Արտ, համամիտ եմ հետդ, բայց հիմա ինչ էլ արվի՝ կոտոշային քաղաքականություն ա թվալու: Մենակ ոչինչ չանելն ա, որ հոմոֆոբներին կհանդարտեցնի: Իսկ էդ ոչինչը տարիներով չի արվել, դրա համար էլ հիմա ամեն ինչից հիստերիայի ալիք ա բարձրանում: Մենք մեզ տասնամյակներով համոզել էինք, որ մեր մեջ միասեռականներ չկան, ու հիմա իրենց գոյությունը հանկարծ հայտնաբերած, ազգապահպան ճառեր ենք կարդում՝ վառվող դրոշների ծխի միջից:
Ես երրորդ ճանապարհ չեմ տեսում: Կամ էլի պետք ա մեզ ռետինե խողովակի տեղ դնենք, կամ բարձրաձայնենք էդ մասին՝ ամեն անգամ միևնույն արդյունքով:
Պարզապես Տիկնիկայինը պայթեցնելու համար մի քիչ ավելի շատ ռեսուրսներ պետք կգան: DIY-ը մի թիքա տեղ էր:
Էջանիշներ