User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Դատարանը բնապահպանության նախկին նախարարի դեմ 37.5մլն դոլարի վճիռ է կայացրել

  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դատարանը բնապահպանության նախկին նախարարի դեմ 37.5մլն դոլարի վճիռ է կայացրել


    Լուսանկարը՝ 168.am-ի:

    Արդյո՞ք ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանից կբռնագանձեն 37,5 միլիոն դոլլար


    15:50 Սեպտեմբեր 18, 2012

    ԷկոԼուր

    Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը որոշում է կայացրել ի օգուտ «Global Gold Mining» ընկերության` ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանից բռնագանձել 37,5 միլիոն դոլլար: Ինչպես գրում է «Հետք»-ը (http://hetq.am/arm/articles/18561/ny...zyani-dem.html). «2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդունքում ընկերությունը Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը»:

    Վարդան Այվազյանն արձագանքել է հրապարակմանը: Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ «Global Gold Mining» ընկերությունը լիցենզիայից զրկվել է նախատեսված ժամկետում աշխատանքների չկատարման համար: Վարդան Այվազյանը մեկնաբանեց իր փոխհարաբերությունները «Global Gold Mining»-ի հետ եւ հիշեցրեց, որ 2006-2007թթ. իր դեմ կամպանիա է կազմակերպվել: Նաեւ նախկին նախարարը զարմանք հայտնեց, թե ինչու գործը չի քննվել Հայաստանի դատական ատյաններում:

    Իր կողմից «ԷկոԼուր»-ը հիշեցնում է, որ ընկերության հետ նախկին նախարարի փոխահարաբերությունների տարբեր ասպեկտները բազմիցս քննվել են Հայաստանի դատական ատյաններում` սկսած 2006թ-ից: Գուցե մեր դատական գործընթացների յուրահատկությունը չի բավարարել ընկերությանը: Այն դիմել է տարբեր ատյանների, այդ թվում նաեւ դիվանագիտական մարմինների: Այսպես, Wikileaks-ի կայքում հրապարակված ամերիկացի դիվանագետ Էնթոնի Գոդֆրիի ուղերձում մասնավորապես ասված է, որ դիվանագետն աջակցում է «Global Gold Mining»-ի որոշմանը` դիմել Միջազգային արբիտրաժային դատարան: Միջազգային մակարդակով ընկերությունը դիմել է Միջազգային առեւտրային պալատ, իսկ 2008թ. Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարան: Ինպես նշված է «Հետք»-ի հոդվածում. «2008 թ. սեպտեմբերի 5-ին ՄԱՊ-ի Միջազգային արբիտրաժային դատարանը կայացրել է որոշում, որի համաձայն՝ Այվազյանը պետք է համարվի որպես կողմ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանի՝ 2008 թ. հունիսի 25-ին կայացրած որոշման համաձայն»:

    Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի անդամ է խորհրդարանի պատգամավոր Վարդան Այվազյանը, այս միջադեպին դեռ քաղաքական գնահատական չի տվել:

    http://www.ecolur.org/hy/news/electi...ayvaztan/4159/


    Տեսանյութը ազատություն ռադիոկայանի

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (20.09.2012), Peace (21.09.2012), Տրիբուն (21.09.2012)

  3. #2
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ, չեն բռնագանձի

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (21.09.2012)

  5. #3
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրսից Հայաստանի խոհանոցին են խառնվում՝ կոզր ունենալու համար: Հնարավոր է, որ նպատակը գումարի գանձելը չի:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  6. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա էլ որպես լրացում, հիշողության թարմացում


    18:07, 4 հունիսի, 2007
    Երբ լրատվամիջոցները նյութեր հրապարակեցին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի` Սեւանա լճի ափին հարբած վիճակում ատրճանակով ճայ խփելու մասին, նա անմիջապես հերքեց այդ լուրը, եւ ոչ մեկ անգամ:

    Հերքեց, որովհետեւ իր շրջապատում գտնվողներից որեւէ մեկը նախարարի դեմ ցուցմունք չէր տա: Երբ երկու ամիս առաջ մենք հրապարակեցինք, թե ինչպես է նախարարն իր հարազատներին եւ մտերիմներին տարբեր կազմակերպությունների միջոցով հանքային ուսումնասիրության լիցիենզիաներ տրամադրել, նախարարը լռեց... եւ սկսեց խոսել երկու ամիս անց: Եթե հրապարակումներում որեւէ անճշտություն լիներ, նա հաստատ «աղմուկ կբարձրացներ»:

    «168 ժամ» թերթին տված հարցազրույցում (31.05.2007 թ.) Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն ասում է, որ ինքը Սուրեն անունով եղբայր չունի, որին պատկանում է «Սուրարտ» ՍՊԸ-ն, եւ ճշտում չի արել, որ մենք սխալվել ենք` իր որդուն շփոթելով եղբոր հետ: Նա չի ասում, որ Սուրենն իր եղբայրը չէ, այլ որդին է: Նա, բնականաբար, չի ասում, որ «Սուրարտ» անվան «Սուր»-ն իր որդի Սուրենն է, իսկ «արտ»-ը` Արթուր Ալեքսանյանը, նույն ինքը` Ամարասի Արթուրը: Վարդան Այվազյանը երեւի չգիտի, որ պետռեգիստրի գործակալությունում ամեն ինչ պահպանվում է, եւ երբ ընկերությունը անվանափոխվում է, կամ հիմնադիրներն են փոխվում, միեւնույն է` պատմությունը մնում է: Այս ամենն արձանագրում են նաեւ համապատասխան մարմինները, բայց վերջիններս չեն խոսում, քանի դեռ խոսելու հրահանգ չունեն: Վարդան Այվազյանի դեպքում այդպիսի հրահանգ չեղավ: Հետեւաբար, նրա բիզնեսը դեռ կշարունակի բարգավաճել:

    Ինչու՞ Վարդան Այվազյանը խոսեց հոդվածների հրապարակումից միայն երկու ամիս անց: Նա վերեւների հետ իր հարցերն արդեն լուծել է եւ հնարավոր է, նույնիսկ, նախարար մնա: ՀՀ գլխավոր դատախազությունը «Հետքի» հոդվածներն ուսումնասիրելուց հետո գտել է, որ հրապարակված փաստերում «օրինախախտումներ եւ քրեորեն հետապնդելի արարքների հատկանիշներ չեն հայտնաբերվել»: ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժնին ուզում ենք ՀՀ Քրեական օրեսգրքի ընդամենը մի` 308 հոդվածը (Պաշտոնական լիազորությունները չարաշահելը) հիշեցնել:

    Ահա սրանով ավարտվեց Վարդան Այվազյանի հերթական պատմությունը, նա կարող է շարունակել ծաղկեցնել իր բիզնեսը, կարող է նորանոր հանքավայրեր ինքն իրեն, հարազատներին կամ իր ենթականերին նվիրել: Վ. Այվազյանի հանքերի մասին տեղեկություններն ուսումնասիրում է նաեւ Նախագահի վերահսկողական ծառայությունը, ուսումնասիրությունը դեռ ավարտված չէ, բայց կարելի է ենթադրել, թե ինչպիսի եզրակացություն կտա ծառայությունը, եթե դատախազությունն արդեն արել է իր եզրակացությունը:

    Իսկ օրենքները, որոնց մասին սիրում են խոսել կուսակցությունների ղեկավարները, պատգամավորները, նախարարները, իրենց գրպանում են. ինչքան լիքն է գրպանը, այնքան շատ օրենքների վրա կարող են թքած ունենալ: Կարող են մարդ սպանել ու հանգիստ քայլել փողոցով, կարող են բռնաբարել ու պատգամավոր դառնալ, կարող են կաշառակերության դեմ պայքար հռչակել ու մի հարյուր տարի էլ խոսել:
    http://hetq.am/arm/investigation/665...een-light.html

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (21.09.2012)

  8. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրսից Հայաստանի խոհանոցին են խառնվում՝ կոզր ունենալու համար: Հնարավոր է, որ նպատակը գումարի գանձելը չի:
    Ներքին խոհանոց չի, Ջուլ, ամերիկայն ընկերությունից մարդը կաշառք ա ուզել, չեն տվել, ինքն էլ նրանց բիզնեսին խանգարել ա՝ հասցնելով նյութական վնաս:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.09.2012), Տրիբուն (21.09.2012), Ֆոտոն (21.09.2012)

  10. #6
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներքին խոհանոց չի, Ջուլ, ամերիկայն ընկերությունից մարդը կաշառք ա ուզել, չեն տվել, ինքն էլ նրանց բիզնեսին խանգարել ա՝ հասցնելով նյութական վնաս:
    Ապ բայց սիգ իրա երգիրն է ու մեկա չորա հելնելու իրան ճանաչելով 100% էս կասեի 1000000 տոկոս վստահ եմ:

  11. #7
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ճիշտն ասած իրավական նրբություններին ծանոթ չեմ, միջազգային արբիտրաժ կա, բան կա, սկզբունքորեն կարան ստիպեն Հայաստանին իրան դոմփել: Դրա իրավական մեխանիզմները, կարծում եմ, կան:

  12. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մի բան չի լինի, ժողովուրդ ջան, ամերիկյան մի ինչ-որ դատարնը ով դառավ, որ կարողանա ՀՀ պատգամավորից փող բռնագանձել:

    Կոնկրետ ապացույցներ չկան, որով Այվազյանը կաշառք է ուզել: Տեսաձայնագրություն կա? Չկա: Վկա կա? Չկա:

    Կաշառք ուզել մի բանա, վերցնելը` մեկ այլ:
    Բարև Ձեզ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (21.09.2012)

  14. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախկին բնապահպանության նախարար, իսկ այժմ ակտիվ հանքարդյունաբերող Վարդան Այվազյանը պոտենցիալ գնդակահարվողների ցուցակի առաջին հնգյակում ա՝ Հայաստանի բնությանը անդառնալի վնաս հասցնելու համար:

    Հայաստանում չեն բռնագանձի, ոչ էլ կբռնեն, բայց գոնե ԱՄՆ ոտը կկտրվի: Իսկ իմ իմանալով Վարդանը շատ ա սիրում ԱՄՆ գնալ: Կարող ա Եվրոպայից ու մի քանի այլ նորմալ երկրներից էլ ոտը կտրվի, որովհետև եթե ԱՄՆ դաշնային դատարաններից որևէ մեկը ձրբակալելու սանկցիա տվեց, Վարդանը հենց քիթը ՀՀ-ից դուրս հանեց (բացի Ռուսաստանից ու Բելոռուսից) վզից կբռնեն ու կուղարկեն Նյու-Յորք՝ 37 մլն դոլարանոց կլեչատնի զագառ ընդունելու:

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.09.2012), keyboard (21.09.2012), Mephistopheles (22.09.2012), Vaio (21.09.2012), Արէա (21.09.2012), Ձայնալար (21.09.2012)

  16. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախկին բնապահպանության նախարար, իսկ այժմ ակտիվ հանքարդյունաբերող Վարդան Այվազյանը պոտենցիալ գնդակահարվողների ցուցակի առաջին հնգյակում ա՝ Հայաստանի բնությանը անդառնալի վնաս հասցնելու համար:

    Հայաստանում չեն բռնագանձի, ոչ էլ կբռնեն, բայց գոնե ԱՄՆ ոտը կկտրվի: Իսկ իմ իմանալով Վարդանը շատ ա սիրում ԱՄՆ գնալ: Կարող ա Եվրոպայից ու մի քանի այլ նորմալ երկրներից էլ ոտը կտրվի, որովհետև եթե ԱՄՆ դաշնային դատարաններից որևէ մեկը ձրբակալելու սանկցիա տվեց, Վարդանը հենց քիթը ՀՀ-ից դուրս հանեց (բացի Ռուսաստանից ու Բելոռուսից) վզից կբռնեն ու կուղարկեն Նյու-Յորք՝ 37 մլն դոլարանոց կլեչատնի զագառ ընդունելու:
    Պզոյի կողքի կամերան իրան ա սպասում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փնտրում եմ նախկին Xnet կայքի սքրիփթը
    Հեղինակ՝ iiiDima, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.08.2015, 20:56
  2. Մարզերի ծննդատներն ու նախարարի նոր երազը
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 42
    Վերջինը: 07.05.2014, 18:03
  3. Նախկին նախագահներին ալան -թալանը քիչ է գալիս…
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 06.09.2008, 13:56
  4. SMS ձեր նախկին ընկեր/ուհուց
    Հեղինակ՝ Delicada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 33
    Վերջինը: 01.08.2008, 19:19
  5. Ֆուտուրիստական պատմվածք բնության փոքր նախարարի մասին
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.05.2008, 01:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •