Ռամշ ջան, ո՞ր հանդուրժողականության մասին է խոսքը: Եթե խոսքը գնում է էն հանդուրժողականության մասին, որ պիտի թույլատրվի հանրային վայրերում միասեռականների ազատորեն իրենց սեռական կողմնորոշումը ցուցադրելը, նրանց ամուսնությունները, նրանց կողմից երեխա որդեգրելը և այլն և այլն, ապա ես դեմ եմ նման հանդորւժողականությանը: Դա արդեն կոչվում է ոչ թե միասեռականների իրավունքներ, այլ արտոնություններ: Ու տետդենցը այդպիսին է: Սկսում ենք խաղալ հանդուրժողականություն-հանդուրժողականություն ու իներցիայով հայտնվում ենք ծայրահեղության մեջ: Եվ հետո ո՞վ է ամենաշատը կոկորդ ճղում հանդուրժողականության մասին: Էն կոմայգու տրանսվիստիտ մարմնավաճառները, կամ դրանց կարգի մարդիկ չէ՞... Էսօր դրանք ավելի ազատ են իրենց դրսևորում քան թե սովորական մարմնավաճառները: Իմ կարծիքով ավելի լավ է այս մակարդակի անհանդուրժողականություն, քան թե ծայրահեղության հասնող հանդուրժողականություն: Եթե խոսքը գնար ընդհամենը միասեռականներին չծեծելու, չվիրավորելու և այլ նման կարգի բանեի մասին, ես էլ կկանգնեի դրա համար պայքարողների կողքին: Բայց այսօր տետդենցը այլ է ու նման ձևով շարունակվելու դեպքում միասեռականները ստանալու են ոչ թե իրավունքներ այլ արտոնություններ: Ժողովրդական մի լավ խոսք կա` "Երես տվեցինք աստառ էլ ուզեց": Ես պահին կարծում եմ ավելի լավ է թող միասեռականները մի քիչ ճնշվեն, քան թե, վաղը հասարակությունը ճնշվի նրանց արտոնությունների ազդեցությունից: Մեկը ես չեմ ուզում ապրել այնպիսի հասարակությունում, որտեղ միասեռականները հանրային վայերում կարան դրսևորեն իրենց սեռական կողմնորոշումը, ամուսնանա և երեխաներ որդեգրեն:
Էջանիշներ