Արտ ջան, էս համարյա 25 էջ գրել եք՝ բացարձակ խառնվելու ու գրելու ցանկություն չի առաջացել, բայց էդ տոլերանտության դրսևորման անբովանդակ ու անձև շահարկումը կսկում ա նյարդային համակարգի վրա լուրջ ազդել: Մեր հասարակությունը, մեծապես համոզված եմ, շատ ավելի տոլերանտ ա ցանկացած տիպի փոքրամասնությունների հանդեպ, քան վիրտուալում: Իրական կյանքում էդ փիղ ճղողները սկի ձեն չեն հանի, որ դեմները կանաչ ներկած մազերով տրանսվիստիտ դուրս գա ու ասի՝ բարև կյանքս: Էնպես որ, իմ կարծիքով, մեզ մոտ էս հարցը հաստատ էնպիսի օրհասականության չի հասել, որ դրա համար հատուկ պետք լինի ինչ-ինչ ագիտացիոն կամպանիաներ տանել: Հազար անգամ գրվել ա, ես էլ մի անգամ ևս կփաստեմ. եթե էդ կինոն դնեին Կինո-Մոսկվայում ու 24 ժամ ցույց տաին, ոչ մեկի պետքին էլ չէր լինելու, էդ հաստատ: Բայց երբ մարդու վզին ուզում ես փաթաթես մի բան, որի կարիքը ՓԱՍՏԱՑԻ նա չունի, ապա դրա հակառակ ռեակցնիան ոչ միայն բնական ա, այլ հստակ կանխատեսելի: Ու նման պարագայում, տեսնելով էդ պրովակացիոն հակառակ ռեակցիան, վիրտուալ փիղ ճղողը վերածվում ա իրականում իրենից վտանգ ներկայացնող հանցագործի, որը արդեն հոգեբանորեն պատրաստ ա փոքրամասնության ներկայացուցչին ֆիզիկական վնաս հասցնելու: էս դեպքում, մեղավորը հաստատ ակցիա անողը չի:
Էջանիշներ