Tig-ի խոսքերից
Որոշել էի էս թեմայում էլ գրառում չանեմ, բայց դե էնքան հանդուրժողականություն բառը հոլովվեց, որ չդիմացա:
Երեկ ֆիլմը նայել եմ: Որակապես միջին մակարդակի ֆիլմ է: Սյուժեն մի տեսակ անիրական թվաց ինձ: Ֆիլմում ներկայացված մարդկային փոխհարաբերությունները մի տեսակ արհեստական էին ու մի տեսակ անտրամաբանական: Խոսքը վերաբերվում է ֆիլմում բոլոր կերպարների փոխհարաբերություններին: Չգիտեմ միգուցե սերբերը այլ մենթալիտետ ունեն... համենայն դեպս իմ համար անիրական էին այդ փոխհարաբերությունները: Ֆիլմում կաին հետաքրքիր հումորային լուծումներ ու եթե վերջում մարդ չմահանար, ես ֆիլմը ընդհանուր առմամբ հումորային ժանրին կդասեի:
Հիմա հանդուրժողականության մասին: Ես մեր հասարակության մեջ եղած հանդուրժողականությունը ֆիլմում ներկայացված հասարակության հանդուրժողականությունից մի 10 անգամ ավել եմ գնահատում: Այստեղ չկա այնպիսի ծայրահեղ անհանդուրժողականություն ինչպիսին ներկայացվում է սերբական հասակարության մոտ: Ու համոզված եմ էդ աստիճանի չի էլ հասնի: Ընդհանրապես ես մեր հասարակությանը բավականին հանդուրժող եմ գնահատում:
Ինչ վերաբերվում է ֆիլմի ցուցադրմանը: Կարծիքս չեմ փոխել ու էլի պնդում եմ, որ տիկնիկային թատրոնում ու ընդհանրապես նման շեշտադրմամբ ցուցադրելուն դեմ եմ: Իսկ այ Դըքլաբում կամ այլ կինոթատրոններում ցուցադրելուն դեմ չեմ: Դա արդեն լրիվ ուրիշ հարթակ է ու ուրիշ կոնտինգենտ: Չնայած կարծում եմ, որ տարիքային սահմանափակում պիտի դրվի ու 18-ից ցածր երեխաներին արգելվի դիտել: Սա էլ իհարկե հոգեբանների որոշելիքն է, բայց իմ կարծիքով այս ֆիլմի դիտումը անչափահասների կողմից ճիշտ չի լինի:
Էջանիշներ