Նայած մարդ։Եթե մեկի տվյալ ընտրությունը չի ազդում այլոց ընտրելու իրավունքի, ընտրելու ազատության, կամ առհասարակ կյանքի վրա, ապա տվե՛ք նրան այդ ընտրության հնարավորությունը։ Բայց եթե ազդեցությունը այլոց ընտրության վրա էական է, ապա մի քիչ զգույշ։ Ես երբեմն մտածում եմ, որ մարդու «ձայնը» կամ «քվեն» պիտի սանդղակավորվի ու արտահայտվի բալերով։ Ինչքան շատ են բալերը, այդքան լայն են տվյալ անհատի ընտրության սահմանները։ Բալերը կախված են մարդու պատմությունից։ Ինչքան մաքուր է պատմությունդ, ասենք` հանցագործությունների բացակայություն, բարձր գնահատկաններ ուսումնական ու աշխատանքային ոլորտում, տարբեր սերտիֆիկատներ, մաքուր բանկային պատմություն, վարչական խախտումների բացակայություն, տված արժեքներ, վաստակ և այլն` այդքան շատ բալեր։ Ինչքան շատ բալեր, այդքան շատ մարդու փոխարեն կարող ես կնոպկա սեղմել Ազգային Ժողովում։
Իդեալականն այն է, որ բոլոր մարդիկ ռացիոնալ են, աշխատասեր են, իրար սիրում են ու կարողանում են լինել մաքսիմալ ազատ ու գոյատևել։ Բայց այդպես է՞ որ...
Հիմա մարդու ազատությունները և ընտրելու իրավունքները սահմանափակվում են (կարգավորվում են) պետական կարգով, սահմանադրությամբ և օրենքներով։ Կա՞ն բողոքողներ։
Էջանիշներ