Հետաքրքիր է իմանալ, թե ինչ են մտածում Ակումբցիները Հայաստանում գիտության մասին և արդյո՟ք Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է գիտություն:
Նաև համամի՟տ եք Գիտնականները պարզել են ... թեմայում հնչված հետևյալ կարծիքի հետ
Հետաքրքիր է իմանալ, թե ինչ են մտածում Ակումբցիները Հայաստանում գիտության մասին և արդյո՟ք Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է գիտություն:
Նաև համամի՟տ եք Գիտնականները պարզել են ... թեմայում հնչված հետևյալ կարծիքի հետ
Ոչ միայն պետք են, այլ անհրաժեշտ են: Կոպիտ եթե ասեմ, սենց կձևակերպեմ. մեր ուղեղները Հայաստանի ունեցած ամենալուրջ կապիտալն է, որն անհրաժեշտ է օգտագործել:
Խաղալիք գիտնականներ... հմմ... իհարկե կան էդպիսիք: Բայց նախ դա լավ օրից չի, հետո ամեն դեպքում քչերն են էդպես: Ուրիշ հարց, որ էսօր գիտությունը Հայաստանում իր բարձունքի վրա չի, հեչ որ չէ ֆինանսների սխալ բաշխման, չֆինանսաֆորման ու այլ պատճառներով: Գիտությունը արհեստականորեն արժեզրկվում է Հայաստանում, ես էդպես եմ զգում: Ստեղծվում ա միջավայր, որտեղ փոքր երեխեն մտածում ա մեծանալ ու «օլիգարխ» դառնալու, մի քանի թիկնապահ ունենալու մասին, ոչ թե գիտությամբ զբաղվելու: Գիտնականներին ներկայացնում են որպես «աչկարիստներ» ու բաղձալի նպատակ չի դառնում գիտությամբ զբաղվելը: Սենց բաներ շատ կան:
Բայց մենք գիտության ցանկացած ճյուղում, իրականում, կարող ենք լուրջ ներդրում ունենանք, եթե գործը ճիշտ կազմակերպվի: Ու դա նաև տնտեսապես շատ օգտակար կլինի Հայաստանին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ՀՀ-ին, ինչպես որ յուրաքանչյուր այլ պետության, գիտություն անհրաժեշտ է: Ես հարցդ կվերաձևակերպեի՝ կա՞ արդյոք գիտություն ՀՀ-ում: Պատասխան՝ միգուցե կա... միգուցե չկա…Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է գիտություն:
Վերջին խմբագրող՝ Peace: 03.10.2012, 15:41:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Ոչ միայն պետք է, այլև կա գիտություն: Ուրիշ բան է, որ ակտիվությունը հասարակական գիտություններինն է, մինչդեռ մեր երկրի համար կենսական նշանակություն ունի բնական, ճշգրիտ գիտությունների զարգացումը: Իսկ դրանցով զբաղվողները քիչ են, ոչ թե որ քիչ են վաստակում, այլ` ֆակուլտետի անունը լավ չի հնչում: Չեմ հերքում այն փաստը, որ աշխատատեղերը քիչ են, բայց կարիք կա լավ մասնագետի: Մեր ֆակուլտետում սովորողներից շատերը միայն անվան համար էին ընդունվել, ասելով` լավ է հնչում. լուրջ եմ խոսում: Իսկ քիմիայի ֆակուլտետում սովորողները հիմնականում եռանդով չեն սովորում, որովհետև իրենց թվում է, թե ապագան մշուշոտ է: Իմ կարծիքով ավելի մշուշոտ է հասարակական գիտություններով մասնագիտացողի ապագան, քանի որ մրցակցությունը շատ մեծ է, իսկ բնական գիտությունների ոլորտում քիչ թե շատ լավ սովորող ուսանող կարող է իր տեղը գտնել: Մեր գիտությունը այնքան է զարգացած, որ մեր շրջանավարտները պահանջարկ ունեն նաև արտասահմանում: Այնպես որ գիտության ոլորտում մեր լճացված կամ արդեն հետընթաց զարգացման վիճակի համար մեղավոր են գիտության ոլորտը կարգավորողները:
Իսկ այն մասով, որ գիտնականները խաղալիք են կառավարության ձեռքում, չեմ համաձայնի մասամբ: Իսկ մասամբ կհամաձայնեմ, որովհետև եթե ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդների նախագահները մեր կառավարության անդամներն են և նաև մեր նախագահը, ապա գիտնականները ինչքան էլ ջանան լինել անկախ, լիովին չի ստացվի:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Freeman (04.10.2012), Moonwalker (03.10.2012)
Բնական է որ գիտություն ամեն տեղ էլ կա, չնայած համոզված չեմ որ հարցի բուն էությունը ճիշտ եմ հասկանում: Իրականում այն մարդիկ, որոնք միայն իրենց գործն են կարողանում լավ անել, վերջ ի վերջո դառնում են գործիք ավելի "շուստրի" մարդկանց ձեռքում, օրինակ՝ բիզնեսմենների:
Varzor (06.10.2012)
Կարծում եմ թեմայի վերնագիրը ճիշտ ձևակերպում չունի: Գիտություն ասածը շատ լայն հասկացողություն է: Գուցե արժեր գրել՝ Պե՟տք է արդյոք ՀՀ-ին գիտությունների ակադեմիա: Ամեն դեպքում, իհարկե պետք է:
MSGM (03.10.2012)
Հայաստանին գիտություն պետք է, որովհետև արտահանման լուրջ պոտենցիալ ունեցող ոչ մի ճյուղ չունենք: Գիտությունը պետք է զարգացնել ոչ թե ինչ-որ վերացական/բարոյական պատկերացումներից ելնելով, այլ որովհետև դա կենսական անհրաժեշտություն է, հնարավորություն, որ մենք էլ աշխարհում մեր տեղը ունենանք: Ներկա պահին գիտության զարգացման գործում ամենակարևորը կրթության հարցն է (ոչ միայն դպրոցական, այլև բուհական): Այսինքն առանց ճիշտ կազմակերպված դպրոցի ու ուժեղ բարձրագույն կրթական հաստատությունների (որոնց դիպլոմը հնարավոր կլինի ընկալել որպես տվյալ ոլորտում խորը գիտելիքների, ընկալման ու հասկացողության վկայական) գիտությունը ոչ մի տեղ էլ չի զարգանա:
Էս թեմայով մի հատ լավ հարցազրույց կա.
http://news.am/arm/news/110611.html
հարցը մոտավորապես նույն է, ինչ հարցնես,
- արդյոք Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է միջմոլորակային արբանյակ, կամ ատոմային ռումբ, կամ մարդա 50000 դոլար թոշակ... :
իհա՞րկե պետք է, բայց ինչքանով՞ է այն ռեալ:
Հայաստանում գիտությունը ընդանրապես ռեալ կատեգորիա չէ, հաշվի առնելով այն, թե ինչպիսի փողեր են պետք ժամանակակից գիտական հետազոտությունների համար
Իմ կարծիքին ավելացնեմ նաև այն, որ մեզ գիտությունահեն տնտեսություն է պետք:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Գիտությունների ակադեմիան ամենից շատ ներդրումների կարիքը ունի, ինչպես գրադարանների շարքում` հանրայինը :Ճ
Անունը բավականին հնչեղ է, բայց արի ու տես, որ բավականին հեշտ է այնտեղ սովորելը` համեմատած ԵՊՀ-ի, վարձն էլ քիչ է: Միգուցե իմ իմացած ֆակուլտետների հարցում է այդպես, բայց փաստ է, որ ակադեմիան ավարտածները մեզ հետ չեն կարող մրցել: Ու շատ ուսանողներ, որ ցանկանում են ավելի քիչ ժամանակ հատկացնել կրթությանը և ավելի քիչ էլ գումար, ԵՊՀ-ի բակալավրիատը ավարտելուց հետո դիմում են ԳԱԱ: Իմ կողմից ասեմ, որ եթե երբևէ ասպիրանտուրա դիմեմ, դա կլինի ԳԱԱ-ն, որովհետև ես հանգստի ու հոգևոր անդորրի վաստակած իրավունք ունեմ : Ու նաև համոզված եմ, որ այնտեղի գիտնականները ավելի ըմբռնումով են մոտենում ուսանողին, քան` ԵՊՀ-ում:
Մյուս կողմից նկատել եմ, որ ԳԱԱ-ում շատ են տարեց գիտնականները: Դա չգիտեմ կապեմ կադրերի պակասի՞, թե՞ երիտասարդների կողմից գիտական անհրաժեշտ բազա չունենալու խնդրի հետ: Կան շատ խոստումնալից երիտասարդ գիտնականներ, որոնք նորից գալիս են ԵՊՀ-ում դասավանդելու: ԳԱԱ-ի պոտենցիալը շատ մեծ է, պետք է զարգացնել, պետք է նրա երբեմնի հեղինակությունը վերականգնել: Իսկ դրա համար "գիտնական" երևույթը պետք է իր արժանի դիրքը ունենա հասարակությունում. սա իրոք ցավալի խնդիր է: Մեկ-մեկ նայում եմ գայիշնիկների տները, հետո` գիտնականների, տեսնում եմ, թե ովքեր են համարվում "էլիտա", ովքեր` ոչ... մեզ չի սազում:
Մի խնդիր էլ կա. ասենք թուրքագետը չգիտի` գիտական ինչ աստիճան պետք է ստանա, որովհետև կամ բանասիրական գիտությունների դոկտոր պետք է դառնա, կամ` պատմական: Իմ դասախոսը Հայաստանում պաշտպանել է դոկտորականը (պատմաբան), հետո Մոսկվայում պաշտպանել է թուրքագետի դոկտորական աստիճանը: Ստացվում է, որ ով ինչ ավարտի, պատմաբան պիտի դառնա:
Էս ինչ շատ խոսեցի :Ճ
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մեկ-մեկ նենց հարցեր են տրվում, որ ինձ թվում է` ես դեբիլ եմ: Եթե մի բանի ուղղությամբ ճիշտ բաներ չեն արվում, ապա չի նշանակում, որ պետք հարցնել՝ արդյոք այդ բանը մեզ պետք է: Տենց ու՞ր ենք հասնելու: Հարց տվողին "վստրեչ" հարց եմ ուզում տալ՝ իսկ դու կուզե՞ս տգետ լինել: Մի քանի քայլ առաջ էլի մտածեք՝ ինչ անենք, որ ստեղծված իրավիճակը փոխվի, որ գիտությունից գլուխ չբերողը գիտության բնագավառում խաղի կանոններ չորոշի: Սենց բաներ... Նենց տպավորություն ա մոտս, որ էս երկրում սաղ դրած նորից վելասիպեդ են հորինում: Ուղեղների արտահոսքի մասին է պետք հարց տալ:
Ինչ չի մեզ պետք՝
1. հաստագլուխների կույտը և նրանց դինաստիան
2. անտարբերություն
3. տգիտություն
4. ժամանակն է ստրկատիրական հասարակարգի դեմ պայքարել
5. հարմարվողականություն…
Դատելով էս ֆորումի մասնակիցների կարծիքից ու ունեցած վերաբերմունքից գիտության ու գիտնականների մասին ես ենթադրում եմ որ ոչ… գիտության պահանջ չկա, բայց տեխնոլոգիայի կա, որն էլ ներմուծվում ա… մեր ժողովրդի մեծամասնությունը ուսումը, հատկապես բարձրագույն ուսումը համարում ա պրիստիժ, չեն օգտագործում բայց պտի լինի… Հայաստանի համալսարաններում ու բարձրագույն հաստատություններում ըմբոստ, հեղափոխական, առաջադեմ ուսանողություն չկա, նոր գաղափարներ գտնելը նպատակ չի, էնտուզիազմը շարժիչ ուժ չի Հայաստանում, իսկ գիտության արվեստի ու այլ բնագավառների զարգացման համար էնտուզիազմը նախապայման ա…
մարդիկ գիտության կարիք չեն զգում մինչդեռ պսևդոգիտությունները լայն տարածում են գտնում… տնտեսությունը հիմնականում հիմնված ա ներկրման վրա ոչ թե արտադրության…
սովետի ժամանակ Ճարտարապետական ֆակուլտետում 50 տեղ կար (կոնկուրսը 1 տեղին 2 հոգի), բնակչությունը 3.2 միլիոն էր, շինարարությունն ու գործատեղերն էլ պետության կողմից ապահովված էր՝ լավ կամ վատ… էսօր բնակչությունը 2.5 միլիոն ա, ֆինանսավորում չկա, շինարարություն չկա, բայց ճարտարապետականում տեղերը աժել են դառնալով 125… կարա՞ մեկը բացատրի սրա լոգիկան…
ընդհանուր առմամբ բոլոր երկրներին էլ պտի որ պետք ըլնի, բայց զարգանում ա այնտեղ որտեղ հասարակական պահանջ կա…
Գիտություն պետք է ցանկացած երկրի, ցանկացած հասարակարգի, ցանկացած ժամանակ:
ԻՀԿ հարցը լղոզված է ձևակերպված և կոնկրետացման կարիք ունի:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ