Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Քիչ առաջ եմ հայտնաբերել ինտերնետում, ի՞նչ կարծիքի եք:

Մի փոքր քաղվածք իրենց կայքից.

Գաղափարից դեպի գործողություն

Ո՞րն է սոցիալական նորարարության ճամբարի նպատակը:

Մեկտեղ բերելով տարբեր գիտելիքների ու տաղանդների տեր մարդկանց՝ ճամբարը տեսական գաղափարը կամ ձևակերպած խնդիրը վերածում է կոնկրետ լուծման և կոնկրետ ծրագրային փաթեթի: Ճամբարը գաղափարների յուրօրինակ ինկուբատոր է, որում զարգանում են ու կյանքի կոչվում բազմաթիվ նախագծեր:

Ինչպե՞ս է գործում Սոցիալական նորարարության ճամբարը

Ահա Սոցիալական նորարարության ճամբարի աշխատանքի համառոտագիրը.

Մասնակցության հրավեր

Սոցիալական նորարարության ճամբարը սկսվում է մասնակցության բաց հրավերից, որ լայնորեն տարածվում է: Ցանկացած ոք կարող է ներկայացնել իր գաղափարը՝ ճամբարում քննարկման դնելու համար: Անպայման չէ, որ դուք տեխնիկական խորը գիտելիքներ ունենաք: Դուք պարզապես կարող եք ներկայացնել սոցիալական ակտուալ խնդիր (2012թ, ճամբարին ընդունվում են միայն հակակոռուպցիոն նախագծեր), որին առնչվել եք ձեր անձնական կամ մասնագիտական կյանքում և որի լուծման համար հնարավոր են վեբ միջոցներ:

Ճամբարի դատավորներն ընտրում են ներկայացված գաղափարներից 6-7-ը, որոնք ճամբարի աշխատանքի ընթացքում արդյունավետ գործիքներ դառնալու պոտենցիալ ունեն:

Ճամբարը

Գաղափարներ ներկայացրած մարդիկ, ինչպես նաև դիզայներներ, ծրագրավորողներ, բիզնեսի և մարքետինգի մասնագետներ, սոցիալական խնդիրների գիտակներ, հրավիրվում են «Սոցիալական նորարարության երկօրյա ճամբարին»:

Ուրբաթ երեկոյից սկսած մինչև կիրակի օրվա կեսօրը հրավիրվածները միավորվում են խմբերում և աշխատում որոշակի սոցիալական ծրագրի մշակման վրա` փորձելով պատասխանել հետևյալ հարցերին.
1.) Ո՞ր խնդրին են փորձում իրենք արձագանքել
2.) Ինչպե՞ս ստեղծել տեխնոլոգիա, որը կօգնի լուծել խնդիրը
3.) Ինչպե՞ս ապահովել գաղափարի կայունությունը
4.) Ինչպե՞ս հավաքագրել օգտատերերի համայնք՝ այս գաղափարի շուրջ
5.) Ի՞նչ ենք անելու «Սոցիալական նորարարության ճամբարից» հետո

Կիրակի օրվա ավարտին մասնակիցները կրկին հավաքվում են մեկ դահլիճում՝ ներկայացնելու իրենց երկօրյա աշխատանքի արդյունքները: Ճամբարի դատավորներն ընտրում են լավագույն ծրագրերը, որոնք և ստանում են ճամբարի մրցանակները:

Ամբողջական տեքստը՝ էստեղ:

Ի դեպ, հենց հիմա էլ ընդունվում են նախագծերի հայտեր: Էնպես որ, եթե ունեք ինչ-որ մի ծրագրի գաղափար և դրա իրականացման համար ռեսուրսներ են անհրաժեշտ, կարող եք փորձել ներկայացնել դա այս ճամբարին:
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 22-ը:
Ձեր ծրագիրը ներկայացնելու համար այցելեք այստեղ:
Իսկ ինչ երաշխիքներ կան , որ ձեր մտահղացումը կամ գաղափարը չեն գողանա :