Ագռավը / The Raven
ԱՄՆ, 2012 թ .
Ռեժիսոր՝ James McTeigue
Դերերում՝ John Cusack, Alice Eve, Brendan Gleeson, Luke Evans
Ժանրը՝ թրիլլեր, դետեկտիվ
Էդգար Ալան Պոի կյանքի վերջին առեղվածներով լի օրերը....
Մերիլենդ։ Տասնիներորդ դար։ Բալտիմորում իրար հետևից սկսում են տեղի ունենալ դաժան և սահմռկեցուցիչ (զզվում եմ էս բառից) սպանություններ։ Առաջին սպանությունը համարյա թե նույնությամբ կրկնում է Պոի «The Murders in the Rue Morgue» պատմվածքում նկարագրված սպանությունը։ Հաջորդը «The Pit and the Pendulum», մյուսը «The Masque of the Red Death»-ի իրականությունն է, որի ժամանակ Պոի ստեղծագործություններից ոգեշնչված դեռևս անհայտ «էնտուզիաստը» դիմակահանդեսի ժամանակ առևանգում է Պոի սիրած աղջկան։ Էդգարը ակտիվորեն մասնակցում է մոլագարի հայտնաբերման աշխատանքներին.... Խաղի կանոնները թելադրող գրքասեր մանյակը հետաքրքիր կերպով է ավարտում իր «խաղը»։ Իսկ թե ինչու է ֆիլմը կոչվում «Ագռավը» Պոի սիրահարները կհասկանան ֆիլմի վերջում։
Էջանիշներ