User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Համաներում. սկսենք նոր էջից

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Համաներում. սկսենք նոր էջից

    Սիրելի՛ ակումբցիներ,
    նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության 21 ամյակի առթիվ: Ես կարծում եմ, որ ակումբում դժվար թե լինի մարդ, ում համար անկախությունը շատ մեծ խորհուրդ չլինի: Ակումբում կան տարբեր տարիքի մարդիկ, մանուկից մինչև տարեց, բայց հիմնականում այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր իրենց գիտակից կյանքն ապրել են, հասունացել են արդեն անկախ Հայաստանում: Այն Հայաստանում, որը մեզ համար նվաճեցին մեր ավագ սերունդը: Ավելին, այստեղ շատ են նաև մարդիկ, ովքեր ծնվել են արդեն անկախ Հայաստանում: Պետություն, անկախություն ունենալը մեծագույն արժեք է, որը մենք պետք է պահպանենք, փայփայենք:

    Մինչ այժմ եղած բոլոր տուգանայինները վերացնելը, ջնջելը, համաներում անելը վաղուց էի որոշել: Բայց իհարկե չէի կարող դիմանալ գայթակղությանն ու դա չանել հենց այսօր, դրան ավելի կարևոր խորհուրդ տալով:

    Ամեն ինչ սկսենք նոր էջից: Սկսենք, մոռանալով անցյալը, եղածը: Այս պահին ակումբում չկա որևէ մեկը, որն ունենա տուգանային միավոր: Չկա որևէ մեկը, ով մտնելով իր անձնագիրը տեսնելու է կարմիր տառերով գրված տհաճ նախադասությունը: Այսօր մենք բոլորս այստեղ հավասար ենք, հավասար իրավունքներով: Էլ հետ չենք նայելու, սկսելու ենք հաշվարկի նոր մեկնակետով:

    Ավելին, շուտով հավանաբար փոփոխության կկատարենք նաև խախտումները նշելու ձևի մեջ, դրան հաջորդող քայլերի ծրագրման ու կատարման մեջ:


    Սիրելի՛ ակումբցիներ,
    նորից շնորհավորում եմ բոլորիդ, հուսով, որ այսուհետ կարող ենք ավելի հաշտ ու համերաշխ ապրել, հուսով, որ հետագայում խախտումներն ավելի ու ավելի քիչ կլինեն, որ մենք կարիք չենք ունենա դրանք պատժելու մասին մտածել:

    Շնորհավո՛ր մեր տոնը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (21.09.2012), Ambrosine (21.09.2012), Ariadna (24.09.2012), einnA (21.09.2012), Freeman (21.09.2012), John (21.09.2012), keyboard (21.09.2012), Lion (21.09.2012), Moonwalker (21.09.2012), Peace (21.09.2012), Rammstein (21.09.2012), Smokie (21.09.2012), VisTolog (21.09.2012), Yevuk (21.09.2012), _Հրաչ_ (21.09.2012), Աթեիստ (21.09.2012), Արէա (21.09.2012), Լուսաբեր (21.09.2012), Հայկօ (21.09.2012), Հարդ (21.09.2012), Նաիրուհի (21.09.2012), Շինարար (21.09.2012), Տրիբուն (21.09.2012), Ֆոտոն (21.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Դևը» Զորիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 28
    Վերջինը: 09.07.2014, 12:40
  2. Առաջարկում եմ մի հատ հետաքրիր վեբ պրոյեկտ սկսենք
    Հեղինակ՝ DavitH, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 90
    Վերջինը: 03.01.2011, 16:02
  3. Համաներում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 94
    Վերջինը: 28.06.2009, 16:14

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •