Ներկայացնում եմ mIRC չատ կլիենտում հայերեն տառերը տեսնելու եւ գրելու ձեւը։
Սեղմում եք view, ընտրում եք font։
Բացված պատուհանում պետք է ընտրել համապատասխան ֆոնտը։ Փորձենք arial unicode, քանի որ կարծես իր հետ խնդիրներ չեն առաջանում։
Ընտրել (վանդակում «պծիչկա» դնելով) set as default-ը եւ հաստատել՝ սեղմելով ok:
Ապա ստուգել հետեւյալը։ Գնալ mIRC options (կայծակի կողքի չագուչին սեղմելով։Ճ), ընտրել IRC, սեղմել messages եւ համոզվել, որ utf8 encode/decode messages վանդակում նույնպես դրված է «պծիչկա»։
Ահա այսքանը։ Ձեզ միայն կմնա բեռնել (եթե դեռ չունեք) KDwin եւ օգտվելով Armenian Phonetic Unicode (անպայման unicode) դասավորությունից՝ չատում գրել օրինակ 1-ին հայերեն նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Շնորհակալություն Unamutaba-ին )
Էջանիշներ