Այստեղ տեղեկացնում ենք մոտակա գիտաժողովների, սեմինարների և նմանատիպ միջոցառումների մասին:
Մասնակցության դեպքում կարող ենք կիսվել տպավորություններով:
Այստեղ տեղեկացնում ենք մոտակա գիտաժողովների, սեմինարների և նմանատիպ միջոցառումների մասին:
Մասնակցության դեպքում կարող ենք կիսվել տպավորություններով:
Ambrosine (23.09.2012), Arpine (22.09.2012), CactuSoul (22.09.2012), einnA (22.09.2012), keyboard (21.09.2012), StrangeLittleGirl (08.10.2012), Դատարկություն (21.09.2012), Ուլուանա (21.09.2012), Տրիբուն (05.10.2012), Ֆոտոն (21.09.2012)
«Մերձավոր Արևելք. լեզվաբանություն, գրականություն և պատմություն»
Միջազգային կոնֆերանս Երևանում՝ նվիրված Օրբելիի ծննդյան 125-ամյակին
Կոնֆերանսը տեղի կունենա Երևանի պետական համալսարանում սույն թվականի հոկտեմբերի 20-21-ին:
Արծարծվող հարցերն առնչվելու են հետևյալ ոլորտներին.
1. Լեզվաբանություն – Կովկասի և Մերձավոր Արևելքի հին և նոր լեզուներ
2. Գրականություն – արևելյան ժողովուրդների գրականություն
3. Պատմություն – Կովկասի ու Մերձավոր Արևելքի երկրների պատմության հետ կապված հարցեր
4. Տարածաշրջանային արդի զարգացումներ
Գիտաժողովին մասնակցելու համար պետք է մինչև 2012թ. հոկտեմբերի 5-ը գիտաժողովի կազմկոմիտեի քարտուղարի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցման հակիրճ տարբերակը՝ առավելագույնը 500 բառ, Microsoft Word-ի ձևաչափով: Նամակում պետք է ներառել նաև զեկուցման հեղինակի կոնտակտային տվյալները: "Subject" տողում պետք է նշել "International Conference":
Մանրամասները՝ էստեղ:
Թրեյնինգային առաջադեմ ծրագիր՝ հանրային քաղաքականության և հանրային վարչարարության գծով
Թրեյնինգային ծրագիրը կանցկացվի Մեդֆորդում (Մասաչուսեց, ԱՄՆ)՝ մոտավորապես հինգ ամիս տևողությամբ: Դա կլինի 2013-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում:
Թրեյնինգի անդամները հնարավրորություն կունենան մասնակցելու հանրային քաղաքականության և վարչարարության ոլորտներին առնչվող ակադեմիական և հետազոտական կուրսերի և աշխատանքների:
Ծրագրին կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն մագիստրի կոչում և առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ հանրային քաղաքականության և հանրային ադմինիստրացիայի ոլորտներում: Կոնկրետ մասնագիտություն չի պահանջվում:
Դիմումների վերջնաժամկետը սույն թվականի հոկտեմբերի 8-ն է: Պետք է ներկայացնել.
- CV
- 1 երաշխավորագիր (գործատուից կամ որևէ այլ մեկից, ով ծանոթ է դիմողի կատարած աշխատանքին)
- Նպատակի հիմնավորման նամակ (250 բառից ոչ ավել) այն մասին, թե ինչու է դիմողն ուզում մասնակցել տվյալ ծրագրին
Դիմումի փաթեթը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Դրանից հետո՝ հոկտեմբերի 14-ին, կանցկացվի TOEFL քննություն այն մարդկանց համար, ովքեր չունեն անգլերենի գիտելիքները հիմնավորող օֆիցիալ փաստաթուղթ:
Հոկտեբերի 15-16-ին ծրագրի թեկնածուների հետ կանցկացվեն հարցազրույցներ:
Վերջում ընտրվելու են մոտ 15 հայ մասնակիցներ, որոնց կտեղեկացվի դրա մասին նոյեմբերի 1-ին: Իսկ արդեն նոյեմբերի կեսերից կսկսվեն ակադեմիական նախապատրաստական կուրսերը:
Թրեյնինգային ամբողջ ծրագիրը՝ իր բոլոր հավեյլալ ծախսերով հանդերձ, կֆինանսավորվի "The Tavitian Foundation"-ի կողմից:
Շատ հավես բան է լինելու:
Աղբյուրը
keyboard (21.09.2012), Դատարկություն (21.09.2012), Նաիրուհի (22.09.2012), Ֆոտոն (24.09.2012)
Կլոր սեղան քննարկում Նոբելյան մրցանակակիրների հետ
Թեմա. «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական»
Ս.թ. նոյեմբերի 4-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպում է կլոր սեղան քննարկում երկու անվանի գիտնականներ, ֆիզիոլոգիա ու բժշկություն անվանակարգում բրիտանացի Նոբելյան մրցանակակիր` ասպետ Թիմաթի Հանթի և քիմիա անվանակարգում Նոբելյան մրցանակի դափնեկիր` Մարտին Չալֆիի հետ:
Թիմաթի Հանթ
Թիմաթի Հանթը Նոբելյան մրցանակի է արժանացել 2001թ.-ին, բջջային ցիկլի կարգավորման մեջ մեծ դեր խաղացող սպիտակուցների` ցիկլինների բացահայտման համար: Ի դեպ նա 100-րդ Նոբելյան մրցանակակիրն է: Հանթը նաև աշխարհի ամենահեղինակավոր կենսագիտական կազմակերպության` Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպության նախագահն է (EMBO), Լոնդոնի Արքայական գիտական ընկերության (ԱԳԸ) անդամ է, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: 2006թ.-ին Հանթին շնորհվել է ԱԳԸ բարձրագույն պարգև` արքայական մեդալ: Նույն թվականին Անգլիայի թագուհին նրան շնորհել է ասպետի աստիճան:
Մարտին Չալֆի
Մարտին Չալֆին ամերիկացի գիտնական է, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր է, որտեղ նաև զբաղեցնում է կենսաբանական գիտությունների բաշնի ղեկավարի պաշտոնը: Չալֆին Նոբելյան մրցանակի է արժանացել 2008թ.-ին, բնագիտության տարբեր ոլորտների հետազոտություններում կարևոր դեր խաղացող կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցների (GFP) հայտնաբերման և դրանց հետագա զարգացման համար: 2004թ.-ին Չալֆին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ:
Ինչպես մասնակցել կլոր սեղան քննարկմանը
Նոբելյան մրցանակակիրների հետ կլոր սեղան քննարկումը տեղի կունենան ս.թ. նոյեմբերի 4-ին: կլոր սեղան քննարկման լեզուն լինելու է անգլերենը: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման թերթիկը: Մասնակցության համար ընտրված 25 մասնակիցները կտեղեկացվեն էլ. փոստի միջոցով:
Աղբյուր
Moonwalker (23.09.2012)
Հայոց լեզվի պատմության հիմնահարցեր
(Մեկշաբաթյա անվճար դասընթաց Երևանում)
Դասընթացը վարելու է Հրաչ Մարտիրոսյանը (PhD Լեյդենի համալսարան):
2012 թվականի հոկտեմբերի 1-5-ին Երևանում տեղի կունենա հայոց լեզվի պատմության հիմնահարցերին նվիրված միշաբաթյա անվճար դասընթաց, որի նպատակն է ուրվագծել հայոց լեզվի զարգացման ընթացքը` հնդեվրոպական նախալեզվի տրոհումից մինչև գրաբար, այնտեղից էլ` միջին հայերեն և բարբառներ, և ծանոթացնել հնչյունաբանական ու ստուգաբանական ուսումնասիրությունների հիմնական սկզբունքներին: Դասընթացի նյութերը կտրամադրվեն բոլոր մասնակիցներին: Ենթադրում ենք, որ մասնակիցների մեծ մասի համար ամենահարմար ժամանակը կլինի երեկոյան 18.00-22.00:
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք հնարավորինս շուտ մասնակցության հայտն ուղարկել [email protected] էլ. փոստին: Ցանկալի է, որ հայտի մեջ նշեք ձեր մասնագիտությունը, հետաքրքրությունները, թեմատիկ նախասիրությունները, ինչպես նաև կցեք ձեր CV-ները: Այդ տեղեկությունները մեզ կօգնեն հնարավորինս արդյունավետ կերպով կատարել մասնակիցների ընտրությունը և կազմակերպել դասընթացը: Հնարավոր է, որ մասնակիցների ցանկությամբ որոշ այլ թեմաներ ընդգրկվեն դասընթացի ծրագրում:
Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 28-ն է, գրանցված մասնակիցները տեղի և ժամանակի մասին կտեղեկացվեն մինչ սույն ամսվա 30-ը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վանաձորի բնակիչներ, այս դասընթացը կանցկացվի նաև Վանաձորում` հոկտեմբերի 23-26-ին: Այս մասին լրացուցիչ կհայտարարվի:
Դասընթացի հիմնական բովանդակությանը և նախնական ժամատախտակին և մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
Հղում
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Arpine (23.09.2012), Moonwalker (24.09.2012), StrangeLittleGirl (08.10.2012), Ներսես_AM (24.09.2012)
"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոնը սիրով հրավիրելում է մասնակցելու <<Ստեղծի’ր քո իմիջը>> թրենինգին:
Թրենինգի նպատակն է ծանոթացնել մասնակիցներին <<Իմիջ>> հասկացության հետ, նրա արդիականության և պրակտիկայում կիրառման հետ ,ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի մասնակիցները վերլուծելով իրենց ներկայիս իմիջը և ձերք բերելով համապատասխան գիտելիքներ հաջողակ իմիջի գաղտնիքների վերաբերյալ, հնարավորություն ունենան վերափոխել այն կամ շտկել` ելնելով իրենց հավակնություններից ու հասարակության կողմից թելադրվող նորմերից:
Թրենինգի արդյունքում մասնակիցները ձեռք են բերում հմտություններ ճիշտ կազմակերպելու իրենց արտաքին տեսքը, շարժումները, խոսքը և միմիկան:
Թրենինգը չունի տարիքային սահմանափակումներ:
Թրենինգը կանցկացվի ռուսերեն լեզվով և անվճար է:
Տևողությունը` 2 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում:Նախնական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27ին:
Թրենինգի հեղինակ և վարող՝ հոգեբան Էլեն Խաչատրյան:
Գրանցվելու համար զանգահարեք 010.58.18.14 հեռախոսահամաորով:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Դասընթացի հայտարություն
Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն ՊՈԱԿ-ը կազմակերպում է «Ինչպես կազմել մրցունակ աշխատանքային կենսագրական (CV)» և «Ինչպես ներկայանալ աշխատանքային հարցազրույցի» թեմաներով ոչ ֆորմալ դասընթաց: Դասընթացի ընթացքում երիտասարդները կմասնակցեն դերային խաղերի, կձևավորեն աշխատաշուկա մուտք գործելու համար առանցքային հմտություններ և հնարավորություն կունենան ծանոթանալ աշխատանքային կենսագրական կազմելու նրբություններին և ստանալ արդյունավետ օրինակներ ինչպես աշխատանքային փորձ ունեցող մասնագետների, այնպես էլ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող մասնագետների համար, ինչպես նաև միջազգային չափանաիշներին համապատասխան Europass CV-ի օրինակ:
Դասընթացն ԱՆՎՃԱՐ է:
Ցանկացողները կարող են զանգահարել և հաստատել իրենց մասնակցությունը մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից – 18:00՝ (+37410) 67 10 51 հեռախոսահամարով:
Տևողությունը` 2 ժամ:
Դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի մասնաշենքում (հասցե`Նոր Նորքի 3-րդ զանգվածում` Բաղյան 2 (Շտապ օգնության հիվանդանոցի դիմաց, թիվ 10 մանկապարտեզի շենք, 2-րդ հարկ): Կենտրոն կարելի է հասնել N 90 և N 73 երթուղային տաքսիներով, ինչպես նաև N15 ավտոբուսով):
Yevuk (24.09.2012)
Միջազգային դասընթաց Հայաստանում` "You Are Able"
URA – You Are Able միջազգային դասընթացը տեղի է ունենալու Հայաստանում՝ Գյումրիում, ս/թ. Հոկտեմբերի 14-21-ը:
Դասընթացը հյուրընկալելու է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն:
Դասընթացին մասնակցելու են տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ իրենց թիմերով: Հայաստանը ներկայացնող թիմը կազմված է լինելու 2 մասնակցից:
Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում բնակվող 18 տարին լրացած, երիտասարդական աշխատանքներում ներգրավված քաղաքացիները:
Թրեյնինգի ընթացքում տրանսպորտի, սննդի և ապրելավայրի ծախսերը հոգում է կազմակերպությունը:
Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:
Մանրամասների և դիմումի համար նայեք էստեղ:
Դասախոսություն՝ «Հետսովետական երկրները և արաբական գարնան մարտահրավերը»
Դասախոսությունը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 8-ին, ժամը 13.00-ին ԵՊՀ իրանագիտության ֆակուլտետում: Այն վարելու է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը: Մուտքն ազատ է:
Աղբյուրը
Ambrosine (03.10.2012), Moonwalker (04.10.2012)
Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքված են պրակտիտ հոգեբանությամբ:
ԱղբյուրըՀոգեբանների պատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև հոգեբանական խորհրդատվության ոլորտներում արդեն չորսամյա փորձ ունենալով՝ ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնը շարունակում է թարմացնել և հարստացնել առաջարկվող ծառայությունների ցանկը:
Կենտրոնի գործունեության վերաբերյալ տեղեկատվության բարձրացման միջոցառումների շրջանակում հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու կենտրոնի գործունեության ներկայացմանը, որը տեղի կունենա 05.10.2012-ին՝ ժամը 12:30-ին:
Միջոցառմանը ներկա գտնվելով՝ դուք հնարավորություն կունենաք տեղեկանալու մեր կողմից առաջարկվող արդեն ավանդական դարձած դասընթացներին, ինչպես նաև մի շարք նոր թրեյնինգների և սեմինարների ծրագրերին:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերից սկսվելու են Կենտրոնի աշխատանքային թիմը համալրած փորձառու պրակտիկ խմբավարների կողմից իրականացվող խորացված հոգեթերապևտիկ, ինչպես նաև հանրամատչելի բնույթ ունեցող նոր դասընթացներ:
Հոկտեմբեր ամսվա նորույթներն են՝
«Արքետիպային վերլուծության հիմունքներ» թրեյնինգ
«Յունգյան մոդելով անձնային աճի» թրեյնինգ
«Հասկացի´ր քեզ» թրեյնինգ
«Կոնֆլիկտի կառավարում խմբային թերապիայում» թրեյնինգ
«Բարձրացրեք կյանքի որակը` զարգացնելով հաղորդակցման և հոգեբանական ներազդման հմտությունները» կարճաժամկետ թրեյնինգ
«Շատ հաճախ մեր նպատակներին հասնելու հիմնական խոչընդոտը ծուլությունն է» սեմինար-քննարկում
«Սեր, թ՞ե սիրային կախվածություն» սեմինար-քննարկում
«Այ՞ո թե ոչ, իսկ միգուցը երրորդ տարբերակը…» որոշման կայացման հոգեբանության թրեյնինգ
«Մարմնակողմնորոշիչ հոգեթերապիայի տեխնիկաներ» կարճաժամկետ թրեյնինգներ/Workshops
«Արտ թերապիայի տեխնիկաներ» կարճաժամկետ թրեյնինգներ/Workshops
Նորույթներն առանձնանում են ոչ միայն նոր բովանդակությամբ, այլև ֆորմատով:
Թրեյնինգային ծրագրերի մանրամասները կներկայացվեն խմբավարների կողմից հանդիպման օրը՝
05.10.2012-ին՝ ժամը 12:30-ին, ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճում:
Վերջին խմբագրող՝ ivy: 03.10.2012, 14:59:
"Coursera" միջազգային անվճար օնլայն դասընթացներ
Կուրսերա-ն հնարավարություն է տալիս անվճար օնլայն դասընթացներ անցնել ամենատարբեր մասնագիտություններով՝ աշխարհի տարբեր կրթական ինստիտուտների մասնագետների կողմից անցկացվող: Գրանցվել կարելի է ցանկացած պահի՝ այդ ժամանակահատվածում առկա դասընթացների համար, որոնք սովորաբար տևում են 6-12 շաբաթ:
Նոր ուսումնասիրում էի իրենց կայքը, շատ հետաքրքիր նախաձեռնություն է:
Սա էլ դասընթացների ցանկը:
Կոնֆերանս Մեծ Բրիտանիայում՝ "Living in Violent Times"
Եթե ցանկություն ունեք Եվրոպայի ճանաչված համալսարաններից մեկում (The University of Warwick) զեկույց ներկայացնել այսօրվա քաղաքական և հասարակական բռնությունների թեմայով, ապա ուղարկեք ձեր զեկույցի ամփոփագիրը և ռեզյումեն [email protected] հասցեով մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը: Կոնֆերանսը տեղի կունենա 2013 թվականի ապրիլի 19-ին:
Մասնակցել կարող են տարբեր բնագավառների ու մասնագիտությունների մարդիկ:
Մանրամասները՝ էստեղ:
Վերջին խմբագրող՝ ivy: 11.10.2012, 17:36:
Սեմինար՝ «Պատահականություն, թե դիզայն»
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 4-ին, Երևանի Կոնգրես հյուրանոցում կանցկացվի սեմինար տիեզերական գիտությունների մասնագետ (PhD, Princeton University), ֆիզիկոս Գնել Դուրյանի կողմից:
Թեման կյանքի ստեղծումն է և այն, թե ինչն է ընկած նրա հիմքում: Արդյո՞ք ամենը ստեղծվել է ոչնչից, թե այն ունի հեղինակ: Սեմինարի ժամանակ լինելու են տիեզերքի տելեսկոպիկ նկարների և թեմային առնչվող կարճատև ֆիլմի ցուցադրություն:
Սեմինարին մասնակցելու համար պետք է նախապես զանգահարել ու գրանցվել. տեղերը սահմանափակ են:
Մանրամասները՝ էստեղ:
Վերջին խմբագրող՝ ivy: 11.10.2012, 21:38:
Նաիրուհի (12.10.2012)
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոնի օրերին՝ նոյեմբերի 7 և 8-ին, ժ. 15:00 Թումոյում տեղի կունենան հանդիպումներ բրազիլացի 2D անիմատոր Մարսելո Մարաոյի հետ:
Հանդիպման թեմաները.
- 2D անիմացիա, դերասանություն անիմացիայում
- 20 տարի բրազիլական անիմացիայի ասպարեզում
Մասնկացության համար պետք է գրանցվել [email protected] էլեկտրոնային հասցեով: Չմոռանաք նշել, թե որ հանդիպմանը կցանկանայիք մասնակցել:
Նոյեմբերի 15-ին, ժամը 14:00, Իրանագիտության ամբիոնում «Հայաստանն Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» թեմայով բանախոսություն-քննարկում կանցկացնի ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:
Դասախոսության մուտքն ազատ է:
Moonwalker (15.11.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ