Շատ եմ սիրում էս սերիալը, էնքան, որ 1-6 սեզոնը նայել ու քաշել եմ կոմպիս մեջ ու հիմա էլ էլի վերանայում եմ մինչև 8 սեզոնը կսկսի:
SUPERNATURAL.jpg
Շատ եմ սիրում էս սերիալը, էնքան, որ 1-6 սեզոնը նայել ու քաշել եմ կոմպիս մեջ ու հիմա էլ էլի վերանայում եմ մինչև 8 սեզոնը կսկսի:
SUPERNATURAL.jpg
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
Միքո (28.09.2012)
Գերբնական
Միակը օգուտը , որ Հ1-ը տվել է ինձ ՝ հեռարձակելով էս սերիալը… Չնայած մեղքս ինչ թաքցնեմ, նայել եմ մինչև հինգերորդ եթերաշրջան , մնացածի համար ժամանակ չեմ գտնում![]()
Նիկեա (30.07.2016)
Սկզբում հիվանդագին էի սիրում, չնայած սաղ սրա-նրա գաղափարների թռնոցի-վերամշակում էր, բայց հետո շատ ձգձգվեց, իմաստը կորավ, էն սատանա-հրեշտակ ռազբորկան էլ մենակ նրանով էր լավ, որ պարզվեց Գափը մերոնքական ա![]()
ուրեմն անհիշելի ժամանակներից, երբ դԵռ էս սերիալը 8 սեզոնով էր սահմանափակվում, որոշել էի մինչև վերջ նայել: բայց գրողը տանի, ում սիրում եմ էս անտեր սերիալի մեջ, սպանում են: Ջղայինացա: էնքան որ վերջին սեզոնը էլ չեմ ուզում նայել:
Mr. Annoying (23.08.2016)
Իմ կարծիքով` 5-րդ սեզոնով պետք ա ամեն ինչ վերջանար: Թե չէ հետո ալֆաներ, քավարան, լեվիաֆան, դրախտում աթոռի կռիվ ա, դժոխքի դարպասներն են ուզում փակեն, Օզի թագավորություն են գնում... չէ, լավ, ես կհամակերպվեի ամեն ինչի հետ, բայց Օզ? ամեն ինչից մի քիչ, մի քիչ թխել են ու վերջում եսիմ ինչ ա դարձել: Ուֆ եսիմ է![]()
Freeman (23.08.2016)
Համաձայն եմ, ու մեջներից լավն էլ ա 5-ը, ռեյտինգներով էլ ա 5-ը ամենաբարձրը: Որ հինգից հետո շարունակվում ա, մի տեսակ մինչև հինգը եղած դեպքերի կարևորությունը կորում ա:
Դրանից հետո արդեն զոռով ձգել են: Չնայած էլի հետաքրքիր էպիզոդներ հանդիպում են, բայց մեկ ա սխալ էր շարունակելը:
Կամ էլ թող հինգի դեպքերը հետաձգեին![]()
The cake is a lie.
Նիկեա (23.08.2016)
Դինի իմպրովիզը
Freeman (23.08.2016), GriFFin (23.08.2016), Mr. Annoying (24.08.2016), Մուշու (23.08.2016), Նիկեա (23.08.2016)
Ընդհանրապես երաժշտության առումով շատ հաջողված ա գերբնականը: Լիքը բաներ իրանց սաունդտրեկներից քաշել եմ, բայց ամենաշատը սրանք եմ հավանել.
The cake is a lie.
երաժշտությունը իրոք լավն ա, մինչև 5-րդ սեզոնի բոլոր երգերը մեկիկ-մեկիկ լսել եմ, մյուսները 11-րդ սեզոնը նայեմ ու նստեմ, հանգիստ խղճով լսեմ:
Ես ամենասկզբից սիրեցի Մահին, բայց դե էս դեպքում էլ էր նույն սկզբունքով ամեն ինչ. բոլոր նրանց, ում ես սիրում եմ, սպանում են, որ ջղայինանամ ու էս սերիալն էլ կիսատ թողնեմ: Ու ընդհանրապես, ես արդեն հոգնել եմ` ինչի Սեմն ու Դինը կարան անընդհատ հարությունյուն առնեն, իսկ մյուսները ընդամենը մի կյանք ունենան: Մեռածները պետք ա մեռած մնան (իմ համոզմամբ) կապ չունի իրանք ով են:
Մի բան էլ ասեմ. էն որ գիտես սերիալը վերջանում ա 11-րդ սեզոնով, մի քիչ անհետաքրքիր ա դառնում նախորդ սեզոնները նայելը, թե Սեմենք ոնց են տանջվում, մեկ ա գիտես որ ոչ մի բան էլ չի լինի:
Մի բան էլ ու հաստատ գնում եմ. ես էս 11-րդ սեզոնի համար ախմախագույն վերջ եմ պատկերացնում: Ինձ արդեն թվում ա 23-րդ սերիայում հայտնվելու ա աստված պապին` կանաչ ու նարնջագույն շորերով ու երկնքից երեք խնձոր ընկնի, ես էլ ապուշացած էկրանին նայեմ ու փոշմանեմ էդքան առաջ գնալու, մինչև վերջ հասնելու համար:
ու Կռոուլիի մաման ոնց որ դասախոսս լինի![]()
Mr. Annoying (24.08.2016)
Նիկեա (24.08.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ