Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Հայաստանին գիտություն շատ֊շատ է պետք, որովհետև Հայաստանը տեղից շատ բնական ռեսուրսներ չունի, հետևաբար կարող է հույսը դնել միտքը զարգացնելու ու ծախելու վրա, որ գոյատևի առհասարակ։
Նշվեց, որ Հայաստանը բնական ռեսուրսներ չունի․ սա հարցի պատասխանն է։ Չկան բնական ռեսուրսներ, կօգտագործեն մեր ուղեղը։
Իսկ առհասարակ գիտություն անհրաժեշտ է ողջ աշխարհին․ Ուզբեկստանից մինչև Աֆրիկայի կորած գյուղ։ Հայաստանն ինչի՞ պիտի բացառություն կազմի։
Իշխանությունները չեն ֆինանսավորում․ օքեյ, համաձայն եմ։
(Գիտության հետ ծանոթությունն սկսվում է դպրոցից)
Բայց
Լավ, թե վատ կան դպրոցներ, որտեղ լավ, թե վատ կան ավարտած ուսուցիչներ։
Հիմա հարցը․
Էդ աշակերտներից քանի՞սն են ուզում սովորեն ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն։
Ուսուցչին թույլ են տալիս, որ դասընթացից հոգնի։ Աշակերտին թույլ են տալիս, որ դաընթացի ժամանակ քնի։
Իշխանությունն ա՞ մեղավոր։
Իշխանություններին մեղադրել պետք չի, ամեն ինչում(Չէ՛ ՀՀԿ֊ական չեմ, Չէ՛֊չէ՛ Դաշնակ էլ չեմ, ոչ էլ Բարգավաճ)

Եկեք մարդկանց մեջ գիտության նկատմամբ թեկուզ մի փոքր հարգանք սերման ենք, նոր միասին (Չ)բողոքենք, մի բան էլ փոխենք։
Ծախված գիտնականներ էլ ամբողջ աշխարհում կգտնենք։ Եկեք չծախվածներին վստահ ենք։