User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 72 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: Մրցույթներ ակումբից դուրս

  1. #61
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ճիշտ ես ասում, չպիտի տենց լինի։

  2. #62
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղղակի ասեմ քեզ, թե հարցն ինչն ա։
    Կոնկրետ ինձ համար հարցն ընթերցողն ա։ Ես գիտեմ, որ եթե ուղղակի գրեմ դնեմ մի տեղ, հաստատ ավելի քիչ մարդ ա կարդալու, քան եթե մրցույթի մասնակցեմ։ Ու դրանով մրցույթը դառնում ա լրացուցիչ խթան։
    Հայերեն կարդացող մարդիկ էսպես թե էնպես քիչ են, ես էլ դեռ գրող չեմ, որ մի քիչ ճանաչում ունենամ ու ինձ գոնե էդ քչի մի մասը կարդա։
    Էս պայմաններում մրցույթը դառնում ա աչքի ընկնելու ու ընթերցող ձեռք բերելու լավ միջոց։

  3. #63
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի ասեմ քեզ, թե հարցն ինչն ա։
    Կոնկրետ ինձ համար հարցն ընթերցողն ա։ Ես գիտեմ, որ եթե ուղղակի գրեմ դնեմ մի տեղ, հաստատ ավելի քիչ մարդ ա կարդալու, քան եթե մրցույթի մասնակցեմ։ Ու դրանով մրցույթը դառնում ա լրացուցիչ խթան։
    Հայերեն կարդացող մարդիկ էսպես թե էնպես քիչ են, ես էլ դեռ գրող չեմ, որ մի քիչ ճանաչում ունենամ ու ինձ գոնե էդ քչի մի մասը կարդա։
    Էս պայմաններում մրցույթը դառնում ա աչքի ընկնելու ու ընթերցող ձեռք բերելու լավ միջոց։
    ճիշտ ես ասում… լրիվ… ուղղակի մոտիվացիան ոչ թե մրցույթը լինի (մրցույթից մրցույթ գրելը) այլ… չգիտեմ ինչը…

    Քո ասածը ոչ միայն ճիշտ ա այլև անհրաժեշտ… exposure…

  4. #64
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես վերջերս երեք գործ եմ գրել՝ «Ամռան վերջին օրը», «Ծիրան», «Ես ու դու», որոնք առանձին դրել եմ պատմվածքներիս թեմայում, դու էլ մի երկուսը կարդացել, կարծիք ես հայտնել. էնպես չի, որ ես մենակ մրցույթից մրցույթ եմ գրում։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (22.02.2014)

  6. #65
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես վերջերս երեք գործ եմ գրել՝ «Ամռան վերջին օրը», «Ծիրան», «Ես ու դու», որոնք առանձին դրել եմ պատմվածքներիս թեմայում, դու էլ մի երկուսը կարդացել, կարծիք ես հայտնել. էնպես չի, որ ես մենակ մրցույթից մրցույթ եմ գրում։
    Այվի ջան, ես կոնկրետ որևէ մեկին նկատի չունեմ, առավել ևս քեզ… դու ռեգուլյար գրում ես…

  7. #66
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, սրանք "Orange"-ի եզրափակիչ անցած երեք պատմվածքներն են, որ հիմա ամբողջ ֆեյսբուքը շեյրում ու լայքեր ա խնդրում.

    «Վերադարձ» Աննիկ Խաչատրյան
    «Դեպի ցմահ ազատություն» Մհեր Ենոքյան
    «Ցեցի դեղը» Նարինե Կռոյան

    Ի՞նչ կարծիքի եք:
    Մեկնաբանություններ կարող եք նաև մրցութային կայքում թողնել:
    Վերջին խմբագրող՝ ivy: 22.02.2014, 01:19:

  8. #67
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, մրցույթը ի՞նչ մօտիվացիա կարա լինի գրելու համար, որ մրցմույթ չեղավ չեք գրելու՞… գրելու "աղբյուրը" հե մրցույթը չի՞…
    Մեֆ, հրապարակման դեդլայն ա, էդքան բան: Եթե ես դեդլայն չեմ ունենում, որևէ բան նորմալ չեմ վերջացնում: Լավ, պատմվածքը հլը ոչինչ, կարելի ա մի անգամ նստելով գրել, հետո ոչ մի անգամ չմշակել, անունը դնել՝ վերջացրել եմ: Բայց երբ խոսքն ավելի մեծ գործի մասին ա, դեդլայն ա պետք: Հիմա եթե ես հրատարակչության հետ պայմանագիր չունեմ, որն ինձ վրա դեդլայն ա դրել, մրցույթը միակ տարբերակն ա մնում:

    Ու ասենք նենց չի էլի, որ մրցույթից դուրս չեմ գրում, բայց մրցույթից դուրս չեմ հրապարակում:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 22.02.2014, 12:44:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (22.02.2014)

  10. #68
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, սրանք "Orange"-ի եզրափակիչ անցած երեք պատմվածքներն են, որ հիմա ամբողջ ֆեյսբուքը շեյրում ու լայքեր ա խնդրում.

    «Վերադարձ» Աննիկ Խաչատրյան
    «Դեպի ցմահ ազատություն» Մհեր Ենոքյան
    «Ցեցի դեղը» Նարինե Կռոյան

    Ի՞նչ կարծիքի եք:
    Մեկնաբանություններ կարող եք նաև մրցութային կայքում թողնել:
    Դեռ մենակ Ցեցի դեղն եմ կարդացել: Էն մի թեմայում գրեցի: Ստեղ ավելի մանրամասն ասեմ՝ ինչու դուրս չի էկել: Նախ, Ռիփի ասած էդ խոպանչիական թեմաներն են պատճառը: Երկրորդ, էդ համեմատություններն ահավոր աչք ծակող, կեղծ ու արհեստական են: Դե էլ չեմ ասում, որ ընդհանուր թեման ավելի նեղ ա: Բացի դրանից, հեղինակը նենց բաներ ա նկարագրվում, որոնք կարծես կյանքում տեսած չլինի: Ասենք, նույն օդանավակայանը: Տպավորություն ա, որ օդանավակայանում կյանքում չի էղել: Զվարթնոցում վերուվար անելը ո՞րն ա, էնտեղ մենակ մի հարկ ա մեկնողների համար: Կամ ճամպրուկներով շրջելը ո՞րն ա: Հենց մտնում ես օդանավակայան, բագաժ ես հանձնում, հանգիստ ֆռֆռում:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.02.2014), Malxas (22.02.2014)

  12. #69
    Լիարժեք անդամ reminilo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2016
    Հասցե
    Fungorum
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Արձագանք» բարեգործական միությունը և միության նախագահ, թարգմանիչ-գրականագետ Մարո Մադոյան-Ալաջաջյանը հայտարարում են մանկապատանեկան պատմվածքների մրցույթ:
    Մրցույթին մասնակցելու համար պետք է պահապանել հետևյալ պայմանները.
    1.Պատմվածքները բաղկացած պետք է լինեն լինեն 10-15 էջից։
    2. Ներկայացված պատմվածքները նախկինում որևէ այլ տեղ չպետք է տպագրված լինեն:
    3. Հեղինակները անպայման պետք է լինեն ուսանողներ:
    4. Հեղինակները չպետք է օգտվեն մեկ այլ աղբյուրից, այլապես նրանց աշխատանքերը կորակազրկվեն:

    Պատմվածքներն անհրաժեշտ է ուղարկել ուղարկել [email protected] հասցեով մինչև օգոստոսի 15-ը: Էլեկտրոնային նամակում պետք է նշել հեղինակի անունը, ազգանունը, ուս. հաստատության անունը, որտեղ սովորում է հեղինակը, և կոնտակտային այլ տվյալներ:

    Արդյունքները կամփոփվեն մասնագիտական բարձր որակավորում ունեցող ժյուրիի կողմից և լավագույն պատվածքների հեղինակներին դրամական մրցանակներ կհանձնվեն՝ առաջինը տեղը զբաղեցնողը կստանա 750 ԱՄՆ դոլար, 2-րդը՝ 350, 3-րդը՝ 200, 4-րդ ու 5-րդ տեղ զբաղեցնողները՝ 150 $:

    Հարցերի համար զանգահարել 091-12-88-90 հեռախոսահամարով

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (23.07.2016)

  14. #70
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ակումբցի ստեղծագործողներին կարող ա հետաքրքրի։

    https://champord.am/esseneri-mrcuyt-...-400hazardram/

    ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈւՅԹ, ՄՐՑԱՆԱԿԸ՝ 400 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

    Գրականության նկատմամբ սիրո՝ «պետական մակարդակով» խրախուսումը շարունակվում է։ Այս անգամ երիտասարդները հնարավորություն ունեն մասնակցելու էսսեների մրցույթի, որի շնորհիվ կարող են գումարային մրցանակներ ստանալ, որի մի մասով պետք է նոր գրքեր գնեն ու նվիրեն սիրելի գրադարանին։ Ծրագրի նպատակը հենց գրադարանների նկատմամբ ուշադրության մեծացումն է ու դրանց՝ տարատեսակ ծրագրերում ներգրավումը, ինչն իսկապես հրաշալի է, քանի որ էլ ավելի լավ երկիր ունենալու համար մեզ պետք են էլ ավելի կիրթ մարդիկ, իսկ գրքերն ուղիղ կապ ունեն մարդու կրթության, ճաշակի ընկալման հետ։
    Ահա ՀՀ մշակույթի նախարարության տարածած հաղորդագրությունը՝

    ՀՀ մշակույթի նախարարությունը և «Մարդ կարդացող/Homօ Լegens»` ընթերցանության խրախուսման նախագիծը հայտարարում են «Մեր գրադարանը» խորագրով էսսեների մրցույթ:
    Մրցույթի նպատակները՝

    • Գրադարանների նկատմամբ պատասխանատվության մեծացում,
    • Ընթերցանության խրախուսման ծրագրերում ներգրավելու նպատակով ակտիվ, ընթերցասեր մարդկանց հայտնաբերում,
    • Գրադարանները նոր հրատարակված գրքերով համալրելու հնարավորություն,
    • Գրադարաններից օգտվողների թվի աճ,
    • Գրադարանավարների աշխատանքի ներկայացում և արժևորում,
    • Էսսեներում ներկայացված գաղափարները հաշվի առնելով` գրադարանների զարգացման նոր ծրագրերի մշակում:

    Էսսեների թեմատիկ-պայմանական վերնագրերն են՝

    • «Գրադարան՝ իմ սեր»
    • «Իմ երազանքի գրադարանը»
    • «Կյանքը գրադարանի պատուհանից»
    • «Գրադարանավարի խորհրդով»
    • Մրցույթի պայմանները

    Մրցույթի լեզուն հայերենն է:
    Ուղարկվող էսսեի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 700 բառը: Նշված ծավալը գերազանցող էսսեները չեն դիտարկվի:
    Էսսեները կընդունվեն մինչև ս.թ. հոկտեմբերի 5-ը: Հաղթողների անունները կհրապարակվեն ս.թ. հոկտեմբերի 20-ին: Պարգևատրման արարողության մասին կհայտարարվի լրացուցիչ:
    Այն էսսեները, որոնք բովանդակությամբ և ծավալով կհամապատասխանեն մրցույթի պայմաններին, կհրապարակվեն «Մարդ կարդացող/Homօ Լegens» նախագծի ֆեյսբուքյան էջում:
    Էսսեները պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ որպես նամակի նյութ (subject) նշելով՝ «Մեր գրադարանը»:
    Մրցանակներ
    Հինգ լավագույն էսսեների հեղինակները պարգևատրվելու են 80-400 հազար դրամ մրցանակներով (1-ին տեղ՝ 400 000 դր., 2-րդ տեղ՝ 300 000 դր., 3-րդ տեղ՝ 200 000 դր., 4-րդ տեղ՝ 100 000, 5-րդ տեղ՝ 80 000 դր.` ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները):
    Մրցանակակիրները ստացած գումարի 60 տոկոսով պետք է ձեռք բերեն նոր հրատարակված գրքեր և նվիրեն իրենց սիրելի գրադարանին:
    Էսսեների գնահատումը
    Էսսենները կընթերցի և կգնահատի գրադարանավարներից, գրողներից, գրականագետներից կազմված ժյուրին:


    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (14.09.2018), Sambitbaba (13.09.2018), Ծլնգ (13.09.2018), Նիկեա (17.09.2018)

  16. #71
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստեղծագործական մրցույթ՝ «Ինձ պատահել է այս անհավանական բարի պատմությունը»։

    Ամենօրյա նորություններն աչքի անցկացնելիս կարելի է տպավորություն ստանալ, թե աշխարհում տեղի են ունենում միայն պատերազմներ, բռնություններ, աղետներ, վթարներ, հանցագործություններ, լավագույն դեպքում՝ սպորտային կամ ժամանցային իրադարձություններ:

    Բայց չէ՞ որ մեր կյանքը միայն վերը թվարկածից չէ բաղկացած, չէ՞ որ մեր կյանքում նաեւ բարի պատմություններ են լինում. երբեմն շատ զարմանալի, անհավանական, բայց, միեւնույն է, իրական բարի պատմություններ, որոնք արժե պատմել մյուսներին:

    Եվ այսպես, շարունակելով 2015, 2016 եւ 2017 թվականներին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ իրականացրած շարադրությունների մրցույթների շարքը, այս անգամ նախաձեռնում ենք «Ինձ պատահել է այս անհավանական բարի պատմությունը» մրցույթը, որտեղ առաջարկում ենք շարադրություն գրել Ձեզ կամ Ձեր մերձավորներին պատահած ամենազարմանալի, ամենաանհավանական բարի պատմության մասին:

    Մրցույթի պայմանները

    - Մրցույթին կարող են մասնակցել 16-ից 55 տարեկան ՀՀ քաղաքացիները՝ ներկայացնելով շարադրություն «Ինձ պատահել է այս անհավանական բարի պատմությունը» թեմայով:

    - Շարադրության մեջ պետք է ներկայացվեն անհավանական թվացող, բայց իրական բարի պատմություններ, որոնք պատահել են հեղինակի կամ նրա մերձավորների հետ:

    - Շարադրության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 500 բառը: Նշված ծավալը գերազանցող շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

    - Մասնակիցները երաշխավորում են, որ շարադրությունում նկարագրված պատմությունը իրական է: Այս պայմանը խախտած մասնակիցը կորակազրկվի:

    - Մասնակիցները երաշխավորում են, որ իրենք են հանդիսանում ներկայացված աշխատանքների հեղինակները: Հեղինակային իրավունքների խախտում հայտնաբերելու դեպքում մասնակիցը կորակազրկվի:

    - Մասնակիցները երաշխավորում են, որ շարադրությունը գրված է «Ինձ պատահել է այս անհավանական բարի պատմությունը» մրցույթի համար եւ նախկինում հրապարակված չի եղել տպագիր մամուլում կամ օնլայն տիրույթում (կայքեր, սոցիալական մեդիա): Այս պայմանի խախտման դեպքում մասնակիցը կորակազրկվի:

    - Մրցույթի անցկացման լեզուն հայերենն է: Այլ լեզուներով ուղարկված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

    - Մրցույթը մեկնարկում է 2018 թ. հոկտեմբերի 15-ին եւ կտեւի մինչեւ 2018թ. հոկտեմբերի 26-ը, ժամը 16:00-ը: Հաղթողի անունը կհրապարակվի 2018թ. նոյեմբերի 5-ին: Պարգեւատրման արարողությունը կկայանա նոյեմբերի 13-ին, երբ նշվում է Բարության համաշխարհային օրը:

    - Մրցույթին ներկայացված բոլոր շարադրությունները հրապարակվելու են www.Mediamax.am կայքի հատուկ «Անհավանական բարի պատմությունը» բաժնում՝ բացառությամբ այն աշխատանքների, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանի մրցույթի թեմային եւ պայմաններին, կպարունակեն թեմային չվերաբերող պնդումներ եւ նյութեր, վիրավորական արտահայտություններ:

    - Շարադրությունները պետք է ուղարկել [email protected] հասցեին` UN_Mediamax թեմայով (subject):

    - Շարադրության հետ մասնակիցները պետք է ուղարկեն նաեւ անձնագրի էլեկտրոնային պատճենը, հեռախոսահամարը եւ բարձր որակի եւ մեծ չափի լուսանկար (աշխատանքի հետ հրապարակման համար): Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի եւ հեռախոսահամարի ուղարկված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

    - Մրցույթի գլխավոր մրցանակն է դրամական պարգեւ՝ 400 000 ՀՀ դրամ:

    - Երկրորդ եւ երրորդ տեղեր գրաված մասնակիցները կստանան համապատասխանաբար 200 000 եւ 100 000 դրամ:

    - Մրցույթի ընթացքին հետեւելու համար մասնակիցները պետք է բաժանորդագրվեն Facebook-ում Մեդիամաքսի էջին. https://www.facebook.com/Mediamax.am:

    - Մրցույթի հաղթողներին կորոշի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ Մեդիամաքսի կազմած համատեղ ժյուրին:
    Վերջին խմբագրող՝ ivy: 20.10.2018, 19:04:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (20.10.2018), Նիկեա (23.10.2018)

  18. #72
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը վավերագրական աշխատանքների շտապ մրցույթ է հայտարարում։

    «Շրջափակված Արցախը» վավերագրական աշխատանքների շտապ մրցույթ

    «Ակն ընդ ական»-ը Արցախի շրջափակման վրա ուշադրություն հրավիրելու, խնդրի շուրջ հայերին ու մարդկությանը համախմբելու և լուծումներ գտնելու համար հայտարարում է ստեղծագործությունների մրցույթ՝ «Շրջափակված Արցախը»։

    Ստեղծագործությունները կարող են լինել գիր՝ թե՛ չափածո, թե՛ արձակ, ֆիլմ, լուսանկարչական պատմություն, երգ, երաժշտություն, նկարազարդում, գեղանկար, պար։

    Ցանկալի է, որ պատմությունները մարդակենտրոն լինեն, այսինքն, աշխատանքները պատմեն մարդկանց մասին, որոնց առնչվում է խնդիրը։ Հեղինակը նաև կարող է իր անձնական փորձից ելնելով մոտենալ աշխատանքին։

    Ընտրված գործերը կհրապարակվեն «Ակն ընդ ական»-ի հարթակներում։ Լավագույն աշխատանքներին կտրվի 80 հազարական դրամ։

    Աշխատանքների մասին խորհելիս հեղինակները կարող են օգտվել հետևյալ հուշող հարցերից։

    - Ինչպե՞ս է ազդել Արցախի շրջափակումն ինձ վրա։

    - Ի՞նչ անձնային պատմություններ սկիզբ առան Արցախի շրջափակման պատճառով։

    - Ի՞նչ սոցիալական, տնտեսական, կենցաղային խնդիրներ է առաջացրել Արցախի շրջափակումը։

    - Ովքե՞ր են մնացել շրջափակման այս և այն կողմում։

    - Ես ի՞նչ կարող եմ անել, որ Արցախն ապաշրջափակվի։

    - Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի Արցախն այլևս խոցելի չլինի։

    - Ի՞նչ է Արցախն ինձ համար։

    - Ինչպե՞ս է դիմագրավում արցախցին շրջափակմանը։

    - Ովքե՞ր են ամենաշատը տուժում այս շրջափակումից։

    - Ո՞վ է շրջափակել Արցախը։

    - Ինչո՞ւ է շրջափակված Արցախը։

    - Ի՞նչ պատճառահետևանքային կապերի արդյունքում շրջափակվեց Արցախը։

    Աշխատանքների հրապարակման մասին որոշումը ժյուրին կդիտարկի այն ստանալուց անմիջապես հետո, իսկ շուտ ներկայացրած գործերին կտրվի առավելություն։

    Աշխատանքներն ուղարկել [email protected] հասցեին։ Հարցերի դեպքում զանգել 099 200 645, Հովհաննեսին։

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (10.01.2023), Sambitbaba (10.01.2023), Աթեիստ (05.01.2023)

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չուկը ակումբից խռովե՞լ ա
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 12
    Վերջինը: 30.06.2022, 09:11
  2. Ձեր տաքսին ակումբից :)
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.05.2015, 09:15
  3. Ուլուանա՝ Ակումբում և Ակումբից դուրս
    Հեղինակ՝ impression, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.08.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •