User Tag List

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 144 հատից

Թեմա: Գիտնականները պարզել են...

  1. #1
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գիտնականները պարզել են...

    եկեք այստեղ ի մի բերենք թէ ի՞նչ են պարզել ՙմի խումբ գիտնակաները՚ Նրանք գնալով ավելի շատ են սկսում պարզել ու հերքել. հայտնաբերել ու կորցնել։
    Թեման կարելի էր նաև զվարճալի բաժնում բացել. քանի որ այդ բացահայտում ու մերժումները ինձ արդեն զվարճալի են թվում։ Հաճախ գիտնակաները իրենց համար բացահայտում են այնպիսի բաներ. որ ասենք շարքային հացթուխին դա արդեն վաղուց պարզ էր։
    Դեպքերի ճնշող մեծամասնությամբ. չի էլ նշվում գիտնականների անունները. լավագույն դեպքում նշվում է գիտնականների տեղանքի անունները. կամ ասվում է ուղակի՝ մի խումբ գիտնականեր։

    եվ այսպես. մի խումբ գիտնականները պարզել են որ նախկինում իրենց պարզած հանգամանքը՝ որ բջջային հեռախոսով շատ խոսելը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ՝ էդքան էլ պարզած չէր։ Այսինքն՝

    Գիտնականների կատարած նոր հետազոտության համաձայն` բջջային հեռախոսի կամ Wi-Fi օգտագործումը չի հանգեցնում քաղցկեղի և չի վնասում առողջությանը: Գիտնականները բացահայտել են, որ բջջային հեռախոսի կիրառման և գլխուղեղի քաղցկեղի միջև կապի որևէ գիտական ապացույց չկա:

    Հետազոտության արդյունքում չի ապացուցվել, որ բջջային հեռախոսների էլեկտրամագնիսական դաշտի ցածր մակարդակը մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, հանգեցնում անպտղության և այլ խնդիրների, գրում է Raut.ru կայքը:

    Այնուամենայնիվ, գիտնականները հայտարարել են, որ բջջային հեռախոսների կիրառումն ունի բացասական հետևանքներ, ինչպես օրինակ` գլխացավ, հոգնածություն, ընկճախտ, մաշկի հետ խնդիրներ, ցավ մկաններում:
    Հղում
    http://www.1in.am/arm/more_entertain...edium=facebook

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (23.09.2012), Freeman (23.09.2012), keyboard (23.09.2012), Malxas (23.09.2012), Peace (23.09.2012), VisTolog (23.09.2012), Արէա (23.09.2012), Նաիրուհի (29.09.2012), Ուլուանա (23.09.2012), Ֆոտոն (24.09.2012)

  3. #2
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒ էտ գիտնականների ցնցող, դարակազմիկ հայտնագործությունները հայտնվում են միմիայն ռուսական տրաքած կայքերում:

    Մի քանի կայք կա, որտեղ օնլայն ֆուտբոլ եմ նայում, տեղ անընդհատ աչքիս էտ ոճի ախմախ նորությունների գովազդներ ա ընկնում:

    Նման վերնագրերի մի քանի կենդանի օրինակ՝

    Бесплатные видеоуроки, которые ведут к большим деньгам
    Как Абрамович получил столько активов в 90-е?
    ЦРУ назвало будущие войны
    На Кавказе снова началась война. Армия активизируется
    Собчак будут судить за клевету
    Քյասար, աշխարհի վերջը եկել ա, տները ծախեք, թռեք Ամերիկա

    Հայ լրատվական կայքերն էլ արդեն են կարգի պարապ են, որ ռուսերենից ապուշություններն են թարգմանում:

    հ.գ. իրական գիտնակաները էս աբսուրդի հետ կապ չունեն, հումորի վեկտորը պետք ա են կայքերին ուղղել, որոնք էս «լրատվական ֆլուդը» թարգմանում են:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (23.09.2012), Տրիբուն (23.09.2012)

  5. #3
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒ էտ գիտնականների ցնցող, դարակազմիկ հայտնագործությունները հայտնվում են միմիայն ռուսական տրաքած կայքերում:

    Մի քանի կայք կա, որտեղ օնլայն ֆուտբոլ եմ նայում, տեղ անընդհատ աչքիս էտ ոճի ախմախ նորությունների գովազդներ ա ընկնում:

    Նման վերնագրերի մի քանի կենդանի օրինակ՝
    Չե բարեկամս, քո ասածը ուղղակի գովազդ-հայտարարությունների շարքին է պատկանում: Դրանք « մի խում գիտնականների» հետ կապ չունեն:
    Այ երբեմն լինում են համարյա էսպիսի դեպքեր՝ «Գիտնականները պարզել են որ Արևը առավոտյան ծագում է, իսկ երեկոյան մայր մտնում»
    Կամ. այսօր անում են մի « բացահայտում» վաղը՝ հերքում:
    Իհարկե թեման առիթ չի հանդիսանում հերքելու, որ կա նաև գիտական առողջ միտք:

  6. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 23.09.2012, 15:13:

  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (23.09.2012), keyboard (23.09.2012), Հայկօ (23.09.2012), Նաիրուհի (29.09.2012), Նետ (23.09.2012), Ուլուանա (23.09.2012), Վահե-91 (23.09.2012), Տրիբուն (23.09.2012), Ֆոտոն (24.09.2012)

  8. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նետ ջան, թեմայի գաղափաը լավն ա, բայց քո առաջին գրառումը ամեն ինչ ք.ք մեջ ա անում, կներես: Քանի որ «մի խումբ գիտնականները» գիտության հետ որպես կանոն ոչ մի կապ չեն ունենում: Գիտնական են նրանք, ովքեր հայտնագործել ու կիրառական մակարդակի են հասցրել բջջային կապն ու WiFi-ը, իսկ դրանից հետո եկած բոլոր տեսակի պարզողներն ու ուսումնասիրողները ու դրանք մամուլում տպողները շարքային շառլատաններ են:

    Կամ էլ էտ պարզածը, ուղղակի ինչ-որ տրիվիալ հետազոտության եզրակացություն ա, ասենք

    Ամերիկյան գիտնականների մեկ այլ խումբ 2009թ. պարզել էր, որ մարդիկ ավելի շատ գիրանում են հատկապես հեղուկ կալորիաներից, քան կոշտ սնունդից:
    Մի խումբ գիտնականներ ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ պաղպաղակի օգտագործումը նպաստում է ուժեղ գլխացավի առաջացման
    Այ էս ա լավը
    Երբ տղամարդիկ հայտնվում են սթրեսային իրավիճակներում, ավելի խոշոր կանայք նրանց ավելի գրավիչ են թվում, քան նիհարները. նման եզրակացության են եկել Լոնդոնի և Նյու Քասլի մի խումբ գիտնականներ, հայտնում է Plos One հանդեսը:
    Իսկ էս մեկը բոմբ ա
    Ամերիկացի գիտնականները հետազոտություններ են անցկացրել և պարզել, որ կրծքերի չափերը կապ ունեն ինտելեկտի հետ: Մի խումբ գիտնականների ուսումնասիրությունները հաստատում եմ,որ որքան մեծ է կրծքերի չափերն այնքան փոքր է կնոջ ինտելեկտը:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 23.09.2012, 17:01:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (29.09.2012), VisTolog (24.09.2012), Նետ (23.09.2012)

  10. #6
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չե բարեկամս, քո ասածը ուղղակի գովազդ-հայտարարությունների շարքին է պատկանում: Դրանք « մի խում գիտնականների» հետ կապ չունեն:
    Այ երբեմն լինում են համարյա էսպիսի դեպքեր՝ «Գիտնականները պարզել են որ Արևը առավոտյան ծագում է, իսկ երեկոյան մայր մտնում»
    Կամ. այսօր անում են մի « բացահայտում» վաղը՝ հերքում:
    Իհարկե թեման առիթ չի հանդիսանում հերքելու, որ կա նաև գիտական առողջ միտք:
    Հասկանում եմ, ասածս են ա, որ ստեղ հետագա գրառում անողները տեղյակ լինեն, որ էս ամենը իրականում իսկական գիտնականների հետ որևէ կապ չունի: Հեղինակավոր լրատվական և գիտական կայքերում որևէ աշխատության, հայտնագործության մասին խոսելիս միշտ պարտադիր կերպով հղում է կատարվում աշխատությանը և հեղինակին, քանի որ հակառակ դեպքում դա հեղինակային իրավունքների խախտում է: Իսկ այսպիսի դեպքերում հղում և անուններ չկան, քանի որ պարզապես նման գիտական հայտնագործություն էլ չկա, կամ ներկայացված նյութը խիստ աղավաղված է՝ համեմատած սկզբնաղբյուրի. նման բաներ էլ տեղադրում են, որ կայք այցելուներ գրավեն:

    հ.գ. ինչևէ, չշեղվենք ուրախ թեմայից

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (23.09.2012)

  12. #7
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    պիտի առանձին թեմա բացեիր, ոչ թե բլոգում գրեիր, որ նոր բաներ հայտագործեն ավելացնենք

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (23.09.2012), Նաիրուհի (29.09.2012)

  14. #8
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, իմ կարծիքով էս թեման ավելի հետաքրքիր քննարկումներ կտա, եթե տեղափոխվի «Զվարճալի» բաժին, ինչի չէ, նաև հենց վերը գրված պատճառներով:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (23.09.2012)

  16. #9
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նետ ջան, թեմայի գաղափաը լավն ա, բայց քո առաջին գրառումը ամեն ինչ ք.ք մեջ ա անում, կներես:
    Թեմայիս բան չասես։: Լավ էլ օրինակներ ես բերել։ Բա ես չասացի՞ որ ՙԻհարկե թեման առիթ չի հանդիսանում հերքելու, որ կա նաև գիտական առողջ միտք՚:
    Հետո միայն լրագրողների վրա արի սաղ չբարդենք։ Գիտական ոլորտն էլ. ինչպես մյուս բոլոր ոլորտները. ունի իր մեջ թերացումներ . անհամաձայնություններ ու թյուրիմացուէյուններ որոնք ստիպում են մեզ ժպտալ. զարմանալ կամ տարակուսել։ Խոսքս դրա մասին ա։

  17. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայիս բան չասես։: Լավ էլ օրինակներ ես բերել։ Բա ես չասացի՞ որ ՙԻհարկե թեման առիթ չի հանդիսանում հերքելու, որ կա նաև գիտական առողջ միտք՚:
    Հետո միայն լրագրողների վրա արի սաղ չբարդենք։ Գիտական ոլորտն էլ. ինչպես մյուս բոլոր ոլորտները. ունի իր մեջ թերացումներ . անհամաձայնություններ ու թյուրիմացուէյուններ որոնք ստիպում են մեզ ժպտալ. զարմանալ կամ տարակուսել։ Խոսքս դրա մասին ա։
    Իրական գիտությունը, որպես կանոն, ժխտալու առիթ չի տալիս, մտորելու առիթ ա տալիս: Էս մեջբերումները, ինչպես քո, այնպես էլ իմ, վերաբերվում են պսեվդո-գիտությանը, որոնք իրոք ժպտալու առիթ են տալիս:

  18. #11
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրա մասին արդեն dvgray ը մի քիչ ասել էր , բայց մանրամասնենք: Հիշեցնեմ որ շատ գիտնականներ մինչ այս պնդում էին որ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքներն անվնաս են:

    Աշխարհում սննդային անվտանգության ոլորտի նոր մեծ սկանդալ է սպասվում: Ինչպես հաղորդում են մի շարք եվրոպական ԶԼՄ-ներ, և մասնավորապես Reuters-ը, հայտնի են դարձել գաղտնի հետազոտության արդյունքները, որոնք կատարվել են Ֆրանսիայի Կաննի համալսարանում` առնետների վրա, որոնց կերակրել են գենետիկորեն ձևափոխված եգիպտացորենով:

    Առնետները սնվել են ամերիկյան Monsanto ընկերության արտադրած գենետիկորեն ձևափոխված եգիպտացորենով և արդյունքում կենդանիների մոտ ի հայտ են եկել սեղանի թենիսի գնդակի չափի ուռուցքներ:

    Այս հետազոտությունը իրականացվել է 2 տարի, ի տարբերություն նախկին հետազոտությունների, որոնց ժամանակ կենդանիները հետազոտվում էին առավելագույնը 90 օր:

    Ամբողջ երկու տարի դիտարկվել են 200 առնետներ, որոնք բաժանվել են 3 խմբի: Առաջինը սնվել է միայն գենետիկորեն ձևափոխված եգիպտացորենով: Երկրորդը` ձևափոխված եգիպտացորեն, որը նաև մշակվել է աշխարհում ամենատարածված Roundup պեստիցիդով: Իսկ երրորդը` սովորական եգիպտացորեն, որը մշակված է հերբիցիդներով:

    Հետազոտությունը ցույց է տվել կենդանիների անհամեմատ ավելի բարձր մահացություն գենետիկորեն ձևափոխված սնունդ ընդունելուց և պեստիցիդից, քան չմշակված և սովորական եգիպտացորեն ուտելու դեպքում:

    «Հանցագործությունը նրանում է, որ Եվրոպական երկրների իշխանությունները երբեք նման տևողությամբ ուսումնասիրություններ չեն իրականացրել, այն դեպքում, երբ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը արդեն 15 տարի հաջողությամբ վաճառվում է ամբողջ աշխարհում», - հայտարարել է Ֆրանսիայի Կաննի համալսարանի պրոֆեսոր Ժիլ-Էրիկ Սերալինը:
    http://www.tert.am/am/news/2012/09/21/gmo/

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (29.09.2012), _Հրաչ_ (24.09.2012), Տրիբուն (24.09.2012), Ֆոտոն (24.09.2012)

  20. #12
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՆԱՍԱ-ի (ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն) կողմից օգոստոսի 5-ին դեպի Կարմիր մոլորակ արձակված Curiosity մարսագնացին հաջողվել է հայտնաբերել մոլորակի վրա ժամանակին ջրի գոյության մասին առաջին ապացույցը, գրում է The Guardian-ը:

    Վեցակնանի սարքը բացահայտել է, որ իր վայրէջքի վայրում` Շարփ լեռան ստորոտի և Գեյլ հրաբխային խառնարանի միջև ընկած հատվածում, ժամանակին ջուր է հոսել, ինչը, իհարկե, կյանքի համար ամենակարևոր նախապայմանն է:

    Գիտնականների համոզմամբ՝ Շարփ լեռը ոչ այլ ինչ է, քան ժամանակին խառնարանն ամբողջովին ծածկած նստվածքային շերտի մի մասը: Խառնարանի հյուսիսային ծայրամասի և լեռան ստորոտի միջև գտնվող մեծ քարե շերտի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդտեղով ժամանակին ջուր է հոսել:

    Curiosity-ն նաև համապատասխան լուսանկարներ է արել, որոնցում երևում են քարի շերտի վրայի 2 կողմերում կլորացված հատվածներ, ինչը կարող էր տեղի ունենալ միայն ջրի արագ և երկարատև հոսելու հետևանքով:

    Իրենից փոքր մեքենայի չափով քիմիական լաբորատորիա ներկայացնող մարսագնացի հաջորդ քայլն է լինելու այդ քարե շերտի քիմիական բաղադրության ուսումնասիրությունը:

    Լուրեր Հայաստանից - Թերթ.am
    Ինձ ինչն ա հետաքրքիր, Գիտնականները ինչով են համոզված որ Մարսի վրայի քարի եզրը կլորացրել է ջուրրը, այլ ոչ ասենք՝ ժավելի սպիրտը:Կամ եթե այնքան ջուր է հոսել որ քարին կլորացրել է, բա էդ գետի հունը ու՞ր ա: Կարծում եմ շուտով գիտնականները մի ցնցող բացահայտում էլ կանեն, ասենք կբացահայտեն որ տիեզերքի միջով էլ է գետ հոսել, դրա համար էլ աստղերն ու մոլորակները կլոր են:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.09.2012), Varzor (29.09.2012), VisTolog (29.09.2012)

  22. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ ինչն ա հետաքրքիր, Գիտնականները ինչով են համոզված որ Մարսի վրայի քարի եզրը կլորացրել է ջուրրը, այլ ոչ ասենք՝ ժավելի սպիրտը:Կամ եթե այնքան ջուր է հոսել որ քարին կլորացրել է, բա էդ գետի հունը ու՞ր ա: Կարծում եմ շուտով գիտնականները մի ցնցող բացահայտում էլ կանեն, ասենք կբացահայտեն որ տիեզերքի միջով էլ է գետ հոսել, դրա համար էլ աստղերն ու մոլորակները կլոր են:
    Նետ ջան, նախ էս մեջբերումը NASA-ի մամլո հաղորդագրության շատ անհաջող ու անգրագետ կոնսպեկտ ա:

    Երկրորդ, Մարսի վրա ջուր լինելու հավանականության ու «տիեզերքի միջով» ջուր հոսելու մեջ կա նույնքան տարբերություն, որքան ասենք որ մեկը ասի «հնարավոր ա, որ Հայաստանի անտառներում ընձուղտ կա», իսկ դու պատասխանես, «լավ ա չես ասում, որ Յուպիտերի վրա թենիս են խաղում»:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (29.09.2012), Sagittarius (30.09.2012), VisTolog (29.09.2012)

  24. #14
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նետ ջան, նախ էս մեջբերումը NASA-ի մամլո հաղորդագրության շատ անհաջող ու անգրագետ կոնսպեկտ ա:
    ՝Հիմա ցանկացած գիտական ՙփայլատակում՚ պիտի փորձես բարդել մամուլի վրա՞։ Բա օրիգինալն ու՞ր ա։ Գիտե՞ս հղումը։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրորդ, Մարսի վրա ջուր լինելու հավանականության ու «տիեզերքի միջով» ջուր հոսելու մեջ կա նույնքան տարբերություն, որքան ասենք որ մեկը ասի «հնարավոր ա, որ Հայաստանի անտառներում ընձուղտ կա», իսկ դու պատասխանես, «լավ ա չես ասում, որ Յուպիտերի վրա թենիս են խաղում»:
    Տիբուն. տիեզերքի միջով ջուր հոսելը իհարկե տափակություն ա։ Բայց ոչ պակաս տափակություն ա երկու կլոր քար տեսնելով եզրակացնել որ այդտեղով ջուր է հոսել։
    Օրինակս ոչ թէ կերպով ա նման բերվածին. այլ՝ երկուսում էլ արտապայվում է նույն տիպի հիմարություն։
    Վերջին խմբագրող՝ Նետ: 29.09.2012, 00:54:

  25. #15
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ ինչն ա հետաքրքիր, Գիտնականները ինչով են համոզված որ Մարսի վրայի քարի եզրը կլորացրել է ջուրրը, այլ ոչ ասենք՝ ժավելի սպիրտը:Կամ եթե այնքան ջուր է հոսել որ քարին կլորացրել է, բա էդ գետի հունը ու՞ր ա: Կարծում եմ շուտով գիտնականները մի ցնցող բացահայտում էլ կանեն, ասենք կբացահայտեն որ տիեզերքի միջով էլ է գետ հոսել, դրա համար էլ աստղերն ու մոլորակները կլոր են:
    բոլոր մոլորակների վրա էլ ջուր կա, որոշակի քանակությամբ… անգամ լուսնի վրա կա, բայց դա չի նշանակում որ գետեր են հոսում… Մարսի վրա հնարավոր ա որ հոսել ա ու դրա ապացույց կարա լինի գլաքարը… շատ հնարավոր ա որ երկար ժամանակ ա հոսել, պարտադիր չի գետեր լինեն… իմիջայլոց հուներ էլ են նշմարվել…

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (29.09.2012), Տրիբուն (29.09.2012)

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բրիտանացի գիտնականները պարզել են, որ...
    Հեղինակ՝ Անվերնագիր, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 37
    Վերջինը: 12.05.2016, 14:17
  2. Գիտնականները գժվել են?
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 31.12.2007, 22:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •