Իհարկե առանց Լիոնի ու Չուկի համաձայնության մեր էս քննարկումն էդքան էլ նշանակություն չունի, բայց ամեն դեպքում կարծում եմ Լիոնի մոդերատոր լինելը ճիշտ կլինի: Ասեմ ինչու.
Էս մարդը ասելիք ունի, գիտելիքներ ունի, տալու լիքը բան ունի, գնում ինքը իրա համար ֆորումներ ա բացում, թեմաներ ա ստեղծում, քննարկումներ ա ուզում անցկացնի, բսյց հիմա կենդանի ֆորում պահելն ա դժվար, ուր մնաց զրոյից ֆորում ստեղծելը, դրա համար առանձնապես տեսանելի արդյունքների չի հասնում: Հիմա, քանի որ քննարկվեց, որ ճիշտ կլինի, եթե ամեն բաժնի մոդերատոր ապահովի բաժնի ակտիվությունը թեմաներ ստեղծելով, քննարկումներին ընթացք տալով, վիճելի, քննարկում ապահովող հարցեր արծարծելով, ապա կարծում եմ որ Լիոնն էս ամեն ինչը կարող է անել ավելի լավ, քան որևէ մեկը:
Որպես խթան ընդունելով իր մոդերատոր լինելու փաստը, այն ամբողջ աշխատանքը որ կատարում է իր ֆորումում՝ զգալի արդյունք չունենալով, կկատարի Ակումբի պատմության բաժնում, և կապահովի բաժնի ակտիվությունն ու հետաքրքրքշարժությունը:
Խոսվեց այն մասին թե Լիոնը մոդերատոր չի կարող լինել կոնֆլիկտային լինելու պատճառով: Միանգամից ասեմ, որ նման մարդիկ պատասխանատվության մեծ զգացողություն ունեն: Մանկավարժության մեջ ընդունված մեթոդ է դժվար աշակերտին որևէ պատասխանատու դերում նշանակումը՝ միանգամից փոխվում է վարքն ու ցանկացած մեկից լավ է կատարում իր դերը: Ես իհարկե հեռու եմ Լիոնին կոնֆլիկտային համարելու մտքից, օրինակը այդպես մտածող մարդկանց համար բերեցի:
Մի խոսքով պատրաստ եմ գրազ գալ, որ Լիոնից լավ որևէ մեկն այդ դերը կատարել չի կարող:
Էջանիշներ