Այս կարգի եվրոպական նախաձեռնությունների մասին որ կարդում եմ, մոտս զարմանք է առաջանում։
Էդ անտեր արևմտյան Եվրոպայում լիքը լավ բաներ կան, որ մեզ մոտ չկա։ Քաղաքական հարցերը դեռ մի կողմ եմ թողնում։ Ասենք, մայթերին նորմալ սալիկ են շարում, ըստ տեխնոլոգիայի, որը տարիներով չի քայքայվում։ Էլեկտրալարերը գետնի տակ են մտցնում, որ քաղաքի տեսքը չտուժի։ Հանրային տրանսպորտը ըստ ժամատախտակի է աշխատում։ Եվ այլն։ Չի լինի՞, ասենք, մի եվրոպական կազմեկերպություն մեր իշխանությունների հետ համաձայնեցնի, որևէ փողոցի մայթի վրա սալիկ շարեն։ Իր մասնագետներին բերի, որ ստեղի բանվորներին տեխնոլոգիան բացատրեն ու հետևեն աշխատանքին։ Մարդիկ էլ տեսնեն, թե ինչքան հաճելի է նորմալ սալիկի վրայով քայլելը, իշխանություններից պահանջեն մյուս փողոցների վրա էլ նույնը անել։ Բայց ոնց ջոկում եմ, մենք տենց պրոբլեմ չունենք։ Մենք ջարդուխուրդ եղած ասֆալտի վրայով էլ կքայլենք։ Ու վաաբշե մեզ մոտ սաղ չոտկի է։ Մենակ մի պրոբլեմ ունենք՝ հանդուրժող չենք տարատեսակ փոքրամասնությունների նկատմամբ։ Այ էդ հարցն էլ որ լուծենք, կդառնանք զարգացած եվրոպական երկիր։ Այդպե՞ս է։ Թե՞ ինչ-որ ուրիշ նպատակներ են հետապնդում այդ ֆիլմերի ցուցադրումները կազմակերպողները։
Էջանիշներ