User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Կոնֆերանսներ, սեմինարներ, թրեյնինգներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կոնֆերանսներ, սեմինարներ, թրեյնինգներ

    Այստեղ տեղեկացնում ենք մոտակա գիտաժողովների, սեմինարների և նմանատիպ միջոցառումների մասին:
    Մասնակցության դեպքում կարող ենք կիսվել տպավորություններով:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.09.2012), Arpine (22.09.2012), CactuSoul (22.09.2012), einnA (22.09.2012), keyboard (21.09.2012), StrangeLittleGirl (08.10.2012), Դատարկություն (21.09.2012), Ուլուանա (21.09.2012), Տրիբուն (05.10.2012), Ֆոտոն (21.09.2012)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Մերձավոր Արևելք. լեզվաբանություն, գրականություն և պատմություն»
    Միջազգային կոնֆերանս Երևանում՝ նվիրված Օրբելիի ծննդյան 125-ամյակին


    Կոնֆերանսը տեղի կունենա Երևանի պետական համալսարանում սույն թվականի հոկտեմբերի 20-21-ին:
    Արծարծվող հարցերն առնչվելու են հետևյալ ոլորտներին.
    1. Լեզվաբանություն – Կովկասի և Մերձավոր Արևելքի հին և նոր լեզուներ
    2. Գրականություն – արևելյան ժողովուրդների գրականություն
    3. Պատմություն – Կովկասի ու Մերձավոր Արևելքի երկրների պատմության հետ կապված հարցեր
    4. Տարածաշրջանային արդի զարգացումներ

    Գիտաժողովին մասնակցելու համար պետք է մինչև 2012թ. հոկտեմբերի 5-ը գիտաժողովի կազմկոմիտեի քարտուղարի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցման հակիրճ տարբերակը՝ առավելագույնը 500 բառ, Microsoft Word-ի ձևաչափով: Նամակում պետք է ներառել նաև զեկուցման հեղինակի կոնտակտային տվյալները: "Subject" տողում պետք է նշել "International Conference":

    Մանրամասները՝ էստեղ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.09.2012), Նաիրուհի (22.09.2012)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թրեյնինգային առաջադեմ ծրագիր՝ հանրային քաղաքականության և հանրային վարչարարության գծով

    Թրեյնինգային ծրագիրը կանցկացվի Մեդֆորդում (Մասաչուսեց, ԱՄՆ)՝ մոտավորապես հինգ ամիս տևողությամբ: Դա կլինի 2013-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում:

    Թրեյնինգի անդամները հնարավրորություն կունենան մասնակցելու հանրային քաղաքականության և վարչարարության ոլորտներին առնչվող ակադեմիական և հետազոտական կուրսերի և աշխատանքների:

    Ծրագրին կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն մագիստրի կոչում և առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ հանրային քաղաքականության և հանրային ադմինիստրացիայի ոլորտներում: Կոնկրետ մասնագիտություն չի պահանջվում:

    Դիմումների վերջնաժամկետը սույն թվականի հոկտեմբերի 8-ն է: Պետք է ներկայացնել.
    - CV
    - 1 երաշխավորագիր (գործատուից կամ որևէ այլ մեկից, ով ծանոթ է դիմողի կատարած աշխատանքին)
    - Նպատակի հիմնավորման նամակ (250 բառից ոչ ավել) այն մասին, թե ինչու է դիմողն ուզում մասնակցել տվյալ ծրագրին

    Դիմումի փաթեթը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

    Դրանից հետո՝ հոկտեմբերի 14-ին, կանցկացվի TOEFL քննություն այն մարդկանց համար, ովքեր չունեն անգլերենի գիտելիքները հիմնավորող օֆիցիալ փաստաթուղթ:
    Հոկտեբերի 15-16-ին ծրագրի թեկնածուների հետ կանցկացվեն հարցազրույցներ:

    Վերջում ընտրվելու են մոտ 15 հայ մասնակիցներ, որոնց կտեղեկացվի դրա մասին նոյեմբերի 1-ին: Իսկ արդեն նոյեմբերի կեսերից կսկսվեն ակադեմիական նախապատրաստական կուրսերը:

    Թրեյնինգային ամբողջ ծրագիրը՝ իր բոլոր հավեյլալ ծախսերով հանդերձ, կֆինանսավորվի "The Tavitian Foundation"-ի կողմից:

    Շատ հավես բան է լինելու:

    Աղբյուրը

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (21.09.2012), Դատարկություն (21.09.2012), Նաիրուհի (22.09.2012), Ֆոտոն (24.09.2012)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կլոր սեղան քննարկում Նոբելյան մրցանակակիրների հետ
    Թեմա. «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական»

    Ս.թ. նոյեմբերի 4-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպում է կլոր սեղան քննարկում երկու անվանի գիտնականներ, ֆիզիոլոգիա ու բժշկություն անվանակարգում բրիտանացի Նոբելյան մրցանակակիր` ասպետ Թիմաթի Հանթի և քիմիա անվանակարգում Նոբելյան մրցանակի դափնեկիր` Մարտին Չալֆիի հետ:

    Թիմաթի Հանթ
    Թիմաթի Հանթը Նոբելյան մրցանակի է արժանացել 2001թ.-ին, բջջային ցիկլի կարգավորման մեջ մեծ դեր խաղացող սպիտակուցների` ցիկլինների բացահայտման համար: Ի դեպ նա 100-րդ Նոբելյան մրցանակակիրն է: Հանթը նաև աշխարհի ամենահեղինակավոր կենսագիտական կազմակերպության` Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպության նախագահն է (EMBO), Լոնդոնի Արքայական գիտական ընկերության (ԱԳԸ) անդամ է, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: 2006թ.-ին Հանթին շնորհվել է ԱԳԸ բարձրագույն պարգև` արքայական մեդալ: Նույն թվականին Անգլիայի թագուհին նրան շնորհել է ասպետի աստիճան:

    Մարտին Չալֆի

    Մարտին Չալֆին ամերիկացի գիտնական է, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր է, որտեղ նաև զբաղեցնում է կենսաբանական գիտությունների բաշնի ղեկավարի պաշտոնը: Չալֆին Նոբելյան մրցանակի է արժանացել 2008թ.-ին, բնագիտության տարբեր ոլորտների հետազոտություններում կարևոր դեր խաղացող կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցների (GFP) հայտնաբերման և դրանց հետագա զարգացման համար: 2004թ.-ին Չալֆին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ:

    Ինչպես մասնակցել կլոր սեղան քննարկմանը

    Նոբելյան մրցանակակիրների հետ կլոր սեղան քննարկումը տեղի կունենան ս.թ. նոյեմբերի 4-ին: կլոր սեղան քննարկման լեզուն լինելու է անգլերենը: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման թերթիկը: Մասնակցության համար ընտրված 25 մասնակիցները կտեղեկացվեն էլ. փոստի միջոցով:

    Աղբյուր

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (23.09.2012)

  9. #5
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայոց լեզվի պատմության հիմնահարցեր
    (Մեկշաբաթյա անվճար դասընթաց Երևանում)

    Դասընթացը վարելու է Հրաչ Մարտիրոսյանը (PhD Լեյդենի համալսարան):

    2012 թվականի հոկտեմբերի 1-5-ին Երևանում տեղի կունենա հայոց լեզվի պատմության հիմնահարցերին նվիրված միշաբաթյա անվճար դասընթաց, որի նպատակն է ուրվագծել հայոց լեզվի զարգացման ընթացքը` հնդեվրոպական նախալեզվի տրոհումից մինչև գրաբար, այնտեղից էլ` միջին հայերեն և բարբառներ, և ծանոթացնել հնչյունաբանական ու ստուգաբանական ուսումնասիրությունների հիմնական սկզբունքներին: Դասընթացի նյութերը կտրամադրվեն բոլոր մասնակիցներին: Ենթադրում ենք, որ մասնակիցների մեծ մասի համար ամենահարմար ժամանակը կլինի երեկոյան 18.00-22.00:

    Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք հնարավորինս շուտ մասնակցության հայտն ուղարկել [email protected] էլ. փոստին: Ցանկալի է, որ հայտի մեջ նշեք ձեր մասնագիտությունը, հետաքրքրությունները, թեմատիկ նախասիրությունները, ինչպես նաև կցեք ձեր CV-ները: Այդ տեղեկությունները մեզ կօգնեն հնարավորինս արդյունավետ կերպով կատարել մասնակիցների ընտրությունը և կազմակերպել դասընթացը: Հնարավոր է, որ մասնակիցների ցանկությամբ որոշ այլ թեմաներ ընդգրկվեն դասընթացի ծրագրում:

    Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 28-ն է, գրանցված մասնակիցները տեղի և ժամանակի մասին կտեղեկացվեն մինչ սույն ամսվա 30-ը։

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վանաձորի բնակիչներ, այս դասընթացը կանցկացվի նաև Վանաձորում` հոկտեմբերի 23-26-ին: Այս մասին լրացուցիչ կհայտարարվի:

    Դասընթացի հիմնական բովանդակությանը և նախնական ժամատախտակին և մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
    Հղում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (23.09.2012), Moonwalker (24.09.2012), StrangeLittleGirl (08.10.2012), Ներսես_AM (24.09.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոնը սիրով հրավիրելում է մասնակցելու <<Ստեղծի’ր քո իմիջը>> թրենինգին:
    Թրենինգի նպատակն է ծանոթացնել մասնակիցներին <<Իմիջ>> հասկացության հետ, նրա արդիականության և պրակտիկայում կիրառման հետ ,ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի մասնակիցները վերլուծելով իրենց ներկայիս իմիջը և ձերք բերելով համապատասխան գիտելիքներ հաջողակ իմիջի գաղտնիքների վերաբերյալ, հնարավորություն ունենան վերափոխել այն կամ շտկել` ելնելով իրենց հավակնություններից ու հասարակության կողմից թելադրվող նորմերից:
    Թրենինգի արդյունքում մասնակիցները ձեռք են բերում հմտություններ ճիշտ կազմակերպելու իրենց արտաքին տեսքը, շարժումները, խոսքը և միմիկան:

    Թրենինգը չունի տարիքային սահմանափակումներ:

    Թրենինգը կանցկացվի ռուսերեն լեզվով և անվճար է:
    Տևողությունը` 2 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում:Նախնական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27ին:
    Թրենինգի հեղինակ և վարող՝ հոգեբան Էլեն Խաչատրյան:
    Գրանցվելու համար զանգահարեք 010.58.18.14 հեռախոսահամաորով:
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (24.09.2012), Yevuk (24.09.2012), Ֆոտոն (24.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թրեյնինգներ, վերապատրաստման դասընթացներ
    Հեղինակ՝ Jasmena, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 21.05.2012, 12:54

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •