Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Կանխատեսումներով թող օդերևույթաբանները զբաղվեն Ձայ ջան… դրա նպատակը էդ վերաբերմունքը փոխելն ա ու փղերի ազդեցությունը նկարի աստիճանի հասցնելն ա… թե չէ սենց որ գնաց ես կանխատեսում եմ որ շատ մոտ ապագայում ինքը քեզ պտի ասի թե կնգադ հետ երբ ու ոնց քնես…
Մեֆ, իսկ չես կարծում, որ էս ամենը իրականում էլ հենց անում են, որ ստուգեն, թե փղերի ազդեցությունը ինչքան է?
Էս անգամ էլ համզվեցին, որ փղերը դեռ շուխուռչի են ազդեցիկ են: Փղերն էլ մեկ անգամ ևս համոզվեցին, որ իրենք յանի ծանր են:
Էլի անալիտիկորեն մոտենանք: Էս ամենը ում էր ձեռնտու և արդյունքում ով շահեց? Քննարկենք բոլոր ակնհայտ կողմերը.
1. Տինիկային թատրոնը, կազմակերպիչները եթե կանխավճար չէին վերցրել` տակ տվեցին, եթե վերցրել էին` օգուտ արեցին:
2. Հետազոտությունների համար ինֆորմացիա ստանալ ցանկացողները` ստացան ու շահեցին:
3. Լրատվամիջոցները շահեցին` թազա նյութ ստացան:
4. Փղերը շահեցին` ցույց տվեցին իրենց "ուժը" և հասարակության համար իրենց մտահոգված լինելը:
5. Այն միջազգային կառույցները, որոնք հայաստանի վրա կեխտ են ման գալիս անհանդուրժողականության ու մարդու իրավունքների ոտնահարման ոլորտում` շահեցին, աչոկ հավաքեցին:
6. Քլնգելու թեմա տված ՀՀ-ն և մեր հասարակությունը կորցրեցին` քլնգելու տեղ տվեցին:
7. Ակումբը շահեց` ակտիվ թեմա ստացավ

Ու եթե համադրենք բոլոր շահումները և կորուստները, ապա սրանից կանխամտածված փոխհամաձայնության հոտ է գալիս` Ակումբը չհաշված
Ու ստացվում է մի հատ հետաքրքիր գործընկերություն, շահերի համատեղմամբ` Միջազգային քլնգող կառույցներ, հետազոտողներ ու փղեր, կողից վենա մտան շահումից ԶԼՄ-ները, դե մի քիչ էլ ակումբը ճմկտեց
Ոնց հասկանում ենք կորցնողները "կամ-կամ"-ով միայն բուն միջոցառման կազմակերպմանը ներգրավվածները կարող են լինել և ուրիշ տուժող չկա բացի երկրի ու հասարակության վարկանիշից, իսկ դա էլ հետ բերելը մի հատ կինո ցուցադրելու հարց է:

Ու ոնց կարելի է սենց պուպուշ օգուտ բերող երևույթը քննադատել?