User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: Մրցույթներ ակումբից դուրս

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մրցույթներ ակումբից դուրս

    Այստեղ գրում ենք մեզ հայտնի (արտակումբային) մրցույթների մասին, որոնք կապված են գրելու, ստեղծագործելու, շարադրելու հետ: Մրցութային ոլորտները կարող են լինել բազմազան՝ ինչպես գրական, այնպես էլ կրթական, հետազոտական և այլն:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cindrella Man (31.10.2012), Malxas (24.09.2012), Rhayader (31.10.2012), Հայկօ (24.09.2012), Նաիրուհի (24.09.2012), Ֆոտոն (24.09.2012)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արձակ 2012 տարվա լավագույն պատմվածքների մրցույթ

    «Անտարես» հոլդինգը և «Գրանիշ» գրական ակումբը հայտարարում են տարվա լավագույն պատմվածքի ամենամյա «Արձակ 2012» մրցույթի մեկնարկը: Մրցույթի նպատակն է խթանել արդի հայ պատմվածքի զարգացումը և ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությունը:
    Մրցույթի համար սահմանվում են Մեծ մրցանակ և երեք հատուկ մրցանակ, որոնք կորոշվեն մրցատյանի կողմից`

    ԱՆՏԱՇՅԱՆ ԿԱՐԵՆ
    Բանաստեղծ, Գրանիշ գրական ակումբ
    ԲՈՅԱՋՅԱՆ ԶԱՎԵՆ
    Թարգմանիչ, կինոգետ
    ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ
    Լեզվաբան
    ԹՈՓՉՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ
    Գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ
    ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ
    Գրող, կինոդրամատուրգ
    ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ
    Գրող-հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

    Հաղթողներին որպես մրցանակ կշնորհվեն «Արձակ 2012» մրցանակի դափնեկրի վկայագիր և դրամական պարգև.
    Մեծ մրցանակ – 200 000 դրամ
    Հատուկ մրցանակներ – 100.000-ական դրամ

    Բացի մրցատյանի սահմանած մրցանակային տեղերից, մրցանակ կտրվի նաև «Իմ հեղինակը» անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկությամբ` Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Մրցույթին ներկայացված պատմվածքների համար մրցույթի գործընկերները կսահմանեն մրցանակներ և պարգևներ` առանձնացնելով այն հատկանիշներն ու չափանիշները, որոնք իրենք են կարևորում:

    Մրցույթի վերջնաժամկետից հետո առցանց քվեարկության կդրվեն միայն մրցատյանի կողմից ընտրված պատվածքները (2011թ-ին դրանք 19-ն էին):
    Լավագույն պատմվածքների ժողովածուն կհրատարակվի առանձին գրքով:
    «Անտարես» հրատարակչությունը լույս կընծայի Մեծ մրցանակին արժանացած և միաժամանակ առցանց քվեարկությամբ հաղթած պատմվածքի հեղինակի գիրքը:

    ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՈՒՄ ՆՇԵԼ`
    - Հեղինակի անուն, ազգանունը, գրական կեղծանունը (եթե այդպիսին կա)
    – Ծննդյան տարեթիվը (Տ-Ա-Օ)
    – Հիմնական բնակության հասցեն
    – Հեռախոսահամարները (աշխ., տուն, բջջային)
    – Էլ-փոստի հասցեն
    – Ներկայացվող պատմվածքի վերնագիրը
    – Ծավալը նիշերով
    – Ստեղծման ժամանակահատվածը
    – Հրապարակվե՞լ է արդյոք որևէ տեղ, եթե այո` նշել որտեղ և երբ
    – Հայցման ամսաթիվը

    ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
    Մասնակիցների տարիքային ներքին շեմը` 18 տարեկան: Հայտատուի տարիքը սահմանվում է տվյալ տարվա մայիսի 15-ի դրությամբ: Մրցույթին կարող են մասնակցել 2011 թվականին հոկտեմբերի 15-ից հետո ստեղծված հայերեն տպագիր և անտիպ պատմվածքները: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ պատմվածք, որի ծավալը չի գերազանցում 14.000 նիշը (ներառյալ բացատները): Մրցույթին ներկայացված պատմվածքը մինչև «Արձակ» մրցույթի ամփոփումը չպետք է ներկայացված լինի որև այլ մրցույթի:
    Մրցույթին մասնակցելու համար [email protected] փոստին ուղարկել ստեղծագործությունը և մասնակցության հայտի լրացված ձևը` նամակի վերնագրում նշելով «Արձակ 2012» արտահայտությունը: Հայտերն ընդունվում են 2012թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ: Մրցանակների շնորհման արարողությունը կկայանա արդյունքների ամփոփումից հետո` մինչ տարեվերջ:
    Պարզաբանումների համար դիմել «Արձակ» մրցույթի կազմակերպչական խմբին:

    Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ ivy: 24.09.2012, 00:45:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (24.09.2012), Հայկօ (24.09.2012), Ֆոտոն (24.09.2012)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրական մրցույթ

    «Գրողուցավ» կայքը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի օժանդակությամբ հայտարարում է հասարակական, քաղաքական, մշակութային հրատապ խնդիրներ արծարծող պատմվածքի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել միայն անտիպ պատմվածքներ (չհրապարակված գրքով, մամուլում, կայքերում, բլոգներում, սոցիալական ցանցերում): Պատմվածքները ուղարկել յունիկոդ տառատեսակով, 5000 բառի սահմանում: Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել առավելագույնը երեք պատմվածք։ Սակայն նույն հեղինակը չի կարող ստանալ մեկից ավելի մրցանակ։

    Ցանկալի է, որ հեղինակները ուղարկեն նաև իրենց լուսանկարները` տեքստի հետ դնելու համար:

    Պատմվածքները գնահատելու է պրոֆեսիոնալ ժյուրին: Ներկայացված աշխատանքներից կընտրվեն երեք լավագույնները։ Մրցանակների համար նախատեսված են հետևյալ դրամական պարգևատրումները.

    Առաջին մրցանակ՝ 190 000 դրամ

    Երկրորդ մրցանակ՝ 110 000 դրամ

    Երրորդ մրցանակ՝ 80 000 դրամ


    Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է: Պատմվածքները ուղղարկել [email protected] էլ. հասցեին` թեմա տողում պարտադիր նշելով «Մրցույթ» բառը:

    Աղբյուր

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (24.09.2012)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «1988» խորագրով պատմվածքի մրցույթ

    Ինչպիսի՞ ճանապարհով պետք է ընթանար Հայաստանը վերջին 20 տարիներին, արդյո՞ք անհետ կորչել է 1988 թվականի համազգային վերելքը, վերե՞լք էր դա արդյոք, ու ի՞նչ է պակասում մեզ այսօր աշխարհի լիարժեք մասնիկը դառնալու, Հայաստանի զարգացումն ապահովելու համար:
    Այս հարցերին պատասխաններ ստանալու նպատակով ՍՄԻԼ հիմնադրամը հայտարարում է ստեղծագործական պատմվածքի մրցույթ՝ «1988» խորագրով: Պատմվածքի ծավալը պետք է լինի 10.000 բառի սահմաններում:

    Մրցույթի հաղթողները կստանան դրամական պարգև` 1-ին տեղի համար 500 ԱՄՆ դոլարին, 2-րդ տեղի համար` 400 ԱՄՆ դոլարին և 3-րդ տեղի համար` 300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

    Անկախ հանձնաժողովում ճանաչված գրականագետներ, հրապարակախոսներ ու մտավորականներ են: Հաղթելու գլխավոր արժանիքը պատմվածքների գեղարվեստականությունն է, պատմվածքների հանձման վերջնաժամկետը 2012թ. հոկտեմբերի 1-ը:
    Հաղթած պատմվածքները կհրապարակվեն, կթարգմանվեն անգլերեն և ռուսերեն, կտարածվեն: ՍՄԻԼ հիմնադրամը կհրապարակի նաև չհաղթած պատմվածքները՝ իր հայեցողությամբ և հեղինակի համաձայնությամբ:
    Պատմվածքները պիտի լինեն նախապես չհրապարակված, ներառյալ էլեկտրոնային հրապարակումը: Պատմվածքին կից պիտի ներկայացվեն հեղինակի տվյալները: Հեղինակն իրավունք ունի հանդես գալ կեղծանունով:
    Մրցույթին ներկայացված պատմվածքներն անմիջապես կտեղադրվեն ՍՄԻԼ հիմնադրամի կայքէջում, ընթերցողների գնահատականն ու մեկնաբանությունները ստանալու համար:

    Պատմվածքներն ուղարկել էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով:

    Աղբյուր

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (24.09.2012)

  9. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էհ, գրել ա պետք:
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (24.09.2012)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսսեների մրցույթ

    ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը հայտարարում է «Կարիերայի իմ տեսլականը» կամ «Կարիերայի իմ ուղին» խորագրերով հետազոտական էսսեների մրցույթ: Աշխատանքները պետք է գրված լինեն 12 տառաչափով(Unicode, Sylfaen կոդավորում), տողերի հեռավորությունը՝ 1.5:
    Աշխատանքի ծավալը` մինչ 4 էջ:
    Բոլոր ցանկացողները կարող են իրենց աշխատանքները և անձնական տվյալները (անուն, ազգանուն, ֆակուլտետ, կուրս, խումբ, հեռախոսահամար և էլ. փոստի հասցե) ուղարկել կենտրոնի` [email protected] էլեկտրոնային հասցեին:
    Առավելություն կտրվի այն աշխատանքներին, որոնք կունենան որոշակի գիտական հիմք և որ ավելի կարոր է, շարադրված կլինեն սեփական փոքր հետազոտության արդյունքների հիման վրա:
    Աշխատանքները ընդունման վերջնաժամկետը 2012թ-ի հոկտեմբերի 16-ն է:
    Նախատեսվում են դրամական մրցանակներ: Հաղթողները կխրախուսվեն նաև ԵՊՀ պատվոգրերով:

    Աղբյուր

  12. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» լրագրողական աշխատանքների մրցույթ

    ԴՎՎ Ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է «Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» լրագրողական աշխատանքների մրցույթ:

    Կարևորելով լրատվամիջոցների դերը և նշանակությունը հասարակական կարծիքի ձևավորման գործում` ԴՎՎ Ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղը Հայաստանում հայտարարում է «Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» լրագրողական աշխատանքների մրցույթ:

    Մրցույթի նպատակն է խրախուսել ցկյանս ուսումնառության, մասնավորապես` մեծահասակների կրթության վերաբերյալ տեղեկատվության տարածումը հասարակության լայն շրջանակներում: Մրցույթին իրենց նյութերով կարող են մասնակցել հայաստանյան տպագիր և առցանց լրատվամիջոցների աշխատակիցները, անկախ լրագրողները, ինչպես նաև Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողները:

    Նյութերը պետք է տպագրված կամ առցանց տեղադրված լինեն 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում: Նյութերը կարող են կատարված լինել լրագրության ցանկացած ժանրում:

    Մրցույթները կընթանան հետևյալ անվանակարգերում`
    1. Տպագիր հոդված - 100. 000 դրամ
    2. Առցանց և բլոգում տեղադրված հոդված - 100. 000 դրամ
    3. Լավագույն ուսանողական աշխատանք - 100. 000 դրամ


    Մրցույթի մասնակիցներից մեկին կշնորհվի հատուկ մրցանակ: Մրցանակակրին հնարավորություն կընձեռվի մասնակցելու եվրոպական որևէ մի երկրում կարզմակերպվելիք «Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» թեմայով խորհրդաժողովին:
    Հայտերն ընդունվում են մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը:

    Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012 թվականի դեկտեմբեր ամսվա վերջում:

    Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ԴՎՎ Ինթերնեյշնլ հայաստանյան գրասենյակ` Պողոսյան Աննային, Երևան, Չարենցի 1 հասցեով կամ ուղարկել էլ-փոստի հասցեներով [email protected] : Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի տեսածրված (սկանավորված) տարբերակը:

    Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ ivy: 24.09.2012, 01:12:

  13. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ, գրել ա պետք:
    Գրելը քիչ ա, հաղթել ա պետք

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (17.09.2013)

  15. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ ջահելների համար.

    iRegion-ը հայտարարում է պատմվածքի մրցույթ, որին կարող են մասնակցել 19-25 տարեկան երիտասարդներ՝ հանրապետության բոլոր մարզերից: Թեմայի սահմանափակում չկա, սակայն հատուկ մրցանակ է սահմանված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա» թեմայով գրված ստեղծագործությունների համար:

    Դպրոցական` 15-18 տարիքային խմբի աշակերտները, որոնք նույնպես ցանկանում են մասնակցել պատմվածքի մրցույթի` կարող են փնտրել մրցույթի հայտարարությունը «Դպրոցական բլոգում»:

    Գլխավոր մրցանակն է` 30.000 դրամ: Կա նաև հատուկ մրցանակ, ինչպես նաև երկու խրախուսական մրցանակ, իսկ լավագույն պատմվածքները կտպագրվեն մամուլում: Պատմվածքներն ուղարկել [email protected] հասցեով: Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 30-ը:

    Որոշակի կանոններ, որոնք պետք է պահպանել պատմվածքները շարադրելուց.

    Պատմվածքը շարադրություն չէ:
    Պատմվածքները պետք է գրված լինեն 12 տառաչափով, առնվազն 3 էջի սահմաններում, չպետք է հրապարակված լինեն որևէ այլ պլատֆորմում:
    Տեքստերում բառերը պետք է անջատել միմյանցից մեկ տառի չափով. բառ[]բառ, այլ ոչ թե` բառ[][][][]բառ:
    Տեքստերը պետք է շարադրված լինեն յունիկոդ տառատեսակով:
    Պատմվածքներն ուղարկելուց նշել անուն-ազգանուն, տարիք, քաղաքի կամ համայնքի անունը, կոնտակտային տվյալներ:

    Աղբյուրը

  16. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի հեղինակներ և ընթերցողներ.

    Հավաքածու մրցանակի հաջորդ մրցույթը կկայանա Նոյեմբերի 15-ին: Այսուհետև, մրցույթին կընդունվեն միայն արձակ ստեղծագործություններ:
    Մրցույթին հանձնվող ստեղծագործությունները պետք է լինեն նոր և նախկինում չհրապարակված:

    Հեղինակները կներկայացնեն մինչև 5 էջ (7500 նիշ) ստեղծագործություն:

    Մրցույթը չունի ժանրային կամ թեմատիկ սահմանապակում:



    Առաջին տեղ-$300.00

    Երկրորդ տեղ-$150.00

    Երրորդ տեղ-$75.00

    .

    Մրցույթի լավագույն երեք ստեղծագործությունը նաև կհրատարակվի Գրեթերթի ձմեռային համարում:



    Վերջնական ժամկետը` հանձնելու ստեղծագործությունները մրցույթին` Նոյեմբերի 14, 23:59 Երևանյան ժամանակով:

    Սրբագրված ստեղծագործությունները ուղարկել էլեկտրոնային հասցեով՝ [email protected]

    Աղբյուր

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (31.10.2012)

  18. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավաքածու մրցանակի հաջորդ մրցույթը կկայանա Նոյեմբերի 15-ին: Այսուհետև, մրցույթին կընդունվեն միայն արձակ ստեղծագործություններ:
    Մրցույթին հանձնվող ստեղծագործությունները պետք է լինեն նոր և նախկինում չհրապարակված:
    Ես հույս ունեմ, որ էս մրցույթը ժյուրիական ֆորմատից կկտրվի ու կբերվի Ակումբ:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (28.09.2012), Արէա (28.09.2012)

  20. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հույս ունեմ, որ էս մրցույթը ժյուրիական ֆորմատից կկտրվի ու կբերվի Ակումբ:
    Հա՜, էդ հիանալի կլիներ, էս ֆորմատով հեչ դուրս չի գալիս:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (28.09.2012)

  22. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկի համաձայնությունն է պետք, թե չէ մրցույթի կազմակերպիչը միշտ էլ ունեցել է էդ գաղափարը:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (07.11.2012), StrangeLittleGirl (28.09.2012), Արէա (28.09.2012)

  24. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Orange Գրքի մրցանակ 2012

    Orange-ը Հայ Գրքի Կենտրոնի հետ իրականացնում է արդեն երկրորդ «Orange գրքի մրցանակ» ամենամյա գրքի մրցույթը:

    «Orange գրքի մրցանակ 2012» մրցույթի հաղթողները կհայտարարվեն 2013 թվականի փետրվարի 20-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կտպագրվի 500 տպաքանակով, իսկ հաղթող ստեղծագործությունների հեղինակները, բացառությամբ «Ժողովրդական մրցանակ» անվանակարգի հաղթողի, կստանան դրամական պարգև` 500 000 ՀՀ դրամ:

    Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր.

    - ստեղծագործում են հայերեն (արևելահայերեն կամ արևմտահայերեն)
    - նախկինում երբեք չեն հրատարակել մրցույթին ներկայացվող իրենց ստեղծագործությունը (բլոգերում, ինտերնետային հանդեսներում և հրատարակման էլեկտրոնային այլ ձևերում հրապարակված գործերը, ինչպես նաև մինչև 10%-ի չափով ոչ էլեկտրոնային ձևաչափով, հրատարակված գործերը համարվում են չհրատարակված):
    - Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայերենով գրված ստեղծագործություն և դրա համառոտ բովանդակությունը/հատված:

    Ստեղծագործությունները պետք է ուղարկել 2012թ.-ի մինչև նոյեմբերի 15-ը` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով, Word կամ PDF ֆորմատով: Նամակի թեմա (subject) դաշտում լրացրեք Orange Book Prize: Նամակի տեքստում նշեք Ձեր անձնական տվյալները` իրական անունը, բնակության երկիրը, քաղաքային և բջջային հեռախոսահամարները:

    Մասնակիցն իրավունք ունի ի լրումն իրական անվան նշել նաև կեղծանուն, որով ցանկանում է հանդես գալ որպես ներկայացված ստեղծագործության հեղինակ: Նման նշում չլինելու դեպքում որպես ստեղծագործության հեղինակի անուն ներկայացվում է մասնակցի իրական անունը:

    Մասնակցության համար ներկայացվող ստեղծագործությունը պետք է պատկանի հետևյալ ժանրերից որևէ մեկին`

    - պատմվածք
    - վեպ/վիպակ
    - հեքիաթ
    - բանաստեղծական շարք (մինչև 5 գործ)
    Մրցույթին մասնակցության տարիքային սահմանափակումներ չկան:

    Մրցույթի ժյուրին, որը բաղկացած է ընթերցասեր հասարակության ներկայացուցիչներից, կկարդա ներկայացված բոլոր ստեղծագործությունները: Յուրաքանչյուր ժանրից կընտրվի առավելագույնը երեք թեկնածու ստեղծագործություն, որոնք, ըստ ժյուրիի, բավարարում են մրցույթի պայմանները և ներկայացված ստեղծագործություններից լավագույնն են:

    Մրցանակի թեկնածու գործերը կհրապարակվեն այս էջում 2013թ. հունվարի 15-ին:

    Բոլոր ընթերցողները հնարավորություն կունենան քվեարկել իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Orange-ի պաշտոնական էջում` Facebook-ի միջոցով: 2013թ. փետրվարի 15-ի կեսօրին կամփոփվեն առցանց քվեարկության արդյունքները, և կգրանցվի յուրաքանչյուր ստեղծագործության ստացած ձայների քանակը:

    Յուրաքանչյուր ժանրում հաղթող ստեղծագործությունը կընտրվի ժյուրիի քվեարկությամբ, ընդ որում, առցանց քվեարկության արդյունքները հաշվվում են որպես ժյուրիի մեկ անդամի ձայն: Հատուկ «Ժողովրդական» մրցանակի կարժանանա նաև ընթերցողների քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած ստեղծագործությունը ` անկախ ժանրից:

    Հաղթողների անունները կհրապարակվեն 2013թ. փետրվարի 20-ին տեղի ունեցող մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

    Մրցույթի հաղթողները, ինչպես նաև ժյուրիի կողմից ընտրված բոլոր թեկնածուները կստանան վկայական, իսկ հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհրատարակվեն 500 օրինակով: Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակներին կշնորհվեն դրամական պարգևներ (500 000-ական դրամ), բացառությամբ «Ժողովրդական մրցանակի»:

    Եթե որևէ ժանրում ներկայացված ստեղծագործություններից ոչ մեկը չի արժանանում ժյուրիի հավանությանը, ժյուրին իրավունք ունի որոշում կայացնել և այդ ժանրում հաղթող չճանաչել ոչ մի ստեղծագործություն:

    Մրցույթի մասնակցության պայմանների, տպագրության և այլ հարցերի բոլոր մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

    Մասնակցելով Մրցույթին` մասնակիցը հաստատում է, որ ծանոթացել է և համաձայն է մրցույթի բոլոր պայմաններին:

    Աղբյուրը

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KT' (31.10.2012), Malxas (31.10.2012), StrangeLittleGirl (31.10.2012)

  26. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի՛ ընկերներ, համոզված եմ՝ այս հայտարարությունը ձեզ կհետաքրքրի: Կխնդրեի նաև այն տարածել ձեր շրջանակներում:

    Գրական ստեղծագործությունների մրցույթ «ազատագրված հայրենիքն իմ հոգու հայելիով» խորագրով

    «Արցախակերտում» նախաձեռնությունն ու «Կամք» հասարակական կազմակերպությունը հայտարարում են գրական ստեղծագործությունների մրցույթ՝ «ազատագրված հայրենիքն իմ հոգու հայելիով» խորագրով:

    Նպատակ՝
    գրական գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթի միջոցով խթանելով ստեղծագործողներին գրել ազատագրված հայրենիքի թեմայով՝ այդ ստեղծագործությունների տարածման շնորհիվ հասարակության գիտակցության մեջ ամրապնդել ազատագրված հայրենիքի հետ զգայական ու գիտակցական կապը:

    Չափանիշեր՝
    • Բոլոր հաստատվող աշխատանքները պետք է լինեն ազատագրված տարածքի թեմատիկայով՝ առանց ոճային, ժամանակային կամ չսահմանված այլ սահմանափակումների:
    • Չափածո գործերը կարող են լինել մինչև հազար բառ, իսկ արձակ գործերը՝ մինչև երեք հազար բառ: Գնահատելու ժամանակ բառերի քանակը ազդեցություն չի ունենալու գնահատականի վրա, եթե այն տեղավորվում է վերոնշյալ սահմաններում:
    • Աշխատանքների լեզուն հայերենն է:
    • Մեկ հեղինակը կարող է հաստատել առավելագույնը չորս ստեղծագործություն՝ երկուական չափածոյից և արձակից:

    Աշխատանքները պետք է հաստատվեն մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ
    [email protected]
    էլհասցեին ուղարկելու միջոցով, որին կից պետք է նշված լինեն հեղինակի/հեղինակների անուն ազգանունը, էլհասցեն, հեռախոսահամարը և ծննդյան տարեթիվը: Ստեղծագործությունների ընդունումից հետո մինչև դեկտեմբերի 16-ը ժյուրին (գրող ու «գրական թերթ»ի խմբագիր Կարինե Խոդիկյան, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան և հրապարակախոս ու Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյան) կգնահատի աշխատանքները, որին զուգահեռ ընթերցողների համար բաց քվեարկություն կկազմակերպվի ծրագրի բլոգում, և ժյուրիի ու ընթերցողների գնահատականների համագումարով կորոշվեն վեց հաղթողները (երեքական հաղթող երկու անվանացանկերում՝ չափածո և արձակ): Առաջին մրցանակակիրներին կտրվեն 30,000-ական դրամ, երկրորդներին՝ 20,000-ական դրամ, իսկ երրորդներին՝ 10,000-ական դրամ մրցանակներ, ինչպես նաև նրանց ստեղծագործությունները կտպագրվեն «գրական թերթ»ում:
    Դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին բոլոր հաստատված ստեղծագործությունները տպագրվելու են հատուկ ժողովածուով, որը նախատեսվում է տարածել ՀՀ և ԼՂՀ գրադարաններին, դպրոցներին, համալսարաններին և այլ կառույցների: Բոլոր ստեղծագործությունները դրվելու են նաև ծրագրի բլոգում և «Արցախակերտում» նախաձեռնության կայքում:

    Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել
    [email protected]
    էլհասցեին կամ զանգահարել Արտակ Բեգլարյանին 097-236-662 հեռախոսահամարով:

    Ֆեյսբուքից գտա

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (07.11.2012)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չուկը ակումբից խռովե՞լ ա
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 12
    Վերջինը: 30.06.2022, 09:11
  2. Ձեր տաքսին ակումբից :)
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.05.2015, 09:15
  3. Ուլուանա՝ Ակումբում և Ակումբից դուրս
    Հեղինակ՝ impression, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.08.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •