Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
Արտ, համամիտ եմ հետդ, բայց հիմա ինչ էլ արվի՝ կոտոշային քաղաքականություն ա թվալու: Մենակ ոչինչ չանելն ա, որ հոմոֆոբներին կհանդարտեցնի: Իսկ էդ ոչինչը տարիներով չի արվել, դրա համար էլ հիմա ամեն ինչից հիստերիայի ալիք ա բարձրանում: Մենք մեզ տասնամյակներով համոզել էինք, որ մեր մեջ միասեռականներ չկան, ու հիմա իրենց գոյությունը հանկարծ հայտնաբերած, ազգապահպան ճառեր ենք կարդում՝ վառվող դրոշների ծխի միջից:
Ես երրորդ ճանապարհ չեմ տեսում: Կամ էլի պետք ա մեզ ռետինե խողովակի տեղ դնենք, կամ բարձրաձայնենք էդ մասին՝ ամեն անգամ միևնույն արդյունքով:
Պարզապես Տիկնիկայինը պայթեցնելու համար մի քիչ ավելի շատ ռեսուրսներ պետք կգան: DIY-ը մի թիքա տեղ էր:
Լիլ, ես գրեցի, որ ինքս չեմ պատկերացնում, թե ոնց կարելի ա անել: Բայց օրինակ եթե լիներ ոչ թե մի կինո, այլ կինոշարք, որտեղ ֆիլմերից ամեն մեկը մի խնդրի կանդրադառնար, էդ դեպքում կարող ա հակառակ ռեակցիան ավելի քիչ լիներ: Իհարկե շուխուռ դնողները էլի կդնեին, բայց նրանց լսողներն ավելի քիչ կլինեին, որովհետև կտեսնեին, որ ոչ թե կոնկրետ ինչ-որ բանի քարոզ ա, այլ ընդամենը հանդուրժողականությանը նվիրված ակցիա: Ու էդ դեպքում ԸՆԴՀԱՆՈՒՐ ռեակցիան կարող ա ավելի ադեկվատ լիներ իրավիճակին, ոչ թե էսպես: