Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե Աստվածաշնչում խոսվում է միայն մեր աշխարհի մասին ու սահմանվում է միայն մեր աշխարհի կարգն ու կանոնը, դա դեռ չի նշանակում, որ այդ մոտեցումը բացառում է այլ աշխարների արարումը



Ըստ Աստվածաշնչի նախկին մեկնության: Քանի որ եթե այնտեղ չի ասվում, որ կլոր է, ուրեմն հարթ է
Ու ժամանակին հակառակը պնդողներին մեղմ ասած հերետիկոս էին հայտարարում: Ի՞նչ է, էն ժամանակվա հոգևորականները հիմա՞ր էին: Ոչ: Ընդհամենը այն ժամանակվա գիտության կողմից ներկայացվող փաստերը այդքան ծանրակշիռ չէին, ինչքան այսօրվա ներկայացրածները:

Ընդհանրապես Աստվածաշունչը տեղ է թողնում տարբեր մեկնություններ անելու: Ու համոզված եմ այլ մոլորակներում կյանքի հայտնաբերման դեպքում այդ մեկնությունն էլ կսահմանվի: Այնպես որ դեռ ամեն ինչ առջևում է:
Խիստ անհամաձայնություններ ունեմ ամեն մի տողիդ հետ,եթե խոսեմ պիտի շաաատ երկարի ու թեմայից շեղվի: Մի բան եմ ուզում խնդրել՝ եկեք Աստվածաշնչին հանգիստ թողնենք, հա՞: Ինչու եք ամեն խոսակցություն ձգում տանում հասցնում Աստվածաշնչին:Եկեք խոսենք ըստ թեմայի: