում, միշտ թևի տակ սեղմած տարօրինակ գործիքը:
    Հերթը նրանն էր…
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (08.10.2012)

  9. #5
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Է՛հ, հիմի էլ թող Նալը նվագի,- կարգադրեց ծեր բանաստեղծը:
    Ու մինչՆալը կպատրաստվեր` մի շշուկ անցավ բոլորի մեջ, երբ նայեցին նրա ծիծաղելի, հողի գույն գործիքին:
    - Շերեփ է,- փսփսաց մեկը ու քիչ մնաց փռթկար:
    - Թիակ է,- ասավ մյուսը,- վերցնես, մարդու մեջքին թակես:
    - Սպասեցե՛ք, գուցե մարդը ուզում է իր այն աղեղով բուրդ գզի,- ծիծաղեց երրորդը:
    Ժպտաց մինչև անգամ Հայանթին, և չար էր այդ ժպիտը:
    Միայն Լակըմեն չխոսեց: Երբ նայեց Նալի աչքերին, զգաց, որ այդ պատանու մեջ թաքնված է մի մռայլ ու աղետավոր հոգի: Եվ մի անորոշ ահ մտավ սիրտը:
    Նայեց նրան և ծեր բանաստեղծը և գլուխը թեթևակի շարժեց:
    Եւ նա, այդ խորհրդավոր Նալը, հանկարծ շուրջը նայեց ոգևորված, վճռական: Հանկարծ գունատվեց, կերպարանափոխվեց, և բոլորը սաստված շունչները պահեցին: Եվ նա գործիքը ծնկան, ինքը վրան կռացած ինչպես գետնահակ, լացող ուռենի` հանկարծ ջլուտ, նիհար ձեռքով քաշեց աղեղը լարերի վրայով ու սկսեց:
    Տարօրինակ ձայն հանեց այդ գործիքը: Տխուր ու մաղձոտ մարդու ձայն: Ինչպես սիրտը լցված մարդ, որ հազիվ է զսպում հեկեկոցը` այնպես այդ խեղդված ձայնը ծանր ու տխուր սկսեց դողալ և հետզհետե լցվելով ուժեղացավ, ծավալվեց ու գանգատավոր շեշտով մի հարցմունք արեց, հետո զսպելով իր փղձուկը նորից սրտի ընկավ, մարեց:
    Հետո- իբրև դրան պատասխան- մի ուրիշ ձայն, ավելի ուժեղև հնչուն, սկսեց որբ ձայնովսրվել, արծարծել մի տխուր պատմություն, այնքան տխուր, որ կարծես տառապած մարդկության վեպը լիներ: Սկսեց այնպես հեծկլտալ, այնպես հոնգուր-հոնգուր լաց լինել, որ ծառերի բները լցրեց թախիծով, տրտմեցրեց ծաղիկները, սառեցրեց արևի լույսը, հորիզոնում ծավալվեց անապատների անհուն տրտմությամբ և աշխարհը դարձրեց տխո՜ւր-տխո՜ւր վշտերի հովիտ: Լուրջ էր այդ եղանակը, ինչպես մահը, և անկեղծ, ինչպես մարդուս մեջ թաքնված սիրտը: Սրտից էր,- ահա թե ինչու այնպես սաստեց ու հափշտակեց ամենքի սիրտը: Ճշմարիտ էր այդ երգը, և ամենքը տրտմած կախեցին գլուխներն ու այդպես գետնահակ մտածել սկսեցին այն մեծ տառապանքի վրա, որը գիտես, որ կա՛, ճշմարի՛տ է, ամենուրե՛ք, ամենքի՛ համար:
    Ու այդպես գնա՜ց եղանակը, տաքացավ: Ու ոնց հուսահատ անապատի շուրթերից` ինչպես գերեզմանից` դուրս գար դալուկ լուսնյակը և անապատին նայեր իր մեռելի դեմքով, այնպես հանկարծ դուրս ելավ չորրորդ լարի տխուր ձայնը ու երգեց ծա՜նր, լիաձա՜յն ու տիրաբա՜ր: Ու երբ դրան խառնվեց նաև երրորդ լարը, լսվեցին այնպիսի ոռնոցներ, կարծես այդ անկենդան անապատում լցվել էին գոս տատասկներ, որ պառավ ձեռքերի պես օդում կարկամած գութ էին աղերսում: Բայց չկա՜ր գութՀանկարծ զայրացավ եղանակը, անցավ բարակ լարերի վրա ու սկսեց այնպես սողոսկել, հեծել, ինչպես խորշակը փչելիս լիներ, տարուբերելով այն տատասկները, որ խելացնոր շարժումներով կարծես կոծապար էին բռնել: Եվ երբեմն լսվում էին այնպիսի ճռոցներ ու լացեր, կարծես հուսահատ միայնությունը,նստած ավազների վրա, փետում էր իր գորշ մազերը:
    Այնպես երգե՜ց, երգեց ու հետո մեղմելով հաշտվեց, հեռացավ ու տխո՜ւր թախիծով սրտին ընկնելով լռեցկարծես նորից մտավիր գերեզմանը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (08.10.2012)

  11. #6
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ծպտուն իսկ չլսվեց: Ունկնդիրները քարացած էին: Ամենքը ներշնչված այդ խոր նվագով` մռայլ հայացքները բարձրացրին դեպի Լակըմեն ու Հայանթին:
    Ահա՜ թե որն է նվագը:
    Ցած դրեց սրինգը պարտված Հայանթին ու նախանձախնդիր նայվածքը ահով ուղղեց Լակըմեին: Մռայլվել էր Լակըմեն: Բայց այդ մռայլը նման էր մի թեթև թուխպի, որ գալիս սքողում է գեղեցիկ մայիսյան օրը: Ճիշտ է, վախով էին լցված նրա որսորդ տեսած եղնիկի աչքերը, բայց նա բարձրացնելով այդ շողշողուն աչքերը` դեպի Հայանթին` ասավ կարծես նեղացած:
    - Գնանք տուն, Հայանթի:
    Տղայքը հարցական հայացքով նայեցին Լակըմեին ու չհասկացան նրա երկյուղը: Ու մինչ ամենքը շփոթված աչքերով նայում էին նրան, նա վեր կացավ ու Հայանթու հետ հեռացավ:
    Երբ քիչ հեռու էին, փսփսաց.
    - Ես քե՛զ եմ սիրում, Հայանթի, քե՛զ, նա այնպես տխո՜ւր էնա ինձ վախեցնում է իր գործիքով: Նրա նվագը օձի պես մտավ սիրտս ու գալարվեց: Գնանք, նվագի՛ սրինգդ և նորից ուրախացրո՛ւ ինձ:
    Գնաց նա, և մռայլ շիրմաքարի պես մնաց Նալը` հայացքը դեպի հեռացող անսիրտ ու գեղեցիկ Լակըմեն, դողդոջ ձեռքը գործիքին սեղմած:
    Մնացին ունկնդիրները և ծեր բանաստեղծ Խալդունը:
    - Ապրե՜ս, Նալ,- ասին նրանք, և այդ ասին մի ձայնով, որով մխիթարում են մեռելատերերին:
    Տխրեց Նալը և գլուխը կախեց: Հանկարծ բարձրացրեց իր գործիքը և ուզում էր քարին խփի կոտրի, բայց միայն դառնորեն օդում թափ տալով դրեց և գլուխը ափերի մեջ առած` լռեց:
    Նայեց նրան ծեր բանաստեղծը` ժպտաց գորովալից աչքերով ու ծանր թափ տալով իր ալևոր գլուխն ասաց.
    - Ինչո՞ւ ես ուզում կոտրել այն գործիքը, որ քեզ հետ է ծնվել և քեզ հետ պիտի մեռնի: Նա՜լ, դու այն մարդկանցից ես, որ մեծ տառապանքի համարեն աշխարհ գալիս: Եվ քո նվագը երգն էր այն մեծ արվեստագետի, որի ներշնչողը մահն է եղել, և որը լացել է ստեղծելիս: Նա արդեն բաց է արել աշխարհիս բոլոր խնդությունների ու ցավերի դռները և նայել ներս: Է՜հ, Նա՛լ, քոնն է իսկական արվեստը, ու էլ ոչ մի գործիքչկա հնարելու: Ի՞նչ է սրինգը սրա մոտ ականջի զվարճություն և ուրիշ ոչինչ:
    Նա՜, կյանքի մեջ թշվառ և արվեստի մեջ երջանիկ Նալ, գնա՜, կրիր ակնակուռ թագերի թագը, և թող աշխարհիս ստրուկներն ու արքաները գլուխ խոնարհեն քո արվեստի առջև:
    Ու տանջվի՛րԱյո, Լակըմեն սիրում է սրնգահարին, որը նրան տալիս է համեստներից համեստը, բայց մարդկանց համար թանկերից թանկը- այս կյանքը և նրա ուրախությունը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրիԴու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը
    Եվ ի՞նչ, դու նրան չես էլ կարող սիրել, աղետավոր հոգի, որովհետեև քո արվեստը սիրողը ուրիշ բան չպիտի սիրի և արժի՞, և մի՞թե կարող է ուրիշ բան սիրել
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (08.10.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ասատուր Դեմիրճյան
    Հեղինակ՝ erexa, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2016, 22:59
  2. Գրառումներ: 22
    Վերջինը: 01.11.2012, 16:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •