Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացվել Արտաքին գործերի նախարարության շենքն օտարելու մասին: Որոշվել է Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը:
Գույքի գնահատված արժեքը հոկտեմբերի 2-ի դրությամբ կազմել է 51 մլն 271 հազ ԱՄՆ դոլարին համարժեք 20 մլրդ 692 մլն 320 հազար դրամ:
Անկեղծ ասած, եթե նորմալ երկրում ապրեինք, սկզբունքորեն դեմ չեմ, որ էդ տեղում հյուրանոց լինի, չինովնիկները գնան ուրիշ տեղ, վաճառքից ստացված գումարն էլ մի լավ բանի համար ծառայի: Բայց տվյալ պարագայում նախ կարծում եմ, որ շենքը կարելի էր ավելի թանկ վաճառել, երկրորդ չգիտեմ, թե էդ շենքի հետ սեփականատերն ինչ կանի՝ ոչ մի երաշխիք չկա, որ ասենք հարկերը չի ավելացնի, կամ վերանորոգման ընթացքում հանկարծ չի պարզվի, որ շենքն իրան իրան քանդվում ա ու դրա փոխարեն պետք ա երկնաքեր տնգել:
Իսկ դո՞ւք ինչ եք կարծում:
Էջանիշներ