Արձակ 2012 տարվա լավագույն պատմվածքների մրցույթ
«Անտարես» հոլդինգը և «Գրանիշ» գրական ակումբը հայտարարում են տարվա լավագույն պատմվածքի ամենամյա «Արձակ 2012» մրցույթի մեկնարկը: Մրցույթի նպատակն է խթանել արդի հայ պատմվածքի զարգացումը և ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությունը:
Մրցույթի համար սահմանվում են Մեծ մրցանակ և երեք հատուկ մրցանակ, որոնք կորոշվեն մրցատյանի կողմից`
ԱՆՏԱՇՅԱՆ ԿԱՐԵՆ
Բանաստեղծ, Գրանիշ գրական ակումբ
ԲՈՅԱՋՅԱՆ ԶԱՎԵՆ
Թարգմանիչ, կինոգետ
ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ
Լեզվաբան
ԹՈՓՉՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ
Գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ
Գրող, կինոդրամատուրգ
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ
Գրող-հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
Հաղթողներին որպես մրցանակ կշնորհվեն «Արձակ 2012» մրցանակի դափնեկրի վկայագիր և դրամական պարգև.
Մեծ մրցանակ – 200 000 դրամ
Հատուկ մրցանակներ – 100.000-ական դրամ
Բացի մրցատյանի սահմանած մրցանակային տեղերից, մրցանակ կտրվի նաև «Իմ հեղինակը» անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկությամբ` Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Մրցույթին ներկայացված պատմվածքների համար մրցույթի գործընկերները կսահմանեն մրցանակներ և պարգևներ` առանձնացնելով այն հատկանիշներն ու չափանիշները, որոնք իրենք են կարևորում:
Մրցույթի վերջնաժամկետից հետո առցանց քվեարկության կդրվեն միայն մրցատյանի կողմից ընտրված պատվածքները (2011թ-ին դրանք 19-ն էին):
Լավագույն պատմվածքների ժողովածուն կհրատարակվի առանձին գրքով:
«Անտարես» հրատարակչությունը լույս կընծայի Մեծ մրցանակին արժանացած և միաժամանակ առցանց քվեարկությամբ հաղթած պատմվածքի հեղինակի գիրքը:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՈՒՄ ՆՇԵԼ`
- Հեղինակի անուն, ազգանունը, գրական կեղծանունը (եթե այդպիսին կա)
– Ծննդյան տարեթիվը (Տ-Ա-Օ)
– Հիմնական բնակության հասցեն
– Հեռախոսահամարները (աշխ., տուն, բջջային)
– Էլ-փոստի հասցեն
– Ներկայացվող պատմվածքի վերնագիրը
– Ծավալը նիշերով
– Ստեղծման ժամանակահատվածը
– Հրապարակվե՞լ է արդյոք որևէ տեղ, եթե այո` նշել որտեղ և երբ
– Հայցման ամսաթիվը
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Մասնակիցների տարիքային ներքին շեմը` 18 տարեկան: Հայտատուի տարիքը սահմանվում է տվյալ տարվա մայիսի 15-ի դրությամբ: Մրցույթին կարող են մասնակցել 2011 թվականին հոկտեմբերի 15-ից հետո ստեղծված հայերեն տպագիր և անտիպ պատմվածքները: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ պատմվածք, որի ծավալը չի գերազանցում 14.000 նիշը (ներառյալ բացատները): Մրցույթին ներկայացված պատմվածքը մինչև «Արձակ» մրցույթի ամփոփումը չպետք է ներկայացված լինի որև այլ մրցույթի:
Մրցույթին մասնակցելու համար [email protected] փոստին ուղարկել ստեղծագործությունը և մասնակցության հայտի լրացված ձևը` նամակի վերնագրում նշելով «Արձակ 2012» արտահայտությունը: Հայտերն ընդունվում են 2012թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ: Մրցանակների շնորհման արարողությունը կկայանա արդյունքների ամփոփումից հետո` մինչ տարեվերջ:
Պարզաբանումների համար դիմել «Արձակ» մրցույթի կազմակերպչական խմբին:
Աղբյուր
Էջանիշներ