Այո
Ոչ
Ես էլ եմ համաձայն, որ Լիոնը լինի պատմության բաժնի մոդերատոր: Կարծում եմ բավականին հետաքրքիր ու գրավիչ կդառնա պատմության բաժինը: Սա միայն օգուտ կբերի Ակումբին:
Ես կողմ եմ:
Malxas (23.09.2012), Mephistopheles (23.09.2012), Տրիբուն (23.09.2012)
Ես էլ եմ կողմ ու որպես պտմության մասնագետ ինքը հաստատ արժանիա:
Դրան գումարած, եթե ժաանակին նա գրառումներա արել, թեկուզ ինչ-որ չափով չափազանցեցված, վստահ եմ` մոդերատորությունը նրա համար ավելի սթափեցնող ու չչափազանցեցնող գործոն կդառնա:
Հ.Գ. Բայց իքն ուրա՞
Հ.Հ.Գ. Տրիբուն, հարցումը խի ա՞ փակ: Տենամ ով ա դեմ ժամո անեմ
Վերջին խմբագրող՝ keyboard: 23.09.2012, 10:48:
Հա թող լինի ժողովուրդ ջան: Բայց, իրան հարցրել ե՞ք:
Մի հատ իրա կարծիքը չիմանանք՞
Ունենալով իր սեփական ֆորումը, կարծում եմ շաաաատ պիտի խնդրենք, որ ստեղ մոդերություն անի...…
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Ուզում ե՞ս ես ժամո անեմ, բայց էդքան հեռու էկող ե՞ս:
Ժողովուրդ, թարգեք:
Տրիբուն ձյա, եթե դու էս թեման լրիվ լուրջ ես բացել (չնայած անլուրջ բացելն էլ մի բան չի), ապա ես խորը հիասթափության մեջ եմ՝ ամենատարբեր հետևանքներով լի...
Բաժինը ամեն ձևով ակտիվացնելու, նոր թեմաներ բացելու, լայնածավալ քննարկումներ վարելու համար հեչ անպայման չի մոդերատոր լինել. ցանկացած անդամ էլ կարող է դա անել:
Իսկ մոդերատորը մեկն է, ով կարող է անաչառ ու օբյեկտիվ կերպով հանդարտեցնել կոնֆլիկները, միջամտել թեժ պահերին՝ ուղղություն ցույց տալով: Ով կարող է ճիշտ որոշումներ ընդունել՝ այս կամ այն գրառումը խմբագրելու, հեռացնելու, դրա հեղինակին նկատողություն տալու վերաբերյալ:
Հիմա ձեր կարծիքով տվյալ թեկնածուն ի վիճակի է դա անել, հա՞: Մեկը լինի իրեն մոդերավորի, տեղով կոնֆլիկտի բուն է...
Էնա ասեք՝ միանգամից խաչ քաշենք Ակումբի վրա, եթե իր մոդերատորները էդ պիտի լինեն:
Էնպես էլ մի հետաքրքրվում եք՝ ինքը համաձայն է թե չէ, ոնց որ եթե համաձայն լինի, հրես միանգամից մոդերատորության ղեկին է նստելու: Ինձ թվում է, Ակումբի ստեղծողները դեռ մի քիչ հարգանք ունեն իրենց ստեղծածի հանդեպ:
Չգիտեմ, էս թեման լուրջ ա, թե չէ, բայց ՈՉ, ՈՉ ու ևս մեկ անգամ ՈՉ:
I may be paranoid but no android!
Կարող ա ես սխալվում եմ, բայց տեսեք ձայները էս պահին ոնց են բաշխված, 50/50 ....
keyboard (23.09.2012)
մմմմ.. կարող ա ես եմ սխալ դրել քվեարկության պայմանները. ասենք պատահականորեն քվերակության ժամանակահատվածը կարճ եմ դրել: Մի հատ որ խնդրենք մոդեռներին կնայե՞ն ինչ սխալ կա ու կբացե՞ն էլի քվերակությունը:
Տրիբուն ձյա, ներող, բայց առանց մոդերության թեկնածուի ու ղեկավարության հետ համաձայնեցնելու սենց թեմա սխալ ա բացելը: Իմ պատկերացրած մոդերության չափանիշներից Լիոնը միայն մեկին ա բավարարում՝ բաժինն իր համար հետաքրքիր ա: Հիմա չեմ ուզում թվարկել չափանիշները, որոնցով, ըստ ինձ չի բավարարում, որովհետև տգեղ ա էլի, մարդը բանից բեխաբար թեմա ենք բացում, հետո էլ իրան քննարկում ենք մի դերի համար, որին ինքը կարող ա համաձայն էլ չի սկի:
Chuk (23.09.2012)
Հարցումը փակ չի:
Հա, ստեղ մինիմում 2 հոգի կան, առանց որոնց համաձայնության էս հարցը չի լուծվի՝ մեկը Լիոնն ա, մյուսը՝ Չուկը: Ու առանց իրանց նախնական տրամադրվածությունը ճշտելու էս քննարկումն անիմաստ ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ