User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Ընտրության իրավունք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    հլա որ "կառչեմ" քո մի երկու մտքին

    այսինքն մարդկանց քանակը կապ ունի՞: եթե լինեինք մոլորակի վրա ասենք մի 200 միլիոն, ոնց որ եղել ա ըստ որոշ պնդումների 0 մ.թ. - ի մոտերը , ապա բառդակ չէր լինի՞
    անհսականալի ա: չէ՞ որ անգամ երբ երկու հոգով ապրում են անմարդաբնակ կզղում, ապա ըստ ֆանտազիայի պետք ա որ ընտրության սահմանափակում գործի... թե չէ նեղ մաջալին իրար կուտեն
    Իհարկե կապ ունի: Հենց դա էլ կապ ունի: Եթե անմարդաբնակ կղզում 2 հոգի են ապրում, ապա իրանք իրանց համար կորոշեն մի քանի սահմանափակում, ու դրանով յոլլա կգնան - ով որտեղ ա որս անում, ով որտեղ ա ձուկ բռնում, ով որտեղ ա չիշիկ անում .....

    Իսկ եթե հազար հոգի են մի տեղ ապրում, ապա սահմանափակումների թիվը ավելի շատ կլինի: Մի քանի միլիոնի դեպքում, առը քեզ սահմանադրություն, օրենսգրեքեր, օրենքներ ու տարատեսակ որոշումներ ու նորմատիվ ակտեր: Ինչքնա մեծ ա հասարակությունը, էնքան տարատեսակն են ու շատ են նախընտրություններն ու նախասիրությունները, ինչքան շատ են դրանք, էնքան շատ էլ կլինեն կանոնները, որոնք կկարգավոր են կյանքի էս կամ էն ոլորտը: Ու ամեն մի կարգավորումը, ըստ էության, կնշանակի մեր ընտրության բացարձակ իրավունքի որոշակի սահմանափակում:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը

    օրինա՞կ: որտեղ է իրավունքի սահմանափակման օրենքը ընդունվում ուղղակի կոնսենսուսով: կոնսերսուս ասելով ես հասկանում եմ, որ հասարակության մեծամասնությունը քվեարկում ա , հաշվի առնելով նաև փոքրամասնության կրիտիկական կետերը... այլ որ թե այսպես կոչված ներկայացուցիչները - դեպուտատները
    Բացարձակ կոնսենսում էլ ոչ մի տեղ չկա, բացի քո էն ասած անմարդաբնակ կղզուց, որտեղ երկու հոգի են ապրում: Երեք հոգու դեպքում արդեն կոնսենսուս կարող ա չլինի, քանի որ հնարավոր ա երեք տիպի նախասիրություն, որոնցից յուրաքանչյուրը կստանա մեկ ձայն: Էս դեպքում արդեն կոնսենսուս ասածդ կլինի էն, որին կողմ կլինեն երկուսը:

    Ընդհանրապես բացարձակ կոնսենսուս հնարավոր ա մենակ էն դեպքում, երբ բոլոր նախասիրությունները դրվում են քվերակության, ու յուրաքանչյուր ոք ունի վետոյի իրավունք: Բայց սա կոչվում ա ուղղակի դեմոկրատիա, որը աշխարհի երեսեին գոյություն չունի: Դեմոկրատիան ներկայացուցչական ա, ու ուզենք թե չուզենք, մեր համար սահմանափակումները ընդունվում են մեր նեկայացուցիչների կողմից: Լավ չի, վատ ա, բայց ուրիշ խելքին մոտիկ տարբերակ մարդկությունը դեռ չի գտել:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    այ սա ավելի իմ սրտովն ա, այիսնք ոչ թե էն, ինչ ուզում եմ, այլ մտածում եմ որ աշխարհի ստեղծման օրվանից մինչև հիմա մարդկությունը անկախ պետության անունից այս կանոնով ա սահմանաափակում իւրավունքը

    հետաքրիքր ա էս վերջինը, որպես միակ ու անվերապահ գործող մեխանիզմ, ու հետաքրիքր ա թե ի՞նչ շարժառիթների տակ ա ընդանրապես սահմանափակվում իրավունքը կամ հակառակը - իրավունք "տրվում"- աշխարհի ղեկավարների կողմից:
    ԴիՎի տենց էլ կա: Նոր բան չես ասում: Բայց մարդ արարածդ սոցիալական արարած ա, ու պիտի յոլլա գնա իր նման այլ արարածների հետ: Հա հենց, պետությունը սահմանափակում ա մեր իրավունքները, սկսած հենց նրանից, որ ինքը գոյություն ունի: Ես օրինակ, ասենք, չեմ ուզում ընդհանրապես հարկեր վճարեմ, որի հաշվին պիտի պետությունը գոյություն ունենա: Կարա՞ չվճարեմ: Չեմ կարա: Բայց ինչի եմ ես համաձայն վճարել: Քանի որ սաղ էլ վճարում են: Ու ես ինձ համոզում եմ, որ ես վճարում եմ իմ անվտանգության ու կարգ ու կանոնի համար:

    Այլ կերպ ասած, մենք կամովին հրաժարվում ենք մեր իրավունքների մի մասից, որ իրար միս չուտենք: Իսկ էտ սահմանփակելու իրավունքը մեր կողմից, կամովին տալիս ենք պետությանը: Դե իսկ պետությունն էլ, հենց իրավունը տվեցիր, աշխարհի ստեղծման առաջին օրից, ինքը իրա ձևով արդեն որոշել ա что хорошо, а что плохо

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    օրինակ, ինձ հասկանալի ա թե ինչու սահմանափակվեց առանց ամրագոտիների երթևվեկելը, քանի որ դա կպնում էր ապահովագրական ընկերություննրի ուղղակի գրպանին: իսկ այդ ընկերությունները ըստ իմ վարկածի ամբոջովին աշխարհի "տերերինն" են:
    Ֆորմալ առումով կա շատ նորմալ բացատրություն - ամրագոտիով երթևեկելն ավելի անվտանգ ա, ու մեռնելու կամ հաշմանդամ դառնալու հավանականությունը ավելի փոքր ա: Իսկ ժամանակակից դվիժենիի պայմաններում հաշմանդամություն ձեռք բերելու հավանականությունը ավտովթարի արդյունքում շատ մեծ ա: Իսկ ինչպես գիտենք, պետության, այսինքն հասարակության վրա շատ թանկ ա նստում հաշմանդամ պահելը: Հետևապես, կապե՛ք ամրագոտիները:

    Ուրիշ բան, որ հասկանում եմ ասածիդ իմաստը, որ իրականում սրա հետևը շահեր են կանգնած: Բայց էլի ոչ մի նոր բան չկա, ԴիՎի ջան. ամեն որոշման հետևում միշտ կան հատուկ շահերով խմբեր - մի տեղ ապահովագրական ընկերություններն են, ուրիշ տեղ բեզնին ներմուծողները, մի ուրիշ տեղ բանկերը .... ամեն հարցում ու ամեն տեղ մի ձև:

    Հակառակ օրինակը բերեմ - ասենք վաղը որոշում են ընդունում, որ անվտանգության գոտի կապելը մեր իրավունքների ոտնահարում ա, ու վաղվանից ոչ մեկը պիտի չկապի: Ես էլ քեզ կասեմ, որ սրա հետևը կանգնած են օրթոպեդիկ հիվանդանոցներն ու պրոթեզներ ծախողները, որ շատ մարդ ինվալիդ դառնա, ու իրանց գործը առաջ գնա: Մի բան էլ կարող ա օրենք ընդունեն, որ պրոթեզավորումն ամբողջությամբ արվում ա միայն պետական բյուջեի հաշվին: Առը քեզ մուֆթա փողեր:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 08.10.2012, 18:56:

  2. #2
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտրության իրավունքն ազատությունից դուրս չի կարելի դիտել, իմ կարծիքով… ընտրության իրավունքը դա ազատության ամենակարևոր ատրիբուտն ա, նախապայմանը… իսկ ազատությունը էն ինչին ամեն մարդ ա ձգտում, ով որ չի ձգտում ուրեմն կենդանի օրգանիզմ չի… մի զարմացե… եթե ընտրելու իրավունքը դիտելու ենք ազատությունից դուրս ուրեմն ժամանակ ենք վատնում ու խճճվելու ենք…

    …անձամբ ես կարծում եմ որ ընտրելու իրավունքը սահմանափակվում ա էն ժամանակ երբ էդ ընտրությունը սահմանափակում ա մեկ ուրիշի ազատությունը, իսկ էդ մեկ ուրիշի ազատությունը չպտի սահմանափակի քոնը…

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (09.10.2012), Տրիբուն (08.10.2012)

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ազատ Տեղաշարժի իրավունք:
    այս իրավունքը համարվում է ժամանակակից աշխարհում հիմնարար:
    իսկ արդյո՞ք այդպիսի իրավունք իրականում գոյություն ունի ռեալ կյանքում: Արդյոք՞ մարդը /ասենք հայաստանցին/ կարող է ազատ տեղաշարժվել աշխարհի տարածքով առանց նախապայմանների:
    իհարկե ոչ:
    ապա այդ դեպքում ինչի՞ են մարդկանց խաբում...

    մյուս կողմից, 1000-ավոր տարիներ առաջ մեր նախնիները իրավունք ունեին կարծես ազատ տեղաշարժվելու: չկային սահմաններ, չկային ազգային անվտանգության ծառայություններ իրենց կամեռաներով ու փշալարերով: այսինք ի՞նչ, մարդը գնալով կորցնում է իր իրավունքնե՞րը -ազատությունները

    իսկ մյուս կողմից ինչ՞ ազատություն է ձեռք բերել մարդը...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (10.10.2012)

  6. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտրության իրավունքն ազատությունից դուրս չի կարելի դիտել, իմ կարծիքով… ընտրության իրավունքը դա ազատության ամենակարևոր ատրիբուտն ա, նախապայմանը… իսկ ազատությունը էն ինչին ամեն մարդ ա ձգտում, ով որ չի ձգտում ուրեմն կենդանի օրգանիզմ չի… մի զարմացե… եթե ընտրելու իրավունքը դիտելու ենք ազատությունից դուրս ուրեմն ժամանակ ենք վատնում ու խճճվելու ենք…

    …անձամբ ես կարծում եմ որ ընտրելու իրավունքը սահմանափակվում ա էն ժամանակ երբ էդ ընտրությունը սահմանափակում ա մեկ ուրիշի ազատությունը, իսկ էդ մեկ ուրիշի ազատությունը չպտի սահմանափակի քոնը…
    տեսականորեն կարելի է ապացուցել, որ ցանկացած ազատություն /անգամ թթվածին շնչելը.../ սահմանափակում է ուրիշի ազատությունը: չկա այնպիսի ազատություն, որ չազդի ուրիշի /մարդու, կենդանու, ծառ-թփի, բնության վերջին հաշվով/ ազատության վրա:
    ...
    ազատությունը քաղցրավենիք է. որը քթին մոտեցնելով, ավելի ամուր են ձգում վզին կապված պարանը...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (10.10.2012)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե կապ ունի: Հենց դա էլ կապ ունի: Եթե անմարդաբնակ կղզում 2 հոգի են ապրում, ապա իրանք իրանց համար կորոշեն մի քանի սահմանափակում, ու դրանով յոլլա կգնան - ով որտեղ ա որս անում, ով որտեղ ա ձուկ բռնում, ով որտեղ ա չիշիկ անում .....

    Իսկ եթե հազար հոգի են մի տեղ ապրում, ապա սահմանափակումների թիվը ավելի շատ կլինի: Մի քանի միլիոնի դեպքում, առը քեզ սահմանադրություն, օրենսգրեքեր, օրենքներ ու տարատեսակ որոշումներ ու նորմատիվ ակտեր: Ինչքնա մեծ ա հասարակությունը, էնքան տարատեսակն են ու շատ են նախընտրություններն ու նախասիրությունները, ինչքան շատ են դրանք, էնքան շատ էլ կլինեն կանոնները, որոնք կկարգավոր են կյանքի էս կամ էն ոլորտը: Ու ամեն մի կարգավորումը, ըստ էության, կնշանակի մեր ընտրության բացարձակ իրավունքի որոշակի սահմանափակում:
    սահմանափակումների մեխանիզմը, ու քանակը կապել մենակ հասարակության քանակի հետ, շատ պարզեցված մոտեցում է, ու ոչ միշտ ճիշտ եզրակացության բերող: նաև կապ ունի, թե ինչքանով է այդ մարդկանց խումբը գտնվում լարվածության մեջ: օրինակ հայտին գողական խարտիան ու իրանց "զակոնները ": իրանք շաաատ քիչ էին, բայց ուներին բավականին մեծ սահմանափակումների սահմանումներ:

  9. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ահա մի ակընհայտ ու համեմատորեն պրիմիտիվ իրավունքի ձեռառնոցիի արտապատկերումը:

    Հայաստանը ընտրությունների արդարությանը ամենաքիչը հավատացող երկրների եռյակում է: Ամենաքիչը ընտրությունների արդարությանը հավատում են Հայիթիում` կանանց ընդամենը 7 եւ տղամարդկանց 12 տոկոսը: Հայիթիից մի փոքր բարձր են Մոնղոլիայի արդյունքները, այնուհետեւ արդեն Հայաստանն է, որտեղ կանանց 13 տոկոսն է հավատում, որ ընտրություններն արդար են անցնում, տղամարդկանց` 12 տոկոսը. Հայաստանում կանայք, հակառակ ընդհանուր միտումի, ավելի լավատես են, քան տղամարդիկ:
    http://www.azatutyun.am/content/article/24736282.html
    ո՞նց կարելի ա ընտրություն համարել այն, ինչի կայացմանը հասարակության 10 տոկոսը հազիվ ա հավատում

  10. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ահա մի ակընհայտ ու համեմատորեն պրիմիտիվ իրավունքի ձեռառնոցիի արտապատկերումը:


    ո՞նց կարելի ա ընտրություն համարել այն, ինչի կայացմանը հասարակության 10 տոկոսը հազիվ ա հավատում
    չի կարելի
    Բայց հասարակությունը չի վստահում մեխանիզմին, այլ ոչ թե չի վստահում ընտրության գաղափարին ընդհանրապես ..

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (12.10.2012)

  12. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    չի կարելի
    Բայց հասարակությունը չի վստահում մեխանիզմին, այլ ոչ թե չի վստահում ընտրության գաղափարին ընդհանրապես ..
    ի՞նչ ա նշանակում վստահել ընտրույթան մեխանիզմին, երբ մարդուն միշտ հետաքրքրել ա դրա պրակտիկ իրականացումը: սա այն դեպքը ա, որ իրա գաղափարի վրա բոլորն էլ թքած ունեն, եթե դա կյանքի հետ կապ չունի: մենակ երևի թե կառավարողը թքած չունի, քանի որ ինքը սրա հիման վրա արշտաքին շղարշ է ստեղծում, որի տակ թաքնված է ամբողջ ներքին կեղտը:

  13. #9
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ահա մի ակընհայտ ու համեմատորեն պրիմիտիվ իրավունքի ձեռառնոցիի արտապատկերումը:

    ո՞նց կարելի ա ընտրություն համարել այն, ինչի կայացմանը հասարակության 10 տոկոսը հազիվ ա հավատում
    Ու դու էլ էդ ինֆորմացիայիյն ես հավատում?
    Հետաքրքիրա, թե էդ ինչպես են արզել. երբ են հարցում արել ու քանի հոգուց: Դրանք նույնպես տուֆտա թվեր են: Ժողովրդի գլուխը ուզում են լցնել, որ յանի ընտրույթուններին համարյա հավատացող չկա: Այնինչ որոշ տեղամասներում ընտրողների ակտիվությունը այլ բան է ասում:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (13.10.2012)

  15. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու դու էլ էդ ինֆորմացիայիյն ես հավատում?
    Հետաքրքիրա, թե էդ ինչպես են արզել. երբ են հարցում արել ու քանի հոգուց: Դրանք նույնպես տուֆտա թվեր են: Ժողովրդի գլուխը ուզում են լցնել, որ յանի ընտրույթուններին համարյա հավատացող չկա: Այնինչ որոշ տեղամասներում ընտրողների ակտիվությունը այլ բան է ասում:
    ահա: ամեն ինչ տուֆտայություն է: խաբեություն
    ինչպես այս "հարցումն" է պատվիրված, այպես էլ "ընտրությունն" է պարտիրված "փողատրիորջ" կողմից :
    իսկ պատվերը չի կարող լինել ուրիշի ազատությունը Չոտնահարող:
    վերջին հաշվով ամեն մի "ընտրությունը" նկավում է "ուժի" պատվերով "ընտրատեղամասերում":

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (14.10.2012)

  17. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    սահմանափակումների մեխանիզմը, ու քանակը կապել մենակ հասարակության քանակի հետ, շատ պարզեցված մոտեցում է, ու ոչ միշտ ճիշտ եզրակացության բերող: նաև կապ ունի, թե ինչքանով է այդ մարդկանց խումբը գտնվում լարվածության մեջ: օրինակ հայտին գողական խարտիան ու իրանց "զակոնները ": իրանք շաաատ քիչ էին, բայց ուներին բավականին մեծ սահմանափակումների սահմանումներ:
    Դիվի ջան, մեխանիզմի բարդությունը կախված ա քանակից: Չեմ հիշում խելոքներից որ մեկն ա ասել, ու տոշնի չեմ հիշում ոնց ա ասել, բայց մոտավորապես սենց - ինչքան մեծ ա հասարակությունը, էնքան մեծ ու բարդ ա դրա կառավարման մոդելը, ու շատ մեծ հասարակության համար իդեալալական կառավարման մոդել մածելը կարող ա անիմաստ լինի, քանի որ իդեալական մոդելը կարող ա նույնքան մեծ լինի, որքան հասարակությունն ա:

    Այսինքնս, չկա ընտրության իրացման իդեալական մեխանիզմ, որը հաշվի կառնի բոլորի նախասիրությունները: Դրա համար էլ ամեն մեկս հրաժարվում ենք մեր իրավունքների մի մասից հանուն ընդհանուր հարմոնիայի: Ամեն դեպքը պետք ա ուսումնասիրվի առանձին - եթե հասարակությունները կան, որտեղ որոշակի լարվածություններ կան (սոցիալական, էթնիկ, ռասսայական, կրոնական ... ) ընտրության մեխանիմզը հարմարեցվում ա էտ լարվածություններին: Ընտրության իրավունքից լրիվ հրաժարվելը ու ասենք բոլորի փոխարեն էտ իրավունը մեկին տալը (բացարձակ դիկտատուրա) էլի հասարակության ընտրությունն ա, որը լարվածության որոշակի պայմաններում, որոշել ա, որ էս ա լավագույն ընտրությունը:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (12.10.2012), Varzor (12.10.2012)

  19. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիվի ջան, մեխանիզմի բարդությունը կախված ա քանակից: Չեմ հիշում խելոքներից որ մեկն ա ասել, ու տոշնի չեմ հիշում ոնց ա ասել, բայց մոտավորապես սենց - ինչքան մեծ ա հասարակությունը, էնքան մեծ ու բարդ ա դրա կառավարման մոդելը, ու շատ մեծ հասարակության համար իդեալալական կառավարման մոդել մածելը կարող ա անիմաստ լինի, քանի որ իդեալական մոդելը կարող ա նույնքան մեծ լինի, որքան հասարակությունն ա:

    Այսինքնս, չկա ընտրության իրացման իդեալական մեխանիզմ, որը հաշվի կառնի բոլորի նախասիրությունները: Դրա համար էլ ամեն մեկս հրաժարվում ենք մեր իրավունքների մի մասից հանուն ընդհանուր հարմոնիայի: Ամեն դեպքը պետք ա ուսումնասիրվի առանձին - եթե հասարակությունները կան, որտեղ որոշակի լարվածություններ կան (սոցիալական, էթնիկ, ռասսայական, կրոնական ... ) ընտրության մեխանիմզը հարմարեցվում ա էտ լարվածություններին: Ընտրության իրավունքից լրիվ հրաժարվելը ու ասենք բոլորի փոխարեն էտ իրավունը մեկին տալը (բացարձակ դիկտատուրա) էլի հասարակության ընտրությունն ա, որը լարվածության որոշակի պայմաններում, որոշել ա, որ էս ա լավագույն ընտրությունը:
    արի վերադառնանք ռեալ աշխարհ /մի քանի րոպե /
    ուրեմն, ամենահեշտ կառավարվոր հասարակությունը եթե համեմատական դնենք, ապա կարծում եմ Չինաստան/Հնդկաստան/Բանգլադեշ/...Ճապոնիա/...Պակիստան և այլն այս շարքում...
    ամենադժվար կառավարվորղներից - կառանձնացնեի ասենք կովկասի փոքրաթիվ ազգերը:
    Նաև նույն հայն ենք չէ՞, բայց ղարաբաղի հային շատ ավելի դժվար ա կառավարելը քան ասենք այլ տեղի հային: դրա համար էլ Ղարաբաղում համեմատական ավելի արդար ա եղել կառավարումը միշտ: սա իմ սուբեկտիվ կարծիքն ա

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (12.10.2012)

  21. #13
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    արի վերադառնանք ռեալ աշխարհ /մի քանի րոպե /
    ուրեմն, ամենահեշտ կառավարվոր հասարակությունը եթե համեմատական դնենք, ապա կարծում եմ Չինաստան/Հնդկաստան/Բանգլադեշ/...Ճապոնիա/...Պակիստան և այլն այս շարքում...
    ամենադժվար կառավարվորղներից - կառանձնացնեի ասենք կովկասի փոքրաթիվ ազգերը:
    Նաև նույն հայն ենք չէ՞, բայց ղարաբաղի հային շատ ավելի դժվար ա կառավարելը քան ասենք այլ տեղի հային: դրա համար էլ Ղարաբաղում համեմատական ավելի արդար ա եղել կառավարումը միշտ: սա իմ սուբեկտիվ կարծիքն ա
    Ու փաստորեն ստացվում է, որ կառավարման մեխանիզմը կախված չի կառավարվողների քանակից, այլ որակից
    Մի հատ կոնկրետ օրինակ բերեմ, մի քիչ կարող է կոպիտ լինի, ներող կլնեք
    Ոչխարի հոտը մի հովիվը կարողանում է կառավարել, մի քանի շունը կարողանում եմ կառավարել, մի այծը հետևից տանում է, բայց իրենք իրենց առաջնորդ չեն ընտրում:
    Բայց նույն քանակի շիմպանզեներին կառավարելու համար ավելի շատ հովիվ ու շուն է պետք, այն էլ արդյունքը էլի նույն մակարդակի չի լինի: Բայց այ իրենց առաջնորդը գլուխ հանում է:

    Այսինքն զանգվածների կառավարման համար մեխանիզմ ընտրելու պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել երկու կարևոր հանգամանք` ում են կառավարելու և ովքեր: Նոր միայն դրանից հետո մեխանիզմը ընտրել:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (12.10.2012), dvgray (13.10.2012), Բիձա (13.10.2012)

  23. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու փաստորեն ստացվում է, որ կառավարման մեխանիզմը կախված չի կառավարվողների քանակից, այլ որակից
    Մի հատ կոնկրետ օրինակ բերեմ, մի քիչ կարող է կոպիտ լինի, ներող կլնեք
    Ոչխարի հոտը մի հովիվը կարողանում է կառավարել, մի քանի շունը կարողանում եմ կառավարել, մի այծը հետևից տանում է, բայց իրենք իրենց առաջնորդ չեն ընտրում:
    Բայց նույն քանակի շիմպանզեներին կառավարելու համար ավելի շատ հովիվ ու շուն է պետք, այն էլ արդյունքը էլի նույն մակարդակի չի լինի: Բայց այ իրենց առաջնորդը գլուխ հանում է:

    Այսինքն զանգվածների կառավարման համար մեխանիզմ ընտրելու պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել երկու կարևոր հանգամանք` ում են կառավարելու և ովքեր: Նոր միայն դրանից հետո մեխանիզմը ընտրել:
    ենթադրենք որ քո ասածը առաջին մոտավորությամբ ճիշտ է:
    այսինք ուժեղը Ընտրում է: ու իր ընտրությունը կախված չէ իր կենսական ազատությունների "ազատագրման" հետ, այլ նա մտնում է այլոց "բախչեն" արածելու...

  24. #15
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ենթադրենք որ քո ասածը առաջին մոտավորությամբ ճիշտ է:
    այսինք ուժեղը Ընտրում է: ու իր ընտրությունը կախված չէ իր կենսական ազատությունների "ազատագրման" հետ, այլ նա մտնում է այլոց "բախչեն" արածելու...
    Ինչի հենց առաջին մոտավորությամբ? Ինչ ասել եմ իրականություն եմ ասել` փաստեր:
    Այո, էս աշխարհում ընտրում են միայն ուժեղները և նրանք, ում որ էդ ուժեղները ընտրություն կատարելու հնարավորության տեղ են տալիս` արածելու համար բախչա են տալիս կամ բախչա են թողում: Ու սա չի վերաբերում մենակ քաղաքական ընտրույթուններին, այլ նաև այլ ոլորտների: Ու ըստ էության կենսական ասատություն կոչեցյալը ոչ այլ ինչ է, քան հնարավորությունների շրջանակ: Որքան մեծ է յադ շրջանակը, այդքան մեծ է ասատությունը, որքան փոքր է այդ հնարավորություննեի առաջացամն կախումը այլ անձանցից, այդքան մեծ է ազատության աստիճանը:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (14.10.2012)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քրեական իրավունք և քրեական դատավարական իրավունք
    Հեղինակ՝ _Հրաչ_, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 30.05.2015, 23:18
  2. Օգնեք նոթբուկի ընտրության հարցում
    Հեղինակ՝ Arm91, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.11.2010, 17:15
  3. Իմաստ ունի՞ ընտրության գնալը
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 11.12.2007, 12:34
  4. Կա՞ արդյոք Հայաստանում ընտրության հասարակական պահանջարկ
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.05.2007, 07:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •