User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում ապրող հայերի մասին

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում ապրող հայերի մասին

    Իվանիշվիլին «տեղը չի բերում» հայերին



    Վրաստանի խորհրդարանի ընտրությանը հաղթանակ տարած «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր-ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հարցազրույց է տվել ռուսական The New Times պարբերականի գլխավոր խմբագիր Եվգենիա Ալբացին:

    Հարցերից մեկին պատասխանելիս, Իվանիշվիլին հետաքրքրական անդրադարձ է անում Վրաստանում բնակվող հայերին:

    Դուք ապրել եք Ֆրանսիայում, ձեր երեխաները մեծացել են այդ երկրում, եւ հանկարծ՝ կուսակցություն, ընտրություններ… Ձեր ինչի՞ն է պետք այդ ամենը, հարցնում է Ալբացը:

    «Մենք վրացիներս այդպես տարօրինակ ենք՝ մենք կապված ենք մեր հողին: Այդպիսին է մեր բնավորությունը: Ահա, օրինակ, մեզ մոտ այստեղ հայեր են ապրում: Իսկ ես ապշահար եմ լինում. ահա նրանց հայրենիքը կողքին է, իսկ նրանք մեզ մոտ են ապրում: Ձեր համար, հավանաբար, այդպիսի հարց չկա: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, մեկ տարի Ամերիկայում, իսկ ինձ երազում սկսեց երեւալ իմ գյուղը, իմ հողը…», ասում է Իվանիշվիլին:

    Միգուցե Ֆրանսիայում ապրելու հանգամանքն է նաեւ, որ զարմացնում է Բիձինա Իվանիշվիլուն, թե ինչու հայերը ապրում են ոչ թե «կողքը՝ հայրենիքում, այլ Վրաստանում»:

    Ըստ երեւույթին, ապրելով Վրաստանում, Բիձինա Իվանիշվիլին կտեղեկանա, որ հայերն այդտեղ ապրում են շատ վաղուց, եւ ոչ միայն ապրում են, այլ թերեւս վրացիներից ավելի զգալի դեր են խաղացել վրացական տարածության ձեւավորման հարցում, Թբիլիսիի քաղաքային դեմքի կերտման հարցում: Նաեւ, Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում մի փոքր ապրելուց հետո կարող է տեղեկանալ, որ Վրաստանում ապրող հայ քաղաքացիների մի զգալի մասը ապրում է հենց իր հայրենիքում՝ Ջավախքում: Բանն այն է, որ հայերի հայրենիքի մի մասը ներկայում Վրաստանի տարածքում է, եւ Բիձինա Իվանիշվիլին թերեւս այդքան էլ խոհեմ չի վարվում, բացելով հայերի հայրենիքի թեման:

    Եթե հայերը այդ թեման չեն բացում, ապա Իվանիշվիլին թերեւս հաստատապես լավ կանի չբացի այն: Դա կարող է շատ թանկ նստել թե տարածաշրջանի, թե մասնավորապես Վրաստանի համար: Այնպես որ, Վրաստանում հայերի բնակությունից ապշահար լինելու փոխարեն, Բիձինա Իվանիշվիլին թերեւս լավ կանի շարունակի Վրաստանում Միխայիլ Սահակաշվիլիի սկսած բարեփոխումների կուրսը:

    Բայց, այստեղ իհարկե ակնհայտորեն խնդիր կա, համենայնդեպս նկատելի է, որ առնվազն ենթագիտակցական մակարդակում, եթե ոչ քաղաքական առումով գիտակցված, Իվանիշվիլին խնդիր ունի վիրահայության գոյության հետ:

    Հետեւաբար, վիրահայությունն էլ այստեղ անելիք ունի, Վրաստանի այսպես ասած նոր առաջնորդին բացատրել, թե ինչ գործ ունեն հայերը Վրաստանում, ու նաեւ բավական հանդարտ, բայց հանգամանալից ձեւով հասկացնել, որ Իվանիշվիլիի համար այդքան էլ խրախուսելի չէ այդ ոգով գործ ունենալ հայերի հետ:

    Թեեւ, այդ բացատրության հարցում վիրահայ համայնքը կարող է ունենալ լուրջ դժվարություններ, քանի որ տեսակարար կշռով լինելով աշխարհում ամենաշատ ներկայացված համայնքներից մեկը՝ տվյալ երկրի բնակչության համադրությամբ, հայկական համայնքը Վրաստանում երեւի թե հանդիսանում է աշխարհում ամենաթույլ կազմակերպված եւ կշռով ամենանվազ համայնքներից մեկը:

    Այստեղ, այդ առումով, իրավիճակը դառնում է բավական հարաբերական, քանի որ տեսակարար կշռով այդքան մեծ, բայց այդքան թույլ կազմակերպված որեւէ ազգային փոքրամասնություն կարող է օբյեկտիվորեն խնդիր դիտվել տվյալ երկրի իշխանության համար: Եվ այդ տեսակետից, Իվանիշվիլիի որոշակի մտահոգություններ այդուհանդերձ կարող են նաեւ օբյեկտիվ ու հասկանալի լինել, որովհետեւ երբ կա բավական մեծաքանակ, բայց բավական թույլ կառավարվող համայնք, այն կարող է դառնալ նաեւ տարատեսակ մանիպուլյացիաների եւ խնդիրների աղբյուր:


    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.10.2012), Bruno (05.10.2012), keyboard (05.10.2012), Varzor (06.10.2012)

  3. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա` Բիձիկը միտումնավոր ա էդպես արտահայտվել: Վրացիները` թուրքերի նման, հայկական ներկայությունը տանել չեն կարողանում և փորձում են ամենաչնչին հնարավորությունն անգամ օգտագործելով մաքրել հայի հետքերը: Ես Ջավախքի հայերի անկազմակերպվածության հարցում համոզվեցի նաև վերջին ընտրությունների ժամանակ, երբ երկու ճամբարներում էլ հայեր կային և ցեխ էին շպրտում մյուս ճամբարի երեսին: Նվաստիս կարծիքով` ազգային փոքրամասնությունը պետք է մեկ թեկնածու ունենա, պետք է գնա բոլոր թեկնածուների մոտ և ուղղակի հարց տա` ի՞նչ օգուտ իմ ժողովրդին, որ դու ընտրվես: Առևտուր ա, պիտի մաքսիմալ օգուտ քաղես, թե չէ Ջավախքի հայերը իրենք են իրենց համար Ջավախքում ապրելու հնարավորությունը նվազագույնի հասցնում: Եթե վրացին հայերի "աջակցությունը" չստանա, ոչինչ էլ չի կարողանա անել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (05.10.2012), Malxas (05.10.2012), Tig (05.10.2012), Varzor (06.10.2012), Նաիրուհի (06.10.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր ֆեյսբուքում կարդացի՝

    "Վրացիները, տարօրինակ ազգ են: Նրանց երկիրը մեր կողքին է, իսկ նրանք ապրում են Ջավախքում:"
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.10.2012), keyboard (05.10.2012), Malxas (05.10.2012), One_Way_Ticket (05.10.2012), Varzor (06.10.2012), _Հրաչ_ (05.10.2012)

  7. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր ֆեյսբուքում կարդացի՝

    "Վրացիները, տարօրինակ ազգ են: Նրանց երկիրը մեր կողքին է, իսկ նրանք ապրում են Ջավախքում:"
    Մենք շրջապատված ենք տարօրինակ ազգերով:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (05.10.2012), Tig (05.10.2012), Varzor (06.10.2012), Նաիրուհի (06.10.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բիձինա Իվանիշվիլու և նրա պեսների պատճառով է, որ Վրաստանն ի վերջո դադարելու է պետական կազմավորում լինելուց: Աբխազիան և Հարավային Օսիան քիչ էր, հիմա էլ նույն եղանակով Ջավախքն են ուզում կորցնել:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (06.10.2012)

  11. #6
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձինա Իվանիշվիլու և նրա պեսների պատճառով է, որ Վրաստանն ի վերջո դադարելու է պետական կազմավորում լինելուց: Աբխազիան և Հարավային Օսիան քիչ էր, հիմա էլ նույն եղանակով Ջավախքն են ուզում կորցնել:
    Բայց արդյո՞ք հայերը դա գիտակցում են: Մինչև մենք Հայաստանից նման ցանկություններ ենք հայտնում, նրանք ավելի ու ավելի հեռանում են Հայաստանից: Ջավախքից մի պաշտոնյա մի անգամ հետևյալ հարցադրումը կատարեց, թե` հո չե՞ք կարծում, որ եթե անգամ Ջավախքը անկախ ճանաչվի, ցանկանալու է միանալ Հայաստանին. անկախությունը, հանրապետությունը բարձր կատեգորիա է: Ճիշտն ասած` այդ պահին այնքան էի բարկացել, որ... հետո նույն արտահայտությունը ես տարածեցի Արցախի վրա, չէ՞ որ արդեն անկախության գաղափարը շատ է արծարծվում, մի օր էլ կարող ա չցանկանան Ստեփանակերտը վերածել շարքային քաղաքի, դրոշի սպիտակ գիծն էլ ջնջել: Իսկ Ջավախքի դեպքում ինչ-որ եզրահանգումներ անելը բավականին բարդ է, երբ չկա գերիշխող նպատակ այդ համայնքում: Արցախում գոնե հստակ է, որ երբեք չեն վերադառնալու Ադրբեջանի կազմ, իսկ Ջավախքում նույնիսկ անկախ լինելու ցանկությունը հստակ չի:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (05.10.2012), Tig (05.10.2012), Նաիրուհի (06.10.2012)

  13. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2010
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    56
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վրացիները իրենք իրենց երկրում փոքրամասնություն են կազմում, եթե հանենք մեգրելներին, սվաններին, աջարներին, հայերին ու ազերներին, տակը բան չի մնում, իսկ վրաստանը վաղ թե ուշ կմասնատվի, որովհետև լինելով իբրև թե քրիստոնյա ժողովուրդ, սնապարծ են, լոպազ ու թուրքամետշ այնքան, որ ամբողջ Աջարիան այսօր թուրքերի ձեռքին է.
    Առավոտը միշտ խոստանում է......
    Օրվա համբերատար սպասումից հետո, երեկոն թախծում է ու ներում.......

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (05.10.2012), Varzor (06.10.2012)

  15. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինչքան էլ իրան չսիրեմ, բացատրություն ա տվել՝ պնդելով որ այլ կերպ է արտահայտվել և լրագրողը աղավաղել է իր ասածը:

  16. #9
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան էլ իրան չսիրեմ, բացատրություն ա տվել՝ պնդելով որ այլ կերպ է արտահայտվել և լրագրողը աղավաղել է իր ասածը:
    իսկ ճիշտը ո՞րն ա Արտ…

  17. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    «Տատրօրինակ ազգ ենք վրացիներս: Միգուցե մեր անվանումը՝ Գեորգիա հողի հետ կապ ունի, այնուամենայնիվ վրացիները չեն կարողանում այլ տեղ հիմնվել: Այդ է պատճառը որ չունենք ուժեղ համայնք որևէ երկրում: Նախանձում եմ հայերին և հրեաներին, կոսմոպոլիտներ են և ամենուր կարողանում են հիմնավորվել և ապրել: Որտեղ լավ է, այնտեղ ապրում են: Ես ինքս չկարողացա ուրիշ տեղ ապրել և հենց պատճառով վերադարձա և այդ պատճառով եկա քաղաքականություն: Ահա, օրինակ, մեզ մոտ այստեղ հայեր են ապրում: Իսկ ես ապշահար եմ լինում. ահա նրանց հայրենիքը կողքին է, մեզ մոտ իրավիճակը ավելի լավ չէ, քան իրենց հայրենիքում, իսկ նրանք մեզ մոտ են ապրում: Ձեր համար, հավանաբար, այդպիսի հարց չկա: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, մեկ տարի Ամերիկայում, իսկ ինձ երազում սկսեց երեւալ իմ գյուղը, իմ հողը… »


  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (05.10.2012), keyboard (05.10.2012), Varzor (06.10.2012), Աթեիստ (05.10.2012), Տրիբուն (05.10.2012)

  19. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    «Տատրօրինակ ազգ ենք վրացիներս: Միգուցե մեր անվանումը՝ Գեորգիա հողի հետ կապ ունի, այնուամենայնիվ վրացիները չեն կարողանում այլ տեղ հիմնվել: Այդ է պատճառը որ չունենք ուժեղ համայնք որևէ երկրում: Նախանձում եմ հայերին և հրեաներին, կոսմոպոլիտներ են և ամենուր կարողանում են հիմնավորվել և ապրել: Որտեղ լավ է, այնտեղ ապրում են: Ես ինքս չկարողացա ուրիշ տեղ ապրել և հենց պատճառով վերադարձա և այդ պատճառով եկա քաղաքականություն: Ահա, օրինակ, մեզ մոտ այստեղ հայեր են ապրում: Իսկ ես ապշահար եմ լինում. ահա նրանց հայրենիքը կողքին է, մեզ մոտ իրավիճակը ավելի լավ չէ, քան իրենց հայրենիքում, իսկ նրանք մեզ մոտ են ապրում: Ձեր համար, հավանաբար, այդպիսի հարց չկա: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, մեկ տարի Ամերիկայում, իսկ ինձ երազում սկսեց երեւալ իմ գյուղը, իմ հողը… »

    Արտ ջան էս Եվգենիա Ալբացի հետ ա՞… ես իհարկե սրան քաղաքական աստառ չեմ տալիս, բայց ինքը պտի հասկանա որ հայերը դարեր շարունակ են ապրել Վրաստանում, իսկ Ջավախքը ջավախքցիների հայրենիքն ա, իանք ընդեղ հյուր չեն ոչ էլ գրին քարտ են շահել կամ էլ որպես փախստական գնացել են աշխատելու… ժամանակ կար որ հայերը մեծամասնություն են եղել Թիֆլիսում (Պուշկինն ա գրել կովկսայան արշավանքների ժամանակ)…
    հարցը դա չի ուղղակի ինքը տենց բան պտի չասեր… վատ ա նայվում… ամենակարևորը անգրագետ…

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.10.2012), Chuk (05.10.2012), keyboard (05.10.2012), Malxas (05.10.2012), Tig (05.10.2012), Varzor (06.10.2012), Արէա (05.10.2012), Ձայնալար (05.10.2012), Նաիրուհի (06.10.2012), Ներսես_AM (05.10.2012), Տրիբուն (05.10.2012)

  21. #12
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց արդյո՞ք հայերը դա գիտակցում են: Մինչև մենք Հայաստանից նման ցանկություններ ենք հայտնում, նրանք ավելի ու ավելի հեռանում են Հայաստանից: Ջավախքից մի պաշտոնյա մի անգամ հետևյալ հարցադրումը կատարեց, թե` հո չե՞ք կարծում, որ եթե անգամ Ջավախքը անկախ ճանաչվի, ցանկանալու է միանալ Հայաստանին. անկախությունը, հանրապետությունը բարձր կատեգորիա է: Ճիշտն ասած` այդ պահին այնքան էի բարկացել, որ... հետո նույն արտահայտությունը ես տարածեցի Արցախի վրա, չէ՞ որ արդեն անկախության գաղափարը շատ է արծարծվում, մի օր էլ կարող ա չցանկանան Ստեփանակերտը վերածել շարքային քաղաքի, դրոշի սպիտակ գիծն էլ ջնջել: Իսկ Ջավախքի դեպքում ինչ-որ եզրահանգումներ անելը բավականին բարդ է, երբ չկա գերիշխող նպատակ այդ համայնքում: Արցախում գոնե հստակ է, որ երբեք չեն վերադառնալու Ադրբեջանի կազմ, իսկ Ջավախքում նույնիսկ անկախ լինելու ցանկությունը հստակ չի:
    Որքանով որ ես գիտեմ, ամեն անգամ, երբ Ջավախքը ապստամբություն բարձրացնելու ցանկություն է ունենում, Հայաստանից մռայլ տեսքով հորդորում են նրանց հանգիստ նստել տեղները: Երկու կոնֆլիկտ միառժամանակ Հայաստանի ուժերից վեր է: Բայց դե ինչ իմանաս, թե ինչ կլինի վաղը: Եթե Ռուսաստանը սակարկության արդյունքում ԱՄՆ -ից ստանա Վրաստանը, ու այնտեղ այդ պահին գամսախուրդիատիպ ղեկավար լինի, ապա Ջավախքը Վրաստանից անջատելը մեծ դժվարություն չի լինի: Երբ բազմազգ պետությունը ազգայնական քաղաքականություն է սկսում վարել, դրանով միայն իր թշնամիների ջրաղացին է ջուր լցնում:
    Իսկ ջավախցիների միասնական լինելու մեջ դժվարություն չեմ տեսնում: Եթե պահը գա համապատասխան քաղաքական ուժերը կարճ ժամանակում այնպիսի գործունեություն կծավալեն այնտեղ, որ բոլորը կամ գոնե մեծամասնությունը, մեկ գաղափարի կողմնակից կլինեն:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.10.2012), Lion (06.10.2012), One_Way_Ticket (05.10.2012), Tig (05.10.2012)

  23. #13
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ ջան էս Եվգենիա Ալբացի հետ ա՞… ես իհարկե սրան քաղաքական աստառ չեմ տալիս, բայց ինքը պտի հասկանա որ հայերը դարեր շարունակ են ապրել Վրաստանում, իսկ Ջավախքը ջավախքցիների հայրենիքն ա, իանք ընդեղ հյուր չեն ոչ էլ գրին քարտ են շահել կամ էլ որպես փախստական գնացել են աշխատելու… ժամանակ կար որ հայերը մեծամասնություն են եղել Թիֆլիսում (Պուշկինն ա գրել կովկսայան արշավանքների ժամանակ)…
    հարցը դա չի ուղղակի ինքը տենց բան պտի չասեր… վատ ա նայվում… ամենակարևորը անգրագետ…
    Հա, Ալբացն ա

    Դու էս մեկը գիտես.... հազար ու մեկը կա Իրա ամեն մի ելույթը շեդևրա: Մանավանդ որ արտասահմանյան լրագրողների հետ ա խոսում, հետո մի շաբաթ բացատրություններ են տալիս: Մի տարի առաջ, հեռուստացույցով ընդհանրապես չէր երևում: Մի տարվա ընթացքում լավ զարգացել ա:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 05.10.2012, 22:39:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (05.10.2012)

  25. #14
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես վրացի պաշտոնյաների ու քաղաքագետների թավաքյալի հարցազրույցները նորություն չեն: Տարիներ առաջ, Քոչարյանի նախագահության ժամանակով, ինչ որ վրացական պատվիրակություն էր ժամանել Հայաստան: Մամլո ասուլիս էր կազմակերպվել: Վրացի գեներալ երկար ժամանակ ամբարտավան տեսքով պատասխանում էր լրագրողների հարցերին ու իր կարծիքով խորիմաստ տեսքով նայում շուրջբոլորը: Լրագրողի հերթական հարցին, թե ինչ կասի այն մարդկան մասին, որոնք օրերով սպասում են վրացական սահմանին, էս տուտուց գեներալը բառացի պատասխանեց հետևյալը` - կակիե տամ լյուդի, էտո վոդիտելի: Մի քանի վայրկյան քար լռություն տիրեց, հետո լրագրողներն այնպիսի հռհռոց բարձրացրին, որ խեղ- գեներալը չգիտեր որ ծակը մտներ: Ամբարտավան ու ինքնավստահ տեսքից հետք չէր մնացել, ոնց որ անձրևի տակ թրջված հավ լիներ արդեն: Ինչն է հետաքրքիր, այդ հարցազրույցը, որ ցուցադրվել էր առավոտյան, նույն երեկոյան արդեն եթերից բացակայում էր: Հայերը համերաշխորեն մեծահոգություն ցուցաբերեցին փոքր եղբոր նկատմամբ, ամենայն հավանականությամբ, վերևից եկող հրամանի համաձայն:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (06.10.2012)

  27. #15
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Malxas
    ենթադրում եմ, որ մինչև հեղափոխությունն ա եղել ու չեմ զարմանում, քանի որ էն ժամանակ Վրաստանի իշխանությունում էին ամենատգետ, գողական մտածելակերպով մարդիկ... մոտավորապես նենց, ոնց հիմա Հայաստանում ա:

    Քաղաքական գործիչներն ինձ համար էնքան էլ կարևոր չեն, որքան հոգևոր հայրերը... վերջերս Գարեգին (կներեք արտահայտությանս համար) Բ ի վիդեոներից եմ հայտնաբերել, այ դա իրոք տխուր ա:


Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 26
    Վերջինը: 24.10.2013, 13:26
  2. Հանգստանալ Վրաստանում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 187
    Վերջինը: 03.09.2013, 10:44
  3. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  4. Բաց նամակ իմ կողքին ապրող հային
    Հեղինակ՝ Tig, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.08.2013, 13:40
  5. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 14.12.2007, 17:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •