User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Կոնֆերանսներ, սեմինարներ, թրեյնինգներ

  1. #16
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Շփում. հաղորդակցման հմտություններ» և «Ժեստերի լեզու» թեմաներով դասընթաց

    «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է «Շփում. հաղորդակցման հմտություններ» և «Ժեստերի լեզու» թեմաներով ոչ ֆորմալ դասընթացներ: Դասընթացի ընթացքում երիտասարդները կմասնակցեն դերային խաղերի, կձևավորեն և կզարգացնեն հմտություններ և կարողություններ հաղորդակցման գործընթացում և հնարավորություն կունենան ծանոթանալ մարմնի «լեզվի» նրբություններին և հասկանալ դրանց նշանակությունը:

    Դասընթացն ԱՆՎՃԱՐ է:
    Ցանկացողները կարող են զանգահարել և հաստատել իրենց մասնակցությունը մինչև նոյեմբերի 21-ը ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից – 18:00՝ (+37410) 67 10 51 հեռախոսահամարով:
    Տևողությունը` 2.5 ժամ:

    Դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի մասնաշենքում (հասցե` Նոր Նորքի 3-րդ զանգվածում` Բաղյան 2 (Շտապ օգնության հիվանդանոցի դիմաց, թիվ 10 մանկապարտեզի շենք, 2-րդ հարկ): Կենտրոն կարելի է հասնել N 59 (90) և N 73 երթուղային տաքսիներով, ինչպես նաև N15 ավտոբուսով):

  2. #17
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Արքետիպերը տարբեր մշակույթներում» քննարկում հոգեբանական ակումբում

    «Էսպաս» կենտրոնի ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ (PSY club) նոյեմբերի 16-ին, ժամը 18:00-ին սիրով հրավիրում է Ձեզ իր հերթական հանդիպմանը «Արքետիպերը տարբեր մշակույթներում» թեմայով:

    Թեման ներկայացնելու է հանդիպման հյուր, հոգեբան Մադլեն Առաքելյանը:

    Մուտքն ազատ է հոգեբանությամբ հետաքրքված բոլոր անձանց համար:

    «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն
    Նալբանդյան 29
    Հեռ․՝ 54 18 44
    [email protected]

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Agni (16.11.2012)

  4. #18
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առողջ անհատ՝ առողջ հասարակություն
    Ուսումնամեթոդական սեմինար Աղավնաձորում
    23-25 նոյեմբերի, 2012թ.

    Գևորգյան մարտարվեստների դպրոցը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Առողջ անհատ՝ առողջ հասարակություն» ուսումնամեթոդական եռօրյա սեմինարին, որը տեղի կունենա նոյեմբերի 23-25-ին, Աղավնաձորում:

    Ուսումնամեթոդական սեմինարի նպատակն է երիտասարդների շրջանում նպաստել առողջ ապրելակերպի գիտելիքների բարձրացմանն ու դրանք կիրառելի դարձնելու հմտությունների զարգացմանը:

    Սեմինարի ընթացքում.

    - Գևորգյան մարտաոճի մշակած մոտեցումները առողջ ապրելակերպին,

    - Աշխատանք էմոցիաների և ենթագիտակցական ծրագրի հետ, դրանց դերի ու կարևորության հիմնավորում,

    - Ներաշխարհի, վերզգայական աշխարհների և նուրբ էներգիաների հետ աշխատանք,

    - Ռացիոնալ սննդակարգ: Մարդը որպես նուրբ քիմիական լաբորատորիա:

    Սեմինարը կազմակերպվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

    Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ.փոստին Ձեր ինքնակենսագրությունը (CV) և նամակ «Ինչո՞ւ եմ ցանկանում մասնակցել այս սեմինարին» վերնագրով (motivation letter) մինչ 200 բառ:

    Հայտերի վերջնաժամկետը նոյեմբերի 17-ն է, ժամը 17.00:

    Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 0777 222 01 հեռախոսահամարին:

  5. #19
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    «Արքետիպերը տարբեր մշակույթներում» քննարկում հոգեբանական ակումբում

    «Էսպաս» կենտրոնի ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ (PSY club) նոյեմբերի 16-ին, ժամը 18:00-ին սիրով հրավիրում է Ձեզ իր հերթական հանդիպմանը «Արքետիպերը տարբեր մշակույթներում» թեմայով:

    Թեման ներկայացնելու է հանդիպման հյուր, հոգեբան Մադլեն Առաքելյանը:

    Մուտքն ազատ է հոգեբանությամբ հետաքրքված բոլոր անձանց համար:

    «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն
    Նալբանդյան 29
    Հեռ․՝ 54 18 44
    [email protected]
    վաաայ էսօրա՜, ուշացա փաստորեն Մադլենը իսկապես լավ կներկայացներ...
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  6. #20
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ատրպատականի նորազարիական (թաթական) բարբառները» թեմայով դասախոսություն-քննարկում

    ԵՊՀ իրանագիտության ամբիոնում յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվում են սեմինար-դասախոսություններ արևելագիտության տարբեր հիմնախնդրների, տարածաշրջանում առկա քաղաքական իրավիճակի, հնարավոր զարգացումների, դրանում Հայաստանի դերակատարության և այլնի վերաբերյալ:

    Նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, իրանագիտության ամբիոնում «Ատրպատականի նորազարիական (թաթական) բարբառները» թեմայով դասախոսություն-քննարկում կանցկացնի բ.գ.թ., դոցենտ Վարդան Ոսկանյանը:

    Դասախոսության մուտքն ազատ է:

  7. #21
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԱԿ-ի մոդել-համաժողով Արցախում

    «Արցախակերտում» նախաձեռնության «Երիտասարդ իրավաբանների ակումբը», Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի գործուն աջակցությամբ, առաջին անգամ Արցախում կազմակերպում է ՄԱԿ-ի մոդել, որը տեղի կունենա նախնականորեն դեկտեմբերի 16-ին ԱՀ կառավարության նիստերի դահլիճում (Ստեփանակերտ):

    Մոդելավորվող մարմին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:

    Քննարկվող թեմա՝ Սիրիայի հիմնախնդիր:

    ՄԱԿ-ի մոդելին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն կից տրված դիմումաձևը և մինչև նոյեմբերի 26-ը ներառյալ ուղարկեն [email protected] էլ.հասցեին: Ձեռագիր լրացված դիմումը հաստատելու համար կապվել տրված կոնտակտներով (տես հղումը):

    Ընդունող հանձնաժողովը, դիտարկելով բոլոր դիմումները, նոյեմբերի 29-ին կհրապարակի 30 ընտրվածների անունները, ովքեր ավելի ուշ կմասնակցեն դասընթացների ՄԱԿ-ի մոդելին նախապատրաստվելու համար: Ծրագրին կարող են դիմել 18-35 տարեկան բոլոր ցանկացողները:

    Դիմումի ձևը և կոնտակտային տվյալները` Հղում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #22
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետությունը. խնդիրներ և վավերացման հեռանկարներ"

    Հայաստանի ամերիկյան համալսարանը, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը՝ Միջազգային քրեական դատարանի կոալիցիայի և
    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի դելեգացիայի աջակցությամբ կազմակերպում են Համաժողով` նվիրված Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությանը: Համաժողովի ընթացքում փորձ է կատարվելու համադրել միջազգային և ազգային փորձագետների պատկերացումները` խնդրո առարկայի վերաբերյալ: Համաժողովի ընթացքում կքննարկվեն ՄՔԴ իրավասությանը, ՄՔԴ կանոնադրության և ներպետական իրավունքի հարաբերակցությանն առնչվող արդի հիմնախնդիրներ:

    Համաժողովի բանախոսներն են՝

    1. Հովարդ Մորիսոնը, Միջազգային քրեական դատարանի դատավոր (Միացյալ Թագավորություն).
    2. Սիլվանա Արբիան, Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղար (Իտալիա).
    3. Պրոֆեսոր Ուիլիամ Շաբասը, Միդելսեքսի Համալսարանի միջազգային քրեական իրավունքի պրոֆեսոր (Միացյալ Թագավորություն).
    4. Նիկոլաս Կումջյանը, Սիեռա Լեոնի Հատուկ դատարանի դատախազ.
    5. Տամարա Տոմաշվիլին, «Georgia's Reforms Associates (GRASS)-ի» պետը, և նախկին Վրաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության իրավական խորհրդատու (Վրաստան).
    6. Կիրսթեն Մերսչաերթը, «Միջազգային քրեական դատարանի համար դաշնակցության» Եվրոպական տարածաշրջանային համակարգող.
    7. Արմեն Հարությունյանը, ի.գ.դ., Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, և նախկին ՀՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան.
    8. Արմեն Բայբուրդյանը, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգողի ավագ խորհրդական և 1998թ. Հռոմի համաժողովի ՀՀ-ի ներկայացուցիչ.
    9. Արթուր Ղամբարյանը, ի.գ.դ., Գլխավոր Դատախազության, Եվրոպական ինտեգրման և իրավական ապահովման բաժնի պետ.
    10. Արման Սարվարյան (Ph.D), Սուրրեյի Համալսարանի իրավունքի դասախոս Միացյալ Թագավորությունում.
    11. Եղիշե Կիրակոսյանը, ի.գ.թ., Հայաստանի Ամերիկյան Համալսարանի միջազգային իրավունքի դասախոս, և ՀՀ արդարադատության փոխնախարար.
    12. Վլադիմիր Վարդանյանը, ի.գ.թ., Երևանի պետական համալսարանի Իրավունքի դասախոս և ՀՀ-ի Սահմանադրական դատարանի իրավական խորհրդատու

    Համաժողովի ծրագիրը հասանելի է այստեղ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #23
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվրոպական միության արդարադատության դատարան դատախաղ-մրցույթ

    «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» նախագծի շրջանակներում կազմակերպում է Արդարադատության Եվրոպական դատարանի (European Court of Justice) մոդելային դատախաղ-մրցույթ: Մրցույթում հաղթող ճանաչված թիմն ուղևորվելու է Լյուքսեմբուրգ՝ Արդարադատության Եվրոպական դատարանում ուսումնաճանաչողական այց իրականացնելու համար:

    Դատախաղին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր բուհերի իրավաբանության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողները, ովքեր ուսանում են բակալավրիատի 4-րդ կուրսում կամ մագիստրատուրայի 1-ին կամ 2-րդ կուրսերում:

    Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2013 թ. մայիսի 3-ը:
    Մասնակցության կանոնները, հայտերը ներկայացնելու ձևերը այստեղ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #24
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը

    Աստղ ջան, ի՞նչ կապ ունես այդ Հ/Կ-ի հետ…

  11. #25
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստղ ջան, ի՞նչ կապ ունես այդ Հ/Կ-ի հետ…
    Անձամբ ոչ մի կապ չունեմ որևէ ՀԿ-ի հետ, Մարկիզ ջան: Ուղղակի թեման (ԵՄ դատարան) է ինձ հետաքրքիր, մտածեցի` ակումբում էլ կլինեն մարդիկ, որ կհետաքրքրվեն
    Կարո՞ղ ա այս ՀԿ-ի հետ կապված ինչ-որ բան կա, որ անհրաժեշտ է իմանալ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  12. #26
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձամբ ոչ մի կապ չունեմ որևէ ՀԿ-ի հետ, Մարկիզ ջան: Ուղղակի թեման (ԵՄ դատարան) է ինձ հետաքրքիր, մտածեցի` ակումբում էլ կլինեն մարդիկ, որ կհետաքրքրվեն
    Կարո՞ղ ա այս ՀԿ-ի հետ կապված ինչ-որ բան կա, որ անհրաժեշտ է իմանալ:
    չէ, չկա, Աստղ ջան: Ամեն ինչ գիտեմ, կարելի է ասել… )))

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (06.04.2013)

  14. #27
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ, չկա, Աստղ ջան: Ամեն ինչ գիտեմ, կարելի է ասել… )))
    Լավ
    Ես իրենց մասին տեղյակ եմ այնքանով, որքանով որ կապ ունեն Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանության հետ, իսկ հիմա էլ` այդ նույն իրավունքների պաշտպանությամբ արդեն ՄԻԵԴ-ում: Հուսով եմ` մի բան կստացվի:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. #28
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ
    Ես իրենց մասին տեղյակ եմ այնքանով, որքանով որ կապ ունեն Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանության հետ, իսկ հիմա էլ` այդ նույն իրավունքների պաշտպանությամբ արդեն ՄԻԵԴ-ում: Հուսով եմ` մի բան կստացվի:
    Դատի տվողներն այնպիսի մարդիկ չեն, որ արդյունքի չհասնենք…

    Ավելի քան համոզված եմ, որ արդյունքն Ադրբեջանի ու Հունգարիայի համար աղետալի է լինելու:

  16. #29
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դատի տվողներն այնպիսի մարդիկ չեն, որ արդյունքի չհասնենք…

    Ավելի քան համոզված եմ, որ արդյունքն Ադրբեջանի ու Հունգարիայի համար աղետալի է լինելու:
    Ես էլ եմ վստահ, ուղղակի նախապես չեմ ուզում ոչ տրամադրվեմ, ոչ էլ տրամադրեմ :ՃՃ
    Էս դատին մենք Սաֆարովի էքստրադիցիայից անմիջապես հետո էինք սպասում: Արդարադատության նախարարությունից կարծեմ հենց հաջորդ օրն ասեցին, որ այսպես չեն թողնելու. երիտասարդ սերունդը ուրիշ ա, զոռով չի : Մենք էլ անընդհատ հարցուփորձ էինք անում, թե ինչ եղավ. կես տարի սպասեցինք: Սկզբից գաղտնիություն կար թեթևակի, որ չխանգարեն, բայց հենց հրապարակվեց դատի տալու մասին լուրը, աշխարհով եղա : Դե ես չեմ սիրում բողոքի նոտաներով ու բարոյական հաղթանակներով սահմանափակվելը:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (06.04.2013)

  18. #30
    Անդամության թեկնածու Սյուզան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2013
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամառվա ընթացքում սեմինարներ չկան?

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թրեյնինգներ, վերապատրաստման դասընթացներ
    Հեղինակ՝ Jasmena, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 21.05.2012, 12:54

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •