Տրիբուն-ի խոսքերից
Դիվի ջան, մեխանիզմի բարդությունը կախված ա քանակից: Չեմ հիշում խելոքներից որ մեկն ա ասել, ու տոշնի չեմ հիշում ոնց ա ասել, բայց մոտավորապես սենց - ինչքան մեծ ա հասարակությունը, էնքան մեծ ու բարդ ա դրա կառավարման մոդելը, ու շատ մեծ հասարակության համար իդեալալական կառավարման մոդել մածելը կարող ա անիմաստ լինի, քանի որ իդեալական մոդելը կարող ա նույնքան մեծ լինի, որքան հասարակությունն ա:
Այսինքնս, չկա ընտրության իրացման իդեալական մեխանիզմ, որը հաշվի կառնի բոլորի նախասիրությունները: Դրա համար էլ ամեն մեկս հրաժարվում ենք մեր իրավունքների մի մասից հանուն ընդհանուր հարմոնիայի: Ամեն դեպքը պետք ա ուսումնասիրվի առանձին - եթե հասարակությունները կան, որտեղ որոշակի լարվածություններ կան (սոցիալական, էթնիկ, ռասսայական, կրոնական ... ) ընտրության մեխանիմզը հարմարեցվում ա էտ լարվածություններին: Ընտրության իրավունքից լրիվ հրաժարվելը ու ասենք բոլորի փոխարեն էտ իրավունը մեկին տալը (բացարձակ դիկտատուրա) էլի հասարակության ընտրությունն ա, որը լարվածության որոշակի պայմաններում, որոշել ա, որ էս ա լավագույն ընտրությունը:
Էջանիշներ