
Համաձայն եմ…
Բայց էտ չի նաշանակում, որ պետք ա ընտրության իրավունքի սահմանափակումն արդարացնել:
Մի կողմից մենք անսահման իրավուքներ ենք ուզում, մյուս կողմից դա հնարավոր չի, քանի որ սահմանափակվում ա: Արդյունքում ունենում ենք բոլորի կողմից ընդունելի կոնսենսուս: Իսկ եթե կոնսենսուս չկա, հավասարակշռությունը ապահովվում ա ուժով:
Varzor (07.10.2012)
իսկ հակառա՞կը![]()
երբ հասարկարությունը չի ուզում այդ իրավունքի սահմանափակվան վերացում, իսկ դա "ուժի" կողմից պարտադրվում ա...
օրինակ, հայ հասարակությունը մեծամասնությամբ չի ուզում որ գեյերի սահմանափակումները վերացնեին, բայց դա վերացրեցին- օրինականացրին:
հիմա, հայ հասարակության մեծամասնությունը չի ուզում որ գեյերը փողոցում հպարտության երթեր անեն, բայց իրանց այդ իրավունքը տրվում ա իրավունք տվողների կողմից...
այսիքն "ուժը" ոչ միայն իրավունքի սահմանափակող ա հանդես գալիս, այլև իրավունքի ընձեռնող, տվող:
մյուս կողմից է մեծամասնությւոնը ոչ միայն ուզում են որ "իրավունք ունենան", այլ նաև "իարվունք չունեա"
երկու դեպքում էլ առկա է բռնություն:
ու կաևորը նա է, որ ում ոնց ձեռ ա տալիս, էտ կողմից էլ "ջութակ ա նվագում":
այսինք իրավունքը շաաատ սուբեկտիվ բան ա, ու կախված ա անհատի շատ անգամ մոմենտի տակ ծնվող պահանջմունքից:
Varzor (07.10.2012)

Դիվի, էս ինչ լավ թեմա ես բացել: Կարանք հանգիստ երկուսով ստեղ մտքի քարկապ ընկնենք, ու մարդ չի ջոգի
Փորձում եմ հասկանալ, թե ինչ ես ուզում ասել, դեռ մոտս լավ չի ստացվում: Համ էլ փորձում եմ իբր հասկացացծիս չափով մի երկու խելոք բան ասեմ, ու ոնց որ էլի չի ստացվում
Ուրեմն, Դիվի ջան.
- Ընտրության իրավունքը բացարձակ ու անքակտելի իրավունք ա:
- Բայց հասարակությունը, ինքը իրա ընտրելու իրավունքը սահմանափակում ա, քանի որ եթե չսահմանափակի, ապա կստացվի բառդակ:
- Կստացվի բառդակ, քանի որ մարդիկ շատ են: Շատ են, հենց քանակի իմաստով: Այսինքն 7 միլիարդ են էս պահին, ու էս 7 միլիարդից յուրաքանչյուրը կարա յուրովի իրա ընտրելու իրավունքը հասկանա:
- Ամեն հասարակություն իրա ձևով ա էտ սահմանափակումներն իրականացնում:
- Կան տեղեր, որտեղ որոշակի կոնսենսուս կա, թե ինչա ա կարելի, իսկ ինչը չի կարելի, ու կարելին ու չի կարելին սահմանված ա օրենքներով - սրանց պայմանականորեն անվանենք դեմոկրատիաներ:
- Կան տեղեր, որտեղ հասարակության տեղը որոշում են, թե ինչն ա կարելի, իսկ ինչը չի կարելի, ու կարելի ու չի կարելին էլի սահմանված ա օրենքներվ, բայց օրենքն ամեն մեկի համար չի - սրանց էլ պայմանականորեն անվանենք դիկտատուրաներ:
- Ու կան տեղեր, որտեղ յանիմ հասարակությունը որոշում ա, բայց ինքն էլ չգիտի թե ինչ ա որոշում, ու իրա տեղը որոշում են, բայց որոշողներն էլ չգիտեն ինչ են որոշում, ու էլի կան օրենքներ, բայց էտ օրենքները ոչ մեկի տանձին չեն - սրան էլ պայմանականորեն անվանենք Հայաստան:
Ու էս օբշակ բոռշի մեջ, մի տեղ իբր հասարակությունը որոշում ա, որ գեյերին պետք ա սիրել, քանի որ էտ էլ իրանց ընտրության իրավունքն ա: Կան տեղեր, որտեղ գեյերին պետք ա սպանել, քանի որ ոչ մեկը իրավուն չունի սիրել իրա սեռակցին: Ու կան տեղեր, որտեղ վռոդի գեյերին կարելի ա սիրել, բայց մուղամով, որ մարդ չիմանա, ու եթե հանկարծ իմանան, պետք ա վռազ գեյերի դեմ բողոքի ակցիա կազմակերպել - ու սրա անունը էլի դնենք Հայաստան:
Հիմա քեզ էսքան մեջից ո՞ր պահն ա հատկապես հետաքրքրում:
dvgray (07.10.2012)
հլա որ "կառչեմ" քո մի երկու մտքին
այսինքն մարդկանց քանակը կապ ունի՞: եթե լինեինք մոլորակի վրա ասենք մի 200 միլիոն, ոնց որ եղել ա ըստ որոշ պնդումների 0 մ.թ. - ի մոտերը , ապա բառդակ չէր լինի՞
անհսականալի ա: չէ՞ որ անգամ երբ երկու հոգով ապրում են անմարդաբնակ կզղում, ապա ըստ ֆանտազիայի պետք ա որ ընտրության սահմանափակում գործի... թե չէ նեղ մաջալին իրար կուտեն
օրինա՞կ: որտեղ է իրավունքի սահմանափակման օրենքը ընդունվում ուղղակի կոնսենսուսով: կոնսերսուս ասելով ես հասկանում եմ, որ հասարակության մեծամասնությունը քվեարկում ա , հաշվի առնելով նաև փոքրամասնության կրիտիկական կետերը... այլ որ թե այսպես կոչված ներկայացուցիչները - դեպուտատները
այ սա ավելի իմ սրտովն ա, այիսնք ոչ թե էն, ինչ ուզում եմ, այլ մտածում եմ որ աշխարհի ստեղծման օրվանից մինչև հիմա մարդկությունը անկախ պետության անունից այս կանոնով ա սահմանաափակում իւրավունքը
հետաքրիքր ա էս վերջինը, որպես միակ ու անվերապահ գործող մեխանիզմ, ու հետաքրիքր ա թե ի՞նչ շարժառիթների տակ ա ընդանրապես սահմանափակվում իրավունքը կամ հակառակը - իրավունք "տրվում"- աշխարհի ղեկավարների կողմից:
օրինակ, ինձ հասկանալի ա թե ինչու սահմանափակվեց առանց ամրագոտիների երթևվեկելը, քանի որ դա կպնում էր ապահովագրական ընկերություննրի ուղղակի գրպանին: իսկ այդ ընկերությունները ըստ իմ վարկածի ամբոջովին աշխարհի "տերերինն" են:
Վերջին խմբագրող՝ dvgray: 08.10.2012, 01:05:

Իհարկե կապ ունի: Հենց դա էլ կապ ունի: Եթե անմարդաբնակ կղզում 2 հոգի են ապրում, ապա իրանք իրանց համար կորոշեն մի քանի սահմանափակում, ու դրանով յոլլա կգնան - ով որտեղ ա որս անում, ով որտեղ ա ձուկ բռնում, ով որտեղ ա չիշիկ անում .....
Իսկ եթե հազար հոգի են մի տեղ ապրում, ապա սահմանափակումների թիվը ավելի շատ կլինի: Մի քանի միլիոնի դեպքում, առը քեզ սահմանադրություն, օրենսգրեքեր, օրենքներ ու տարատեսակ որոշումներ ու նորմատիվ ակտեր: Ինչքնա մեծ ա հասարակությունը, էնքան տարատեսակն են ու շատ են նախընտրություններն ու նախասիրությունները, ինչքան շատ են դրանք, էնքան շատ էլ կլինեն կանոնները, որոնք կկարգավոր են կյանքի էս կամ էն ոլորտը: Ու ամեն մի կարգավորումը, ըստ էության, կնշանակի մեր ընտրության բացարձակ իրավունքի որոշակի սահմանափակում:
Բացարձակ կոնսենսում էլ ոչ մի տեղ չկա, բացի քո էն ասած անմարդաբնակ կղզուց, որտեղ երկու հոգի են ապրում: Երեք հոգու դեպքում արդեն կոնսենսուս կարող ա չլինի, քանի որ հնարավոր ա երեք տիպի նախասիրություն, որոնցից յուրաքանչյուրը կստանա մեկ ձայն: Էս դեպքում արդեն կոնսենսուս ասածդ կլինի էն, որին կողմ կլինեն երկուսը:
Ընդհանրապես բացարձակ կոնսենսուս հնարավոր ա մենակ էն դեպքում, երբ բոլոր նախասիրությունները դրվում են քվերակության, ու յուրաքանչյուր ոք ունի վետոյի իրավունք: Բայց սա կոչվում ա ուղղակի դեմոկրատիա, որը աշխարհի երեսեին գոյություն չունի: Դեմոկրատիան ներկայացուցչական ա, ու ուզենք թե չուզենք, մեր համար սահմանափակումները ընդունվում են մեր նեկայացուցիչների կողմից: Լավ չի, վատ ա, բայց ուրիշ խելքին մոտիկ տարբերակ մարդկությունը դեռ չի գտել:
ԴիՎի տենց էլ կա: Նոր բան չես ասում: Բայց մարդ արարածդ սոցիալական արարած ա, ու պիտի յոլլա գնա իր նման այլ արարածների հետ: Հա հենց, պետությունը սահմանափակում ա մեր իրավունքները, սկսած հենց նրանից, որ ինքը գոյություն ունի: Ես օրինակ, ասենք, չեմ ուզում ընդհանրապես հարկեր վճարեմ, որի հաշվին պիտի պետությունը գոյություն ունենա: Կարա՞ չվճարեմ: Չեմ կարա: Բայց ինչի եմ ես համաձայն վճարել: Քանի որ սաղ էլ վճարում են: Ու ես ինձ համոզում եմ, որ ես վճարում եմ իմ անվտանգության ու կարգ ու կանոնի համար:
Այլ կերպ ասած, մենք կամովին հրաժարվում ենք մեր իրավունքների մի մասից, որ իրար միս չուտենք: Իսկ էտ սահմանփակելու իրավունքը մեր կողմից, կամովին տալիս ենք պետությանը: Դե իսկ պետությունն էլ, հենց իրավունը տվեցիր, աշխարհի ստեղծման առաջին օրից, ինքը իրա ձևով արդեն որոշել ա что хорошо, а что плохо
Ֆորմալ առումով կա շատ նորմալ բացատրություն - ամրագոտիով երթևեկելն ավելի անվտանգ ա, ու մեռնելու կամ հաշմանդամ դառնալու հավանականությունը ավելի փոքր ա: Իսկ ժամանակակից դվիժենիի պայմաններում հաշմանդամություն ձեռք բերելու հավանականությունը ավտովթարի արդյունքում շատ մեծ ա: Իսկ ինչպես գիտենք, պետության, այսինքն հասարակության վրա շատ թանկ ա նստում հաշմանդամ պահելը: Հետևապես, կապե՛ք ամրագոտիները:
Ուրիշ բան, որ հասկանում եմ ասածիդ իմաստը, որ իրականում սրա հետևը շահեր են կանգնած: Բայց էլի ոչ մի նոր բան չկա, ԴիՎի ջան. ամեն որոշման հետևում միշտ կան հատուկ շահերով խմբեր - մի տեղ ապահովագրական ընկերություններն են, ուրիշ տեղ բեզնին ներմուծողները, մի ուրիշ տեղ բանկերը .... ամեն հարցում ու ամեն տեղ մի ձև:
Հակառակ օրինակը բերեմ - ասենք վաղը որոշում են ընդունում, որ անվտանգության գոտի կապելը մեր իրավունքների ոտնահարում ա, ու վաղվանից ոչ մեկը պիտի չկապի: Ես էլ քեզ կասեմ, որ սրա հետևը կանգնած են օրթոպեդիկ հիվանդանոցներն ու պրոթեզներ ծախողները, որ շատ մարդ ինվալիդ դառնա, ու իրանց գործը առաջ գնա: Մի բան էլ կարող ա օրենք ընդունեն, որ պրոթեզավորումն ամբողջությամբ արվում ա միայն պետական բյուջեի հաշվին: Առը քեզ մուֆթա փողեր:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 08.10.2012, 18:56:
Ընտրության իրավունքն ազատությունից դուրս չի կարելի դիտել, իմ կարծիքով… ընտրության իրավունքը դա ազատության ամենակարևոր ատրիբուտն ա, նախապայմանը… իսկ ազատությունը էն ինչին ամեն մարդ ա ձգտում, ով որ չի ձգտում ուրեմն կենդանի օրգանիզմ չի… մի զարմացե… եթե ընտրելու իրավունքը դիտելու ենք ազատությունից դուրս ուրեմն ժամանակ ենք վատնում ու խճճվելու ենք…
…անձամբ ես կարծում եմ որ ընտրելու իրավունքը սահմանափակվում ա էն ժամանակ երբ էդ ընտրությունը սահմանափակում ա մեկ ուրիշի ազատությունը, իսկ էդ մեկ ուրիշի ազատությունը չպտի սահմանափակի քոնը…
սահմանափակումների մեխանիզմը, ու քանակը կապել մենակ հասարակության քանակի հետ, շատ պարզեցված մոտեցում է, ու ոչ միշտ ճիշտ եզրակացության բերող: նաև կապ ունի, թե ինչքանով է այդ մարդկանց խումբը գտնվում լարվածության մեջ: օրինակ հայտին գողական խարտիան ու իրանց "զակոնները ": իրանք շաաատ քիչ էին, բայց ուներին բավականին մեծ սահմանափակումների սահմանումներ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ