Ինչպես գիտեք, Ակումբում այժմ որոշ բարեփոխումներ են նախատեսվում, ինչը ենթադրում է նաև մի շարք բովանդակային և տեխնիկական փոփոխություններ։
Ժամանակի ընթացքում տարբեր պահանջներ ու գործառույթներ կարող են առաջանալ, ինչպես նաև՝ հներից որոշները վերանալ։ Տվյալ դեպքում խոսքն Ակումբի բաժինների վերակառուցման մասին է, որի կարիքը կա, ու այս թեմայում քննարկելու ենք դրան վերաբերող այն բոլոր փոփոխությունները, որ Ակումբցիներն անհրաժեշտ են համարում իրականացնել։
Որոշ բաժիններ կարիք ունեն վերանվանվելու, ընդլայնվելու, լրացուցիչ ենթաբաժիններ ունենալու, գուցե նաև լուծարվելու, այլ բաժինների ենթաբաժին դառնալու կամ պարզապես իրար միացվելու։ Հնարավոր է նաև լրիվ նոր բաժինների կարիք լինի։ Մի խոսքով՝ այստեղ գրեք ձեր մտահղացումներն ու առաջարկները բաժինների վերաբերյալ։
Բոլորին կոչ եմ անում առաջարկներ անելիս առաջնորդվել հնարավորինս օբյեկտիվ ու չափանիշներով, ոչ թե նեղ անձնական նախասիրություններով, այսինքն՝ անիմաստ է, օրինակ, ձեզ բոլորովին չհետաքրքրող, բայց շատերի համար կարևոր ու հետաքրքիր բաժինը լուծարելու և նմանատիպ այլ առաջարկներ անելը։
Հետաքրքիր ու կառուցողական քննարկում եմ մաղթում ։
Էջանիշներ