User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Պե՟տք է արդյոք ՀՀ-ին գիտություն

  1. #16
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտությունների ակադեմիան ամենից շատ ներդրումների կարիքը ունի,
    որպես ի՞նչ պետք ա ներդրում արվի, ի՞նչ օգուտ ա դրանից ակընկալվելու ու ո՞վ ա լինելու էտ օգուտի տերը

  2. #17
    Մշտական անդամ Tirim-tim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2011
    Գրառումներ
    153
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Peace-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀ-ին, ինչպես որ յուրաքանչյուր այլ պետության, գիտություն անհրաժեշտ է: Ես հարցդ կվերաձևակերպեի՝ կա՞ արդյոք գիտություն ՀՀ-ում: Պատասխան՝ միգուցե կա... միգուցե չկա…
    Զարմանալի է, բայց այժմյան խայտառակ սուղ պայմաններում ՀՀ-ում գիտություն կա, ընդ որում հայ գիտնականները մեծ պահանջարկ ունեն արտերկրում: Ինչևէ, այն խնդիրները, որոնք լուծվում են ՀՀ-ում, փոքր-մոքր հարցեր են ու ոչ մի գիտական կենտրոն չի կարող իրեն թույլ տա, որ գլոբալ խնդիրներով զբաղվի:

  3. #18
    Մշտական անդամ Tirim-tim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2011
    Գրառումներ
    153
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ միայն պետք է, այլև կա գիտություն: Ուրիշ բան է, որ ակտիվությունը հասարակական գիտություններինն է, մինչդեռ մեր երկրի համար կենսական նշանակություն ունի բնական, ճշգրիտ գիտությունների զարգացումը:
    Այս հարցում Ձեզ հետ համամիտ չեմ, ստատիստիկայի համաձայն տարվա կտրվածքով հասարակական ճյուղերում գիտական հրապարակումներն արտերկրում կարելի է հաշվել մատների վրա, մինչդեռ տեխնիկական ուղղություններով հրապարակումները ինստիտուտների մեծ մասում հարյուրի կարգի են:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (06.10.2012)

  5. #19
    Մշտական անդամ Tirim-tim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2011
    Գրառումներ
    153
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ թեմայի վերնագիրը ճիշտ ձևակերպում չունի: Գիտություն ասածը շատ լայն հասկացողություն է: Գուցե արժեր գրել՝ Պե՟տք է արդյոք ՀՀ-ին գիտությունների ակադեմիա: Ամեն դեպքում, իհարկե պետք է:
    Ակադեմիան ընդամենը մի կառույց է, որի աշխատանքը միայն ադմինիստրատիվ գործն է: Իսկ այ գիտությամբ զբաղվում են ակադեմիայի կառույցները` ինստիտուտները: Ներկայումս ՀՀ-ում կա երեք կառույց, որոնք պետք է "օգնեն, կառավարեն, հետևեն" գիտության ընթացքին: Դրանք են Ակադեմիան, Գիտության Պետական Կոմիտեն, Գիտության և Կրթության նախարարությունը: Կարծում եմ այս օղակներից մեկն ավելորդ է և անձամբ ես կարծում եմ ավելի ճիշտ կլիներ ԳիտՊետԿոմը ներառվեր նախարարության մեջ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.10.2012), Varzor (07.10.2012)

  7. #20
    Մշտական անդամ Tirim-tim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2011
    Գրառումներ
    153
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    ԻՀԿ հարցը լղոզված է ձևակերպված և կոնկրետացման կարիք ունի:
    Հարցն էդպես եմ ձևակերպել, որովհետև շատ-շատերն ասում են, որ Հայաստանին գիտություն պետք չի, որովհետև գիտությունը բյուջե չի լցնում: Ավելին, շատերն էլ գիտնականներին վերաբերվում են որպես ձրիակերների:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.10.2012), Varzor (07.10.2012)

  9. #21
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ պետք ա բյուջեն լցնի գիտությունը, որ հետո գիտությունը բյուջե լցնի: Բայց դե մեր բյուջեում ամեն ախմախ բանի համար փող կա, իսկ գիտության ու կրթության համար չի հերքում: Չնայած սրանցից ավել բան չի էլ կարելի սպասել: Յարաբ գիտեն գիտությունն ինչ ա, որ մի հատ էլ դրա պետք լինել չլինելը քննարկեն:

    Իսկ կոնկրետ հարցի պահով - Հայաստանին գիտությունը պետք ա այնքան, որքան ցանկացած երկրին ա պետք, որ նորմալ երկիր կոչվի: Հարվարդներ ու Ստենֆորդներ չենք կարա ունենանք, բայց մենք մեր չափով կարանք զարգացնենք համ ֆունդամենտալ համ կիրառական գիտությունները: Այնքան որքան պետք ա, որ երկրի տնտեսական հիմքը մի քիչ ժամանակակից տեսք ստանա ու մի երկու գրամ մարդկությանը պիտանի բան աառաջարկի: Թե չէ սիգարետ, պիվա, կոյնակ, սոկ, կաթ ու սմետան ամենավերջին հավայի երկրն էլ հիմա արտադրում ա:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (07.10.2012), Varzor (07.10.2012), Ձայնալար (07.10.2012)

  11. #22
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    օրինա՞կ,
    եթե կա այդպիսի գիտություն, որը պրակտիկ Հայաստանին փող ա բերելու, ո՞րն ա դա
    Ապեր ենքան կան, որ մի էջի վրա թվարկել չի լինի:
    Մի քանիսը, մենակ կասեմ`
    1. Արևային էներգետիկա
    2. Միջուկային էներգետիկա
    3. Հիդրոէներգետիկա
    4. Գյուղատնտեսություն
    5. Անասնաբուծություն
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. #23
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tirim-tim-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցն էդպես եմ ձևակերպել, որովհետև շատ-շատերն ասում են, որ Հայաստանին գիտություն պետք չի, որովհետև գիտությունը բյուջե չի լցնում: Ավելին, շատերն էլ գիտնականներին վերաբերվում են որպես ձրիակերների:
    Իհարկե գիտնականների մեջ կան նաև ձրիակերներ, բայց ընդհանուր առմամբ կիրառական գիտությունը լավ էլ բյուջե կարող է լցնել:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  13. #24
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր ենքան կան, որ մի էջի վրա թվարկել չի լինի:
    Մի քանիսը, մենակ կասեմ`
    1. Արևային էներգետիկա
    2. Միջուկային էներգետիկա
    3. Հիդրոէներգետիկա
    4. Գյուղատնտեսություն
    5. Անասնաբուծություն
    իսկ սրանցի մեջ գիտական աշխատանքների համար ինչքա՞ն փող է հարկավոր: կարող էս գնահատել ու ասել ամենահամեստ թիվը
    աբեր, հիմա 7 դարը չի, ու գիտությւոնը քո նշած ճյուղերում ընենց մակարդակի վրա ա հիմա, որ անգամ մի երկրի գիտական ռեսուրսները անբավարար են:
    իսկ այ ուրիշ երկրների գիտական կենտրոնների հետ համատեղ, երևի հնարավորություն կա.: օրինակ վերջերևս մեր ֆիզիկայի ինստիտիուտը լավ համագործակցում է ֆիզիկների հետ... սնեց լոկալ պռոեկտներ կան, ու արվում են, բայց գիտական կենտրոն Հայաստանում, դա լրիվ ուտոպիա ա...

  14. #25
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ սրանցի մեջ գիտական աշխատանքների համար ինչքա՞ն փող է հարկավոր: կարող էս գնահատել ու ասել ամենահամեստ թիվը
    աբեր, հիմա 7 դարը չի, ու գիտությւոնը քո նշած ճյուղերում ընենց մակարդակի վրա ա հիմա, որ անգամ մի երկրի գիտական ռեսուրսները անբավարար են:
    իսկ այ ուրիշ երկրների գիտական կենտրոնների հետ համատեղ, երևի հնարավորություն կա.: օրինակ վերջերևս մեր ֆիզիկայի ինստիտիուտը լավ համագործակցում է ֆիզիկների հետ... սնեց լոկալ պռոեկտներ կան, ու արվում են, բայց գիտական կենտրոն Հայաստանում, դա լրիվ ուտոպիա ա...
    Շատ մակերեսային ես նայում խնդրին: Գիտությունը կարծրացած մարմին չի, ու ասել, որ այս կամ այն ճյուղում այլևս անելիք չկա ուղղակի տրամաբանորեն ճիշտ չի:
    Իսկ նյութական ներդրումների պարագայում միայն ասեմ, որ ՀՀ-ում գիտության որոշ ճյուղերի հետազոտություններ շատ ավելի էժան են նստում, քան արտասահմանում:
    Իսկ ինչ վերաբերվում է արդյունաբերությանը, ապա կոնկրետ երկու օրինակ բերեմ.
    Ամերիկյան համալսարանի տանիքին կարող է նկատած լինես արևային վահանակները: Դրանք, որքան էլ որ տարօրինակ կհնչի արտադրվել են և ամբողջ համակարգը նախագծվել ու իրականացվել է հենց մեր տեղի մասնագետների ուժերով: Ու եթե տեսնեիր, թե ինչ պայմաններում են այդ աշխատանքները իրականացվել ուղղակի ապշել կարելի էր, որ նման արդյունքների են հասել: Մանավորապես արևային էներգետիկայի ոլորտում, մեր գիտնականները չնչին ծախսերի հաշվին լուրջ գյուտեր են կատարել:
    Բուսաբուծության ոլորտում վերջին նորարարությունը` պոմիդորի նոր "Նորք" տեսակի ստացումը, որի թե բերքատվությունը և թե սննդային հատկանիշները շատ բարձր են: Ու այդ ամենն առանց գենային ինժեներիայի:

    Գիտական կենտրոն ՀՀ-ում ուտոպիա չի, ուղղակի հարց է, թե ինչ ի նկատի ունես դու գիտական կենտրոն ասելով:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  15. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ էս թեման ակտիվացնել, որովհետև էս հարցն ինձ լուրջ մտահոգում ա:

    Երբ անցյալ տարի վերադարձել էի Հայաստան ու գործ էի ման գալիս, պոտենցյալ գործատուներին ասում էի, որ ես կարող եմ գիտություն անել: Քմծիծաղ էին տալիս, ասում՝ թե ում է պետք գիտությունը: Ընդ որում, այդպես ասողների մեջ կային նաև մարդիկ, որոնք մեկումեջ տպագրվում են գիտական ամսագրերում: Ուղղակի լեզուս չի պտտվում նրանց գիտնական անվանել, որովհետև, փաստորեն, իրանք իրանց գործին լուրջ չեն վերաբերվում:

    Որ պետության կողմից էլ թքողական վերաբերմունք կա գիտության նկատմամբ, գաղտնիք չի: Մի կողմից, խղճուկ աշխատավարձերն են: Մյուս կողմից, էդ աշխատավարձը չբարձրացնելն ու պետբյուջեից շատ քիչ միջոցներ տրամադրելը: Մի քանի տարի առաջ Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում շարժումը փորձեց որոշ բաների հասնել, բայց մեծ մասամբ արդյունքը մինչև այսօր չկատարված խոստումներն են:

    Բայց էստեղ ամենասարսափելին քաղաքացիական հասարակության վերաբերմունքն ա: Վերջերս իմ շատ մոտ ընկերուհիներից մեկի հետ վիճեցի: Մարդ, որն ամեն օր Աֆրիկյանների շենքի մոտ է: Ինքը պնդում էր, թե գիտնականները պիտի ոտքի կանգնեն և այլն: Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ անգամ գիտնականների ոտքի կանգնելու դեպքում ոչ ոք իրենց բանի տեղ չի դնում (իմ ասած շարժումը վառ օրինակ, սուտ խոստումներից ու շատ ժամանակավոր ֆինանսավորումներից էն կողմ չգնաց): Ասենք, գիտնականները գործադուլ են նախապատրաստում, բայց դրա մասին ոչ մի տեղ չի ասվում, որովհետև լրագրողը նախընտրում ա վազել ոստիկանների ծեծած ցուցարարներ նկարել, ոչ թե գիտնականի գործադուլ: Ու անգամ ակտիվիստները ֆեյսբուքում չեն տարածում գիտական խնդիրներին վերաբերող առանց այդ էլ սակավաթիվ հոդվածները:

    Մի խոսքով, անգամ ակտիվիստների խումբն ուղղակիորեն կամ ոչ այնքան ուղղակի կերպով ասում է, որ Հայաստանին գիտություն պետք չի: Իսկ ի՞նչ կարծիքի եք դուք: Իմ կարծիքը ես հետո կասեմ:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (29.06.2014), Արէա (28.06.2014), մարդագայլուկ (28.06.2014), Վիշապ (30.06.2014), Տրիբուն (29.06.2014)

  17. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտնականը պիտի ոտքի չկանգնի, գիտնականը պիտի գիտությամբ զբաղվի:
    Որպեսզի գիտնականը գիտությամբ զբաղվի, պիտի ոտքի կանգնելու կարիք չունենա:
    Որպեսզի ոտքի կանգնելու կարիք չունենա, պիտի ապրի ընենց միջավայրում, որտեղ իրոք դրա կարիքը չի ունենա, ու հանգիստ գիտությամբ կզբաղվի:
    Էդ մենք պիտի ոտքի կանգնենք, որ գիտնականները ստիպված չլինեն ոտքի կանգնելու:
    Բայց, քանի որ մենք մանկուց տանել չենք կարողանում խելացի մարդկանց, մեզ մորթես էդ դոդիկ գյադեքի համար ոտքի կանգնողը չենք:
    Դրա համար էլ Հայաստանում գիտ-ով սկսվող համարյա բան չկա էլ:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.06.2014), Վիշապ (30.06.2014), Տրիբուն (30.06.2014)

  19. #28
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tirim-tim-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս հարցում Ձեզ հետ համամիտ չեմ, ստատիստիկայի համաձայն տարվա կտրվածքով հասարակական ճյուղերում գիտական հրապարակումներն արտերկրում կարելի է հաշվել մատների վրա, մինչդեռ տեխնիկական ուղղություններով հրապարակումները ինստիտուտների մեծ մասում հարյուրի կարգի են:
    Բայց մենք Հայաստանի մասին ենք խոսում:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  20. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտություն?
    Հայաստանում?
    Իմաստը?
    Ինչ կարիք կա?
    Բարև Ձեզ

  21. #30
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանին գիտություն շատ շատ է պետք, որովհետև Հայաստանը տեղից շատ բնական ռեսուրսներ չունի, հետևաբար կարող է հույսը դնել միտքը զարգացնելու ու ծախելու վրա, որ գոյատևի առհասարակ։
    Որպեսզի գիտությունը զարգանա, պետք է արդարություն, ռացիոնալիզմ, տրամաբանություն, մազգավատ ատակ…
    Այսինքն իշխանություն ունեցող մարդիկ պիտի մի քիչ լայն մտածել կարողանան։

    ՀՀ–ում հաստատվել է դեբիլների դիկտատուրա որտեղ արդարությունը ոտի տակ է, կամ ոմանց ո.ռներում։
    Այսինքն իշխանություն ու արտոնություն ունեն դեբիլները, որոնց համար գիտությունը թշնամի է, քանի որ եթե խելոք մարդկանց առավելություն տրվի`
    ապա այդ դեբիլները կկորցնեն իրենց արտոնություններն ու իշխանությունը։

    Իշխանությունը կորցնելու վախից դրդված, ՀՀ–ում պաշտոնյաները ընտրում են իրենցից ավելի դեբիլների որպես իրենց ենթակա։
    Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ու Հովիկ Աբրահամյանին էլ վարչապետ դարձնելը դրա վառ օրինակն էր։
    Այսինքն, այս տրամաբանությամբ եթե նայենք, ապա ՀՀ–ում իշխանությունները գնալով ավելի ու ավելի են դեբիլանալու։

    Կարծես թե ընդդիմությունն էլ է ներկա պահին նույն ճանապարհով գնում… (թարսի պես)

    Աստված վերջը խերն անի…
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 30.06.2014, 00:08:
    Si vis pacem, para bellum

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (30.06.2014)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանում կա՞ մրցունակ գիտություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.06.2018, 16:07
  2. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  3. Գրառումներ: 23
    Վերջինը: 20.08.2011, 19:00
  4. Ճի՞շտ ճանապարհին ես արդյոք...
    Հեղինակ՝ Ceceron, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 20.11.2009, 16:03
  5. Գիտություն թե Արհեստ:
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.11.2007, 20:52

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •