Այստեղ տեղեկացնում ենք մոտակա գիտաժողովների, սեմինարների և նմանատիպ միջոցառումների մասին:
Մասնակցության դեպքում կարող ենք կիսվել տպավորություններով:
Այստեղ տեղեկացնում ենք մոտակա գիտաժողովների, սեմինարների և նմանատիպ միջոցառումների մասին:
Մասնակցության դեպքում կարող ենք կիսվել տպավորություններով:
Ambrosine (23.09.2012), Arpine (22.09.2012), CactuSoul (22.09.2012), einnA (22.09.2012), keyboard (21.09.2012), StrangeLittleGirl (08.10.2012), Դատարկություն (21.09.2012), Ուլուանա (21.09.2012), Տրիբուն (05.10.2012), Ֆոտոն (21.09.2012)
«Մերձավոր Արևելք. լեզվաբանություն, գրականություն և պատմություն»
Միջազգային կոնֆերանս Երևանում՝ նվիրված Օրբելիի ծննդյան 125-ամյակին
Կոնֆերանսը տեղի կունենա Երևանի պետական համալսարանում սույն թվականի հոկտեմբերի 20-21-ին:
Արծարծվող հարցերն առնչվելու են հետևյալ ոլորտներին.
1. Լեզվաբանություն – Կովկասի և Մերձավոր Արևելքի հին և նոր լեզուներ
2. Գրականություն – արևելյան ժողովուրդների գրականություն
3. Պատմություն – Կովկասի ու Մերձավոր Արևելքի երկրների պատմության հետ կապված հարցեր
4. Տարածաշրջանային արդի զարգացումներ
Գիտաժողովին մասնակցելու համար պետք է մինչև 2012թ. հոկտեմբերի 5-ը գիտաժողովի կազմկոմիտեի քարտուղարի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցման հակիրճ տարբերակը՝ առավելագույնը 500 բառ, Microsoft Word-ի ձևաչափով: Նամակում պետք է ներառել նաև զեկուցման հեղինակի կոնտակտային տվյալները: "Subject" տողում պետք է նշել "International Conference":
Մանրամասները՝ էստեղ:
Թրեյնինգային առաջադեմ ծրագիր՝ հանրային քաղաքականության և հանրային վարչարարության գծով
Թրեյնինգային ծրագիրը կանցկացվի Մեդֆորդում (Մասաչուսեց, ԱՄՆ)՝ մոտավորապես հինգ ամիս տևողությամբ: Դա կլինի 2013-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում:
Թրեյնինգի անդամները հնարավրորություն կունենան մասնակցելու հանրային քաղաքականության և վարչարարության ոլորտներին առնչվող ակադեմիական և հետազոտական կուրսերի և աշխատանքների:
Ծրագրին կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն մագիստրի կոչում և առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ հանրային քաղաքականության և հանրային ադմինիստրացիայի ոլորտներում: Կոնկրետ մասնագիտություն չի պահանջվում:
Դիմումների վերջնաժամկետը սույն թվականի հոկտեմբերի 8-ն է: Պետք է ներկայացնել.
- CV
- 1 երաշխավորագիր (գործատուից կամ որևէ այլ մեկից, ով ծանոթ է դիմողի կատարած աշխատանքին)
- Նպատակի հիմնավորման նամակ (250 բառից ոչ ավել) այն մասին, թե ինչու է դիմողն ուզում մասնակցել տվյալ ծրագրին
Դիմումի փաթեթը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Դրանից հետո՝ հոկտեմբերի 14-ին, կանցկացվի TOEFL քննություն այն մարդկանց համար, ովքեր չունեն անգլերենի գիտելիքները հիմնավորող օֆիցիալ փաստաթուղթ:
Հոկտեբերի 15-16-ին ծրագրի թեկնածուների հետ կանցկացվեն հարցազրույցներ:
Վերջում ընտրվելու են մոտ 15 հայ մասնակիցներ, որոնց կտեղեկացվի դրա մասին նոյեմբերի 1-ին: Իսկ արդեն նոյեմբերի կեսերից կսկսվեն ակադեմիական նախապատրաստական կուրսերը:
Թրեյնինգային ամբողջ ծրագիրը՝ իր բոլոր հավեյլալ ծախսերով հանդերձ, կֆինանսավորվի "The Tavitian Foundation"-ի կողմից:
Շատ հավես բան է լինելու:
Աղբյուրը
keyboard (21.09.2012), Դատարկություն (21.09.2012), Նաիրուհի (22.09.2012), Ֆոտոն (24.09.2012)
Կլոր սեղան քննարկում Նոբելյան մրցանակակիրների հետ
Թեմա. «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական»
Ս.թ. նոյեմբերի 4-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպում է կլոր սեղան քննարկում երկու անվանի գիտնականներ, ֆիզիոլոգիա ու բժշկություն անվանակարգում բրիտանացի Նոբելյան մրցանակակիր` ասպետ Թիմաթի Հանթի և քիմիա անվանակարգում Նոբելյան մրցանակի դափնեկիր` Մարտին Չալֆիի հետ:
Թիմաթի Հանթ
Թիմաթի Հանթը Նոբելյան մրցանակի է արժանացել 2001թ.-ին, բջջային ցիկլի կարգավորման մեջ մեծ դեր խաղացող սպիտակուցների` ցիկլինների բացահայտման համար: Ի դեպ նա 100-րդ Նոբելյան մրցանակակիրն է: Հանթը նաև աշխարհի ամենահեղինակավոր կենսագիտական կազմակերպության` Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպության նախագահն է (EMBO), Լոնդոնի Արքայական գիտական ընկերության (ԱԳԸ) անդամ է, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: 2006թ.-ին Հանթին շնորհվել է ԱԳԸ բարձրագույն պարգև` արքայական մեդալ: Նույն թվականին Անգլիայի թագուհին նրան շնորհել է ասպետի աստիճան:
Մարտին Չալֆի
Մարտին Չալֆին ամերիկացի գիտնական է, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր է, որտեղ նաև զբաղեցնում է կենսաբանական գիտությունների բաշնի ղեկավարի պաշտոնը: Չալֆին Նոբելյան մրցանակի է արժանացել 2008թ.-ին, բնագիտության տարբեր ոլորտների հետազոտություններում կարևոր դեր խաղացող կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցների (GFP) հայտնաբերման և դրանց հետագա զարգացման համար: 2004թ.-ին Չալֆին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ:
Ինչպես մասնակցել կլոր սեղան քննարկմանը
Նոբելյան մրցանակակիրների հետ կլոր սեղան քննարկումը տեղի կունենան ս.թ. նոյեմբերի 4-ին: կլոր սեղան քննարկման լեզուն լինելու է անգլերենը: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման թերթիկը: Մասնակցության համար ընտրված 25 մասնակիցները կտեղեկացվեն էլ. փոստի միջոցով:
Աղբյուր
Moonwalker (23.09.2012)
Հայոց լեզվի պատմության հիմնահարցեր
(Մեկշաբաթյա անվճար դասընթաց Երևանում)
Դասընթացը վարելու է Հրաչ Մարտիրոսյանը (PhD Լեյդենի համալսարան):
2012 թվականի հոկտեմբերի 1-5-ին Երևանում տեղի կունենա հայոց լեզվի պատմության հիմնահարցերին նվիրված միշաբաթյա անվճար դասընթաց, որի նպատակն է ուրվագծել հայոց լեզվի զարգացման ընթացքը` հնդեվրոպական նախալեզվի տրոհումից մինչև գրաբար, այնտեղից էլ` միջին հայերեն և բարբառներ, և ծանոթացնել հնչյունաբանական ու ստուգաբանական ուսումնասիրությունների հիմնական սկզբունքներին: Դասընթացի նյութերը կտրամադրվեն բոլոր մասնակիցներին: Ենթադրում ենք, որ մասնակիցների մեծ մասի համար ամենահարմար ժամանակը կլինի երեկոյան 18.00-22.00:
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք հնարավորինս շուտ մասնակցության հայտն ուղարկել [email protected] էլ. փոստին: Ցանկալի է, որ հայտի մեջ նշեք ձեր մասնագիտությունը, հետաքրքրությունները, թեմատիկ նախասիրությունները, ինչպես նաև կցեք ձեր CV-ները: Այդ տեղեկությունները մեզ կօգնեն հնարավորինս արդյունավետ կերպով կատարել մասնակիցների ընտրությունը և կազմակերպել դասընթացը: Հնարավոր է, որ մասնակիցների ցանկությամբ որոշ այլ թեմաներ ընդգրկվեն դասընթացի ծրագրում:
Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 28-ն է, գրանցված մասնակիցները տեղի և ժամանակի մասին կտեղեկացվեն մինչ սույն ամսվա 30-ը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վանաձորի բնակիչներ, այս դասընթացը կանցկացվի նաև Վանաձորում` հոկտեմբերի 23-26-ին: Այս մասին լրացուցիչ կհայտարարվի:
Դասընթացի հիմնական բովանդակությանը և նախնական ժամատախտակին և մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
Հղում
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Arpine (23.09.2012), Moonwalker (24.09.2012), StrangeLittleGirl (08.10.2012), Ներսես_AM (24.09.2012)
"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոնը սիրով հրավիրելում է մասնակցելու <<Ստեղծի’ր քո իմիջը>> թրենինգին:
Թրենինգի նպատակն է ծանոթացնել մասնակիցներին <<Իմիջ>> հասկացության հետ, նրա արդիականության և պրակտիկայում կիրառման հետ ,ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի մասնակիցները վերլուծելով իրենց ներկայիս իմիջը և ձերք բերելով համապատասխան գիտելիքներ հաջողակ իմիջի գաղտնիքների վերաբերյալ, հնարավորություն ունենան վերափոխել այն կամ շտկել` ելնելով իրենց հավակնություններից ու հասարակության կողմից թելադրվող նորմերից:
Թրենինգի արդյունքում մասնակիցները ձեռք են բերում հմտություններ ճիշտ կազմակերպելու իրենց արտաքին տեսքը, շարժումները, խոսքը և միմիկան:
Թրենինգը չունի տարիքային սահմանափակումներ:
Թրենինգը կանցկացվի ռուսերեն լեզվով և անվճար է:
Տևողությունը` 2 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում:Նախնական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27ին:
Թրենինգի հեղինակ և վարող՝ հոգեբան Էլեն Խաչատրյան:
Գրանցվելու համար զանգահարեք 010.58.18.14 հեռախոսահամաորով:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ