Chuk-ի խոսքերից
Ես մեծացել եմ մի տանը, որտեղ 1960-ականներից էս կողմ վերանորոգում արված չէր: Պատերը սևացած էին, տեղ-տեղ գաճը թափված: Դռները այնքան էլ լավ վիճակում չէին: Կահույքը հին էր ու ոչ այնքան հարմար: Ու հրաշալի կլիներ, եթե ես մեծանայի լավ վերանորոգված տանը, որտեղ կլիներ նոր ու թարմ կահույք, հարմարավետ: Իսկապես շատ լավ կլիներ: Բայց չնայած որ չկար, ես նորմալ մեծացել եմ: Նորմալ դաստիարակություն եմ ստացել: Նորմալ ապրել եմ: Ես չեմ կարծում, որ ես նորմալ կմեծանայի, նորմալ դաստիարակություն կստանայի, նորպալ կապրեի, եթե ինձ ամեն օր ծեծեին, եթե ինձ բանի տեղ չդնեին, եթե անընդհատ վիրավորեին, եթե առաջին անհրաժեշտության կարիքներս չբավարարեին (սնունդ, հագուստ):
Էջանիշներ