«Հայազն Միությունը» հայտարարություն է տարածել և իր վրդովմունքն է հայտնել, որ Եվրամիությունը շարունակում է գրոհել մեր երկիրը իր անբարո քարոզով: Հիմա էլ միասեռականության քարոզի պատասխանատվությունը ստանձնել է Գերմանիայի դեսպանատունը:
Երևանում Գերմանիայի դեսպանությունը և ԵՄ պատվիրակությունը կազմակերպում են Միասեռականների «իրավունքների» պաշտպանություն քարոզող «Parada» ֆիլմի ցուցադրությունների շարք: Այն սերբական ֆիլմ է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ:
Օտար պետության կողմից մեր կյանքին այս լկտի միջամտության նպատակը անբարոյության քարոզին դիվանագիտական պաշտպանություն հաղորդելն է: Նման փորձերը պետք է միանգամից կանխվեն:
Այս ամենը հաշվի առնելով, հոկտեմբերի 8ին, ժամը 17.00-ին նախատեսվում է անկացնել բողոքի ակցիա Գերմանիայի դեսպանատան դիմաց: