User Tag List

Նայել հարցման արդյունքները: Նորմա՞լ եք համարում տիկնիկային թատրոնում «parada» ֆիլմի ցուցադրությունը

Քվեարկողներ
53. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    27 50.94%
  • Ոչ

    16 30.19%
  • Միևնույն է

    10 18.87%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 459 հատից

Թեմա: Միասեռականների մասին ֆիլմի ցուցադրություն Տիկնիկային թատրոնում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #26
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՀ Քրեական օրենսգիրքը ...

    Կենդանիներին սիրելու համար հոդված ի միջի այլոց, չկա ...

    Գ Լ ՈՒ Խ 18

    ՍԵՌԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 138.
    Բռնաբարությունը

    1. Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝

    պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

    2. Բռնաբարությունը, որը՝

    1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

    2) կատարվել է տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,

    3) կատարվել է անչափահասի նկատմամբ,

    4) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`

    5) (5-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

    պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

    3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝

    պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

    (138-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)

    Հոդված 139.
    Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները

    1. Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝

    պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

    2. Նույն գործողությունները, որոնք՝

    1) կատարվել են մի խումբ անձանց կողմից,

    2) կատարվել են տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,

    3) կատարվել են անչափահասի նկատմամբ,

    4) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`

    5) (5-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

    պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

    3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ՝

    պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

    (139-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)

    Հոդված 140.
    Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը

    Անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

    (140-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

    Հոդված 141.
    Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ

    Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ՝ սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

    (141-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

    Հոդված 142.
    Անառակաբարո գործողությունները

    1. Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը՝ սույն օրենսգրքի 140-րդ կամ 141-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

    2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

    պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

    (142-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.10.2012), Rhayader (13.10.2012), Varzor (11.10.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ր ֆիլմի հերոսն է...
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Կինո
    Գրառումներ: 150
    Վերջինը: 20.06.2019, 21:59
  2. «Բավական» ֆիլմի ցուցադրություն/քննարկում
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.06.2013, 16:33
  3. Դեկտեմբերի 8-ին Stryfe խմբի համերգ տիկնիկային թատրոնում
    Հեղինակ՝ MetalFront, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.11.2008, 23:03
  4. Կարճամետրաժ ֆիլմի սցենարի մրցույթ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 37
    Վերջինը: 16.08.2008, 22:19
  5. Ֆիլմի դիտումներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 01.05.2007, 21:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •