Այո
Ոչ
Միևնույն է
91-94 թվերին ծառայողներին հարցա թե ինչի միս են կերել:
Շատ ոչ հայեցի պատասխաններ կստանաս:
Ֆրանսիացիք ու կորեացիք գլուխները քարն են տվել:-)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Chuk (10.10.2012), Freeman (12.10.2012), ivy (10.10.2012), keyboard (10.10.2012), Moonwalker (10.10.2012), StrangeLittleGirl (10.10.2012), Varzor (10.10.2012), Արէա (10.10.2012), Ձայնալար (10.10.2012)
keyboard (10.10.2012)
Հնարավորինս համառոտ () ամփոփեմ իմ կարծիքը թեմայում շոշափված ընդհանուր նյութի վերաբերյալ
1. Աշխարհում կան բաներ, որոնց լինել կամ չլինելը մեզանից կախված չէ, բնական պրոցեսների հետևանք է, հետևաբար միասեռականների լինելը նորմալ բնական երևույթ է
2. Քանի որ միասեռականները առայժմ կազմում են փոքրամասնություն, հետևաբար վիճակագրորեն միասեռական լինելը նորմա չէ
3. Միասեռականները, զոոֆիլները իրենք իրենցով, անկան նրանինց բնածին են, թե ձեռքբերովի հասարակության համար չեն կարող վտանգ ներկայացնել, առավել ևս որ փոքրամասնություն են:
4. Հետերոսեքսուալ անձանց մեջ շատ քչերը կգտնվեն, որոնք դեմ չեն լինի, կամ առավել ևս կցանկանա, որպեսզի իրենց մտերիմները, հարազատները, բարեկամները և առավել ևս զավակները լինեն միասեռական, հետևաբար հետերոսեքսուալ մարդու համար միասեռական լինելը անցանկալի է
5. Քանի որ բազմաթիվ մասնագետներ նշում են, որ միասեռականությունը կարող է լինել հոգեբանական խնդիրների հետևանքով կամ այլ պատճառներով ձևավորված կամ ձեռքբերովի , հետևաբար միասեռականության մասին շատ արծարծումը, դրա մասին տեղեկատվության տարածումը, թեկուզ հանդուրժողականության անվան տակ, կարող է ստիպել այդ մասին մտածելու հոգեպես դեռևս չկողմնորոշված այն մարդկանց, ում որ հետերոսեքսուալ մեծամասնությունը չի ցանկանում տեսնել միասեռականի կարգավիճակում:
6. Ժողովրդավարության գլխավոր սկզբունքին համաձայն (մեծամասնությունն է որոշում ընդհանուրի վիճակը և իրավունքները) ուղղակի անտեղի եմ համարում այդ մեծամասնության կողմից անընունելի իրավունքների տրամադրումը փոքրամասնությանը: Պիտի մեծամասնությունը ինքը ուզենա էդ փոքրամասնությանը իրավունքները հաստատել: Իսկ քանի որ իշխանության խնդիրը մեծամասնության շահերը պաշտպանելն է այնքանով, որպեսզի հնարավորինս չոտնահարվեն փոքրամասնությունների շահերը, հետևաբար հանդուրժողականության գործընթացի սերմանումը պետք է կրի պետական ուղղվածություն և լինի տեղին ըստ ժամանակի և պետական շահերի:
7. Միասեռականների քանակի ավելացումը ձեռնտու չէ այն պետություններին, որոնք ունեն դեմոգրաֆիկ խնդիրներ, հետևաբար պետությունը ինքը պիտի որոշի, արդյոք ինչքանով է անհրաժեշտ անհանդուրժողականությունը միասեռականների հանդեպ և ինչպիսի իրավունքներ նրանք կարող են ունենալ դեմոգրաֆիկ խնդրի շրջանակներում: Ուղղակի նշեմ, որ միասեռականներին դեմոգրաֆիկ խնդրի մեջ միակ մեղավոր տեսնելը սխալ է: Դեմոգրաֆիկ խնդրի մեղավորը պետությունն է:
8. Այլ կազմակերպությունների և կառույցների կողմից միասեռականության հանդեպ հանդուրժողականության քարոզն առանց պետական թույլատվության ոչ միայն տեղին չէ, այլև կարող է սադրանք ու հակացուցված լինել:
9. Ցանկացած պետական մշակութային կառույց պետք է ծառայի իր նպատակին, հետևաբար ես ճիշտ չեմ համարում, որ տիկնիկային թատրոնում լինեն մանկապատանեկան բեմական միջոցառումներից բացի այլ միջոցառումներ, հակառակ պարագայում սխալը նույնպես պետությունից է գալիս: Հետևաբար դեմ եմ նաև միասեռականների կամ հետերոսեքսուալների պրոբլեմների մասին ֆիլմի ցուցադրությանը տիկնիկային թատրոնում:
9. Հանդուրժողականությունը քարոզում են հանդուրժողականության մասին ինֆորմացիայով, ոչ թե անհանդուրժելի երևույթը նկարագրող ինֆորմացիայով: Սևամորթներին սպիտակամորթների մասին հանդուրժողականություն քարոզելու համար չեն գնում Կուկլուկսկլանի հանդերձանքով կամ Կուկլուկսկլանի մասին ֆիլմ ցուցադրելով: Դա միայն ավելի է վրդովեցնում անհանդուրժողին:
10. Ֆիլմի ցուցադրման կազմակերպիչները փոքր երեխաներ չեն և հիմար էլ չեն, ուստի լավ էլ հասկանում են բոլոր վերոգրյալը: Հետևաբար նրանց կողմից ֆիլմի ցուցադրման իրական դրդապատճաները թաքցնում են այլ շահ` իրավիճակի ստուգում և գնահատում, սադրանք, փող աշխատելու միջոց կամ լվացում և այլն:
11. Նման սադրիչ բնույթի գործողություները պարարտ հող են ստեղծում սուտի մտահոգվածների և ծայրահեղականների ակտիվացման, PR փնտրողների համար, ինչը նույնպես գիտակցում են կազմակերպիչները:
Արդյունքում եզրակացնում եմ, որ
1. էս շուխուռի ամենամեծ մեղավորը պետությունն է, որը չի կարողանում ըստ պատշաճի վերահսկել իրավիճակը, սադրիչներին և պղտոր ջրում ձուկ որսացողներին:
2. Անհատների մակարդակով չի, որ այս խնդիրները պետք է լուծում գտնեն:
3. Միասեռականները ոնց կան, տենց էլ լինելու են: Չի դզում` հետները մի շփվեք, մի շոշափեք, մի քննարկեք: Օրինակ ես ուղղակի ինձ անհարմար եմ զգում, եթե չասեմ զզվում եմ թե միասեռականներից, թե զոոֆիլներից, թե ֆաշիստնեից, թե ասենք ԼՏՊ-ից, թե առնետներից: Իսկ իմ կարծիքից ոչ միասեռականներն են տուժում, ոչ էլ նրանց իրավունքները պաշտպանողները կամ ոտնահարողները:
Վերջին խմբագրող՝ Varzor: 10.10.2012, 14:37:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
keyboard (10.10.2012), Sambitbaba (10.10.2012), Ձայնալար (10.10.2012), Տրիբուն (10.10.2012)
Նենց, ձեռի հետ, մաաաաաարդ ես, մտքովս անցավ, որ ուղղակի կապ կա <հելնենք մեր պատմական Եգիտպոս, փղերով ինջնենք Վան ու ճամփին վառենք բոլոր գեյերեին> գաղափարի ու լուրջ սեռական անբավարարվածության մեջ:
keyboard (10.10.2012)
Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :
ՎԵՐԶՈՐ ախպեր եթե էսքանը ասում էս խնդրում եմ սրան մի կետ էլ ավելացնես այն մասին , որ
« մանկահասակ անձի հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկություն ունեցող անձ լինելը նույնքան բնական է որքան նույն սեռի անձի հետ սեռական հարաբերություն ունենալ ցանկացող անձ լինելը »:
Հետո ասածդ ընդհանուր հայտարարի բեր ու առանց կողմնապահություն անելու ասա թէ ինչպես վարվենք , երկուսին էլ հարգենք թէ երկուսին էլ վտարենք :
Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :
ապեր, դժվար ա՞ հասկանալը որ որևէ անձնի բնական հակումները չպետք ա վնասի որևէ այլ անձի, չափահաս թե անչափահասի ու սահամանափակի ինչ որ մեկի ազատությունը, իրավունքն ու գույքը վնասի…
պեդոֆիլը, զոոֆիլը, նեկրոֆիլը նույնը չի ինչ որ գեյն ա… գեյի սեքսուալ հակումները քրեական չեն եթե բռնաբարում չկա, նույնը նաև հետերոսեքսուալը, բայց պեդոֆիլը, զոոֆիլը, նեկրոֆիլը միշտ քրեական են…
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Sambitbaba (11.10.2012), StrangeLittleGirl (11.10.2012), VisTolog (10.10.2012), Տրիբուն (10.10.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ